Էքսետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էքսետեր
անգլ.՝ Exeter
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԴևոն
ՔաղաքապետՌեյչել Լայոնս
Առաջին հիշատակում1974
Մակերես47 կմ²
ԲԾՄ7 մետր
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն117 773 մարդ (2011)
Խտություն2504 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01392
Փոստային ինդեքսEX1-6
Փոստային դասիչEX1-EX6
Պաշտոնական կայքexeter.gov.uk(անգլ.)
Էքսետեր (Միացյալ Թագավորություն)##
Էքսետեր (Միացյալ Թագավորություն)

Էքսետեր (անգլ.՝ Exeter), անգլիական Դևոն կոմսության գլխավոր քաղաք, Էքս նավարկելի գետի մոտ։ Բնակչության թիվը՝ 119 600 մարդ (2010

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջ շատ ամուր էր և բաղկացած էր նեղ ու ծուռ փողոցներից, որոնք մինչև հիմա էլ պահպանվելեն քաղաքի հին մասում։ Նոր մասում ավելի լավ փողոցներ են, մեծ հրապարակներ, մեծ և փառահեղ շենքեր։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ մայր տաճարը, որը հիմնվել է դեռ 1050 թվականին։ Տաճարը սկզբում կառուցվել է նորմանական ոճով ( 1112 թվական) , բայց հետո հասցրվել է իր վերջնական տեսքին գոթական ոճով ( մոտավորապես 1280 և 1370 թվականներին) ։ Այն ունեցել է 124 մ երկարություն և 23 մ լայնություն, երկու գմբեթ՝ յուրաքանչյուրը 50 մ բարձրությամբ, մի քանի մատուռ, պատուհաններ, ժամացույցներ ( XIV դար), եպիսկոպոսի գահ ( 1470) , հարուստ գրադարան, եպիսկոպոսների հուշարձաններ և այսպես կոչված Minstrels Gallery, որի որմնախորշերում տեղավորված են երաժշտական գործիքների վրա նվագող հրեշտակներ՝ քանդակագործության յուրօրինակ նմուշներ։ Տաճարի արևմտյան ճակատը զարդարված է քանդակներով։ Դատարանի շենքը, 1593 թվականին կառուցված ռատուշան (քաղաքապետարան) (Guildhall), թատրոնը։ Արվեստի կենտրոնը, որն ունի գրադարան և թանգարան։

XVIII դարում Էքսետերը խոշոր արդյունաբերական քաղաք էր և նույնիսկ հանդիսանում էր բրդե մանուֆակտուրայի գլխավոր կենտրոն, հիմա այն ավելի շատ առևտրային քաղաքի բնույթ է ստանում։ Արտադրում են ձեռնոցներ, գյուղատնտեսական մեքենաներ և ժանյակներ (Honiton lace) ։ Հռոմեացիները Էքսետերը անվանում էին լատին․՝ Isca Dumnoniorum, անգլոսաքսերը՝ Exanceaster, միջին լատիներենով՝ Exonia և այլն։

1922 թվականին քաղաքում հիմնադրվեց քոլեջ, որը 1955 թվականին վերանվանվեց Էքսետերյան համալսարան։ 2006 թվականին համալսարանի կանցլեր ընտրվեց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ֆլոէլլա Բենջամինը։

2008 թվականի մայիսի 22-ին քաղաքի կենտրոնում՝ առևտրական կենտրոնի կողքին գտնվող սրճարանում, տեղի ունեցավ մեծ պայթյուն[1]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսետեր» հոդվածին։