Էրվին Պիսկատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվին Պիսկատոր
գերմ.՝ Erwin Piscator
Ծնվել էդեկտեմբերի 17, 1893(1893-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրGreifenstein, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1966(1966-03-30)[4][1][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՇտարնբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԿրթությունGymnasium Philippinum Marburg?
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, ռեժիսոր և թատերագետ
ԱմուսինMaria Ley-Piscator?
Պարգևներ
IMDbID ID 0685442
erwin-piscator.de

Պիսկատոր (գերմ.՝ Erwin Piscator, դեկտեմբերի 17, 1893(1893-12-17)[1][2][3][…], Greifenstein, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 30, 1966(1966-03-30)[4][1][3][…], Շտարնբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից Գերմանիայի կոմկուսի անդամ։ 1919 թվականին Քյոնիգսբերգում կազմակերպել է «Տրիբունալ», 1920-1921 թվականներին՝ Բեռլինում «Պրոլետարական թատրոն» (բեմադրել է ամբողջ թատերախմբի հետ իր գրած «Ռուսաստանի օր» պիեսը, որը կոչ էր անում աջակցել Խորհրդային Ռուսաստանին) թատրոն է Պիսկաաոները։

  • 1923-1924 թվականներին ղեկավարել է Կենտրոնական թատրոնը, ուր բեմադրել է Գորկու «Քաղքենիները», Ռոլանի «Կգա ժամանակը» (երկուսն էլ՝ 1923)։ Կոմունիստական կուսակցության հանձնարարությամբ 1924 թվականին և 1925 թվականին ստեղծել է քաղաքային հանդես։
  • 1924-1927 թվականներին եղել է «Ֆոլկսբյունե» թատրոնի ռեժիսոր (բեմադրել է Գորկու «Հատակում», 1927, Ցեխի «Հարբած նավը», 1926

Բեռլինում բացել է «Պիսկատորի թատրոն»-ը (գործել է 1927-1932 թվականները՝ ընդմիջումներով), որի խաղացանկում եղել են է․ Տոլլերի, Ֆ․ Վոլֆի, Վ․ Ն․ Բիլ-Բելոցերկովսկու և այլոց հակաիմպերիալիստական և հակապատերազմական պիեսները։ 1930-ական թվականներին եղել է Միջազգային բանվորական թատերագրության միության գործադիր կոմիտեի անդամ, 1934 թվականին՝ նախագահ։ Պիսկատորի գործունեությունը նպաստել է 1920-1930-ական թվականները հեղափոխական թատրոնի և հակաֆաշիստ, դրամատուրգիայի զարգացմանը։ Նա առաջիններից է առաջ քաշել և իրականացրել քաղ․ թատրոնի գաղափարը։

Պիսկատորը ներկայացում է ներմուծել կինոխրոնիկա, ֆոտոմոնտաժ, մի քանի հարթակներում միաժամանակ ծավալել գործողությունները, օգտագործել բեմական նոր կառուցվածքներ։ 1933 թվականին Պիսկատորը վտարանդվել է Գերմանիայից։ Մինչև 1935 թվականը ապրել է ԽՍՀՄ-ում, ապա Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ 1947 թվականից ներկայացումներ է տվել Մանհայմի, Մյունխենի և այլ քաղաքների թատրոններում։ 1962 թվականից եղել է «Ֆռայե ֆոլկսբյունե» (Արևմտյան Բեռլին) թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններից են՝ Կիպհարդի «Ռոբերտ Օպենհայմերի գործով» (1965), Կիրստի «Սպաների ապստամբությունը» (1966)։ Հեղինակ է Լ․ Տոսլտոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի բեմականացման, որը բեմադրել է գերմանիայի մի քանի թատրոններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пискатор Эрвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 304
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Պիսկատոր» հոդվածին։