Էրմուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էրմուպոլիս
հուն․՝ Ερμούπολη
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀարավային Եգեյան կղզիներ
ՆոմոսԿիկլադներ
Մակերես11 կմ²
ԲԾՄ11 մետր
Բնակչություն13 400 մարդ (2001)
Խտություն1 183 մարդ/կմ²
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Կաթոլիկություն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ22810
Փոստային դասիչ841 00
Պաշտոնական կայքhermoupolis.gr
Էրմուպոլիս (Հունաստան)##
Էրմուպոլիս (Հունաստան)

Էրմուպոլիս (հուն․՝ Ερμούπολη), քաղաք Հունաստանի հարավարևելյան հատվածում՝ Հարավային Եգեյան կղզիների Կիկլադներ տարածաշրջանային միավորի մեջ մտնող Սիրոս կղզու վրա։

Համարվում է Սիրոսի գլխավոր բնակավայրն ու մայրաքաղաքը։ Դեռևս հնագույն ժամանակներից ծառայել է, որպես արդյունաբերական, նավաշինական և մշակութային կենտրոն նոմոսի կազմում և դրա հետ միաժամանակ նաև գեղատեսիլ առողջարան։

Էրմուպոլիսում է գտնվում Հունաստանի Եգեյան համալսարանի մասնաճյուղը։ Այն զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ Էրմուպոլիսը տարբեր կապերով միացված է Հունաստանի գլխավոր նավահանգստի՝ Պիրեյոսի, ինչպես նաև Կիկլադյան և Դոդեկանեսյան կղզիների մի շարք քաղաքների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմուպոլիս քաղաքը հիմնադրվել է 1820 թվականի Հունաստանի ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքում, որն ուղղված էր Օսմանյան կայսրությանը։

Հունաստանի թագավորության հռչակումից հետո Էրմուպոլիսը կարևոր դեր է խաղացել փլուզված տնտեսություն ունեցող երկրի առաջընթացի գործում։ Այն եղել է երկրի գլխավոր նավահանգիստներից մեկը։ 1856 թվականին արդեն Էրմուպոլիսում կայանված էին հունական արտադրության հազարավոր նավեր։

Էրմուպոլիսը, որպես նավահանգստային քաղաք կորցրեց իր դերն ու նշանակությունը այն ժամանակ, երբ 19-րդ դարի վերջին ի հայտ եկավ Պիրեյոսը՝ քաղաքամայր Աթենքի հարևանությամբ։ Վերջին տասնամյակում քաղաքի կարևորությունը նվազել է, սակայն այն ունի իր ուրույն դերը կիկլադյան նավահանգիստների շարքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 19 782 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 1 183 մարդ/կմ²։

Էրմուպոլիսի բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարեն լեզվով։ Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության հույն ուղղափառ ճյուղը, իսկ մի ստվար զանգված դավանում է նաև կաթոլիկություն։ Գլխավոր վանքը դա Էրմուպոլիսի Սուրբ Նիկոլաոսի մայր տաճարն է։

Քաղաքի բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և սպասարկման ոլորտի աշխատանքներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմուպոլիսն արևադարձային քաղաք է։ Ափերը ողողում է Միջերկրական ծովի մաս կազմող Եգեյան ծովի ջրերը։ Եգեյան ծովի կարևոր նշանակություն ունի քաղաքի կլիմայի ձևավորման գործում։

Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։

Էրմուպոլիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 55
(13)
56
(13)
60
(16)
67
(19)
75
(24)
84
(29)
87
(31)
86
(30)
81
(27)
74
(23)
65
(18)
58
(14)
70.7
(21.4)
Միջին ցածր °F (°C) 47
(8)
47
(8)
49
(9)
54
(12)
60
(16)
68
(20)
72
(22)
73
(23)
68
(20)
62
(17)
56
(13)
50
(10)
58.8
(14.8)
աղբյուր: [1]
Էրմուպոլիսի համայնապատկեր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ermoupolis Monthly Climate Average, Greece. World Weather Online. 2016 http://www.worldweatheronline.com/v2/weather-averages.aspx?q=Ermoupoli,%20Greece. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմուպոլիս» հոդվածին։