Էրիկ Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Էրիկսոն
Erik Erikson
Ծնվել էհունիսի 15, 1902(1902-06-15)[1][2][3][…]
Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 12, 1994(1994-05-12)[1][2][3][…] (91 տարեկան)
Հարվիչ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, հոգեվերլուծաբան և դաստիարակ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Փիթսբուրգի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՕքսֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Եղել է գիտական ղեկավարRobert Jay Lifton? և John Roosevelt Boettiger?
Ազդվել էԱննա Ֆրոյդ
Պարգևներ
Ամուսին(ներ)Joan Erikson?
Երեխա(ներ)Kai T. Erikson?
 Erik Erikson Վիքիպահեստում

Էրիկ Հոմբուրգեր Էրիկսոն (անգլ.՝ Erik Homburger Erikson, հունիսի 15, 1902(1902-06-15)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 12, 1994(1994-05-12)[1][2][3][…], Հարվիչ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]) եղել է հոգեբան հոգեվերլուծության և հոգեբանության զարգացման բնագավառներում։ Առաջին հերթին հայտնի է իր հոգեսոցիալական զարգացման մասին աշխատությունով, ինչպես նաև որպես նույնականացման ճգնաժամ արտահայտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկսոնի ճակատագիրը յուրօրինակ է։ Նա ծնվել է մոր՝ Կառլ Աբրահամսենի և դանիացի քաղաքացու, որի ազգանվան մասին ստույգ տեղեկություններ չկան, ոչ ամուսնական կապի արդյունքում։ Կառլ Աբրահամսենը հայտնի հրեաների ընտանիքից էր, որի ցեղը գալիս էր Գերմանիայի հյուսիսից։ Նրա հայրը՝ Իոսիֆը, եղել է Կոպենհագենում չրի վաճառական, եղբայրները՝ Էյնար, Նիկոլայ, Մակս և Ակսել զբաղվում էին բարեգործությամբ։ Նրա մայրը՝ Գենրիետտան, մահացել է, երբ Կառլը 15 տարեկան էր։

Քանի որ Կառլան պաշտոնապես ամուսնացած էր Վալդերմար Իսիդոր Սալոմոնսենի հետ, երեխան գրանցվել է որպես Էրիկ Սալոմոնսեն։ Որոշ ժամանակ անց նա սովորեց բուժքուրություն, տեղափոխվեց Կառլսրուե և 1904 թվականին ամուսնացավ մանկաբույժ Թեոդոր Հոմբուրգերի հետ։ 1902 թվականին Էրիկ Սոլոմոսեն դարձավ Էրիկ Հոմբուրգեր, իսկ 1911 թվականին պաշտոնապես որդեգրվեց Թեոդոր Հոմբուրգերի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Էրիկսոն» հոդվածին։