Էվաննա Լինչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվաննա Լինչ
անգլ.՝ Evanna Lynch
Ծնվել էօգոստոսի 16, 1991(1991-08-16) (32 տարեկան)
ԾննդավայրTermonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա
ԿրթությունOur Lady's College, Greenhills?, Centre for the Talented Youth of Ireland?, Institute of Education? և Johns Hopkins Center for Talented Youth?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեղինակ
Համատեղ ապրող(ներ)Ռոբի Ջարվիս և Andel?
evannalynch.com

Էվաննա Պատրիցիյա Լինչ (անգլ.՝ Evanna Patricia Lynch, իռլանդերեն՝ Evanna Pádraigín Ní Loingsigh, օգոստոսի 16, 1991(1991-08-16), Termonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում կերտած Լունա Լավգուդի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինչը ծնվել է Տերմոնֆեկինում (Լաուտի կոմսություն, Իռլանդիա), Դոնալա և Մարգարետ Լինչի ընտանիքում։ Նա նաև ունի ավագ քույրեր՝ Մայրիդը և Էմիլին, ինչպես նաև եղբայր՝ Պատրիկը։

Արդեն երեխա տարիքում Էվաննան կարդում էր Հարրի Փոթերի մասին գրքեր և դարձել է վիպաշարի երկրպագուն[1]։ 11 տարեկանից մինչև 13 տարեկանը Լինչը տառապում էր անորեքսիայով, և Ջոան Ռոուլինգը նրան նամակ էր ուղարկել, որպեսզի աջակցի աղջկան։

Մինչև 2004 թվականի հունիսը Էվաննան սովորել է «Cartown National School» տարրական դպրոցում[2], ապա տեղափոխվել է աղջիկների համար կաթոլիկ «Our Lady’s College» դպրոց[3], որտեղ նրա հայրը եղել է փոխտնօրեն[4][5]։ 2008 թվականին Լինչը «Centre for the Talented Youth of Ireland» դպրոցում[6] ուսումնասիրել է սպեկուլյատիվ ֆանտաստիկա և դրամա[7]։ 2010 թվականի սեպտեմբերից Լինչը սովորում է Իռլանդիայի կրթության ինստիտուտում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի փետրվարի 2-ին, տասնչորսամյա Էվաննան մասնակցել է Լոնդոնում անցկացվող «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմի քասթինգին[9]։ Նա վաղուց էր երազում նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, և մի անգամ նամակ էր գրել Ջոան Ռոուլինգին, որ նա, մի սովորակ աղջիկ, չի կարող նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, բայց նա այդ դերի համար տալով հարցազրույց, անցել է 15000 հավակնորդների[3]։ Էվաննան սկսել է նկարահանվել «Փյունիկի միաբանություն» ֆիլմում և փետրվարի վերջին նկարահանվել է Անգլիայում գտնվող «Leavesden Studios» ստուդիայում։

Կինոնկարի պրոդյուսերներին թվում է, որ պրոֆեսիոնալ դերասանուհիները չափազանց հայտնի են և էքսցենտրիկ Լունա Լավգուդի դերի համար չեն, այդ պատճառով կազմակերպում են բաց քննարկումներ։ Ինչպես նշում է ֆիլմաշարի պրոդյուսեր Դեյվիդ Հեյմանը՝ «Մենք ունեինք երեք աղջիկ, որոնք, ինչպես մտածում էինք, կարող էին խաղալ Լունա Լավգուդի դերում, բայց նրանք չէին կարող լինել Լունա Լավգուդ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Luna Lovegood actress talks Potter». BBC News. BBC. 16 июля 2007. Վերցված է 16 июля 2010-ին.
  2. «Evanna let out of hospital to get Potter book». Drogheda Independent. 26 июня 2003. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  3. 3,0 3,1 «Potter girl Evanna speaks only to the Drogheda Independent». Drogheda Independent. 8 февраля 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. Bray, Allison (14 июля 2009). «Evanna casts a spell as stars step out for Potter». Irish Independent. Independent News & Media. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  5. O'Toole, Sascha (12 июня 2010). «Evanna wins art prize to add to Potter magic». Evening Herald. Independent News & Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Potter star Evanna visits talented-youth centre». Ireland On-Line. 24 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  7. «Luna Lovegood's a wizard with words». Ireland On-Line. 25 июля 2007.
  8. Byrne, Andrea (28 ноября 2010). «Moving from Hogwarts to the Institute». Irish Independent. Independent News & Media. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  9. «Luna Lovegood role has been cast». BBC. 2 февраля 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվաննա Լինչ» հոդվածին։