Էն Գավուքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էն Գավուքյան
 
Կրթություն՝ Յորքի համալսարան և Տորոնտոյի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1952(1952-10-07) (71 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն  Կանադա
Հայր Արթին Գավուք

Էնն Գավուքյան (անգլ.՝ Ann Cavoukian, հոկտեմբերի 7, 1952(1952-10-07), Կահիրե, Եգիպտոս), Կանադայի Օնտարիո նահանգի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատար (1997-2014), Ռայերսոն համալսարանի Գաղտնիության և մեծ տվյալների ինստիտուտի գործադիր տնօրեն (2014-2015)[1], Գաղտնիության գերազանցության նախագծման կենտրոնի ականավոր փորձագետ (2017, հուլիսի 2)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Գավուքյանը ծնվել է 1952 թվականին[3] Կահիրեում[4]` Արթին և Լյուսի Գավուկյանների ընտանիքում[5]։ 1958 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Տորոնտո։ Երգիչ, երգահան Րաֆֆի և լուսանկարիչ Օննիկ Գավուքյանների քույրն է[3]։

Տորոնտոյի Յորքի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան, մագիստրոսի և հոգեբանական գիտությունների աստիճան ստացել է Տորոնտոյի համալսարանից` մասնագիտանալով քրեաբանության և իրավագիտության մեջ[6]։

1980-ական թվականներին Գավուքյանը գլխավորել է նահանգային գլխավոր հավատարմատարի հետազոտական ծառայությունների բաժինը[2]։ 1987 թվականին միացել է Օնտարիոյի տեղեկատվության և գաղտնիության հանձնակատարի գրասենյակին, 1990 թվականին հանձնակատարի օգնական նշանակվելուց հետո դարձել առաջին համապատասխանության տնօրեն[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահեղինակների հետ հրատարակել է գաղտնիության վերաբերյալ երկու գիրք`

  • Tyler Hamilton: The Privacy Payoff: How Successful Businesses Build Customer Trust, 2002.
  • Don Tapscott: Who Knows: Safeguarding Your Privacy in a Networked World, 1997.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Top 50 Power List (Maclean's Magazine)[7]
  • 2014 - Power 50 (Canadian Business Magazine)[8]
  • 2014 - Գերազանցության մրցանակ (Corporate Knights)
  • 2014 - KuppingerCole Lifetime Achievement Award (European Identity & Cloud Conference)
  • 2011 - 25 թոփ ազդեցիկ կանայք (Ազդեցիկ կանայք ընկերություն)
  • 2011 - Տեղեկատվության հասանելիության և գաղտնիության ապահովման մրցանակ (Ալբերտայի համալսարան)
  • 2011 - Գաղնիության բնագավառում տարվա մասնագետ (SC Congress)
  • 2011 - Կրիստիան Բեքման մրցանակ (IFIP)
  • 2008 - Գաղտնիության և առաջնորդության հերոս մրցանակ (WiredSafety)
  • 2007 - Կանադայի 100 ամենահզոր կանայք (Կանանց գործադիր ցանց)
  • 2007 - Բարբարա Ուանդ մրցանակ (Օնտարիոյի հոգեբանական ասոցիացիա)
  • 2006 - Օնտարիոյում գաղտնիության իրավունքի պաշտպանության գործում բացառիկ ներդրում (Ontario Bar Association)
  • 2006 - IABC All-Star speaker (Բիզնես հաղորդակցման միջազգային ասոցիացիա)
  • 2005 - Գաղտնիության նորարարության մրցանակ (Գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիա)
  • 2003 - Տարվա գաղտնիության կառավարիչ (Privacy Manager Magazine)

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IPSI խորհրդատվական խորհրդի նախագահ
  • Միջազգային կենսաչափական խորհրդատվական խորհրդի անդամ
  • IBM Գաղտնիության կառավարման խորհրդի անդամ
  • Դատավոր, FairWarning Գաղտնիության գերազանցության մրցանակաբաշխություն
  • Եվրոպական կենսաչափական խորհրդատվական խորհրդի անդամ (EABAC)
  • Գաղտնիության ֆորումի ապագան
  • RIM խորհրդի անդամ
  • Խելամիտ խորհրդատվական խորհրդի անդամ
  • Պոնեմոն ինստիտուտի հարգարժան անդամ
  • Ազդեցիկ կանայք ընկերության անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ontario Information and Privacy Commissioner appointed executive director of Institute for Privacy and Big Data». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Former Commissioner, Dr. Ann Cavoukian - Ontario's longest serving Information and Privacy Commissioner, Privacy and Big Data Institute». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 Bourret, Suzanne (2008 թ․ հունվարի 15). «They see the jewel that is Hamilton». Hamilton Spectator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  4. «Items for Author "Cavoukian, Ann, 1952-"».(չաշխատող հղում)
  5. Bourret, Suzanne (2008 թ․ հունվարի 22). «Cavouk of Winona: Life through the lens». Hamilton Spectator. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  6. «About the Commissioner». Office of the Information and Privacy Commissioner. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 16-ին.
  7. http://www.macleans.ca/general/the-macleans-2014-power-list-part-1/#pow36
  8. http://www.canadianbusiness.com/lists-and-rankings/most-powerful-people/power-50-2014-introduction/(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն Գավուքյան» հոդվածին։