Էմիլի Օսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Օսթեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1980(1980-02-14) (44 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան, Բրաունի համալսարան և Բութի բիզնեսի դպրոց
ԱմուսինJesse Shapiro?
Ծնողներհայր՝ Ray Fair?, մայր՝ Sharon Oster?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքemilyoster.net
 Emily Oster Վիքիպահեստում

Էմիլի Օսթեր (անգլ.՝ Emily Fair Oster, փետրվարի 14, 1980(1980-02-14), Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ Ընդգրկված է «Հարյուր կենդանի հանճար» ցուցակում։ Օսթերը հանրությանն առավել հայտնի է հեռուստատեսությամբ ներկայացված իր հոդվածների և ներկայացումների շնորհիվ, այդ թվում The Wall Street Journal-ում ներկայացված իր աշխատանքի և 2007 թվականին TED Talk-ում նրա հայտնվելու, ինչպես նաև Սթիվեն Լևիթի և Սթիվեն Դաբների գրքի շնորհիվ, որտեղ նկարագրվում է իր աշխատանքը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Էմիլին երկու տարեկան էր, ծնողները նկատել են, որ սենյակում աղջիկը խոսում է ինքն իր հետ։ Էմիլիի ծնողները անհանգստանալով՝ առանց դստեր իմացության ձայնագրել են իր խոսքերը և ուղարկել ծանոթ հոգեբանների և լեզվաբանների։ Ձայնագրությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ աղջկա խոսքն ավելի բարդ է և հարուստ, երբ նա մենակ է։ Այսպիսով, Էմիլին դարձել է հետազոտության օբյեկտ, որը լույս է տեսել 1989 թվականին՝ Narratives from the Crib անունով և վերատպվել 2006 թվականին՝ ներկայացնելով Օսթերի նախաբանը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորել է Հարվարդում, որտեղ ստացել է երկու գիտական աստիճան։ Հարվարդն ավարտելուց հետո դասավանդում էր Չեքագի բիզնեսի դպրոցում, այնուհետև՝ Բրաունի համալսարանում, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը։ Նրա հետազոտության շրջանակները բավականին լայն են՝ առողջապահական տնտեսագիտությունից մինչև փորձարարական մեթոդաբանություն[3]։

Ակադեմիայում Օսթերը հայտնի է հեպատիտ B և «կորած կանանց» հանելուկի փիլիսոփայության վերաբերյալ ատենախոսությամբ (Hepatitis B and the Case of the Missing Women), որտեղ մշակել է այն տեսությունը, ըստ որի հեպատիտ B-ը կարող է լինել տարբեր երկրներում ավելի շատ տղաների, քան աղջիկների ծննդաբերելուելու պատճառ[4]։

Այսպիսով, Օսթերը կարողացել է բացատրել Հարվարդի ուսուցիչների՝ 1990 թվականին Ամարտիա Սենի բարձրացրած խնդիրը իր հայտնի «Ավելի քան 100 միլիոն կորած կանայք» ակնարկում։ Այնուամենայնիվ, 2008 թվականի ապրիլին Օսթերը հետաքննել է նոր տվյալները և իր հին ուսումնասիրությունները սխալ համարել՝ նշելով, որ հեպատիտ B-ն չի բացատրում տղամարդկանց գերակշռությունը Չինաստանում[5][6]։

Օսթերը նաև ուսումնասիրել է ՄԻԱՎ-ը Աֆրիկայում։ 2007 թվականին TED Talk-ի իր ելույթում խոսել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հասարակական քաղաքականության մասին։ Օսթերի աշխատանքը հեռուստատեսությունում և Հնդկաստանում (որտեղ նա զբաղվում էր կանանց նկատմամբ խտրականությամբ) կարևորվել է Սթիվեն Լևիթի երկրորդ գրքում, որը դարձել է բեսթսելեր[7]։

Օսթերը հեղինակել է Expecting Better: How to Fight the Pregnancy Establishment with Facts գիրը, որը դարձել է վեճերի առիթ։ Իր գրքում Օսթերը պնդում է, որ հղիության ընթացքում կանանց անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ցուցումներ սխալ են[8][9]։ Մասնավորապես, Օսթերը վիճարկել է հղի կանանց ալկոհոլ խմելու կատեգորիկ արգելքը. նա պնդում է, որ չկա գիտական ապացույց, որ չափավոր խմելը կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ռեյ Ֆերը տնտեսագիտության, իսկ մայրը՝ Շարոն Օսթերը կառավարման պրոֆեսոր է։

2006 թվականից Էմիլին ամուսնացած է տնտեսագիտության պրոֆեսոր Ջ. Շապիրոյի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177827/emily-oster/
  2. Dubner, Stephen J.; Levitt, Steven D "The Search for 100 Million Missing Women". — 2005.
  3. Emily Fair Oster Hepatitis B and the Case of the Missing Women // Journal of Political Economy.
  4. Sen, Amartya, More Than 100 Million Womer Are Missing.
  5. Levitt, Steven D An Academic Does the Right Thing // Freakonomics: The hidden side of everything. — 2012.
  6. Emily Fair Oster Hepatitis B Does Not Explain Male-Biased Sex Ratios in China.
  7. Conway, Laura "Got A Riddle? Ask Economist Emily Oster" // Planet Money: The economy explained. — 2009.
  8. Emily Oster’s Alcohol and Pregnancy Advice is Deeply Flawed and Harmful // NOFAS.. Архивировано из первоисточника 15 Մարտի 2018.
  9. Susan Astley The Conventional Pregnancy Wisdom is Right—Do NOT Drink while Pregnant // University of Washington..
  10. Oster, Emily No Alcohol During Pregnancy Is Just Another Shame Battle in the Mommy Wars // Time.