Էմիլի Քարր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Քարր
Ծնվել էդեկտեմբերի 13, 1871(1871-12-13)[1][2][3][…]
ԾննդավայրՎիկտորիա, Կանադա[4][5]
Վախճանվել էմարտի 2, 1945(1945-03-02)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՎիկտորիա, Կանադա[5]
Քաղաքացիություն Կանադա[5]
ԿրթությունՎեսթմինսթերի արվեստի դպրոց (1901)[4], Կոլարոսսիի ակադեմիա (1911)[4], Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ, Victoria High School? և Académie de La Palette?
Մասնագիտություննկարչուհի, ինքնակենսագիր, գրող, խեցեգործ և արվեստագետ
Ոճէքսպրեսիոնիզմ և French modernism?[6]
Ժանրբնանկար[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներKlee Wyck?
Պարգևներ
Անդամակցություն‎Նկարիչների կանադական խումբ
Կայքemilycarr.com
 Emily Carr Վիքիպահեստում

Էմիլի Քարրը (անգլ.՝ Emily Carr, դեկտեմբերի 13, 1871(1871-12-13)[1][2][3][…], Վիկտորիա, Կանադա[4][5] - մարտի 2, 1945(1945-03-02)[1][2][3][…], Վիկտորիա, Կանադա[5]), կանադացի նկարիչ և գրող է։ Նա Կանադայի առաջին նկարիչներից մեկն է, որն ընդունել է մոդեռնիստական և հետիմպրեսիոնիստական նկարչական ոճը[9]։ Էմիլին մինչև իր կյանքի վերջը մեծ ճանաչում չի ստացել։ Դառնալով չափահաս, նրա նկարչության թեման հիմնական նկարներից փոխարինվեց բնապատկերներով՝ մասնավորապես ֊անտառների տեսարաններով։ Որպես գրող, Քարրը ամենավաղ մատենագիրներից մեկն է Բրիտանական Կոլումբիայում։ Կանադական հանրագիտարանը նրան նկարագրում է որպես «Կանադական պատկեր»[10]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Քարր, Աշունը Ֆրանսիայում, 1911. Կանադայի ազգային պատկերասրահ

Ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում, 1871 թվականին։ Այդ տարի Բրիտանական Կոլումբիան միացավ Կանադային։ Էմիլի Քարրը ընտանիքում ինը երեխաներից երկրորդ կրտսեր երեխան էր[11]։ Նրանց տունը գտնվում էր Բըրդքեյջ Վոլք փողոցում (ներկայիս՝ Կառավարական փողոց)։ Քարր ընտանիքի երեխաները մեծացել են անգլիական ավանդույթներով։ Ռիչարդ Քարրը ծնված լինելով Անգլիայում, հավատում էր, որ ապրելով Վանկուվերում, որը Մեծ Բրիտանիայի գաղութն էր, կարող էր շարունակել և պահպանել անգլիական ավանդույթները։ Նրանց տունը կառուցված էր անգլիական նորաձևություններով, բարձր առաստաղով, գեղազարդ ձուլվածքներով և հյուրասենյակով[12]։ Քարրը դաստիարակվել է պրեսբիտերեկան ավանդույթով․ կիրակնօրյա աղոթքներ և երեկոյան Աստվածաշնչյան ընթերցանություններ, յուրաքանչյուր շաբաթ մեկական քարոզ անգիր անելով[13]։ Քարրի հայրը խրախուսում էր նրա նկարչական հակումները, բայց միայն 1891 թվականին, ծնողների մահից հետո էր, որ Քարրը որոշեց լուրջ նպատակներ կապել իր արվեստի հետ։ Նա երկու տարի հաճախեց Սան Ֆրանցիսկոյի Արվեստի ինստիտուտը (1890–1892), նախքան Վիկտորիա վերադառնալը։ 1899 թվականին Քարրը ճանապարհորդեց Լոնդոն, որտեղ նա սովորեց Վեսթմինսթերի Արվեստի դպրոցը։ Էմիլին եղավ նաև Սեյնթ Իվսի գյուղական արվեստի գաղութում, և 1905 թվականին վերադարձավ Բրիտանական Կոլումբիա։ Վանկուվերում նա «Կանանց արվեստի ակումբում» ուսուցչի պաշտոն զբաղեցրեց, որը մեկ ամսից երկար չտևեց, քանի որ ուսանողները նրան չէին ընդունում՝ իր կոպիտ վարքի, ծխելու և դասարանում իրենց անիծելու համար[14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեթոն եկեղեցի, Էմիլի Քարր, 1906թ․

1898 թվականին, 27 տարեկան հասակում Էմիլին ստեղծում է իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում ստեղծագործած առաջին նկարների շարքը՝ գյուղական պատկերներով[15]։ Որոշելով իր հետագա գիտելիքները զարգացնել, 1910 թվականին Քարրը վերադառնում է Եվրոպա՝ սովորելու Փարիզի Կոլարոսի ակադեմիայում։ Մոնպառնասում Էմիլին իր քրոջ՝ Ալիսի հետ հանդիպում է մոդեռնիստ նկարիչ Հարրի Գիբբիի հետ։ Նայելով նրա աշխատանքները, Էմիլին և նրա քույրը ցնցված էին նրա գունային երանգներով։ Գիբբիի աշխատանքները մեծ ազդեցություն են թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա[16]։ Քարրը տպավորված էր հետիմպրեսիոնիստական և Ֆովիզմ ոճերով, որոնց հանդիպել և սովորել էր Ֆրանսիայում։ 1912 թվականին, տուն վերադառնալուց հետո, Էմիլին իր ստուդիայում մի ցուցահանդես կազմակերպեց, որտեղ ցուցադրեց յոթանասուն ջրաներկ և յուղաներկ աշխատանքներ և դարձավ Վանկուվերում Ֆովիզմի առաջին ներկայացուցիչը[17]։ 1912 թվականի մարտին Քարրը Վանկուվերում մի ստուդիա է բացում։ Երբ տեղացիները չոգևորվեցին նրա նոր ոճով, մուգ գունային համադրություններով ու դետալների պակասով, նա շուտով փակեց ստուդիան և վերադարձավ Վիկտորիա[18]։

Կյանքի ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Քարր/1939

Քարրը 1937 թվականին սրտի կաթված ստացավ, որը կրկնվեց 1939֊ին, որը ստիպեց նրան տեղափոխվել իր քրոջ Ալիսի մոտ ապաքինվելու։ 1940 և 1942 թվականներին նրա մոտ կրկնվեցին սրտի կաթվածները։ Ելնելով առողջական վիճակից և գիտակցելով, որ այլևս չէր կարող ճանապարհորդել, Էմիլին նկարչությունը փոխեց գրելով։ Նրա առաջին գիրքը հրատարակվել է 1941 թվականին։ Միևնույն տարում նա պարգևատրվեց Գեներալ ֊Նահանգապետի պարգևով՝ ոչ գեղարվեստական աշխատանքի համար։

Ռոսս Բեյ գերեզմանատուն

1945 թվականին մարտի 2-ին հերթական սրտի կաթվածը դարձավ ճակատագրական և Քարրը մահացավ իր հայրենի Վիկտորիա քաղաքում։ Կարճ ժամանակ առաջ նա պարգևատրվել էր Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչմամբ։ Նրան թաղել են Ռոսս Բեյի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Emily Carr (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Emily Carr — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 180.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 RKDartists (նիդերլ.)
  6. https://royalbcmuseum.bc.ca/visit/exhibitions/emily-carr-fresh-seeing-french-modernism-and-west-coast
  7. https://www.aci-iac.ca/
  8. https://www.aci-iac.ca/art-books/emily-carr/biography/
  9. Lamoureux (2006)
  10. Canadian Encyclopedia
  11. BC Heritage
  12. Braid (2000), p. 13.
  13. Braid (2000), pp. 15–16.
  14. Braid (2000), pp. 55–56.
  15. Tippett, Maria (1979). Emily Carr: A Biography. Toronto: Oxford University Press. էջեր 49–50.
  16. Braid (2000), pp. 61–63.
  17. Baldissera (2015), p. 9.
  18. Vancouver Art Gallery, Early totems Արխիվացված 2015-07-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Քարր» հոդվածին։