Էմիլ Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1931[1][2] Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հուլիսի 21, 2010 (79 տարեկան) ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դեղաբան և վիրաբույժ |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Պաշտոն(ներ) | պրոռեկտոր, ռեկտոր, առողջապահության նախարար և տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1954)[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1971) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Էմիլ Սամսոնի Գաբրիելյան (հունվարի 31, 1931[1][2], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 21, 2010, ԱՄՆ[4]), հայ դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994 թվականին, թղթակից անդամ՝ 1977 թվականից)[5]։ ՀԽՍՀ առողջապահության նախարար (1975-1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականին Աշտարակ քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է նույն ինստիտուտի դեղաբանության ամբիոնում։ 1968 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1961-1971 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, 1971-1975 թվականներին՝ ռեկտորը, 1975-1989 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարար[6]։ 1976 թվականին հիմնադրել է ԵԲԻ դեղաբանության ամբիոնի արյան շրջանառության դեղաբանության ԳՀԼ, 1988-1994 թվականներին՝ դեղաբանության ամբիոնի վարիչ։ 1992 թվականից եղել էՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր-տնօրեն, 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ և բնական գիտությունների բաժանմունքի ակադ-քարտուղար (1994-2002)։ 1997 թվականից «Արմենիկում» ծրագրի գիտական ղեկավար, 2001 թվականից՝ Սուրբ Մեծն Ներսես բժշկական կենտրոնի վարչության նախագահ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Գաբրիելյանի աշխատանքները վերաբերում են սրտամկանի և գլխուղեղի արյան շրջանառության դեղորայքային կարգավորման, գլխուղեղի արյունամատակարարման մեխանիզմում պրոստագլանդինների դերի բացահայտման, ֆիլիոլոգիապես ակտիվ նյութերի որոնման հարցերին, պսակային և ուղեղային արյան շրջանառության, արյան տարրերի և անոթի պատի ֆիզիոլոգիային և ֆարմակոլոգիային[7]։
Էմիլ Գաբրիելյանի ավանդը մեծ է հայտնի «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծման գործում[8]։
Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, 17 գրքերի (մենագրություններ և դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր[9]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անոթաբանների միջազգային քոլեջի գիտխորհրդի անդամ (1992 թվականից)
- «Դեղեր և բժշկություն» բժշկագիտություն (1993), ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների էլեկտրոնային հանդեսների գլխավոր խմբագիր (2003)
- ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ (1994 թվականից)
- ԱՀԿ էսենցիալ դեղերի ղեկավար խորհրդատվական կոմիտեի անդամ (1996-1998)
- Գիտությունների (1997) և Տեղեկատվայնացման (1997) միջազգային ակադեմիայի անդամ
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)
- Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ (2001 թվականից)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Կոպեռնիկոսի անվան մեդալ
- Սեչենյովի անվան մեդալ
- Քալինգի մրցանակ
- Ն. Ի. Պիրոգովի մեդալ (1985)
- Պ. Ն. Կրավկովի մեդալ (1987)
- «Մարդասիրության ասպետ» տիտղոս
- Շևալյե ազնվական տիտղոս|«Շևալյե» ազնվական տիտղոս (1991)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային Կալինգա մրցանակ (1999)
- Մխիթար Հերացու մեդալ (2000)
- «Վ. Ի.Վեռնադսկու ոսկե աստղ]]» առաջին աստիճանի շքանշան
- Պ. Շ. Էռլիխի ոսկե մեդալ (2003)
- Ռ. Շ. Վիրխովի ոսկե մեդալ (2003)
- Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ շքանշան (2008)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некоторые аспекты физиологии и фарма-кологии мозгового кровообращения, Е., 1976
- Физиология и фармакология сосудистой стенки, 1987
- Клетки крови и кровообращение, 1985
- Программированная фармакология, т. 1-2, Е. 1991 (համահեղինակ).
- "Арменикум", экспери ментальные и клинические исследования [Сб.] вып. 2, Е., 2001 (համահեղինակ).
- Ֆարմակոլոգիա, դասագիրք, Երևան, 1989։
- Դեղաբանություն, դասագիրք, Երևան, 1992 (համահեղինակ)։
- Լինել, թե չլինել, գիտահանրամատչելի գիրք, 1987։
- Փլուզում, գիտահանրամատչելի գիրք, 1993[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ http://www.kalingafoundationtrust.com/website/kalinga-prize-for-the-popularization-of-science.htm
- ↑ Մահացել է ԱՆ նախկին նախարար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 58. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Էմիլ Գաբրիելյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էմիլ Գաբրիելյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Զախարի Նարիմանով |
ՀԽՍՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյան 1975-1989 |
Հաջորդող Արտաշես Ազնաուրյան |
|
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Գաբրիելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635)։ |
- Հունվարի 31 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 2010 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի առողջապահության նախարարներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Դասագրքերի հեղինակներ
- ԵՊԲՀ ռեկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային վիրաբույժներ
- Հայ դեղաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ վիրաբույժներ