Էլիսա Օչոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսա Օչոա
Ծնվել էդեկտեմբերի 3, 1897(1897-12-03)
ԾննդավայրButuan
Մահացել էսեպտեմբերի 20, 1978(1978-09-20) (80 տարեկան)
Մահվան վայրButuan
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունNational University?
Մասնագիտությունբուժքույր, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ
Զբաղեցրած պաշտոններՖիլիպինների Ներկայացուցիչների պալատի անդամ

Էլիսա Օչոա (անգլ.՝ Elisa Rosales Ochoa, դեկտեմբերի 3, 1897(1897-12-03), Butuan - սեպտեմբերի 20, 1978(1978-09-20), Butuan), առաջին կինն է, որ 1941 թվականին ընտրվել է Ֆիլիպինների կոնգրեսի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օչոան ծնվել է Բութուան քաղաքում, որն այն ժամանակ Ագուսան գավառի մեջ էր։ Նրա ծնողները Կանուտո Ռոսալեսն ու Ռոման Վիլանուևան էին։ 1915 թվականին դարձել է որակավորված բուժքույր` Ֆիլիպինների գլխավոր հիվանդանոցի դասընթացն ավարտելուց հետո։ Նա ամուսնացել է բժիշկ Էնրիկե Օչոայի հետ և հաջորդ մի քանի տարիներն անց է կացրել որպես բուժքույր` տարբեր հիվանդանոցներում աշխատելով։

1934 թվականին Օչոան վերադարձել է դպրոց` վերջապես ստանալով ավագ դպրոցի դիպլոմ։ 1936 թվականին նա արվեստագետի որակավորմամբ դիպլոմ է ստացել Ֆիլիպինների ազգային համալսարանում։ Քաղաքացիական ծառայության քննությունն անցնելուց հետո նա 1939 թվականին ընդունվել է իրավունքի դպրոց։

Որպես կոնգրեսի առաջին կին անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ֆիլիպինցի կանանց համար ընդլայնվել է ակտիվ ընտրական իրավունքն այն բանից հետո, երբ այս իրավունքը հաստատվել է 1937 թվականի համընդհանուր քվերակության միջոցով։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները նշանակվել են 1941 թվականին։ Օչոան ընդհատել է իր ուսումը իրավունքի դպրոցում և տուն վերադարձել ու մասնակցել ընտրություններին` ներկայացնելով Ագուսանը։ Նա հաղթել է ընտրություններում 1941 թվականի նոյեմբերի 11-ին։

Օչոան հնարավորություն չի ունեցել պաշտոնավարել ամբողջ ժամկետը։ Ընտրությունից գրեթե մեկ ամիս անց սկսվել է Ճապոնիայի ներխուժումը Ֆիլիպիններ, և Ազգային ժողովը հնարավորություն չի ունեցել գործել մինչև 1943 թվականը, երբ վերակազմավորվել է ճապոնական վերահսկմամբ։ Օչոան փրձել է իրականացնել իր պարտականությունները որպես Կոնգրեսի անդամ։ Նա ակտիվ մարդասիրական ջանքեր է կիրառել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Ուշ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օչոայի ժամկետը որպես Կոնգրեսի անդամ սպառվել է 1946 թվականին, և նա չի վերընտրվել։ Այնուամենայնիվ, Օչոան շարունակել է հանրային գործունեությունը` լինելով երկրի նախագահներ Ռամոն Մագսայայի և Կարլոս Գարսիայի աշխատակազմերի` առողջապահության գծով տեխնիկական օգնական։ Նա օժանդակել է իր հայրենի Բութուան քաղաքում մանկաբարձության դպրոց հիմնելուն։

Օչոան մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 20-ին, 80 տարեկան հասակում։ Թաղված է Բութուանում։ Օչոան ունեցել է մեկ դուստր։

  1. Filipinos in History Volume V. Philippines: National Historical Institute. 1996. էջեր 259–260.