Էլիսա Կառիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիսա Կառիո
իսպ.՝ Elisa Carrió
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1956(1956-12-26) (67 տարեկան)
ԾննդավայրՌեսիստենսիա, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունNational University of the Northeast?
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ և Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունCivic Coalition ARI?[1]
Կայքelisacarrioeditora.com
 Elisa Carrió Վիքիպահեստում

Էլիսա Մարիա Ավելինա Կառիո (իսպ.՝ Elisa Carrió, դեկտեմբերի 26, 1956(1956-12-26), Ռեսիստենսիա, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, Alternativa para una República de Iguales (ARI) կուսակցության հիմնադիր, որը ներկայումս անվանափոխվել է և կոչվում է Քաղաքական կոալիցիա (Coalición Cívica ARI)[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսա Կառիոն ծնվել է Ռեսիստենսիայում՝ ավանդական կաթոլիկ ընտանիքում։ Երբ նա դեռահաս էր, մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին[4]։ Կառիոն 1978 թվականին ավարտել է Ռեսիստենսիայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Պետական ծառայության է անցել որպես Չակո քաղաքի դատախազության տեխնիկական խորհրդատու[5]։ 1980 թվականին նա դարձել է պետական փաստաբան[6]։

Այնուհետև նա սահմանադրական իրավունք է դասավանդել իր համալսարանում (ալմա մատեր), իսկ 1986-1988 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանում զբաղեցրել է մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը[7]։

Կառիոն քաղաքականություն է մտել իր ուսուցչի՝ Ռաուլ Ալֆոնսինի խնդրանքով։ 1994 թվականից եղել է Սահմանադրական ժողովի անդամ և փոփոխություններ մտցրել Սահմանադրության № 75 հոդվածում, որ նվիրված էր մարդու իրավունքներին[8]։ 1995 թվականին Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունից (UCR) Պատգամավորների պալատի անդամ է ընտրվել իր հարազատ Չակո պրովինցիայում[9]։

1999 թվականին Կառիոն կրկին ընտրվել է Արգենտինայի Կոնգրեսի անդամ, որտեղ գլխավորել է կոռուպցիայի և փողերի լվացման հարցերով հանձնաժողովը։ 2001 թվականին նա փոխադարձ մեղադրանքներով տարաձայնություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Դոմինգո Կավալլոյի հետ[10]։ Այն ավարտվել է դատական գործընթացով, որի ժամանակ Կառիոն դատարանին ներկայացրել է փաստաթղթեր՝ որպես ապացույց Կավալլոյի կողմից կատարված կոռուպցիայի, որին մասնակցել էր խարդախության և արժեքավոր թղթեր կեղծելու մեղադրանքով հոկտեմբերին ձերբակալված Դանիել Դիասը[11]

2000 թվականին Կառիոն լքել է Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունը։ 2002 թվականին իր կողմնակիցների հետ (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ և իրենց կուսակցությունների քաղաքականությունից դժգոհ ձախ հակված այլ քաղաքական գործիչներից) ստեղծել է է նոր կուսակցություն, որն անվանել է Alternativa para una República de Iguales (ARI):

Կառիոն 2003 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և զբաղեցրել 5-րդ տեղը՝ հավաքելով 14 % ձայն։ Նա Կոնգրես է վերադարձել 2005 թվականին՝ պատգամավոր դառնալով Բուենոս Այրեսում։

Կառիոն 2007 թվականին «Քաղաքական կոալիցիա» կուսակցության կողմից մասնակցել է նախագահական ընտրություններին[12]։ 2007 թվականի մարտին նա պատգամավորի լիազորությունները վայր էր դրել այդ ընտրություններին մասնակցելու համար[13]։ Ռուբեն Ջուստինիանի (Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ) հետ միասին Կառիոն հավաքել է ձայների մոտ 23 %-ը և զբաղեցրել երկրորդ տեղը (Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներից հետո)։ Նա Արգենտինայի երեք քաղաքներից երկուսում (Բուենոս Այրես և Ռոսարիո) հավաքել էր ձայների մեծամասնությունը, բայց մեծ պարտություն էր կրել Բուենոս Այրես պրովինցիայում՝ ամենախիտ բնակեցված շրջանում և չէր կարողացել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին[14][15]։

2007 թվականի ընտրություններից հետո Կառիոն հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահական հաջորդ ընտրություններում՝ ասելով, որ ցանկանում է իր դերը մեծացնել որպես «ընդդիմության առաջնորդ» և ձգտում է ազդել ապագա վարչակազմի վրա, որը պետք է ընտրվի 2011 թվականի ընտրությունների արդյունքում[16]։ 2009 թվականի ընտրություններին նա կոալիցիա է կազմել նախկին դաշնակիցների, սոցիալիստների հետ[17]։ Ավելի ուշ նա վերանայել է 2011 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը և 2010 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարել իր թեկնածությունը 2011 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններում[18]։

2011 թվականի նախագահական ընտրություններում Կառիոն հավաքել է ձայների 1,8 %-ը և թեկնածուների մեջ զբաղեցրել վերջին տեղը։

Կարիոն միացել է Broad Front UNEN միությանը 2013 թվականի հունիսին նրա ստեղծումից հետո և վերընտրվել Ստորին պալատի անդամ իր տոմսով հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում։ Սակայն նրա շարունակվող աջակողմյան ուղղվածությունը, ինչպես նաև UNEN-ը աջակողմյան Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կոալիցիայի մեջ ընդգրկելու նրա ձգտումը[19] հանգեցրել են UNEM-ից նրա հեռանալուն 2014 թվականի նոյեմբերին[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aguiar N. El señor de la corte (իսպ.) — 2 — Buenos Aires: 2016. — P. 231. — 480 p. — ISBN 978-987-627-675-7
  2. Elisa Carrió's personal website(իսպ.) Արխիվացված 2011-05-31 Wayback Machine.
  3. CC-ARI official party website Արխիվացված 2011-06-02 Wayback Machine
  4. The Times, July 8, 2007: ‘Fatty’ vs. the new Evita in all-girlfight for Argentina
  5. [«Terra: Nueva embestida de un ministro hacia Elisa Carrió(իսպ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին. Terra: Nueva embestida de un ministro hacia Elisa Carrió(իսպ.)]
  6. [«Política y Medios: Dos años después se convirtió en secretaria de la Procuración del Superior Tribunal de Justicia de esa provincia(իսպ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին. Política y Medios: Dos años después se convirtió en secretaria de la Procuración del Superior Tribunal de Justicia de esa provincia(իսպ.)]
  7. Elisa Carrió: Trayectoria(իսպ.) Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
  8. Diario de Cuyo: Carrió se defendió(իսպ.)
  9. Elisa Carrió: Discurso en la sesión especial donde se rechazó el ingreso a la Cámara de Luis Patti(իսպ.) Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
  10. Parlamentario: Sigue el contrapunto Carrió-Cavallo(իսպ.)
  11. Página/12: Una película de Chuck Norris(իսպ.)
  12. Coalición Cívica Արխիվացված 2007-10-26 Wayback Machine (official website).
  13. Clarín, 5 August 2006. El ARI ratificó a Elisa Carrió como candidata presidencial para el 2007 Արխիվացված 2010-01-03 Wayback Machine.
  14. Clarín, 29 October 2007. Cristina Kirchner conserva casi 22 puntos de diferencia sobre Carrió Արխիվացված 2011-08-25 Wayback Machine.
  15. Página/12, 29 October 2007. Kirchner, presidenta con «A» final.
  16. La Capital, 30 October 2007. Carrió mantendrá el liderazgo pero no volverá a pelear la Presidencia Արխիվացված 2007-11-01 Wayback Machine.
  17. «Con más críticas, Carrió se aleja del Acuerdo Cívico». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «de Prensa / Gacetillas Elisa Carrió: Se lanzó la candidatura de Carrió-Pérez(իսպ.)». Արխիվացված է [de Prensa / Gacetillas Elisa Carrió: Se lanzó la candidatura de Carrió-Pérez(իսպ.) օրիգինալից] 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. «Nothing has hurt UNEN more than Carrió». Buenos Aires Herald. 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Carrió is closer to PRO than to UNEN». Buenos Aires Herald. 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.