Էլիզաբեթ Բենքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բենքս
Ծնվել էփետրվարի 10, 1974(1974-02-10)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրPittsfield, Մասաչուսեթս
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան[4], Annenberg School for Communication at the University of Pennsylvania?, Pittsfield High School? և American Conservatory Theater?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի և սցենարիստ
Ծնողներհայր՝ Mark P. Mitchell?
Ամուսին(ներ)Մաքս Հենդելման
Պարգևներ և մրցանակներ
elizabethbanks.com

Էլիզաբեթ Այրին Բենքս (անգլ.՝ Elizabeth Irene Banks, փետրվարի 10, 1974(1974-02-10)[1][2][3][…], Pittsfield, Մասաչուսեթս), ամերիկյան դերասանուհի և ռեժիսոր, որը մեծ ճանաչում է ձեռք բերել 2000-ական թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը ծնվել է 1974 թվականի փետրվարի 10-ին Փիթսֆիլդում (Մասաչուսեթս)։ Նա Էն և Մարկ Միտչելների չորս երեխաներից ամենամեծն է։ Նրա հայրը աշխատել է Ջեներալ էլեկտրիկ գործարանում, իսկ մայրը՝ բանկում։ Դեռ մանուկ հասակից Էլիզաբեթը մասնակցել է Nickelodeon հեռուստաալիքով ցուցադրվող Finders Keepers մանկական ժամանցային հաղորդմանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ, իսկ 1998 թվականին ավարտել է American Conservatory Theater-ը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը փոխել է իր անունը, որպեսզի իրեն չշփոթեն դերասանուհի Էլիզաբեթ Միտչելի հետ։ Նա էլիզաբեթ Քեյսի անվամբ նորամուտ է ունեցել «Դորոտիի կապիտուլյացիան» անկախ ֆիլմում։ Հայտնի է Գերի Ռոսի «Ֆավորիտ», Քրիս Տերիոյի «Բարձունքներ», Ջադ Ապատոուի «Քառասունամյա կույսը», «Սարդ-մարդը» և «Ամերիկյան թեժ ամառ» ֆիլմերում խաղացած դերերով։

2006 թվականի մայիսին Կիմ Բրինգսի դերով հայտնվել է NBC հեռուստաալիքի «Կլինիկա» կատակերգական դրամայի 5-րդ եթերաշրջանի եզրափակչում։ Նրա դեբյուտն այնքան հաջող էր, որ նրան մի քանի անգամ վերադարձրել են հեռուստասերիալ։

2008 թվականին Բենքսը Օլիվեր Սթոունի «Բուշ» ֆիլմում խաղացել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Լորա Բուշի դերը։

2012 թվականին հեռարձակվել է «Քաղցած խաղեր» ֆիլմը, որտեղ Էլիզաբեթը խաղացել է Էֆի Տրինկետի դերը։

Ըստ AskMen-ի՝ «2015 թվականի 99 ամենացանկալի կանայք» ցուցակում զբաղեցրել է 75-րդ տեղը[5]

2018 թվականին Մելիսա Մաքքարթիի և Մայա Ռուդոլֆի հետ միասին նկարահանվել է «Խաղալիքներ մեծերի համար» կատագերգությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հուլիսի 5-ին Բենքսը ամուսնացել է Մաքս Հանդելմանի հետ, որի հետ ընկերություն է արել դեռ քոլեջի տարիներից։ Ամուսնական կապերի ամրապնդման համար նա դարձել է հուդայական։ 2011 թվականի մարտին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ֆելիքսը[6]։ Զույգը տղա է ունեցել փոխնակ մոր միջոցով։ Էլիզաբեթը տարիներ շարունակ փորձել է հղիանալ, սակայն դա և դրան հաջորդող բոլոր բուժումները ապարդյուն են եղել[7]։ 2012 թվականի նոյեմբերին կրկին փոխնակ մոր օգնությամբ ծնվել է զույգի երկրորդ որդին՝ Մագնուս Միտչելը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 Իմ բոլոր երեխաները All My Children մատուցողուհի
1999 Անկոչը Uninvited լրահաղորդ
2001 Ամերիկյան շոգ ամառ Wet Hot American Summer Լինդսեյ
2001 Սովորական մեղավոր Ordinary Sinner Ռեյչել
2002 Սարդ-մարդը Spider-Man Բեթի Բրանտ
2002 Առանց հետքի Without a Trace Կլարիսա
2002 Բռնիր ինձ, եթե կարող ես Catch Me If You Can Լյուսի Ֆորեստ
2003 Ֆավորիտ Seabiscuit Մարսելա Հովարդ
2004 Սարդ-մարդը 2 Spider-Man 2 Բեթի Բրանթ
2005 Բարձունքներ Heights Իզաբել Լի
2005 Ստելա Stella Թամարա
2005 Քառասունամյա կույսը The 40-Year-Old Virgin Բեթ
2006 Անպարտելի Invincible Ժանեթ Քենթվել
2007 Սարդ-մարդ 3 Spider-Man 3 Բեթի Բրանթ
2007 Բարև, Բիլ Meet Bill Ջես
2007 Ֆրեդ Կլաուս Fred Claus Շարլին
2008 Այո, ոչ, գուցե Definitely, Maybe Սառա Հեյս / Էմիլի Ջոնս
2008 Ծանոթացեք՝ Դեյվ Meet Dave Ջինա Մորիսոն

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2003 Երիտասարդ Հոլիվուդ Exciting New Face Հաղթանակ
2004 ԱՄՆ կինոդերասանների Գիլդա մրցանակ Խաղարկային ֆիլմում լավագույն դերասանական կազմ Ֆավորիտ Առաջադրված

[9]

2007 MTV Movie Awards Լավագույն համբույր Հաղթահարում Առաջադրված
2008 Detroit Film Critics Society Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Բուշ Առաջադրված

[10]

2009 Women in Film Crystal Face of the Future Award Հաղթանակ
Fright Meter Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Անկոչները Առաջադրված
2010 Gold Derby Awards Կատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Ստուդիա 30 Առաջադրված
2012 MTV Movie Awards Best On-Screen Transformation Քաղցած խաղեր Հաղթանակ[11]
Teen Choice Awards Choice Movie: Female Scene Stealer Առաջադրված
Էմմի մրցանակ Կատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Ստուդիա 30 Առաջադրված

[12]

2013 CinemaCon Excellence in Acting Հաղթանակ[13]
Online Film & Television Association Award Կատակերգական հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Ամերիկյան դերասանուհի Առաջադրված

[14]

Gold Derby Awards Կատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Առաջադրված
San Diego Film Critics Society Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը Առաջադրված

[15]

2015 Austin Film Critics Association Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Սեր և գթասրտություն Առաջադրված
BTVA Feature Film Voice Acting Award Best Female Lead Vocal Performance in a Feature Film Լեգո ֆիլմ Առաջադրված

[16]

Best Vocal Ensemble in a Feature Film Առաջադրված
BTVA People’s Choice Voice Acting Award Best Female Lead Vocal Performance in a Feature Film Հաղթանակ
Best Vocal Ensemble in a Feature Film Հաղթանակ
CinemaCon Breakthrough Filmmaker of the Year Հաղթանակ[17]
Florida Film Critics Circle Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Սեր և գթասրտություն Առաջադրված

[18]

Indiana Film Journalists Association Award Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված

[19]

Indiewire Critics' Poll Award Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
Kansas City Film Critics Circle Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
Village Voice Film Poll Award Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
Las Vegas Film Critics Society Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ[20]
MTV Movie Awards Best On-Screen Transformation Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 Հաղթանակ
Online Film & Television Association Awards Կատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Ամերիկյան ընտանիք Առաջադրված

[21]

Էմմի մրցանակ Կատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Առաջադրված

[22]

Gold Derby Awards Կատագերգային հեռուստասերիալ հրավիրված լավագույն դերասանուհի Առաջադրված
San Francisco Film Critics Circle Award Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Սեր և գթասրտություն Առաջադրված

[23]

Denver Film Critics Society Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
2016 Santa Barbara International Film Festival Virtuoso Award Հաղթանակ[24]
Georgia Film Critics Association Award Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
National Society of Film Critics Awards Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
North Carolina Film Critics Association Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
Ոսկե ազնվամորի The Razzie Redeemer Award Կատարյալ ձայն 2 Առաջադրված

[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Elizabeth Banks Was a Frustrated Actress. Now She’s a Determined Mogul. // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Elizabeth Banks
  6. Elizabeth Banks Has Baby Via Gestational Surrogate : People.com
  7. It’s a Bor for Elizabeth Banks
  8. Elizabeth Banks. (2012 թ․ նոյեմբերի 14). «It's a Boy!» (անգլերեն). elizabethbanks.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «The 10th Annual Screen Actors Guild Awards» (անգլերեն). Премия Гильдии киноактёров США. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «The 2008 Detroit Film Critics Society Awards» (անգլերեն). Detroit Film Critics Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «MTV Movie Awards 2012» (անգլերեն). mtv.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «64rd Emmy Awards Nominees and Winners» (անգլերեն). emmys.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. «CinemaCon: Elizabeth Banks to Receive Excellence in Acting Award» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «2012-13: THE SEASON OF AMERICAN HORROR STORY: ASYLUM» (անգլերեն). ofta.cinemasight.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. «San Diego Film Critics Select Top Films for 2013» (անգլերեն). sdfcs.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. «2014 BTVA Voice Acting Awards» (անգլերեն). behindthevoiceactors.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. «Elizabeth Banks Named CinemaCon's Breakthrough Filmmaker of the Year» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. «'Carol' leads 2015 Florida Film Critics Awards Nominations» (անգլերեն). floridafilmcritics.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. «'Spotlight' named Best Picture by Indiana Film Journalists Association» (անգլերեն). ibj.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. «2015 Sierra Award Winners» (անգլերեն). lvfcs.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. «2014-15: THE SEASON OF OLIVE KITTERIDGE» (անգլերեն). ofta.cinemasight.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. «67rd Emmy Awards Nominees and Winners» (անգլերեն). emmys.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  23. «2015 SAN FRANCISCO FILM CRITICS CIRCLE AWARDS» (անգլերեն). sffcc.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  24. «Santa Barbara Film Fest: Elizabeth Banks, Paul Dano, Joel Edgerton and Jacob Tremblay Named Virtuosos» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  25. «Razzie Awards 2016 Winners Announced» (անգլերեն). comingsoon.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բենքս» հոդվածին։