Էլեոնոր Ռուզվելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնոր Ռուզվելտ
անգլ.՝ Eleanor Roosevelt[3][4][5][…]
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նոր Դպրոց և Allenswood Boarding Academy? (1902)
Մասնագիտություն՝ դիվանագետ, գրող, ինքնակենսագիր, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և իրավապաշտպան
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 11, 1884(1884-10-11)[6][3][2][…]
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5]
Վախճանի օր նոյեմբերի 7, 1962(1962-11-07)[6][3][1][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված [8]
Դինաստիա Ռուզվելտ ընտանիք
Քաղաքացիություն  ԱՄՆ[9]
Ի ծնե անուն անգլ.՝ Anna Eleanor Roosevelt[1][2]
Հայր Elliott Bulloch Roosevelt?[10][11]
Մայր Anna Hall Roosevelt?[10][11]
Ամուսին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ[10][11]
Զավակներ Էլիոթ Ռուզվելտ[1][11], Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կրտսեր[11], Ջոն Ասփինվալ Ռուզվելտ[11], Ջեյմս Ռուզվելտ[1][11], Աննա Ռուզվելտ Հալսթեդ[1][11] և Franklin Delano Roosevelt?[1][11]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Աննա Էլեոնոր Ռուզվելտ (անգլ.՝ Anna Eleanor Roosevelt, հոկտեմբերի 11, 1884(1884-10-11)[6][3][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5] - նոյեմբերի 7, 1962(1962-11-07)[6][3][1][…], Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ և ակտիվիստ[15]։

1933 թվականի մարտից մինչև 1945 թվականի ապրիլը Էլեոնորը եղել է ԱՄՆ առաջին տիկինը, իր ամուսնու՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահության տարիներին, որն աննախադեպ չորս անգամ վերընտրվել էր այդ պաշտոնում՝ դառնալով ԱՄՆ ամենաերկար կառավարած նախագահը, իսկ կնոջը դարձնելով ամենաերկար ժամկետով առաջին տիկինը[15]։ Էլեոնոր Ռուզվելտը եղել է ԱՄՆ պատվիրակը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում 1945-1952 թվականներին[16][17]։ Նախագահ Հարի Թրումենը հետագայում նրան կոչելու էր «աշխարհի առաջին տիկին»՝ հարգանքի տուրք մատուցելով նրա ծավալած գործունեությանը՝ հանուն մարդու իրավունքների[18]։

Էլեոնորը ամերիկյան նշանավոր Ռուզվելտ և Լիվինգսթոն ընտանիքների անդամ էր և նախագահ Թեոդոր Ռուզվելտի եղբոր դուստրը[17]։ Նա դժբախտ մանկություն է ունեցել՝ վաղ տարիքում զրկվելով ծնողներից ու եղբորից։ 15 տարեկանում Էլեոնորը հաճախում է Լոնդոնի Ալենվուդ Ակադեմիան և խորապես ոգեշնչվում է իր տնօրինուհու՝ Մարի Սուվեստրի գաղափարներով։ ԱՄՆ վերադառնալով, 1905 թվականին նա ամուսնանում է իր հինգերորդ զարմիկ Ֆրանկլին Ռուզվելտի հետ։ Ռուզվելտների ամուսնությունը բարդ էր առաջին իսկ օրվանից՝ Ֆրանկլինի խստաբարո մոր՝ Սառայի պատճառով, իսկ երբ 1918 թվականին Էլեոնորը բացահայտում է ամուսնու սիրային կապը քարտուղարուհու՝ Լյուսի Մերկերի հետ, որոշում է զբաղվել հասարակական գործունեությամբ և այդպիսով յուրովի սփոփանք ու բավականություն գտնել։ 1921 թվականին, երբ Ֆրանկլինը հիվանդանում է պոլիոմիելիտով և զրկվում ոտքերի լրիվ շարժունակությունից, Էլեոնորը համոզում է նրան մնալ քաղաքականության մեջ և ամուսնու փոխարեն ելույթներով հանդես է գալիս նախընտրական արշավների ժամանակ։ 1928 թվականին, Ֆրանկլին Ռուզվելտի՝ Նյու Յորքի նահանգապետ ընտրվելուց հետո, ապա նաև նրա կառավարական և պետական գործունեության ողջ ընթացքում, Էլեոնորը պարբերաբար նրա անունից, կամ որպես առաջին տիկին, ելույթներ էր ունենում և մինչ ամուսինը նախագահում էր՝ Էլեոնորը մեծապես վերաձևում և վերակազմավորում էր «առաջին տիկնոջ» դերն ամերիկյան իրականության մեջ։ Թեպետ կյանքի վերջին տարիներին Էլեոնորը մեծ հարգանքի արժանացավ, նրա առաջին տարիները որպես առաջին տիկին լի էին հասարակության կողմից հակասական վերաբերմունքով, հատկապես ռասայական խտրականությունների վերաբերյալ նրա բացահայտ ելույթների պատճառով։ Նա առաջին նախագահի կինն էր, որ կանոնավորապես մամուլի ասուլիսներ էր տալիս, լրագրերում և ամսագրերում հրատարակում ծավալուն հոդվածներ, մասնակցում ամենշաբաթյա ռադիոծրագրին և ելույթ ունենում համագումարների ժամանակ։ Մի քանի դեպքեր եղան, երբ նա բացահայտ, հրապարակավ իր անհամաձայնությունն է արտահայտել ամուսնու քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ։ Գործազուրկ հանքագործների ընտանիքների համար Արևմտյան Վիրջինիայում նա Արթուրդեյլ անվամբ փորձարարական համայնք է հիմնել, որի զարգացման ծրագիրը, սակայն, հետագայում անհաջողության է մատնվել։

Նա կողմնակից էր աշխատատեղերում կանանց բազմակողմանի գործունեությանը, պայքարում էր աֆրոամերիկացիների, ասիացի ամերիկացիների և Երկրորդ համաշխարհայինի փախստականների իրավունքների համար։ Ամուսնու մահվանից հետո՝ 1945 թվականին, Էլեոնորը շարունակում է մնալ քաղաքականության մեջ ևս 17 տարի՝ մինչև իր մահը։ Նա ստիպում է Միացյալ Նահանգներին անդամակցել և աջակցել Միավորված Ազգերի Կազմակերպությանը և դառնում դրա առաջին պատվիրակը ԱՄՆ-ի կողմից։ Նա եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նախագահը և վերահսկել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակումը։ Հետագայում նա նախագահել է Ջոն Քենեդու վարչակազմի «Կանանց կարգավիճակի նախագահական հանձնաժողովը»։

Իր մահվան ժամանակ «Նյու Յորք Թայմսի» մահախոսականում Էլեոնոր Ռուզվելտը համարվել է «աշխարհի ամենահարգարժան կանանցից մեկը» և «գրեթե համաշխարհային հարգանքի առարկա»[19]։ 1999 թվականին «20-րդ դարի ամենամեծ հիացմունքի արժանացած մարդկանց Գելապսի ցանկում» Էլեոնոր Ռուզվելտի անունը իններորդ հորիզոնականում էր[20]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորը մանուկ հասակում, 1887 թվական

Աննա Էլեոնոր Ռուզվելտը ծնվել է 1884 թվականին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, Արևմտյան 37-րդ փողոց, 56 հասցեում[21][22], հասարակական բարձր դիրք ունեցող Աննա Ռեբեկա Հոլի և Էլիոթ Ռուզվելտի ընտանիքում[23]։ Վաղ տարիքից Աննա Էլեոնորը գերադասել է, որ իրեն կոչեն երկրորդ անվամբ՝ Էլեոնոր։ Նա նախագահ Թեոդոր Ռուզվելտի կրտսեր եղբոր դուստրն էր, իսկ մոր կողմից՝ թենիսի չեմպիոններ Վալենտին Հոլի և Էդուարդ Հոլի քրոջ դուստրն էր։ Մայրը Էլեոնորին քնքշորեն «տատիկ» էր կոչում, քանի որ նա փոքր տարիքում անգամ իրեն մեծահասակի նման լուրջ էր պահում[24]։ Աննա Հոլը, երիտասարդ տարիքում լինելով բացառիկ գեղեցկուհի և նրբաճաշակ կին, երբեմն ամաչում էր աղջկա պարզունակ և հասարակ արտաքինի համար[24]։

Էլեոնորն ուներ երկու ավագ եղբայր՝ Էլիոթ կրտսերը և Հոլը։ Նա նաև ուներ խորթ եղբայր՝ Էլիոթ Ռուզվելտ Մանը, որը ծնվել էր նրա հոր և նրանց աղախնու՝ Քեթի Մանի արտամուսնական կապից[25]։ Էլեոնորն աշխարհ եկավ հարուստ և բարձրաշխարհիկ մի ընտանիքում, որը պատկանում էր Նյու Յորք քաղաքի բարձր հասարակությանը[26]։

1892 թվականի դեկտեմբերի 7-ին դիֆթերիայից մահանում է Էլեոնորի մայրը, իսկ հաջորդ տարվա մայիսին, միևնույն հիվանդությունից մահանում է եղբայրը՝ Էլիոթ կրտսերը[27]։ Էլեոնորի հայրը, որին հարբեցողության համար փակել էին առողջարանում, մահանում է 1894 թվականի օգոստոսի 14-ին՝ սպիտակ տենդի նոպայի մեջ առողջարանի պատուհանից նետվելու հետևանքով[28]։ Վաղ տարիքում կորցնելով հարազատներին, Էլեոնորը մնացած ողջ կյանքում ընկճախտի հակվածություն է ունենում[28]։ Նրա եղբայր Հոլը նույնպես հետագայում տառապել է հարբեցողությամբ[29]։ Նախքան մահը, հայրը խնդրել էր Էլեոնորին եղբոր համար մոր դեր ստանձնել, խնդրանք, որ Էլեոնորը սրբությամբ կատարում է իր ամբողջ կյանքում։ 1907 թվականին, երբ եղբայրն ընդունվել է Գրոտոնի դպրոց, նա եղբոր հետ նամակագրական կապի մեջ է լինում և գրեթե ամեն օր նամակներ է գրում նրան՝ շարունակ տանջվելով խղճի խայթից, որ եղբայրը լիարժեք մանկություն չունեցավ։ Նա մեծ բավականություն է ստացել եղբոր դպրոցական և համալսարանական հաջողություններից և հպարտացել նրա ձեռքբերումներով, ներառյալ Հարվարդի ճարտարագիտության մագիստրոսի նրա դիպլոմը[30]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտը դպրոցական տարիներին, 1898 թվական

Ծնողների մահից հետո Էլեոնորին դաստիարակել է նրա մորական տատիկը՝ Մերի Լիվինսգթոն Լադլոուն, որն ապրում էր Նյու Յորքի Տիվոլի ավանում[28]։ Էլեոնորն անինքնավստահ և ինքնամփոփ երեխա է եղել և ինքն իրեն «անճոռնի ճուտիկ» է համարել[26]։ Այնուամենայնիվ, 14 տարեկանում նա գրել է, որ մարդու կյանքի հեռանկարներն ամբողջությամբ կախված չեն նրա ֆիզիկական գեղեցկությունից. «կինը որքան էլ հասարակ լինի, եթե նրա դեմքին անկեղծություն ու հավատարմություն է դրոշմված, նա կգրավի բոլորին»[31]։

Հորաքրոջ՝ Աննա Բեմի Ռուզվելտի քաջալերանքով Էլեոնորը տնային դաստիարակություն է ստանում, իսկ 15 տարեկան հասակում նրան ուղարկում են ուսումը շարունակելու Ալենսվուդի Ակադեմիայում, որն իգական մասնավոր դպրոց էր Անգլիայում, Լոնդոնի մերձակա Ուիմբլդոն քաղաքում[32]։ Էլեոնորն Ալենսվուդում սովորել է 1899-1902 թվականներին։ Հաստատության տնօրենը՝ Մարի Սուվեստրը անվանի մանկավարժ էր, որը երիտասարդ կանանց մեջ սերմանում էր անկախ և ինքնուրույն մտածողություն։ Սուվեստրը հատուկ հետաքրքրություն է տածել Էլեոնորի նկատմամբ, որը սովորել էր սահուն ֆրանսերեն խոսել և ձեռք էր բերել որոշակի ինքնավստահություն[33]։ Էլեոնորը և Սուվեստրը նամակագրական կապ են պահպանել մինչև 1905 թվականի մարտը՝ Սուվեստրի մահը։ Տնօրինուհու մահից հետո Էլեոնորը նրա դիմանկարը տեղադրել է իր գրասեղանին[33]։ Էլեոնորի զարմիկ Քորին Դուգլաս Ռոբինզոնը, որի Ալենսվուդում ընդունվելու տարին համընկել էր Էլեոնորի ավարտական տարուն, ասել է, որ երբ ինքն ընդունվեց դպրոց, Էլեոնորը դպրոցում «ամեն ինչ էր»։ Նա սիրված է եղել բոլորի կողմից[34]։

Էլեոնորը ցանկանում էր ուսումը շարունակել Ալենսվուդում, սակայն 1902 թվականին տատիկը նրան տուն է կանչում, որպեսզի նա, որպես բարձր դասի ներկայացուցիչ, արդեն մուտք գործի նորաձև հասարակություն[33]։ 1902 թվականին, 17 տարեկան հասակում Էլեոնորն ավարտում է իր կրթությունը և վերադառնում Միացյալ Նահանգներ։ Դեկտեմբերի 14-ին նա պաշտոնապես մասնակցում է իր առաջին «հասունության պարահանդեսին», որը կազմակերպվել էր Մանհեթենի Ուոլդորֆ Աստորիա հյուրանոցում[35]։ Հետագայում, իր բարձր հասարակություն առաջին անգամ մուտք գործելու մասին նա ասելու էր. «Դա պարզապես սարսափելի էր։ Շատ գեղեցիկ երեկույթ էր, իհարկե, բայց ես ինձ այնքան դժբախտ էի զգում, որքան մի աղջիկ, ով առաջին անգամ հայտնվել է մի վայրում, որտեղ չի ճանաչում որևէ մեկին։ Ես այնքան երկար էի մնացել արտասահմանում, որ մոռացել էի այն բոլոր աղջիկներին, որոնց ճանաչում էի Նյու Յորքում։ Ես խղճուկ տեսք ունեի և տանջվում էի այդ ամենից»[19]։

Նյու Յորքում Երիտասարդական Լիգայի հիմնադրման առաջին իսկ օրվանից Էլեոնոր Ռուզվելտը նրա ակտիվ անդամներից է եղել՝ պար և մարմնամարզություն դասավանդելով Արևելյան թաղամասի աղքատ երիտասարդներին[35]։ Կազմակերպությունն Էլեոնորի ուշադրությանն էր ներկայացրել դրա հիմնադիր Մերի Հարիմանը, որն Էլեոնորի ընկերուհին էր և մի ազգական, որը քննադատում էր խմբի գործունեությունը, քանի որ այն «երիտասարդ կանանց մղում էր հասարակական գործունեության»[36]։

Ամուսնություն և ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտը հարսանեկան զգեստով, 1905 թվական

1902 թվականին Նյու Յորքի Տիվոլի քաղաք մեկնելու ճանապարհին, գնացքի մեջ Էլեոնորը հանդիպել է իր հինգերորդ զարմիկ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին[37]։ Նրանց մեջ գաղտնի նամակագրություն և սիրային հարաբերություններ են սկսվել և 1903 թվականի նոյեմբերի 22-ին նշանվել են[38]։ Ֆրանկլինի մայրը՝ Սառա Անն Դելանոն դեմ էր այդ միությանը և որդուն ստիպել է խոստանալ, որ նշանադրության մասին մեկ տարի պաշտոնապես չի հայտարարվի։ «Ես գիտեմ, թե ինչպիսի մեծ ցավ պիտի պատճառած լինեմ քեզ»,- իր որոշման մասին որդին գրել է մորը և ավելացրել,- «Գիտեմ նաև սեփական միտքս, իմացել եմ երկար ժամանակ, որ երբեք չէի կարող այլ կերպ մտածել»[39]։

1904 թվականին Սառան որդուն նավով ուղևորության է տարել Կարիբյան ծով, հուսալով, որ բաժանումը նրան մոռացնել կտա սիրավեպը, սակայն Ֆրանկլինը մնում է հաստատակամ[39]։ Հարսանիքի օրը համաձայնեցվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ, որը Նյու Յորքում պիտի լիներ Սբ. Պատրիկի տոնակատարությանը մասնակցելու համար և համաձայնել էր հարսին խորան ուղեկցել[40]։ Զույգն ամուսնացել է 1905 թվականի մարտի 17-ին, քահանա Էնդիքոթ Փիբոդիի օրհնությամբ, որը Գրոտոնի դպրոցի հիմնադիրն ու տնօրենն էր, որտեղ սովորել էր փեսան[37][41]։ Հարսնաքույրը Էլեոնորի զարմուհին էր՝ Քորին Դուգլաս Ռոբինզոնը։ Հարսանեկան արարողությանը Թեոդոր Ռուզվելտի ներկայությունը լուսաբանող հոդվածները հեղեղել էին Նյու Յորք Թայմսի և ուրիշ հեղինակավոր լրագրերի առաջին էջերը։ Երբ նախագահին հարցրել են, թե ինչ է կարծում Ռուզվելտ- Ռուզվելտ միության մասին, Թեոդոր Ռուզվելտը պատասխանել է. «Ազգանունը ընտանիքում պահպանելը լավ միտք է»։ Զույգը նախնական մեղրամսի առաջին շաբաթն անցկացրել է Հայդ Պարկում, ապա նրանք բնակվել են նյույորքյան մի բնակարանում։ Այդ ամառ նրանք երեք ամսով պաշտոնական մեղրամսի ճանապարհորդության են մեկնել Եվրոպա[42]։

Միացյալ Նահանգներ վերադառնալով, նորապսակները տեղավորվում են Նյու Յորքում, Ֆրանկլինի մոր առաջարկած առանձնատանը։ Սառան զույգի տրամադրությանտակ է դնում նաև մի երկրորդ բնակարան՝ Նյու Յորքի Հայդ Պարկում գտնվող ընտանեկան կալվածքում, որի պատուհաններն ուղղված էին Հուդզոնին։ Ամուսնական կյանքի սկզբից ևեթ Էլեոնորն անհաշտ հարաբերությունների մեջ էր իր իշխանատենչ և ամեն բան վերահսկել ցանկացող սկեսրոջ հետ։ Տունը, որ Սառան նվիրել էր Էլեոնորին և Ֆրանկլինին, բազմաթիվ դռներով կապված էր Սառայի հարկաբաժնի հետ, և որդու ամուսնության առաջին տասնամյակի ընթացքում Սառան ղեկավարում էր երկու տնտեսություններն էլ։ Ամուսնության վաղ շրջանի վեճերից մեկի ժամանակ Էլեոնորը բացատրել է Ֆրանկլինին. «Ես չեմ ուզում ապրել մի տան մեջ, որը ոչ մի կերպ իմը չէ, որի համար ես ոչինչ չեմ արել և որը չի ներկայացնում այն կենսակերպը, որն ուզում եմ ունենալ», սակայն քիչ բան փոխվեց ժամանակի ընթացքում[43]։ Սառան նաև վերահսկում էր թոռների դաստիարակությունը և հետագայում Էլեոնորը նշելու էր, որ «Ֆրանկլինի երեխաներն ավելի շատ իմ սկեսրոջ երեխաներն էին, քան իմը»[44]։ Էլեոնորի ավագ որդի Ջեյմսը հիշում էր, որ Սառան ասում էր իր թոռներին. «ձեր մայրը միայն ծնել է ձեզ, ես ավելի շատ եմ ձեր մայրը, քան նա»[44]։

Էլեոնորն ու Ֆրանկլինը իրենց երկու ավագ երեխաների հետ, 1908 թվական

Էլեոնորն ու Ֆրանկլինը ունեցան վեց երեխա

Թեպետ վեց անգամ տարած հղիություններին, Էլեոնորն դժկամությամբ էր սեռական հարաբերություններ ունենում ամուսնու հետ։ Մի անգամ նա իր Աննա դստերն ասել է. «Դա շատ ծանր փորձություն էր»[45]։ Նա նաև իրեն մայրության համար ոչ հարմար թեկնածու էր համարում՝ հետագայում գրելով. «ինձ համար անբնական է փոքր երեխաներին հասկանալն ու նրանցից բավականություն ստանալը»[44]։ 1918 թվականի սեպտեմբերին, Ֆրանկլինի ճամպրուկներից մեկը դատարկելիս Էլեոնորը գտնում է Ֆրանկլինի սիրային նամակներն ուղղված քարտուղարուհուն՝ Լյուսի Մերկերին։ Ֆրանկլինը մտադիր էր թողնել կնոջը հանուն սիրուհու։ Այնուամենայնիվ, իր քաղաքական խորհրդական Լուիս Հոուի և մոր ճնշմամբ, որը սպառնում էր ապահարզանի դեպքում զրկել որդուն ժառանգությունից, զույգը շարունակում է ամուսնացած մնալ[46]։ Այդ ժամանակվանից սկսած նրանց ամուսնությունն ավելի շուտ քաղաքական համագործակցություն էր։ Վհատված Էլեոնորը կրկին ակտիվանում է հասարակական գործունեության մեջ և աստիճանաբար ավելի շատ է սևեռվում հասարակական գործերի, քան ամուսնացած կնոջ իր դերի վրա[47]։ 1921 թվականի օգոստոսին ընտանիքն արձակուրդ էր անցկացնում Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգի Կամպոբելո կղզում, երբ Ֆրանկլինի մոտ պարալիտիկ հիվանդություն ախտորոշվեց[48][49]։ Հիվանդության ընթացքում Ֆրանկլինին խնամելիս Էլեոնորը փրկել է նրան մահանալուց[50]։ Ֆրանկլինի ոտքերն ընդմիշտ պարալիզվում են։ Երբ ամուսնու հաշմանդամության փաստը հայտնի դարձավ, նրա ապագայի հետ կապված Էլեոնորը երկար պայքար էր մղում սկեսրոջ հետ՝ համոզելով ամուսնուն մնալ քաղաքականության մեջ, ի հեճուկս սկեսրոջ հորդորների, որ որդին թոշակի անցնի և դառնա գավառացի ջենտլմեն։ Ֆրանկլին Ռուզվելտի բժիշկը, Ուիլյամ Քինը գովել է Էլեոնորի նվիրվածությունն ամուսնուն՝ նրա հիվանդության ամենածանր պահերին. «Դուք հազվագյուտ կին եք և մեծ քաջությամբ եք կրում Ձեզ բաժին ընկած բեռը»,- ասել է նա, Էլեոնորին անվանելով «իմ հերոսուհիներից մեկը»[51]։ Ֆրանկլինի հիվանդությունը շրջադարձային կետ դարձավ Էլեոնորի և Սառայի երկարատև պայքարում, և որքան Էլեոնորի դերը մեծանում էր որպես հասարակական գործիչ, այնքան նա ազատագրվում էր սկեսրոջ վերահսկողությունից[52][53]։ Էլեոնորի նոր քաղաքական ընկերները և նրա ու Սառայի միջև լարվածությունը հանգեցրին այն բանին, որ ընտանիքը Վալ Քիլում մի առանձնատուն կառուցեց և տեղափոխվեց և մինչ Էլեոնորն ու իր հյուրերն ապրում էին այնտեղ, Ֆրանկլինն ու երեխաներն ապրում էին Հայդ Պարկում[54][55]։ Էլեոնորն ինքը այդ վայրը անվանեց Վալ Քիլ, որ մոտավորապես նշանակում է «ջրվեժի հոսանք»[56] տարածքում ապրող հոլանդացի ներգաղթյալների մայրենի լեզվով։ Ֆրանկլինը խրախուսում էր կնոջը կալվածքը դարձնել տեղացի կանանց և տղամարդկանց համար ձմեռային աշխատատեղեր ստեղծելու իր նախաձեռնությունների իրականացման վայր։ Ամեն տարի, երբ Էլեոնորը զբոսախնջույք էր կազմակերպում Վալ Քիլի իրավազանց երիտասարդների համար, նրա թոռնուհին՝ Էլեոնոր Ռուզվելտ Սիգրեյվսը օգնում էր նրան։ Նա մտերիմ էր տատիկի հետ ամբողջ կյանքի ընթացքում։ Սիգրեյվսը կենտրոնացել էր կրթական մասնագետի և գրադարանավարի կարիերայի վրա, այդպիսով շարունակելով ու իրականացնելով իր տատի սկսած կամ աջակցած մի շարք ծրագրեր։ 1924 թվականին Էլեոնորը աջակցում է դեմոկրատ Ալֆրեդ Սմիթին վերընտրվելու Նյու Յորքի նահանգապետ, ընդ որում՝ վերջինիս հակառակորդը հանրապետական Թեոդոր Ռուզվելտ կրտսերն էր՝ Էլեոնորի առաջին զարմիկը[57]։ Թեոդորը երբեք չներեց Էլեոնորին։ Ընտրություններից հետո Էլեոնորի հորաքույրը՝ Աննա Բեմի Ռուզվելտը հրապարակայնորեն խզեց հարաբերությունները զարմուհու հետ։ Նա որդուն զարմուհու մասին գրում է. «Ատում եմ Էլեոնորին, ինչպես և նա է ինձ ատում։ Թեև նա երբեք գեղեցկուհի չի եղել, ինձ վրա միշտ հմայիչ ազդեցություն է ունեցել։ Ցավոք սրտի, ինչ քաղաքականությունը դարձավ նրա գերադասելի հետաքրքրությունը, նրա ողջ հմայքն անհետացավ»[58]։ Էլեոնորը շրջանցեց Բեմիի քննադատությունը, հորաքրոջ մասին արտահայտվելով որպես «մի տարեց կին»[փա՞ստ]։ Այնուամենայնիվ, Բեմին ու Էլեոնորն ի վերջո հաշտվեցին։ Թեոդորի ավագ դուստր Ալիսը նույնպես քարոզարշավից հետո խզում է հարաբերությունները Էլեոնորի հետ։ Նրանք հաշտվեցին այն բանից հետո, երբ Ալիսի դստեր մահվան կապակցությամբ Էլեոնորը ցավակցական և մխիթարական նամակ գրեց նրան։ Էլեոնորի և դստեր՝ Աննայի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ դուստրը Սպիտակ տանը ստանձնեց մոր հասարակական պարտականություններից որոշները։ Նրանց հարաբերությունները ավելի սրվեցին, երբ 1945 թվականի փետրվարին Ֆրանկլինը (մահվանից երկու ամիս առաջ) կնոջ փոխարեն դստերը տարավ իր հետ Յալթա, մինչդեռ Էլեոնորը շատ էր ցանկանում ինքը գնալ այդ կոնֆերանսին ամուսնու հետ։ Մի քանի տարի անց մայր ու դուստր վերջապես հաշտվեցին և համատեղ բազմաթիվ նախագծեր կյանքի կոչեցին։ 1962 թվականին, երբ Էլեոնորը հիվանդ էր, Աննան խնամում էր նրան։ Էլեոնորի որդին՝ Էլիոթը, բազմաթիվ գրքերի հեղինակ է, ներառյալ դետեկտիվ պատմվածքների շարքը, որտեղ իր մայրը խուզարկու է։ Այնուամենայնիվ, այդ պատմվածքները խմբագրել և վերամշակել է Ուիլյամ Հարինգտոնը։ Նրանց համագործակցությունը շարունակվում էր մինչև Ուիլյամի մահը՝ 2000 թվականին, Էլիոթի մահվանից տասը տարի անց[59]։ Ջեյմս Բրոուի հետ մեկտեղ, էլիոթը նաև գրել է իր ծնողների կենսագրականը՝ «Հայդ Պարկի Ռուզվելտները. Չպատմված պատմություն», որում նա բացահայտում է իր ծնողների սեռական կյանքի մասին մանրամասներ, ներառյալ հոր հարաբերությունները սիրուհու՝ Լյուսի Մերկերի, ապա նաև քարտուղարուհու՝ Մարգարեթ (Միսի) Լեհանդի հետ[60], ինչպես նաև հոր հիվանդությանն առնչվող անձնական մանրամասներ։ 1973 թվականին հրատարակված գիրքը պարունակում է Ֆրանկլին Ռուզվելտի նախ փոխնախագահ, ապա Նյու Յորքի նահանգապետ, իսկ 1932 թվականին Լուիս Հոուի օգնությամբ ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին արժեքավոր և կարևոր մանրամասներ։ Երբ Էլիոթը 1973 թվականին հրատարակեց գիրքը, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ կրտսերն ամբողջ ընտանիքի անունից դժգոհություն հայտնեց դրա վերաբերյալ և ի վերջո հասավ նրան, որ էլիոթի բոլոր քույրերն ու եղբայրները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին գրքին։ էլիոթի մյուս եղբայր Ջեյմսը 1976 թվականին հրատարակեց «Իմ ծնողները. տարբեր տեսակետ» գիրքը, որը կարծես Էլիոթի գրքի պատասխան արձագանքը լինի։ 1977 թվականին Ջեյմս Բրոուն հրատարակեց «Չպատմված պատմության» շարունակությունը՝ «Մայր Ռուզվելտը. Էլեոնոր Ռուզվելտի չպատմված պատմությունը»։ 1984 թվականին լույս տեսավ «Սիրով՝ Էլեոնոր Ռուզվելտ. հարյուրամյակի հիշատակություն» գիրքը։

Այլ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտն իրենց շան՝ Ֆալայի հետ 1951 թվականին

1930-ականներին Էլեոնորը շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էր ամերիկացի հայտնի կին օդաչու Ամելիա Էրհարթի հետ։ Մի անգամ նրանք երկուսով փախան Սպիտակ տնից, որպեսզի խնջույքի գնան։ Ամելիայի հետ մի անգամ օդանավով թռչելուց հետո Էլեոնորը օդաչուական ուսուցման թույլտվություն է ձեռք բերում, սակայն հետագայում չի իրագործում թռչել սովորելու իր ծրագրերը։ Ֆրանկլինը չէր հավանում կնոջ՝ օդաչու դառնալու գաղափարը։ Այնուամենայնիվ, Էլեոնորն ու Ամելիան իրենց ամբողջ կյանքում շարունակում էին շփվել[61]։ Էլեոնորը մտերիմ էր նաև Ասսոշեյթեդ պրեսի լրագրող Լորենա Հիքոքի հետ, որի հետ ծանոթացել էր նախագահական ընտրարշավի վերջին ամիսներին և որը «խենթի պես սիրահարվել էր նրան»[62]։ Այս ժամանակահատվածում Էլեոնորն օրական 10-15 էջ նամակ էր գրում Հիքին, որը պատրաստվում էր հետագայում գրել առաջին տիկնոջ կենսագրականը[63]։ Նամակները պարունակում էին այնպիսի հաճոյախոսություններ, ինչպիսիք էին «Ես ուզում եմ թևերս դնել ուսերիդ և համբուրել բերանիդ անկյունները»[64], կամ «չեմ կարող համբուրել քեզ, այնպես որ համբուրում եմ նկարդ, բարի գիշեր և բարի լույս»[65]։ Ֆրանկլին Ռուզվելտի առաջին երդմնակալության ժամանակ Էլեոնորը կրում էր Հիքոքի նվիրած շափյուղայով մատանին[66]։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջոն Էդգար Հուվերն արհամարհում էր Էլեոնորի լիբերալիզմը, նրա դիրքորոշումը քաղաքացիական իրավունքների վերաբերյալ և նրա ու ամուսնու քննադատությունը Հուվերի վերահսկողական մարտավարության նկատմամբ։ Այդ հանգամանքը մղեց Հուվերին տեղեկությունների ընդարձակ փաթեթ հավաքել Էլեոնորի և Հիքոքի հարաբերությունների մասին[67], որոնցով նա մտադիր էր շանտաժի ենթարկել առաջին տիկնոջը։ 2011 թվականին նկարահանված «Ջոն Էդգար» կենսագրական ֆիլմն արտացոլում է վերը նշված իրադարձությունները։ Վարկաբեկված Հիքոքը ստիպված եղավ հրաժարվել Ասսոշեյթեդ պրեսի լրագրողի իր աշխատանքից և ավելի մտերմացավ Էլեոնորի հետ, որը նրա համար նոր աշխատանք գտավ «Նոր գործ» սոցիալական նախագծում[68]։ Այն փաստը, որ Էլեոնորի և Հիքոքի միջև եղել են ռոմանտիկ հարաբերություններ, վիճարկվում է, սակայն Սպիտակ տան մամուլի ծառայությունում բոլորին հայտնի էր, որ Հիքոքը լեսբուհի էր[69]։ Պատմաբան Լիլիան Ֆեյդերմանը[66] և կենսագիր Հեյզել Ռոուլին[70] հաստատում են, որ նրանց հարաբերություններում ֆիզիկական շփման բաղադրիչ, այնուամենայնիվ, եղել է, մինչդեռ Հիքոքի կենսագիր Դորիս Ֆեյբերը պնդում է, որ նրանց գործածած անպարկեշտ արտահայտություններն են պարզապես մոլորեցրել պատմաբաններին։ Կենսագիր և պատմաբան Դորիս Գուդվինն իր «Ոչ սովորական ժամանակ» Պուլիցերյան մրցանակակիր գրքում նշում է, որ ճիշտ չի լինի վստահաբար պնդել, որ Էլեոնորն ու Հիքը գրկախառնություններից ու համբույրներից այն կողմ են անցել[71]։ Այն փաստը, որ Էլեոնորը մի քանի լեսբուհի զույգերի մտերիմ ընկերն էր, ինչպես, օրինակ, Նենսի Քուկն ու Մարիոն Դիքերմանը, Էսթեր Լեյփն ու էլիզաբեթ Ֆիշեր Ռիդը, հավաստում է նրա մասին, որ Էլեոնորը հասկանում էր նույնասեռականության բնույթը։ Մարի Սուվեստրը, Էլեոնորի պատանեկության ուսուցչուհին, որն այդքան մեծ ազդեցություն էր գործել նրա հետագա մտածողության վրա, նույնպես լեսբուհի էր[70]։ 1980 թվականին Ֆաբերը հրատարակում է Էլեոնորի և Հիքոքի նամակագրությունից մի հատված, սակայն ի վերջո ամփոփում է գիրքն ասելով, որ նրանց սիրառատ արտահայտությունները պարզապես «դպրոցական աղջիկների անսովոր կերպով ուշացած սիրազեղումներ էին»[72] և զգուշացնում է պատմաբաններին չմոլորեցնել ընթերցողներին[71]։ Հետազոտող Լեյլա Ռուփը քննադատել է Ֆաբերի փաստարկը, նրա գիրքն անվանելով «հոմոֆոբիայի ուսումնասիրություն» և ավելացրել, որ Ֆաբերն ակամա «էջ էջի ետևից ներկայացրել է մի իրողություն, ուր նկարագրվում է երկու կանանց միջև սիրային կապի զարգացումը»[73]։ 1992 թվականին Էլեոնոր Ռուզվելտի կենսագիր Բլանշ Վիզեն Կուկը նշել է, որ հարաբերություններն իրականում եղել են ռոմանտիկ և իրենց վրա են հրավիրել հանրության ուշադրությունը[72][74][75]։ 2011 թվականին Ռասել Բեյքերը անդրադառնալով Էլեոնոր Ռուզվելտի մասին հրատարակված երկու կենսագրական գրքերին (Հեյզել Ռոուլիի «Արտասովոր ամուսնություն. Ֆրանկլին և Էլեոնոր» և Մորին Բիսլիի «Էլեոնոր Ռուզվելտ. փոխակերպվող առաջին տիկինը»), իր էսսեում գրել է. «Հիքոքի հետ հարաբերություններն իսկապես էրոտիկ բնույթ են ունեցել և դա կասկածից դուրս է՝ հաշվի առնելով նրանց՝ միմյանց հասցեագրած նամակների տողերը»[65]։ Միևնույն տարիներին Վաշինգտոն քաղաքի բամբասանքների անիվը պտտվեց դեպի «Նոր գործ» սոցիալական նախագծի կառավարիչ Հարի Հոպկինսի ուղղությամբ, որի հետ Էլեոնորն աշխատում էր[76]։ Էլեոնորը նաև մտերիմ հարաբերությունների մեջ էր Նյու Յորք նահանգի ոստիկանության սերժանտ Էրլ Միլերի հետ, որին վարձել էր նախագահը՝ կնոջ թիկնապահը լինելու համար[77]։ Այդ ժամանակ՝ 1929 թվականին, Էլեոնորը 44 տարեկան էր, իսկ Միլերը՝ 32։ Միլերը դարձավ Էլեոնորի թիկնապահը, լավագույն ընկերը, նրան զանազան սպորտաձևեր էր սովորեցնում՝ սուզվել, ձիավարել և թենիս։ Բլանշ Վիզեն Կուկը գրել է, որ Միլերը Էլեոնորի միջին տարիների առաջին ռոմանտիկ զուգընկերն էր[78]։ Հեյզել Ռոուլին ամփոփել է. «Կասկած չկա, որ ինչ-որ մի ժամանակ Էլեոնորը սիրահարված է եղել էրլին։ Բայց դժվար է պնդել, որ նրանք սիրավեպ են ունեցել»[79]։ Էլեոնորի ընկերությունը Միլերի հետ զուգադիպեց ամուսնու և նրա քարտուղարուհու սիրային կապի հետ։ Քարտուղարուհին հետագայում գրել է. «Զարմանալին այն է, որ թե՛ Էլեոնոր Ռուզվելտը և թե՛ Ֆրանկլինը գիտակցում, ընդունում և քաջալերում էին միմյանց հարաբերությունները... Էլեոնորն ու Ֆրանկլինը ուժեղ կամքի տեր էին, որոնց համար կարևոր էր միմյանց երջանկությունը, սակայն գիտակցում էին իրենց անկարողությունը պայքարելու դրա համար»[80]։ Էլեոնորի և Միլերի հարաբերությունները շարունակվում են մինչև Էլեոնորի մահը՝ 1962 թվականը։ Ասում են, որ նրանք ամեն օր միմյանց նամակներ են գրել, բայց այդ նամակները չեն պահպանվել։ Ասեկոսեների համաձայն, նամակները ոչնչացվել են Էլեոնորի մահվանից հետո[81]։ Էլեոնորը մտերիմ է եղել Քերի Չափման Քաթի հետ և 1941 թվականին Սպիտակ տանը նրան «Գի Օմեգա» մրցանակ է հանձնել, որպես կանանց իրավունքների համարձակ պաշտպան[82]։ Կյանքի վերջին տարիներին Էլեոնորի ամենամտերիմ ընկերը նրա բժիշկն էր, սակայն նրանց հարաբերությունները սահմանափակվել են ամուր ընկերությամբ[83][84]։

Հասարակական կյանք մինչ Սպիտակ տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտ, 1932 թվական
Էլեոնոր և Ֆրանկլին Ռուզվելտները 1932 թվականի օգոստոսին

1920 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ֆրանկլինն ընկերակցում էր նախագահի դեմոկրատ թեկնածու Ջեյմս Քոքսին։ Էլեոնորը միացավ ամուսնուն երկրով մեկ կատարած նախընտրական արշավի ընթացքում և առաջին անգամ երևաց հանրությանը որպես հասարակական գործիչ[85]։ Քոքսը պարտվեց հանրապետական Ուորեն Հարդինգին[86]։ 1921 թվականից սկսած, երբ Ֆրանկլին Ռուզվելտի ոտքերը կաթվածահար եղան, Էլեոնորը ամուսնուն խնամելով հանդերձ, սկսեց հանրային ելույթներ ունենալ նրա անունից, ելույթները Լուիս Հոուի օգնությամբ նախապես զգուշորեն կազմելով[87]։ Միաժամանակ նա սկսեց աշխատել «Կանանց արհեստագործակցական միությունների լիգայում»՝ միջոցներ հավաքելով, որպեսզի կյանքի կոչվեն միության նպատակները՝ 48-ժամյա աշխատանքային շաբաթ, նվազագույն աշխատավարձի սահմանում և մանկական աշխատանքի սահմանափակում[26]։ 1920-ականներին Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կուսակցության շրջանակում Էլեոնորի հեղինակությունը աստիճանաբար աճում էր, մինչ Ֆրանկլինը, օգտագործելով իր կապերը, շարունակում էր ամրացնել դեմոկրատների վստահությունն իր նկատմամբ[87]։ 1924 թվականին Էլեոնորն աջակցում է դեմոկրատ Ալ (Ալֆրեդ) Սմիթին, ի դեմս իր առաջին զարմիկ Թեոդոր Ռուզվելտ կրտսերի, վերընտրվելու Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում[57]։ Ֆրանկլինի անվերապահ աջակցությունը կնոջ դիրքորոշմանը, բարկացնում է նրանց ընդհանուր զարմիկին, որը Ֆրանկլինի վերաբերյալ հայտարարում է. «Նա անհավատի մեկն է։ Նա արժանի չէ կրելու մեր ընտանիքի ազգանունը», ինչը կատաղության է հասցնում Էլեոնորին։ Վերջինս զարմիկին անվանում է «տհաս» և երկար ժամանակ խզում հարաբերությունները նրա հետ[88]։ Թեոդորը պարտվել էր 105.000 քվեի տարբերությամբ և երբեք չի ներում զարմուհուն՝ իր հակառակորդին աջակցելու համար։ 1928 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Էլեոնոր Ռուզվելտն ամուսնու անունից առաջադրում է Ալ Սմիթի թեկնածությունը նախագահի պաշտոնի և ամուսնու թեկնածությունը Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար՝ Սմիթի փոխարեն։ Սմիթը նախագահ չի ընտրվում, մինչդեռ Ֆրանկլինը հեշտ հաղթանակ է տանում։ Ռուզվելտները տեղափոխվում են նահանգապետի առանձնատուն՝ Ալբանի քաղաք[89]։ Ֆրանկլինի նահանգապետ աշխատելու ընթացքում Էլեոնորը հաճախ էր ճանապարհորդում նահանգով մեկ, Ֆրանկլինի անունից ելույթներ ունենում, ծանոթանում նահանգի կյանքին և յուրաքանչյուր ճանապարհորդությունից հետո զեկուցում ամուսնուն իր եզրակացությունների մասին[90]։ 1927 թվականին նա ընկերների օգնությամբ Նյու Յորք քաղաքում հիմնում է քոլեջի նախապատրաստական դպրոց՝ նախատեսված աղջիկների համար։ Նա ինքը ամերիկյան գրականություն և պատմություն էր դասավանդում քոլեջի ավագ դասարաններում՝ աղջիկներին սովորեցնելով ինքնուրույն մտածողություն և հասարակական ներգրավվածություն։ Նա շաբաթական պարապում էր երեք օր, սակայն երբ Ֆրանկլին Ռուզվելտը առաջադրվում և ընտրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում, ստիպված թողնում է դասավանդելը[91][92]։ 1927 թվականին, Նյու Յորք նահանգի դեմոկրատական կուսակցության կանանց խմբավորման իր երեք ընկերների հետ Էլեոնորը Վալ Քիլում արդյունաբերական, բարեգործական ընկերություն է հիմնում։ Այն գտնվում էր Հայդ Պարկի Ռուզվելտների կալվածքի տարածքով հոսող գետակի ափին։ Էլեոնորն ու ընկերները ֆինանսավորեցին փոքրիկ գործարանի կառուցումը, որտեղ աշխատելու էին տեղացի գյուղացիներ՝ ավանդական տնայնագործական մեթոդներով կահույք, խեցեղեն և ասեղնագործ հագուստներ արտադրելու համար։ Այդ արտադրատեսակներից շատերի դիզայնը 18-րդ դարի էր։ Թեև Վալ Քիլի նախագիծը երբեք չդարձավ այն, ինչ նախատեսել էին Էլեոնորն ու իր ընկերները, այն նախադրյալներ ստեղծեց ավելի լայնածավալ՝ «Նոր գործ» նախագծի իրականացման համար՝ Ֆրանկլինի նախագահության տարիներին։ 1938 թվականին, մասամբ Մեծ ճգնաժամի պատճառով, Վալ Քիլի ընկերությունը լուծարվեց, Էլեոնորը արտադրամասերի շինությունները փոխակերպեց քոթեջների, որոնք ի վերջո դարձան նրա մշտական բնակության վայրը՝ ամուսնու մահվանից հետո, 1945 թվականին։ Վալ Քիլի գործարանի սարքավորումները գնեց Օտտո Բերգեն և մինչև 1975 թվականը շարունակում էր արտադրել գավառական ոճի կահույք։ 1977 թվականին Վալ Քիլի առանձնատունը և շրջակա 181 ակր տարածքը[93] Կոնգրեսի որոշմամբ ճանաչվեց «Էլեոնոր Ռուզվելտի ազգային պատմական վայր»՝ ի հիշատակ «Ամերիկացի նշանավոր կնոջ ջանքերի, որ գործադրվել են հանուն ներկա և ապագա սերունդների կրթության, դաստիարակության և բարեկեցության»[93]։

ԱՄՆ առաջին տիկին (1933–1945)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտը կոչ է անում Կարմիր խաչի համար, 1940 թվականի մայիսի 22

1933 թվականի մարտի 3-ին Ֆրանկլին Ռուզվելտի երդմնակալությունից հետո Էլեոնոր Ռուզվելտը դարձավ ԱՄՆ առաջին տիկինը։ Ճանաչելով 20-րդ դարի բոլոր նախկին առաջին տիկիններին, Էլեոնորը լրջորեն անհանգստանում էր իր ստանձնելիք դերի համար, որն ավանդաբար եղել էր միայն ընտանեվարության և հյուրընկալության շրջանակներում[94]։ Նրա անմիջական նախորդ առաջին տիկինը՝ Լոու Հենրի Հուվերը, առաջին տիկին դառնալուն պես դադարել էր իր ֆեմինիստական գործունեությամբ զբաղվել, նշելով, որ մտադիր է այդուհետ երևալ միայն Բերթիի ֆոնին[95]։ Էլեոնորի մտահոգությունը այնքան մեծ էր, որ Հիքոքը նրա մասին գրած իր կենսագրականը վերնագրելու էր «Դժկամ առաջին տիկինը»[96]։ Հոուի և Հիքոքի օգնությամբ, Էլեոնորը ստիպված էր ընտելանալ նոր կարգավիճակին։ Նրա կենսագիր Բլանշ Վիզեն Քուկի խոսքերով նա դառնում է «Ամերիկայի պատմության մեջ ամենավիճահարույց առաջին տիկինը»[96]։ Ի հեճուկս Հոուի և Հիքոքի քննադատության, ամուսնու աներկբա աջակցությամբ, Էլեոնորը շարունակում էր հասարակական գործունեությամբ զբաղվել, ինչպես նախկինում, երբ դեռ չէր ստանձնել առաջին տիկնոջ դերը մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ շատ քիչ ամուսնացած կանայք էին կարիերա զարգացնում։ Նա առաջին նախագահի կինն էր, որ կանոնավորապես մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, իսկ 1940 թվականին դարձավ առաջինը, որ ելույթ ունեցավ ազգային համագումարի ժամանակ[97]։ Նա նաև պարբերական մամուլում հեղինակում էր «Իմ օրը» խորագրով հոդվածաշար, մեկ այլ «առաջին»՝ նախագահի կնոջ համար[98][99]։ Նաև առաջինն էր նախագահների կանանցից, որ ամսագրում հեղինակային սյունակ ուներ և շաբաթը մեկ անգամ մասնակցում էր մի ռադիոհաղորդման[100]։ Ամուսնու պաշտոնավարման առաջին տարում Էլեոնորը իր հոդվածների հոնորարներից ու դասախոսություններից վաստակեց 75.000 դոլար, որի մեծ մասը տրամադրեց բարեգործությանը[101]։ Մինչև 1941 թվականը նա մի դասախոսության համար ստանում էր 1000 դոլար[55] և դասախոսություններից մեկի ժամանակ նրան իր հասարակական և կրթական գործունեության համար հանդիսավորությամբ շնորհում են «Phi Beta Kappa-ի պատվավոր անդամի» կոչումը[102][103]։ Սպիտակ տանն անցկացրած տասներկու տարիների ընթացքում Էլեոնորը ստանձնում է դժվարին դեր՝ շարունակ ճանապարհորդելու, աշխատանքային հանդիպումներում ելույթ ունենալու և ճգնաժամի ժամանակաշրջանի աշխատողներին հավաստիացնելու, թե Սպիտակ տունն անտարբեր չէ նրանց խնդիրների նկատմամբ։ Այդ ժամանակ «Նյույորքցի» ամսագրում (1933 թ. հունիսի 3-ի համար) մի ծաղրանկար է տպագրվում, որտեղ հեգնական հումորով նկարագրվում էր Էլեոնոր Ռուզվելտի այցը հանքավայր։ Ածխի հանքափորը, ապշած նայելով մութ հանքից դուրս, ասում է գործընկերոջը. «Գրո՛ղը տանի, տիկին Ռուզվելտն այստեղ է գալիս»[84][104]։

Էլեոնոր Ռուզվելտը (կենտրոնում), Ջորջ VI-ը և Եղիսաբեթ թագուհին Լոնդոնում, 1942 թվականի օգոստոսի 23

1933 թվականին «Բոնուսային բանակը»՝ առաջին համաշխարհայինի վետերանների խումբը, երկու տարվա մեջ երկրորդ անգամ Վաշինգտոնում բողոքի քայլարշավ կազմակերպեց, պահանջելով, որ իրենց վետերանական բոնուսի վճարը վաղաժամ վճարվի։ Դրա նախորդ տարին նախագահ Հուվերը նրանց հավաքը ցրելու հրաման էր տվել և ԱՄՆ բանակի հեծելազորը արցունքաբեր գազի գործածությամբ կատարել էր հրամանը[105]։ Այս անգամ, սակայն, Էլեոնորը այցելեց վետերաններին նրանց փոշոտ ճամբարատեղիում, լսեց նրանց բողոքները և երգեց նրանց հետ հին, մարտական երգեր[106]։ Հանդիպումը չեզոքացրեց լարվածությունը վետերանների և վարչակազմի միջև, իսկ վետերաններից մեկը հետագայում կատակեց. «Նախագահ Հուվերը բանակ ուղարկեց, իսկ նախագահ Ռուզվելտը ուղարկեց կնոջը»[107]։ 1933 թվականին, Էլեոնորի առաջին տիկին դառնալուց հետո վարդի մի տեսակ հայտնագործվեց և նրա պատվին անվանակոչվեց «տիկին Ֆրանկլին Դ. Ռուզվելտ վարդ»[108]։ Դա թեյի վարդի հիբրիդ էր[108]։ Այնուամենայնիվ, չնայած դա ճիշտ է, բայց որևէ ապացույց չկա, որ Էլեոնորը հետագայում կատակել է. «Ես շատ ուրախացա, որ իմ անունով վարդ են կոչել, բայց տխրեցի, երբ կարդացի նկարագրությունը, թե «անկողնում բանի պետք չէ, բայց պատի ֆոնին գեղեցիկ է նայվում»[109]։ 1937 թվականին նա սկսեց գրել իր ինքնակենսագրականը, որի բոլոր հատորները մեկ գրքով և «Էլեոնոր Ռուզվելտի ինքնակենսագրությունը» խորագրով լույս տեսան 1961 թվականին։

Քաղաքացիական իրավունքի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության տարիներին, սեգրեգացիայի դարաշրջանում, Էլեոնորը կարևոր կապող օղակ դարձավ աֆրոամերիկացի և ամերիկացի ազգաբնակչության միջև։ Չնայած Ֆրանկլինի ցանկությանը՝ մեղմել հարավային նահանգների կարծիքը այս հարցի շուրջ, Էլեոնորը բացեիբաց արտահայտում էր իր դիրքորոշումը քաղաքացիական իրավունքների մասին։ Նա դարձավ իր ամուսնու վարչակազմի մեջ այն քիչ մարդկանցից մեկը, որ պնդում էին եկամուտների հավասարաչափ բաշխում բոլոր ռասաների ամերիկացիների միջև[110]։ Էլեոնորը նաև առաջինը եղավ, որ Սպիտակ տուն հրավիրեց հարյուրավոր աֆրոամերիկացի հյուրերի[111], այդպիսով խախտելով մինչ այդ տիրող ավանդույթը։ 1936 թվականին նա տեղեկացավ Վաշինգտոնի արվարձան Պալիսադեսի իգական դպրոցում կատարվող ռասայական խտրականությունների մասին[112]։ Նա այցելեց դպրոց, գրեց դրա մասին իր հեղինակային «Իմ օրը» հոդվածաշարում և հասավ այն բանին, որ դպրոցում փոխվեցին վարչակազմը և ուսումնական ծրագրերը։ Նրա՝ դպրոցի սաներին Սպիտակ տուն հրավիրելը դարձավ Ֆրանկլինի 1936 թվականի նախընտրական քարոզարշավի թեմաներից մեկը[113]։ Երբ 1939 թվականին «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» կազմակերպությունը սևամորթ երգչուհի Մարիան Անդերսոնին մերժեց ելույթ ունենալ Վաշինգտոնի Սահմանադրության համերգասրահում, Էլեոնորը, որպես բողոքի նշան, հրաժարվեց կազմակերպության անդամակցությունից և օգնեց երգչուհուն մեկ այլ համերգ կազմակերպել Լինքոլնի հուշահամալիրի մոտ[84]։ Ավելի ուշ, Սպիտակ տանը Միացյալ Թագավորության միապետների պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ երգչուհու ելույթից հետո, Էլեոնորը նրան ներկայացրեց թագավորին ու թագուհուն[114]։ Էլեոնորը նաև կազմակերպեց Մերի ՄքԼոյդ Բեթյունի նշանակումը Սևամորթների հարցերով բաժանմունքի նախագահ[115][116]։ Որպեսզի խուսափի աշխատակազմի՝ Բեթյունին ուղղված խտրական վերաբերմունքից, Էլեոնորը դիմավորում էր նրան Սպիտակ տան մուտքի մոտ, գրկում և թևանցուկ ուղեկցում աշխատասենյակ[117]։

Էլեոնորը և Մերի ՄքԼոյդ Բեթյունը՝ Ֆրանկլին Ռուզվելտի «Սևամորթ կաբինետի» անդամը, 1943 թվական

1941 թվականի դեկտեմբերի 7-ի Պեռլ Հարբորի հարձակումից հետո ԱՄՆ-ում ծավալվեցին բողոքի գործողություններ Ամերիկայում ապրող ճապոնացիների դեմ, որոնք միտված էին վերածվելու ազգային բոլոր փոքրամասնությունների դեմ հիստերիայի։ Էլեոնոր Ռուզվելտը հրապարակայնորեն մեղադրեց նման տրամադրվածությունները[118]։ Էլեոնորը անձնական անհամաձայնություն հայտնեց նաև ամուսնու՝ ամերիկյան ճապոնացիների, գերմանացիների և իտալացիների վերաբերյալ արտակարգ հրամանին, որով կոչ էր անում վերջիններիս մտնել ներգաղթային ճամբարներ՝ հայրենիք վերադառնալու համար[119]։ Այս և այլ ընդդիմադիր ելույթների համար Էլեոնորը արժանացավ հասարակության բուռն քննադատությանը, ներառյալ Լոս Անջելես Թայմսի ուղերձը, որը կոչ էր անում նրան «հեռանալ հասարակական կյանքից, եթե շարունակելու է պաշտպանել ճապոնացիներին»[120]։

ԶԼՄ-ների օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտը ԱՄՆ-ի պատմության մեջ աննախադեպ առաջին տիկինն էր, որ այդքան անկեղծորեն արտահայտում էր իր կարծիքը քաղաքական ու հասարակական անցուդարձի մասին՝ օգտագործելով ԶԼՄ-ները։ Իր նախագահ ամուսնու պաշտոնավարման 12 տարիների ընթացքում նա տվել է 348 մամլո ասուլիս[121]։ Հիքոքի հետ իր հարաբերություններից ոգեշնչված, նա արգելել էր տղամարդ լրագրողների մուտքը մամլո ասուլիսների սրահ, այդպիսով արդյունավետորեն ստիպելով լրագրերին իրենց լրագրողակազմի մեջ ընդգրկել կին լրագրողներ։ Նա այդ կանոնը խախտել է միայն մեկ անգամ՝ վերադառնալով խաղաղօվկիանոսյան իր ճանապարհորդությունից 1943 թվականին[122]։ Երբ Գրիդիրոն ակումբը լրագրողներին տված իր ճաշկերույթին արգելեց կին լրագրողների մուտքը, Էլեոնորը Սպիտակ տանը մրցույթ կազմակերպեց կին լրագրողների համար, անվանելով միջոցառումը «Գրիդիրոնի այրիներ»[123]։ Էլեոնոր Ռուզվելտից հարցազրույց էին վերցնում շատ լրագրեր։ «Նյու Օրլեանի» լրագրող Այրիս Կելսոն Էլեոնորին համարել է իր ամենահետաքրքիր հյուրը, որից երբևէ հարցազրույց է վերցրել[124]։ Իր՝ միայն կին լրագրողներից բաղկացած մամլո ասուլիսների վաղ շրջանում նա համարում էր, որ կանայք չպիտի քննարկեն քաղաքականությանը, օրենսդրությանը և վարչական որոշումներին վերաբերվող հարցեր[125], քանի որ այդ ժամանակ առաջին տիկնոջ դերը համարվում էր ոչ-քաղաքական։ Մինչդեռ, այդ ասուլիսները լավ հնարավորություն էին ուղիղ շփվելու առաջին տիկնոջ հետ, մի բան, որ անհասանելի էր եղել նախորդ վարչակազմերի ընթացքում[126]։

Շիրլի Թեմփլի հետ, 1938 թվական

1933 թվականի փետրվարին, Ֆրանկլին Ռուզվելտի պաշտոնավարման հենց նախօրեին, Էլեոնորը մի խմբագրական առաջնորդող հրատարակեց «Կանացի նորություններ» պարբերականում, որտեղ այնքան քննադատաբար էր նկարագրում ամուսնու քաղաքական մտադրությունը հանրության հետ սերտ համագործակցության մասին, որ Ֆրանկլինը ստիպված էր հաջորդ համարում հրատարակել իր առարկությունը[127]։ Մուտք գործելով Սպիտակ տուն, նրա առաջին գործերից մեկը եղավ «Կանանց միություն» ամսագրի հետ պայմանագիր ստորագրելը, որ ամսական մի հոդված կհրատարակի, որտեղ կպատասխանի ընթերցողների՝ փոստով ուղարկած հարցերին։ Պայմանագիրն ընդհատվեց 1936 թվականին՝ նախագահական հաջորդ ընտրությունների նախաշեմին։ Սակայն նա շարունակում էր հոդվածներ հրատարակել զանազան լրագրերումև իր առաջին տիկին եղած ժամանակահատվածում հոդվածների թիվը հասավ վաթսունի[128]։ Էլեոնորը դարձավ նաև «Իմ օրը» սյունակաշարի հեղինակ, որը լույս էր տեսնում շաբաթական վեց օր, 1936 թվականից մինչև նրա մահը՝ 1962 թվականը[123]։ Սյունակաշարում նա գրում էր ոչ միայն իր ամենօրյա գործերի, այլև մարդասիրական գործունեության մասին[129]։ Հիքոքը և Ջորջ Բայը քաջալերում էին նրան գրել հոդվածները[130][131]։ Կենսագիր Բիսլիի կարծիքով Էլեոնորի հոդվածները, որոնք հաճախ վերաբերվում էին կանանց հուզող թեմաներին և ակնկալում էին ստանալ ընթերցողների արձագանքը, գիտակցված փորձ էին լրագրությունը օգտագործել կանանց «հասարակական մեկուսացումը հաղթահարելու» համար՝ հանրային քննարկումների միջոցով[132]։

Լյուսիլ Բոլի հետ, 1944 թվականին Վաշինգտոնի «հյուրանոցային, բարեգործական շրջագայության» ժամանակ, որի նպատակն էր միջոցներ հայթայթել նախագահի հիվանդության՝ մանկական ողնուղեղային պարալիչի կանխարգելման համար

Էլեոնորը նաև լաորեն օգտագործում էր ռադիոն։ Նա առաջին Առաջին տիկինը չէր, որ ռադիոյով ելույթ էր ունենում, նրա նախորդը՝ Լոու Հենրի Հուվերն արդեն արելէր դա։ Սակայն Հուվերը, ի տարբերություն Էլեոնորի, չուներ կանոնավոր ռադիոհաղորդում։ Նրա առաջին ռադիոհաղորդումը հեռարձակվեց 1934 թվականի հուլիսի 9-ին[133]։ Այդ առաջին հաղորդման ընթացքում Էլեոնորը խոսեց երեխաների վրա կինոնկարների ազդեցության մասին։ Նա ասաց, որ երբեք հոնորար չի վերցնելու ռադիոյով հեռարձակվելու համար, այլ այդ ամբողջ գումարը՝ 3000 դոլար, հատկացնելու է բարեգործությանը[134]։ Նույն տարվա նոյեմբերին, նա նոր հաղորդաշար սկսեց վարել երեխաների կրթության մասին, այս անգամ հոնորարը հատկացնելով դպրոցների բարենորոգման ֆոնդին[135]։ 1934 թվականին ռադիոյով 28 անգամ հեռարձակված Էլեոնոր Ռուզվելտը ռեկորդ սահմանեց[136]։ 1935 թվականին նա շարունակում էր ռադիոհաղորդաշար վարել, որը ուղղված էր կին լսարանին և կոչվում էր «սա կանանց աշխարհ է»։ Այս անգամ ևս նա իր վաստակած գումարը նվիրեց բարեգործությանը[137]։ Երբ կոշիկ արտադրող մի ընկերություն հովանավորեց ռադիոհաղորդումը, վաճառքը 200% աճ գրանցեց[138]։ Փաստը, որ նրա ռադիոհաղորդումները հովանավորվում են, նրա ամուսնու քաղաքական հակառակորդներին առիթ տվեց սադրելու, թե իբր նա իր վաստակն ամենևին էլ չի նվիրում բարեգործությանը. նրանք Էլեոնորին մեղադրեցին «շահամոլության» համար։ Բայց նրա հաղորդումներն այնքան սիրված էր ընթերցողների շրջանում, որ այդ քննադատությունը չնչին ազդեցություն ունեցավ[139]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Միլարդ Հարմոնը, Էլեոնոր Ռուզվելտը և ծովակալ Հելսին 1943 թվականին[140]

1940 թվականի մայիսի 10-ին Գերմանիան հարձակվեց Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների վրա. ավարտվեց Երկրորդ համաշխարհայինի համեմատաբար կոնֆլիկտներից զերծ «տարօրինակ» շրջանը։ Որքան Միացյալ Նահանգների միանալը պատերազմին իրական էր դառնում, այնքան Էլեոնորը իրեն ճնշված էր զգում, վախենալով, որ ներքին արդարադատության համար մղած իր պայքարը կմնա ստվերում, քանի որ երկիրը կենտրոնացել էր արտաքին խնդիրների վրա։ Նա հապճեպ որոշում է Եվրոպա մեկնել և միանալ Կարմիր խաչին, սակայն նախագահի խորհրդականները թույլ չեն տալիս, մատնանշելով այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե նրան գերի վերցնեն[141]։ Շուտով նա ձեռնամուխ է լինում մեկ այլ նախաձեռնության, որը կազմակերպում էր Եվրոպայից փախստական երեխաների ներգաղթը Նահանգներ[142]։ Նա նաև համոզում է ամուսնուն նացիստներից փախչող ավելի մեծ խմբեր ընդունել երկիր, ներառյալ հրեաների, սակայն, հինգերորդ շարասյան հանդեպ ունեցած վախերը նախագահին ստիպում են ոչ թե ավելացնել, այլ կրճատել ներգաղթյալների թիվը[143]։ 1940 թվականի օգոստոսին Էլեոնորին, այնուամենայնիվ, հաջողվում է քաղաքական փախստականի կարգավիճակ ձեռք բերել ութսուներեք հրեաների համար[144]։ Որդին՝ Ջեյմսը, հետագայում գրում է. «Նրա ամենախորը ափսոսանքը մինչև կյանքի վերջը մնաց այն, որ չէր կարողացել Ֆրանկլին Ռուզվելտին համոզել ավելի շատ փախստականներ ընդունել երկիր»[145]։

Այց զորքին

Էլեոնորը շատ ակտիվ էր ԱՄՆ աշխատանքային ճակատում։ 1941 թվականից սկսած նա Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելլո Լա Գուարդիայի հետ համանախագահում էր Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը՝ աշխատելով պատերազմական պատրաստություններում ընդլայնել քաղաքացիների դերը[146]։ 1941 թվականին հեռարձակվեց Էլեոնորի գրած «Կանայք պաշտպանությունում» կարճամետրաժ ֆիլմը։ Այնտեղ ցուցադրվում էր, թե ինչպես կարող են կանայք օգնել պատրաստելու երկիրը պատերազմի դեպքում։ Ֆիլմի վերջում մեկնաբանը ներկայացնում էր կանանց դերի կարևորությունը ամերիկյան ընտանեկան կյանքի և երեխաների դաստիարակության մեջ՝ «որը միշտ եղել է պաշտպանություն կազմակերպելու առաջին գիծը»։ 1942 թվականի հոկտեմբերին Էլեոնորը մեկնում է Անգլիա, այցելում ամերիկացի զինվորներին և ստուգողական շրջայց կատարում բրիտանական զինուժի ստորաբաժանումներում։ Նրա այցերը մեծ խանդավառությամբ էր ընդունվում թե՛ ամերիկացի և թե՛ բրիտանացի զինվորականների կողմից[147]։ 1943 թվականի օգոստոսին նա այցելում է խաղաղօվկիանոսյան հարավային ափի զորքեր, հանդիպում և ոգևորում զինվորներին, որի մասին ծովակալ Ուիլյամ Հելսին հետո գրում է «Նա միայնակ կարողացավ ավելին անել, քան այն քաղաքացիական խմբերը, որ այցելել էին իմ տարածք»[148]։ Էլեոնորը, իր հերթին, ցնցված էր պատերազմի նախճիրը տեսնելով։ Կոնգրեսական հանրապետականները քննադատում էին Էլեոնորին, պատերազմական իրավիճակում իր ճանապարհորդությունների պատճառով, Ֆրանկլինին հորդորելով, որ կնոջը հետ պահի դրանցից[149]։

Էլեոնոր Ռուզվելտը զբաղեցնում է զինվորներին՝ պատմություններ պատմելով, 1943 թ. սեպտեմբեր

Էլեոնորի աջակցությամբ կանանց և աֆրոամերիկացիների համար ստեղծվեցին բազմաթիվ աշխատատեղեր, որոնք նպաստում էին նաև պատերազմի դեպքում պաշտպանական մեխանիզմներ մշակելուն[150][151]։ 1942 թվականին նա կոչ արեց սոցիալական բոլոր խավերի կանանց արհեստներ սովորել, ասելով. «Եթե ես հասունության նախաշեմին լինեի, կգնայի գործարան, ցանկացած գործարան, որտեղ հմտություններ ձեռք կբերեի և օգտակար կլինեի»[152]։ Պատերազմից հետո նա դարձավ Մորգենթաուի պլանի ուժեղ կողմնակից[153]։ 1947 թվականին նա Նյու Յորքում ներկա գտնվեց Պատերազմի կանխարգելմանն ուղղված կոնֆերանսին, որը հենց իր օգնությամբ էր կազմակերպվել։ Կոնֆերանսը հայտարարեց, որ Գերմանիայի տնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացնելու ցանկացած փորձ վտանգավոր կլինի միջազգային հանրության համար[154]։

Սպիտակ տնից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի ապրիլի 12-ին ուղեղային արյունահոսությունից մահանում է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Հետագայում Էլեոնորին հայտնի է դառնում, որ Ֆրանկլինի սիրուհին՝ Լյուսի Մերկեր Ռուտերֆորդը, նրա հետ է եղել մահվան պահին[155]։ Այդ փաստը ավելի ցավալի էր դարձնում այն, որ դուստրը՝ Աննան, նույնպես տեղյակ էր եղել հոր և սիրուհու շարունակվող հարաբերություններից[156]։ Հենց Աննան է հայտնում մորը, որ հոր մահվան ժամին սիրուհին նրա հետ էր եղել, և ավելին, որ նրանց հարաբերությունները շարունակվել էին տասնամյակներ, իսկ նրանց շրջապատի մարդիկ խնամքով թաքցրել էին դա նախագահի կնոջից։ Հուղարկավորությունից հետո, Էլեոնորը ժամանակավորապես մեկնում է Վալ Քիլ[157]։ Ֆրանկլինը նրան հրահանգել էր իր մահվանից հետո Հայդ Պարկը հանձնել դաշնային իշխանություններին, որպես թանգարան, և Էլեոնորը մի քանի ամիս անցկացրեց կալվածքը կարգի բերելով և փոխանցումը կազմակերպելով։ 1946 թվականի ապրիլի 12-ին բացվեց Ֆրանկլին Դ. Ռուզվելտի նախագահական գրադարանը և թանգարանը, դառնալով նախագահական ապագա գրադարանների նախադեպը[158]։

Միավորված Ազգերի Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, 1947 թվականի հուլիս

1945 թվականի դեկտեմբերին նախագահ Հարի Թրումենը Էլեոնոր Ռուզվելտին նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի պատվիրակ[16]։ 1946 թվականի ապրիլին դառնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորաստեղծ կոմիտեի նախագահը[159]։ Երբ 1947 թվականին կոմիտեն մշտական կառույցի կարգավիճակ ստացավ, նա շարունակեց նախագահել այն[160]։ Ռենե Կազինի, Ջոն Պիտերս Համֆրիի և այլոց հետ նա վճռորոշ դեր է կատարում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» սահմանման և հրապարակման մեջ։ 1948 թվականի սեպտեմբերի 28-ին ելույթ ունենալով ի աջակցություն հռչակագրի, նա այն անվանում է միջազգային Մագնա կարտա՝ աշխարհի բոլոր մարդկանց համար[161]։ 1948 թվականի դեկտեմբերին հռչակագիրն ընդունվեց Գլխավոր ասամբլեայի կողմից։ Քվեարկությանը մասնակցած միայն ութ երկիր ձեռնպահ մնաց, որոնցից վեցը սոցիալիստական ճամբարի երկրներ էին, մյուս երկուսը՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիան էին։ Հռչակագրի 13-րդ հոդվածը Էլեոնոր Ռուզվելտը վերագրեց ձեռնպահ քվեարկած երկրներին։ Հոդվածը նշում էր քաղաքացիների իրավունքը՝ հեռանալու իրենց երկրից[162]։ Էլեոնորը դարձավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի առաջին ներկայացուցիչը[163] և մնաց այդ պաշտոնում մինչև 1953 թվականը[164]։ 1968 թվականին ՄԱԿ-ը նրան հետմահու շնորհեց իր առաջին «Մարդու իրավունքների մրցանակը» ի նշան մարդու իրավունքների հաստատման ասպարեզում նրա անգնահատելի ներդրման համար[165]։

«Արևածագը Կամպոբելոյում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Բելամին, Էլեոնոր Ռուզվելտը և Գրիր Գարսոնը Հայդ Պարկում, «Արևածագը Կամպոբելոյում» ֆիլմի նկարահանումների ժամանակ (1960 թվական)

1958 թվականին տեղի ունեցավ «Արևածագը Կամպոբելոյում» պիեսի պրեմիերան, որի հիման վրա 1960 թվականին նկարահանվեց համանուն ֆիլմը։ Այն պատմում էր Ֆրանկլին Ռուզվելտի՝ պոլիոմիելիտի դեմ մղած պայքարի մասին։ Ֆիլմը նկարահանվեց Ռուզվելտների ընտանեկան կալվածքում՝ Նյու Յորքի Հայդ Պարկ ավանում, իսկ Էլեոնորն անձամբ էր հետևում նկարահանումների ընթացքին։ Նրա դերը խաղաց Գրիր Գարսոնը, որն արժանացավ Ոսկե Գլոբուսի՝ «լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ֆիլմը չորս Օսկար է ստացել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր Ռուզվելտի հուշարձանը Մանհեթենի Ռիվերսայդում

1960 թվականի ապրիլին Էլեոնորի մոտ ապլաստիկ անեմիա ախտորոշվեց։ 1962 թվականին, ստերոիդներ ընդունելու հետևանքով նրա մոտ ոսկրածուծի տուբերկուլյոզի նշաններ ի հայտ եկան[166], որոնք էլ հանգեցրին մահվան։ Էլեոնոր Ռուզվելտը մահացավ Մանհեթենի իր տանը[167], 1962 թվականի նոյեմբերի 7-ին, 78 տարեկան հասակում[166][168]։ Նախագահ Ջոն Քենեդու հրամանով ամբողջ աշխարհում կիսով չափ իջեցվեցինՄիացյալ Նահանգների պետական դրոշները[168]։

Արտաքին տեսաֆայլեր
Մահացել է Էլեոնոր Ռուզվելտը (1962), 3:13,

Ի թիվս այլ նշանավոր անձանց, Էլեոնոր Ռուզվելտի հուղարկավորությանը ներկա էին նախագահ Քենեդին, փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը, նախկին նախագահներ Թրումենը և Էյզենհաուերը։ Նրա աճյունն ամփոփվեց Սփրինգվուդի Ռուզվելտների ընտանեկան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։ Թաղման կարգը կատարող քահանա Էդլի Սթիվենսոնն ասել է. «Ո՞վ է միայնակ կարողացել այդքան շատերի գոյությունը վերափոխել ու բարելավել» և ավելացրել է. «Նա գերադասում էր մոմ վառել, քան անիծել խավարը և նրա հոգու հուրը ջերմացնում էր աշխարհը»[169]։ Նրա մահվանից հետո ընտանիքը Կամպոբելո կղզու կալվածքը՝ 11 կմ2 մակերեսով, հանձնում է ԱՄՆ-ի և Կանադայի իշխանություններին, որոնք այն դարձնում են Կամպոբելոյի Ռուզվելտի անվան միջազգային պուրակ[170]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Ռիվերսայդ զբոսայգում բացվեց Էլեոնոր Ռուզվելտին նվիրված հուշարձանը։ Բացման միջոցառման գլխավոր զեկուցողը առաջին տիկին Հիլարի Քլինթոնն էր։ Դա Նյու Յորքի զբոսայգիներում տեղադրված առաջին հուշարձանն է, որ նվիրված է ամերիկացի կնոջ[171]։ Հուշարձանի կենտրոնում Էլեոնորի արձանն է, որի շուրջը տարածվող գրանիտե հարթակին փորագրված են գրառումներ նրա ձեռքբերումների մասին և մի մեջբերում նրա՝ 1958 թվականին ՄԱԿ-ում մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին ելույթից[172]։ Հետևյալ տարին բացվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին նվիրված հուշահամալիրը. այնտեղ ՄԱԿ-ի խորհրդանիշի դիմաց կանգնած է Էլեոնոր Ռուզվելտի բրոնզե արձանը, խորհրդանշելով նրա նվիրումը ՄԱԿ-ի գաղափարներին։ Այն միակ նախագահական հուշահամալիրն է, որը ներկայացնում է նաև առաջին տիկնոջը[173]։ 1998 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը սահմանեց «Մարդու իրավունքների Էլեոնոր Ռուզվելտի անվան մրցանակ», որը շնորհվում է մարդու իրավունքների համար նշանակալի ձեռքբերումներ ունեցող ամերիկացիներին։ Մրցանակը առաջին անգամ շնորհվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 50-րդ տարեդարձին, նշանավորելով Էլեոնոր Ռուզվելտի դերը, որպես դրա հաստատման «շարժիչ ուժ»։ Մրցանակը շնորհվում էր մինչև 2001 թվականը՝ Քլինթոնի պաշտոնավարման ավարտը։ 2010 թվականին, այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերականգնեց մրցանակը և այն շնորհեց նախագահ Բարաք Օբամայի անունից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Գելապսի ինստիտուտը Էլեոնոր Ռուզվելտին ընդգրկեց 20-րդ դարի տասը ամենահարգարժան մարդկանց ցանկում։ 1982 թվականին նրա մասին ֆիլմ նկարահանվեց ՝ «Էլեոնոր՝ աշխարհի առաջին տիկինը»։ Նա անձամբ ծանոթ էր սովետական դիպուկահարուհի Լյուդմիլա Պավլիչենկոյի հետ, նրան հրավիրել էր Միացյալ Նահանգներ և ընդունել Սպիտակ տանը։ Երբ այդ այցելությունից 15 տարի անց, 1957 թվականին Էլեոնորն այցելեց Մոսկվա, նա հանդիպեց Լյուդմիլային որպես հին ընկերուհու[174]։ ԱՄՆ առաջին տիկնոջ և խորհրդային դիպուկահարուհու բարեկամության մասին 2015 թվականին ֆիլմ նկարահանվեց։ «Ճակատամարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում Էլեոնորին մարմնավորում է Ջոան Բլեքհեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ward G. C. Roosevelt, Eleanor (11 October 1884–07 November 1962), first lady of the United States, social reformer, politician, diplomat // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500580
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Caroli B. B. Encyclopædia Britannica
  4. Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 http://www.famously-dead.com/politics/eleanor-roosevelt.html
  8. Find A Grave — 1996.
  9. http://www.bbc.co.uk/radio4/history/greatlives/index_series7.shtml
  10. 10,0 10,1 10,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 920.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Kindred Britain
  12. https://www.womenofthehall.org/inductee/eleanor-roosevelt/
  13. https://web.archive.org/web/20150215213359/http://www.visva-bharati.ac.in/at_a_glance/desikot.htm
  14. https://commons.wikimedia.org/wiki/Category:Eleanor_Roosevelt_honoris_causa_ceremony_(Utrecht,_1948)
  15. 15,0 15,1 Moore, Frazier (2014 թ․ սեպտեմբերի 10). «PBS' 'The Roosevelts' portrays an epic threesome». Associated Press. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. 16,0 16,1 Rowley, 2010, էջ 294
  17. 17,0 17,1 "Eleanor Roosevelt Biography: Diplomat, U.S. First Lady (1884–1962)", bio., Biography.com., A&E Television Networks. Retrieved December 13, 2015
  18. «First Lady of the World: Eleanor Roosevelt at Val-Kill». National Park Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  19. 19,0 19,1 «Mrs. Roosevelt, First Lady 12 Years, Often Called 'World's Most Admired Woman'». The New York Times. 1962 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  20. «Mother Teresa Voted by American People as Most Admired Person of the Century». The Gallup Organization. 1999 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  21. «Question: Where did ER and FDR live?». The Eleanor Roosevelt Papers Project. gwu.edu. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  22. «The Eleanor Roosevelt Papers Project». gwu.edu.
  23. «Eleanor Roosevelt Biography». National First Ladies' Library. Firstladies.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  24. 24,0 24,1 Graham, Hugh Davis (Spring 1987). «The Paradox of Eleanor Roosevelt: Alcoholism's Child». Virginia Quarterly Review. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  25. Smith, 2007, էջ 42
  26. 26,0 26,1 26,2 Lash, Joseph P. (1971). Eleanor and Franklin. W.W. Norton & Company. էջեր 48, 56, 57, 74, 81, 89–91, 108–10, 111–3, 145, 152–5, 160, 162–3, 174–5, 179, 193–6, 198, 220–1, 225–7, 244–5, 259, 273–6, 297, 293–4, 302–3. ISBN 978-1-56852-075-9.
  27. Goodwin, 1994, էջ 94
  28. 28,0 28,1 28,2 Goodwin, 1994, էջ 95
  29. Goodwin, 1994, էջ 276
  30. Goodwin, 1994, էջ 276–77
  31. Black, Allida (2009). «Anna Eleanor Roosevelt». The White House. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  32. Wiesen Cook, Blanche (1992). Eleanor Roosevelt: 1884–1933. Viking. ISBN 978-0-670-80486-3.
  33. 33,0 33,1 33,2 «Marie Souvestre (1830–1905)». The Eleanor Roosevelt Papers Project at George Washington University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. Smith, 2007, էջ 649
  35. 35,0 35,1 Gay, Margaret. "Eleanor Roosevelt". In American Dissidents: An Encyclopedia of Activists, Subversives, and Prisoners of Conscience. Ed. Kathlyn Gay. ABC-CLIO (2011). 978-1-59884-764-2
  36. Beasley, Maurine Hoffman; Holly Cowan Shulman; Henry R. Beasley (2001). The Eleanor Roosevelt Encyclopedia. Greenwood. էջեր 469–70. ISBN 978-0-313-30181-0. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  37. 37,0 37,1 «1884–1920: Becoming a Roosevelt». The Eleanor Roosevelt Papers Project via George Washington University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. Rowley, 2010, էջ 32
  39. 39,0 39,1 Goodwin, 1994, էջ 79
  40. de Kay, 2012, էջ 32
  41. «Endicott Peabody (1857–1944)». The Eleanor Roosevelt Papers Project. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  42. de Kay, 2012, էջ 37
  43. Rowley, 2010, էջ 51
  44. 44,0 44,1 44,2 Goodwin, 1994, էջ 179
  45. Rowley, 2010, էջ 52
  46. Rowley, 2010, էջեր 81–83
  47. Goodwin, 1994, էջ 20
  48. «F. D. Roosevelt Ill of Poliomyelitis». Նյու Յորք Թայմս. 1921 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  49. Ward, Geoffrey C.; Burns, Ken (2014). The Roosevelts: An Intimate History. New York: Alfred A. Knopf. էջ 236. ISBN 9780307700230.
  50. Goldman, Armond S.; Goldman, Daniel A. (2017). Prisoners of Time: The Misdiagnosis of FDR's 1921 Illness. EHDP Press. ISBN 978-1939824035.
  51. Lash, Joseph P. (1971). Eleanor and Franklin. W. W. Norton & Company. ISBN 978-1-56852-075-9.
  52. Goodwin, 1994, էջ 118
  53. Rowley, 2010, էջ 133
  54. Rowley, 2010, էջեր 134–136
  55. 55,0 55,1 Goodwin, 1994, էջ 209
  56. «Val-Kill in Hyde Park, a NY». National Trust for Historic Preservation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  57. 57,0 57,1 Rowley, 2010, էջ 131
  58. Rowley, 2011, էջ 128
  59. Hansen, Chris. Enfant Terrible: The Times and Schemes of General Elliott Roosevelt. Tucson: Able Baker Press, 2012. 978-0615-66892-5
  60. The New York Times, obituary, October 28, 1990.
  61. Glines, C.V. "'Lady Lindy': The Remarkable Life of Amelia Earhart." Aviation History, July 1997. p. 47.
  62. Goodwin, 1994, էջ 221
  63. Cook, 1999, էջ 2
  64. Doris Faber, The Life of Lorena Hickok: E.R.'s Friend, New York: William Morrow, 1980, p. 111
  65. 65,0 65,1 Baker, Russell (2011 թ․ հունիսի 9). «The Charms of Eleanor». The New York Review of Books. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  66. 66,0 66,1 Lillian Faderman Odd Girls and Twilight Lovers: A History of Lesbian Life in Twentieth-Century America, Penguin Books Ltd, 1991, p. 99
  67. «Question: Why is Eleanor Roosevelt's FBI file so large? https». George Washington University.
  68. Goodwin, 1994, էջ 222–223
  69. Rowley, Hazel (2010). Franklin and Eleanor: An Extraordinary Marriage (1st ed.). ISBN 978-0-312-61063-0. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  70. 70,0 70,1 Rowley, 2010, էջ 185
  71. 71,0 71,1 Goodwin, 1994, էջ 222
  72. 72,0 72,1 Felsenthal, Carol (1992 թ․ մայիսի 10). «Surprising revelations about a presidential spouse». Chicago Sun-Times.  – via HighBeam Research (subscription required) . Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  73. Rupp, Leila J. (1980). «'Imagine My Surprise': Women's Relationships in Historical Perspective». Frontiers: A Journal of Women Studies. 5 (3): 61–70. doi:10.2307/3346519. JSTOR 3346519.
  74. McCarthy, Abigail (1992 թ․ ապրիլի 19). «Out of Her Husband's Shadow». The Washington Post.  – via HighBeam Research (subscription required) . Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  75. Cook, Blanche Wiesen (1993 թ․ հուլիսի 5). «Eleanor – loves of a First Lady». The Nation.  – via HighBeam Research (subscription required) . Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  76. Goodwin, 1994, էջ 88
  77. Smith, 2007, էջ 246–247
  78. Cook, 1992, էջ 429
  79. Rowley, 2010, էջ 163
  80. Smith, 2007, էջ 347–348
  81. Smith, 2007, էջ 248
  82. «Carrie Chapman Catt (1859–1947)». iastate.edu.
  83. «David Gurewitsch (1902–1974)». The Eleanor Roosevelt Paper Project. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  84. 84,0 84,1 84,2 «Transcript: Eleanor Roosevelt». American Experience. Public Broadcasting Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին. «Eleanor's visit to a mine was satirized in a famous cartoon. 'It was indicated to me,' she responded, 'that there was certainly something the matter with a woman who wanted to see so much and know so much.»
  85. Rowley, 2010, էջեր 94–95
  86. Rowley, 2010, էջ 95
  87. 87,0 87,1 Rowley, 2010, էջ 128
  88. «Al Smith». George Washington University. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)«C-SPAN Booknotes: Peter Collier: The Roosevelts: An American Saga [program transcript]». 1994 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  89. Rowley, 2010, էջեր 147–51
  90. Goodwin, 1994, էջ 26
  91. «Todhunter School». The Eleanor Roosevelt Papers Project. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  92. Cook, 1999, էջ 12
  93. 93,0 93,1 «Val-Kill». The Old House Web. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  94. Goodwin, 1994, էջ 89–91
  95. Cook, 1999, էջ 19
  96. 96,0 96,1 Cook, 1999, էջ 1
  97. Goodwin, 1994, էջ 10, 133
  98. Goodwin, 1994, էջ 10
  99. «Primary Resources: My Day, Key Events». American Experience. Public Broadcasting Service. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  100. «Little-known facts about our First Ladies». Firstladies.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  101. Cook, 1999, էջ 3
  102. Kenneth Brody, J. (2017 թ․ օգոստոսի 3). Crucible of a Generation: How the Attack on Pearl Harbor Transformed America. ISBN 9781351624329.
  103. https://www.facebook.com/phibetakappa/posts/happy-birthday-to-pbkmember-eleanor-roosevelt-explore-her-papers-for-free-throug/10154966146203837/
  104. Mark M. Perlberg, Anna Eleanor Roosevelt in World Book Encyclopedia Yearbook (1963). Chicago: Field Enterprises, p. 437.
  105. Dickson, Paul; Allen, Thomas B. (2003 թ․ փետրվար). «Marching on History». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  106. Cook, 1999, էջ 46
  107. Mills, Nicholaus (2011 թ․ սեպտեմբերի 19). «A historical precedent that might prove a bonus for Occupy Wall Street». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  108. 108,0 108,1 «Which Rose Was Named for Eleanor Roosevelt? | Home Guides | SF Gate». Homeguides.sfgate.com. 2013 թ․ մարտի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  109. Douglas Brenner; Stephen Scanniello (2009). A Rose by Any Name. Algonquin Books of Chapel Hill. էջեր 1895–. ISBN 978-1-56512-518-6.
  110. Goodwin, 1994, էջ 162–163
  111. Goodwin, 1994, էջ 163
  112. Cook, 1999, էջ 358
  113. Beasley, Maureen Hoffman (1987). Eleanor Roosevelt and the Media: A Public Quest for Fulfillment. էջեր 102.
  114. Beasley, 1986, էջ 68
  115. Cook, 1999, էջ 159
  116. «Mary McLeod Bethune». American Experience. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  117. Cook, 1999, էջ 161
  118. Goodwin, 1994, էջ 296
  119. Goodwin, 1994, էջ 323
  120. Goodwin, 1994, էջ 297
  121. Beasley, 1986, էջ 67
  122. «First Lady Biography: Eleanor Roosevelt». The National First Ladies Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  123. 123,0 123,1 Cook, 1999, էջ 47
  124. «Iris Turner Kelso: Introduction». beta.wpcf.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  125. "Press Conferences for Mrs. Roosevelt." Trenton (NJ) Daily Times, February 26, 1933, p. 7.
  126. "First Lady Charms Women News Writers, Says Visitor." Milwaukee Journal, August 10, 1933, p. 19.
  127. Cook, 1999, էջ 11
  128. Beasley, 1986, էջ 72
  129. Beasley, 1986, էջ 69
  130. The Press: First Lady's Home Journal. TIME Արխիվացված 2013-08-27 Wayback Machine, Monday, March 8, 1937
  131. Hill, Michael (1999 թ․ դեկտեմբերի 23). «The Rediscovery Of Lorena Hickok ; Eleanor Roosevelt's Friend Finally Getting Recognition». The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  132. Beasley, 1986, էջ 66, 73
  133. "Movies Discussed by Mrs. Roosevelt." New York Times, July 10, 1934, p. 19.
  134. "Unofficially, Mrs. Roosevelt Discusses Sundry Subjects. "Milwaukee Journal, July 10, 1934, p. 11.
  135. "Mrs. Roosevelt Begins New Typewriter Series." Broadcasting Magazine, November 15, 1934, p. 8.
  136. "Radio Government." Broadcasting Magazine, January 1, 1935, p. 18.
  137. "Mrs. Roosevelt Series." Broadcasting Magazine, February 1, 1935, p. 10.
  138. "Radio Sells Shoes." Broadcasting Magazine, June 1, 1935, p. 35.
  139. "Eleanor Roosevelt's Pictorial Life Story." Movie and Radio Guide, October 24, 1941, p. 40.
  140. Washburne, Seth. The Thirsty 13th: The U.S. Army Air Corps 13th Troop Carrier Squadron, pp. 354, Thirsty 13th LLC, New York, NY, 2011. 978-0-615-39675-0
  141. Goodwin, 1994, էջ 82–83
  142. Goodwin, 1994, էջ 98–101
  143. Goodwin, 1994, էջ 102–103
  144. Goodwin, 1994, էջ 174–175
  145. Goodwin, 1994, էջ 176
  146. Goodwin, 1994, էջ 280–81
  147. Goodwin, 1994, էջ 379–84
  148. Goodwin, 1994, էջ 465
  149. Goodwin, 1994, էջ 467
  150. Herman, Arthur. Freedom's Forge: How American Business Produced Victory in World War II, pp. 260, 272, Random House, New York, NY, 2012. 978-1-4000-6964-4
  151. Goodwin, 1994, էջ 364
  152. Goodwin, 1994, էջ 365
  153. Black, Conrad (2005). Franklin Delano Roosevelt: Champion Of Freedom. PublicAffairs. էջ 988. ISBN 978-1-58648-282-4. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  154. Steven Casey, "The campaign to sell a harsh peace for Germany to the American public, 1944–1948". History, 90 (297). pp. 62–92. (2005) ISSN 1468-229X
  155. Lash, pp. 929–930.
  156. Goodwin, 1994, էջ 632
  157. Rowley, 2010, էջ 288
  158. «History of the FDR Library and Museum». Franklin D. Roosevelt Presidential Library and Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  159. Glendon, 2001, էջ 31
  160. Glendon, 2001, էջ 33
  161. Glendon, 2001, էջ 170
  162. Glendon, 2001, էջ 169–70
  163. «Mrs. Roosevelt Sees U.S. Uncertain on U.N.» (PDF). Նյու Յորք Թայմս. 1947 թ․ փետրվարի 18.
  164. «Human Rights Commission». Eleanor Roosevelt National Historic Site. 2003. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  165. «The United Nations Prize in the Field of Human Rights» (PDF). United Nations High Commissioner for Human Rights. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
  166. 166,0 166,1 "Health". in Beasley, Maurine Hoffman; Holly Cowan Shulman; Henry R. Beasley (2001). The Eleanor Roosevelt Encyclopedia. Greenwood Publishing Group. էջեր 230–32. ISBN 978-0-313-30181-0. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  167. James Malanowski (1959 թ․ հուլիսի 17). «Dead & Famous; Where the Grim Reaper has Walked in New York». Spy. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  168. 168,0 168,1 «U.S. Flags Flying at Half-Staff As a Tribute to Mrs. Roosevelt» (PDF). The New York Times. 1962 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
  169. Dunlap, David W. (2012 թ․ նոյեմբերի 7). «50 Years After Her Death, Eleanor Roosevelt's Admirers Will Celebrate Her Life». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  170. Stephen O. Muskie, Campobello: Roosevelt's Beloved Island (1982)
  171. Martin, Douglas (1996 թ․ հոկտեմբերի 5). «Eleanor Roosevelt Honored in Hometown Today». The New York Times.
  172. Jean Parker Phifer, Public Art New York (New York and London: W.W. Norton & Company, 2009).
  173. «The White House / The National Archives». Clinton2.nara.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  174. Элеонора Рузвельт и советский снайпер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնոր Ռուզվելտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնոր Ռուզվելտ» հոդվածին։