Էլեն Կարրեր դ'Անկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլեն Կարրեր Դանկոսից)
Էլեն Կարրեր դ'Անկոս
ֆր.՝ Hélène Carrère d’Encausse[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1929(1929-07-06)[2][3][4]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Մահացել էօգոստոսի 5, 2023(2023-08-05)[5][4] (94 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[6][4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի արվեստների ֆակուլտետ (1963)[8]
ԿոչումQ124728452?
ԵրկերThe Split Empire? և Russia Between Two Worlds?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Եվրոպական քոլեջ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԱմուսինLouis Carrère d'Encausse?[9]
Ծնողներհայր՝ Giorgi Zurabishvili?, մայր՝ Nathalie Zourabichvili?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, perpetual secretary of the French Academy?, president of a non-profit organisation? և seat 14 of the Académie française?
Կուսակցությունհանրապետության սատարման միավորում
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[19], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Commission de la nationalité?
ԵրեխաներEmmanuel Carrère?, Marina Carrère d'Encausse? և Nathalie Carrère?
 Hélène Carrère d’Encausse Վիքիպահեստում

Էլեն Կարրեր դ'Անկոս (ֆր.՝ Hélène Carrère d’Encausse , ծննդյամբ՝ Զուրաբիշվիլի), (հուլիսի 6, 1929(1929-07-06)[2][3][4], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4] - օգոստոսի 5, 2023(2023-08-05)[5][4], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[6][4]), ֆրանսիացի պատմաբան, քաղաքագետ, Ռուսաստանի պատմության մասնագետ։ Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար 1999 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև մահը։

Ֆրանսիացի կոմպոզիտոր Նիկոլա Զուրաբիշվիլու հարազատ քույրն է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հորեղբոր դուստրը։ Որդին՝ Էմանուել Կարրերը, ֆրանսիացի հայտնի գրող է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռուս–վրացական ներգաղթյալների ընտանիքում, որոնք ցրվել էին ողջ Եվրոպայով։ Էլեն Զուրաբիշվիլիի նախնիներց էին Օռլովների կոմսական տոհմից (Վլադիմիր Օռլովը), Պանինը, Պալենը, Վենևիտինովը։ Այդպիսի ծագումը կանխորոշել է նրա հետաքրքրությունը պատմության և քաղաքագիտության հանդեպ, ինչն էլ նա սովորեց Սորբոնում։ Արդյունքում, արդեն որպես մանկավարժ աշխատել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

Կարրեր Դանկոսը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1978 թվականին իր «Պառակտված կայսրություն» գրքում նա կանխատեսել էր ԽՍՀՄ–ի փլուզումը։ Խորհրդային կարգերի գլխավոր սպառնալիք էր համարել ոչ թե Արևմուտքի գործողությունները, այլ Միջին և Կենտրոնական Ասիայում բարձր ծնելիությունը։ Այդ կանխատեսումն ամբողջությամբ չի կատարվել, քանի որ ԽՍՀՄ փլուզումը սկսվել է մերձբալթյան երկրներում, այն դեպքում երբ մուսուլմանական պետությունների բնակչությունը ակտիվություն չի ցուցաբերել մինչև իրենց անկախության հռչակումը։ Սակայն ԽՍՀՄ–ում վերակառուցման ընթացքում ազգային հողի վրա առաջին զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել է 1986 թվականի դեկտեմբերին՝ Ալմա Աթայում։

Դրանից մեկ տարի առաջ պատմաբան, մարդաբան և լրագրող Էմանուել Տոդը հրապարակել է «Վերջնական փլուզում» էսսեն, որում նույնատիպ կանխատեսում է կատարել՝ մատնանշելով մանկական մահացության աճի խնդիրը ծնելիության աճի անվերահսկելիության հետ կապված։

Էլենը հաճախակի հրավիրվել է աշխարհի շատ ինստիտուտների կողմից։ 1992 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն, մասնակցել է նախկին սոցիալիստական հանրապետությունների ժողովրդավարացման սկզբունքների մշակման հանձնաժողովի աշխատանքներին։ 1994 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ Հանդիպել է Պուտինի հետ։

1990 թվականի սեպտեմբերի 13–ի ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Զբաղեցրել է թիվ 14 պաշտոնը, որը մինչ այդ պատկանել է Ժան Միստլեին։

1999 թվականի հոկտեմբերի 21–ին ցմահ ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մորիս Դրյուոնին, որը թոշակի էր անցել։ Ազատ տիրապետել է ռուսերենին։

2003 թվականի մայիսի 25–ից ՌԳԱ–ի արտասահմանյան անդամ է պատմափիլիսոփայական գիտությունների բաժանմունքում, 2008 թվականից՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ[20]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվավոր լեգիոնի շքանշանի Մեծ խաչ (30 դեկտեմբերի 2011թվական)
  • Պատվո շքանշան (13 հոկտեմբերի 2009 թվական) Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման համար
  • Բարեկամության շքանշան (14 նոյեմբերի 1998 թվական)– Ռուսաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման մեջ նեծ ներդրում ունենալու համար[21]։
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի մեծագույն սպա (21 մարտի 2008 թվական)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր (31 դեկտեմբերի 2004 թվական)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա (16 դեկտեմբերի 1999 թվական)
  • «Ծառայության համար» Ազգային շքանշանի սպա
  • Գրականության և արվեստի շքանշանի կոմանդոր
  • Լեոպոլդ I շքանշանի կոմանդոր (Բելգիա)
  • Հարավային Խաչի ազգային շքանշանի կոմանդոր (Բրազիլիա)
  • Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ ՌԳԱ (2008 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #11895312k // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. 6,0 6,1 6,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2023/08/05/l-academicienne-helene-carrere-d-encausse-est-morte_6184583_3382.html
  7. https://www.voici.fr/news-people/mort-dhelene-carrere-dencausse-la-date-et-le-lieu-de-ses-obseques-devoiles-763154
  8. Bukhara : de la réforme à la révolution : recherches sur le gadidisme à Bukhara / Hélène Carrere d'Encausse
  9. https://www.journaldesfemmes.fr/people/evenements/2942255-obseques-d-helene-carrere-d-encausse-fille-photos/2942263-louis-carrere-d-encausse
  10. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2012. — Iss. 1. — P. 6. — ISSN 0242-6773
  11. Archives du Bureau du Cabinet du ministre de la Culture. Ordre desarts et lettres (1962-2000) (ֆր.)
  12. https://fr.sputniknews.com/culture/20091016123528312/
  13. https://paris.mfa.gov.pl/fr/actualites/decoration_helen_encausse
  14. Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté // Journal de MonacoMonaco: 1999. — Iss. 7418. — ISSN 1010-8742
  15. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  16. http://institutfrancais.bg/fr/programme/701/helenecarreredencausse/
  17. https://www.usj.edu.lb/news.php?id=5168
  18. https://elpais.com/cultura/2023-05-10/helene-carrere-dencausse-premio-princesa-de-asturias-de-ciencias-sociales-2023.html
  19. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  20. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  21. «Указ Президента Российской Федерации от 14.11.1998 г. № 1388». Президент России (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]