Ալ-Ջուբեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլ Ջուբայլից)
արաբ․՝ الجبيل‎‎
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԲԾՄ7 մետր
Բնակչություն181 321 մարդ (2010)[1]
Փոստային դասիչ31961
Պաշտոնական կայքaljubail.org
Ալ-Ջուբեյլ (м)##
Ալ-Ջուբեյլ (м)

Ալ-Ջուբեյլ (արաբ․՝ الجبيل‎‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայի Էշ-Շարկիա վարչական միավորում (Արևելյան նահանգ)։ Բնակչությունը կազմում է 200․000 մարդ (ըստ 2003 թվականի տվյալների)[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ երկրի՝ նավթով ամենահարուստ շրջաններից մեկում[2]։ Ալ-Ջուբեյլում աշխատում են մի շարք ձեռնարկություններ, որոնք արտադրում են ձիթելու յուղեր, բենզին, դիզելային վառելիքներ և այլ նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքներ։ Արտադրվում է նաև պողպատ (շինարարության համար արմատուրա՝ Hadeed[3] ընկերությունը և նավթային արդյունաբերության համար անխափան խողովակներ՝ JESCO[4], ArcelorMittal[5] ընկերությունները) և քիմիական պարարտանյութեր[2]։ Քաղաքը Սաուդյան Արաբիայի ամենադինամիկ զարգացող արդյունաբերական կենտրոններից մեկն է։

Բարեկարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ջուբեյլը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաբարեկարգ քաղաքներից մեկը[2]․ կան մի շարք լողափերով ծովածոցեր։ Մայրուղիները հատում են ամբողջ քաղաքը։ Բազմաթիվ այգիներ ոռոգվում են աղազրկված ջրով[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ջուբեյլի մոտ գտնվում է IV դարի քրիստոնեական տաճարի ավերակներ, որոնք հայտնաբերվել են 1986 թվականին։ Իշխանությունն այն թաքցնում է տեղի բնակիչներից և օտարերկրացիներին ու նույնիսկ հնագետներին արգելում այցելել այս հուշարձան[6][7]։

Քաղաքի մոտակայքում գտնվում է աշխարհի ամենախոշոր նավթային հանքավայրերից մեկը՝ Բերրին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. تعداد السكان والمساكنGASTAT.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Jubail» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Hadeed». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. JESCO
  5. Saudi Arabia — Jubail Արխիվացված 2016-02-02 Wayback Machine ArcelorMittal
  6. «Digging Up the Saudi Past: Some Would Rather Not» by Donna Abu-Nasr and Lee Keath
  7. Ham, Anthony (2004). Lonely Planet: Saudi Arabia. էջ 158. ISBN 9781740596671. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Giant Oil Fields of the World, 2005: «Top 18 Giant Fields. 5. Berri Saudi Arabia 1964 10-25 GB URR»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ջուբեյլ» հոդվածին։