Եժի Դուդեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էժի Դուդեկից)
Եժի Դուդեկ
լեհ.՝ Jerzy Dudek
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Մականուն Մեծ լեհաստանցի
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1973(1973-03-23)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2]
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
???-1995 Լեհաստան Ցոնցորդիա Կնուրով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Լեհաստան Սոկուլ Տիխի 15 (-19)
1996-2001 Նիդերլանդներ Ֆեյենորդ 139 (-132)
2001-2007 Անգլիա Լիվերպուլ 127 (-152)
2007-2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ 2 (-3)
Ազգային հավաքական
1998-2013 Լեհաստան Լեհաստան 60 (-66)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եժի Հենրիկ Դուդեկ (լեհ.՝ Jerzy Henryk Dudek, մարտի 23, 1973(1973-03-23)[1], Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն[2]), լեհ ֆուտբոլիստ, Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆեյենորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Դուդեկը տեղափոխվեց ռոտերդամյան «Ֆեյենորդ», այն բանից հետո, որ հարազատ քաղաքի ակումբի կազմում մասնակցել էր ընդամենը 15 հանդիպման։ Երբ Էդա դե Գույը տեղափոխվեց «Չելսի», Դուդեկը վերջապես ստացավ իր շանսը հոլանդական ակումբի հիմնական կազմում իր տեղը գտնելու և ամրապնդելու համար։

1998-99 մրցաշրջանում Եժին ճաաչվեց հոլանդական առաջնության լավագույն դարպասապահ։ Դուդեկը հրաժարվեց տեղափոխվել «Արսենալ» և այդ ամենը մեկնաբանեց այսպես. «Ես զրուցել եմ Վենգերի հետ։ Մենք արդեն համաձայնության էինք եկել իմ տեղափոխության շուրջ, սակայն «Ֆեյենորդը» տրանսֆերի դիմաց պահանջում էր 10 միլիոն ֆունտ, իսկ «Արսենալը» չէր պատրաստվում վճարել 7-ից ավել։ Իսկ արդեն երկու ամիս անց «Լիվերպուլ» տեղափոխվեցի 5 միլիոնի դիմաց»[3]։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական այս ակումբում Դուդեկը հասավ իր կարիերայի ամենամեծ հաջողություններին։ Նա ակումբի հետ նվաճեց մի քանի տիտղոս, բայց կարելի է առանձնացնել Չեմպիոնների Լիգայի 2005 թվականի Ստամբուլյան եզրափակիչը։ Նա դարձավ խաղի հերոսը, խաղի ավելացված ժամանակում հետ մղելով Անդրեյ Շևչենկոյի 2 հարվածները, և նաև կարողացավ հետ մղել ուկրաինացու իրացրած 11 մետրանոցը։ Այդ սեյվով նա հաղթանակ բերեց «Լիվերպուլին»։ Մինչև իսպանացի Պեպե Ռեյնայի տեղափոխությունը ակումբ, Դուդեկը կորցրել էր տեղը հիմնական կազմում։ Էժին կարիերայում ունեցավ անհաջողություններ, և «Չարլտոնի» դեմ խաղից հետո ակումբի ղեկավարությանը խնդրեց իրեն վաճառել[4]։ Նրան հնարավորություն ուներ մնալու Պրեմիեր Լիգայում այնպես[5][6],, ինչպես կարող էր տեղափոխվել Իսպանիա[7]։ Նա ընտրեց Իսպանիան, և պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ[8]։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոված լինելով, որ իր տեղը այլևս չի գտնի «Լիվերպուլում», Դուդեկը հայտնվեց Մադրիդում, որտեղ էլ համաձայնության եկավ «արքայական ակումբի» հետ։ Սակայն Էժին այստեղ էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում, և 2010 թվականին լուրեր պտտվեցին, որ Էժին կարող է կարիերան շարունակել լեհական ակումբներից մեկում[9], սակայն Դուդոկը մնաց «Ռեալում», պայամանգիրը երկարաձգելով ևս 1 տարով[10]։ Նույնիսկ նստելով «Ռեալի» պահեստայինների նստարանին, նա ավելի վստահ կարող էր խաղալ, քան այլ ինչ-որ ակումբի մեկնարկայի կազմում խաղալով։

2011 թվականի մայիսի 21-ին «Ալմերիայի» դեմ խաղում, Էժին իր վերջին հանդիպումը անցկացրեց «բլանկոսների» կազմում։ Նրան փոխարինեցին 77-րդ րոպեին։ Խաղից հետո Դուդեկը շնորհակալություն հայտնեց բոլորից. «Այսօր ամեն ինչ անցավ հրաշալի։ Ես միշտ կհիշեմ այս օրը։ Ես Մոուրինյոյին խնդրեցի փոխարինել ինձ խաղի վերջում, որպեսզի շնորհակալություն հայտնեմ երկրպագուներից։ Ես չեի մտածում, որ այդքան ջերմություն կստանամ նրանցից։ Շնորհակալություն բոլորին»[11]։

Դարպասապահի ծառայություններով որոշ ժամանակ հետաքրքրվեցին «Լիդս Յունայթեդը»[12] և մի քանի ամերիկյան ակումբներ[13]։ Այս պատճառների հիման վրա Դուդեկը չբացառեց, որ կարող է վերսկսել կարիերան[14]։ Երբեք նա չի հայտարարել, որ ցանկանում է դառնալ ֆուտբոլային մարզիչ, կամ մարզել Լեհաստանի հավաքականը[15]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի հավաքականում նորամուտը նշել է 1998 թվականի փետրվարի 25-ին Իսրայելի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում ընդհանուր մասնակցել է 59 հանդիպման։ Վերջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 2011 թվականին։ 2013 թվականի հունիսի 4-ին Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում անցկացրել է իր հրաժեշտի խաղը. «Ինչպես երևում է սա իմ վերջին հանդիպումն է։ Շնորահակալություն մարզչին (Վալդեմար Ֆորնալիկ) ինձ հրավիրելու համար»[16]։

Դուդեկը մեծ դերակատարույթուն ունեցավ այն ժամանակ, երբ Լեհաստանի հավաքականը մասնակցում էր 2002 թվականի աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում նա մասնակցել է խմբային փուլի 3 խաղի և բաց է թողել 7 գոլ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների չեմպիոն (1) – 1998-99
  • Նիդերլանդների Սուպերգավաթի հաղթող (1) – 1999
  • Լեհաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2000)
  • Լիգայի գավաթի հաղթող (2002-2003)
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (1) – 2004-05
  • Անգլիայի գավաթի հաղթող (1) – 2005-06
  • Իսպանիայի չեմպիոն (1) – 2007-08
  • Իսպանիայի գավաթի հաղթող (1) – 2010-11
  • Ալան Հարդեկարայի մրցանակի հաղթող (1) – 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. Ежи Дудек: "В 2001 году достиг с Венгером устной договоренности о переходе в «Арсенал»
  4. Дудек попрощается с «Ливерпулем» в последнем домашнем матче сезона
  5. Дудек может перейти в «Болтон»
  6. Дудек не прочь перейти в «Манчестер Сити»
  7. «Бетис» ведет переговоры с «Ливерпулем» о покупке Дудека
  8. Дудек перейдет в «Реал» на правах свободного агента
  9. Дудек: существует вариант с моим возвращением в Польшу
  10. «Реал» продлил контракт с Дудеком
  11. Дудек: у меня просто нет слов
  12. «Лидс» подтвердил интерес к Дудеку
  13. «Сиэтл Саундерс» хочет заполучить Дудека
  14. Дудек не исключил, что может возобновить карьеру
  15. Дудек видит себя во главе сборной Польши
  16. «Ежи Дудек начнёт матч с Лихтенштейном в стартовом составе сборной Польши». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Դուդեկ» հոդվածին։