Էժեն Յանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Յանսոն
Ծնվել էմարտի 18, 1862(1862-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[4]
Վախճանվել էհունիսի 15, 1915(1915-06-15)[5][2][6][…] (53 տարեկան)
Մահվան վայրSkara, Սկարաբորգ, Շվեդիա[7]
Քաղաքացիություն Շվեդիա[8]
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներԻնքնապատկեր, Proletarian housing? և Sunrise over the Rooftops. Motif from Stockholm?
 Eugène Jansson Վիքիպահեստում

Էժեն Յանսոն (շվեդ.՝ Eugène Fredrik Jansson, մարտի 18, 1862(1862-03-18)[1][2][3][…], Jakob and Johannes parish, Շվեդիա[4] - հունիսի 15, 1915(1915-06-15)[5][2][6][…], Skara, Սկարաբորգ, Շվեդիա[7]), շվեդ նկարիչ, շվեդական սիմվոլիզմի հայտնի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանսոնը ծնվել է չքավոր ընտանիքում, չի ստացել համակարգված նկարչական կրթություն, սակայն սովորել է մի քանի կրթական հաստատություններում, այդ թվում 1881-1882 թթ. արվեստի Ստոկհոլմի թագավորական ակադեմիայում։ Չի ունեցել հնարավորություններ ճանապարհորդելու, կարողացել է դուրս գալ երկրի սահմաններից կյանքի վերջին տարիներին։ Վարել է բավական ինքնամփոփ կյանք։ Եղել է Նկարիչների Միության անդամ (շվեդերեն՝ Konstnärsförbundet)։ Ապրած տարիների ընթացքում հայտնի է եղել քչերին, քանի որ նրա ստեղծագործական ոճը հայտնի չի եղել շատ ժամանակակիցների։

Ռիդդարֆյորդենի լուսաբացը (1898). Ազգային թանգարան, Ստոկհոլմ

Յանսոնն առաջին նկարիչներից էր, ով սկսեց նկարել մթնշաղ, որը պատկերելու համար նա օգտագործում էր կապույտ երանգներ։ 1891 թ. բնակություն է հաստատել Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանում, որտեղ 10 տարիների ընթացքում նկարում էր իր պատուհանից բացվող տեսարանները. Ստոկհոլմը լուսաբացին և արևամուտին։ Այդ նկարները ցուցադրում են լույսի և գույնի բավական բարդ համակցում։ Դա կապված էր այն բանի հետ, որ Յանսոնը երկար ժամանակ դիտում էր բնապատկերը, որից հետո արագորեն ստեղծում էր նկարը։ Այդ շրջանի բազմաթիվ նկարներ անվանվում են Նոկտյուրն ի պատիվ նկարչի սիրելի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի։

1905 թ. հետո Յանսոնը դադարեց բնանկար պատկերելը, սկսեց նկարել տղամարդկանց, ովքեր լողանում էին կամ կատարում էին ֆիզիկական վարժություններ։ Մասնագետները կարծում են, որ Յանսոնը նույնասեռական էր[9]։

1913 թ. նրա առողջական վիճակը նշանակալիորեն վատացավ։ Մինչև 1915 թ. հիմնականում պատկերում էր կրկեսային տեսարաններ։ 1915 թ. նկարիչը մահացավ կաթվածից։

1999 թ. 3 ամիսների ընթացքում Փարիզի Օրսե թանգարանում նկարչի գործերի մեծ ցուցահանդես անցկացվեց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Յանսոն» հոդվածին։