Էդվարդ Բարի Օ'Միրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Բարի Օ'Միրա
Ծնվել է1786[1][2][3][…]
ԾննդավայրԻռլանդիա
Մահացել էհունիսի 3, 1836(1836-06-03)[1][4]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա,  Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԴուբլինի Թրինիթի քոլեջի բժշկական դպրոց
Մասնագիտությունվիրաբույժ և գրող
Ռազմական ծառայությունԹագավորական նավատորմի
ԱմուսինԹեոդոսյա Աննա Մարիա Բոթոն[5]
ԶավակներԴենիս Օ'Միրա

Էդվարդ Բարի Օ'Միրա (անգլ.՝ Barry Edward O'Meara, 1786[1][2][3][…], Իռլանդիա - հունիսի 3, 1836(1836-06-03)[1][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի բժիշկ, վիրաբույժ, Լոնդոնի Բարեփոխումների ակումբի (անգլ.՝ Reform Club) հիմնադիրներից մեկը։ Նապոլեոն Բոնապարտին ուղեկցել է Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ երեք տարի եղել է նրա բժիշկը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1786 թվականին Քորք կոմսության Մալոու քաղաքում։

Եղել է Նապոլեոն Բոնապարտի բժիշկը, հետևել է նրա առողջությանը «Բելերոֆոն» նավի վրա և Սուրբ Հեղինեի կղզում աքսորի ժամանակ։ 1817 թվականի աշնանը նա հեռացրել է Նապոլեոնի իմաստության ատամներից մեկը[7]։

1818 թվականին նա վերադարձել է Լոնդոն։ 1821 թվականին Նապոլեոնի մահից հետո, 1822 թվականին Օ'Միրան հրատարակել է իր հուշերը՝ «Ձայն Սուրբ Հեղինե կղզուց» (անգլ.՝ «Napoleon in Exile, or A Voice From St. Helena»

Օ'Միրայի թոռնուհին՝ Քեթլինը, կաթոլիկական գրող էր, որն ապրել և մահացել է Փարիզում[8]։

Էդվարդ Օ'Միրայի դերը «Արծիվը վանդակում» ֆիլմում կատարել է անգլիացի դերասան Մայքլ Ուիլյամսը։

Մահացել է 1836 թվականին Լոնդոնում։ Թաղվել է Իռլանդիայում։

Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նապոլեոնը Սուրբ Հեղինեի կղզում» (համր, Գերմանիա, 1929), դերասան Էլվին Կալսեր
  • «Սուրբ Հեղինե, փոքր կղզի» (Իտալիա, 1943), դերասան Պաոլո Ստոպա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]