Էդուարդո Չիլիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդո Չիլիդա
իսպ.՝ Eduardo Chillida Juantegui
Ծնվել էհունվարի 10, 1924(1924-01-10)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[4]
Մահացել էօգոստոսի 19, 2002(2002-08-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրըՍան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[4]
Քաղաքացիություն Իսպանիա[5]
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց և Círculo de Bellas Artes?
Ստեղծագործություն(ներ)Peine del Viento XV?, Elogio del horizonte?, Elogio del agua?, Monument to tolerance?, Lugar de Encuentros I, Madrid? և La Sirena varada?
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ, նկարազարդող, վիզուալ արտիստ, գծանկարիչ, գծանկարիչ և ֆուտբոլիստ
Ծնողներհայր՝ Pedro Chillida?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներEduardo Txillida Beltzuntze?
 Eduardo Chillida Վիքիպահեստում

Էդուարդո Չիլիդա (իսպ.՝ Eduardo Chillida Juantegui, բասկ․՝ Eduardo Txillida Juantegi, հունվարի 10, 1924(1924-01-10)[1][2][3][…], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[4] - օգոստոսի 19, 2002(2002-08-19)[1][2][3][…], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[4]), իսպանացի բասկ քանդակագործ, գծանկարիչ, գրքեր նկարազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդո Չիլիդան ծնվել և մեծացել է Բասկերի երկրում։ Նա մեծացել է իր տատիկին ու պապիկին պատկանող Բիարրից հյուրանոցի կողքին։ Երիտասարդ տարիներին հրապուրվել է ֆուտբոլով, եղել է դարպասապահ, բայց ծնկի ծանր վնասվածքից հետո ստիպված է եղել թողել սպորտը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1947 թվականներին Էդուարդո Չիլիդան Մադրիդում ճարտարապետություն է ուսումնասիրել։ 1948-1951 թվականներին նա բնակվել է Փարիզում, որտեղ բացել է իր առաջին ստուդիան, ուսումնասիրել է Արխաիկ հունական ճարտարապետական պլաստիկան և սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Ծանոթացել է Բրանկուզիի, Ջակոմետտիի հետ, նրա աշխատանքները արժանացել են Գաստոն Բաշլյարի ուշադրությանը։

1950 թվականին Էդուարդո Չիլիդան ամուսնացել է Պիլար Բելզունսեի հետ։ 1959 թվականին վերադարձել է Սան-Սեբաստիան, որտեղ 78 տարեկան հասակում մահացել է իր տանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլիդայի մոնումենտալ աբստրակտ կոմպոզիցիաները հիմանականում երկաթից են, զուգորդվելով գրաֆիկայով, թերթային կոլաժներով։ Նա նկարազարդել է Անդրե Ֆրենոյի, Սիորանի և ուրիշների գրքերը։

Չիլիդա Լեկու թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբներին Էռնանիում, Սան-Սեբաստիանի մոտակայքում, Չիլիդան և նրա կինը գնել են 16-րդ դարի շինություն ունեցող բասկական ֆերմա և նրան հարող հողատարածքները, որպեսզի ստեղծեն մշտական տեղ իրենց աշխատանքները բնական միջավայրում ցուցադրելու համար։ Բաց երկնքի տակ թանգարանը, ուր այցելուները կարող էին շրջել քանդակների միջև, բացվել է 1990-ական թվականներին և անվանվել է «Չիլիդա Լեկու» (բասկերենով նշանակում է «վայր»)։ Այդ այգում է գտնվում նաև Չիլիդայի գերեզմանը։

2011 թվականին թանգարանը փակվել է, բայց վերաբացվել է 2019 թվականին «Hauser & Wirth» շվեդական ժամանակակից արվեստների պատկերասրահի օգնությամբ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Չիլիդա» հոդվածին։