Էդնա Ալֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդնա Ալֆորդ
Ծնվել էնոյեմբերի 19, 1947(1947-11-19) (76 տարեկան)
ԾննդավայրTurtleford, Սասկաչևան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Կանադա
Պարգևներ

Էդնա Ալֆորդ (անգլ.՝ Edna Alford, նոյեմբերի 19, 1947(1947-11-19), Turtleford, Սասկաչևան), կանադացի հեղինակ, գրող, բանաստեղծ, խմբագիր։

Որպես գրող նրան ճանաչում է բերել «Երազներով լի քուն» և «Էլոիս Լունիպարտեզը» ժողովածուները։ Արժանացել է Մարիան Էնգելի անվան մրցանակի և Ջերալդ Լամպերի անվան մրցանակի։ Որպես խմբագիր համահիմնադրել է Dandelion ամսագիրը և 1985-1990 թվականներին[2] խմբագրել գեղարվեստական գրականություն։ Էդնան ծնվել է Ջորջի և Էդիթ Սեմփլների ընտանիքում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան, ունեցել է եղբայրներ` Լորնը և Գրեգորին, ինչպես նաև կրտսեր քույր` Բեթը։

Էդնան ամուսնացած է աշխարհահռչակ տեսական մաթեմատիկոս Ռիչարդ Քուշմանի հետ։

Կարճ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆորդի կարճ պատմվածքների առաջին ժողովածուն` «Երազներով լի քուն», ներկայացնում է Pine Mountain Lodge-ի բնակիչների և աշխատողների կյանքը։ Ջերեմի ԼաԼոնդն Ալֆորդի հավաքածուն համարում է որպես համայնքի պատմություն[3]։ «Թեմատիկ մակարդակով «Երազներով լի քուն» պատմվածքը համայնքի մյուս պատմություններից տարբերվում է նրանով, որ նկարագրված համայնքը (թոշակառուների տուն) հազվադեպ է նկարագրվում հաստատուն կերպով կամ կատարյալ ռեալիզմով», գրում է ԼաԼոնդը[3]։ Նա հավաքածուն անվանում է նաև «օրինակելի պատկերային կապերի օգտագործման մեջ»[3]։

Խմբագիր Մ. Ջ. Օսաչոֆը նշել է, որ հավաքածուի միջոցով Ալֆորդը ընթերցողներին ցույց է տալիս, որ «ծերության մեջ գեղեցկություն և արժանապատվություն կա։ Խուսափելով զգացմունքայնությունից` նա մեզ տալիս է բոլոր անծանոթ մանրամասները մոտավոր տարիքի մասին և շարունակում է հոգ տանել ծեր կանանց մասին, որոնք Արիայի հիվանդներն են»[4]։

Ալֆորդի երկրորդ հավաքածուն` «Էլոիս Լունի պարտեզ», ներկայացնում է հոգեկան հիվանդությամբ և ապոկալիպտիկ թեմաներ։ Պատմությունների մեծ մասը տեղի է ունենում գյուղական Սասկաչևանում, դրանցից շատերը Թըրթլ Լեյք տարածքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.writerstrust.com/Awards/Writers--Trust-Notable-Author-Award/Prize-History.aspx
  2. «Banff Centre». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Article in Studies in Canadian Literature
  4. Book Review in Canadian Literature
  5. Excerpt from The Literary History of Saskatchewan: Volume 2 Progressions

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • W. H. New, ed. Encyclopedia of Literature in Canada. Toronto: University of Toronto Press, 2002.
  • Lalonde, Jeremy. Narrative Community in Edna Alford’s A Sleep Full of Dreams. Studies in Canadian Literature. Volume 29, Number 2 (2004).
  • Osachoff, M. G.. "Intoxication". canlit.ca. Canadian Literature, 6 Feb. 2013. Web. 17 May 2015.
  • Carpenter, David. The Literary History of Saskatchewan: Volume 2 - Progressions. Coteau Books, 2014.
  • Author Unknown. "Edna Alford Biography." The Banff Centre. Web. 17 May 2015.
  • Shea, Theresa. "Gloria Sawai: A Tribute to a writer and friend." Alberta Views, Vol 15, No 2, March 2012, pgs 38-43.
  • Holmes, Gillian. Who's Who of Canadian Women: 1999-2000 University of Toronto Press, Scholarly Publishing Division; 9th annual edition (Aug. 1 1999).
  • Aikens, Aften. "Celebrating Edna Alford’s storied career." Made in Banff: The Banff Centre Blog. May 13, 2013.
  • Holmes, Gillian. Who's Who of Canadian Women: 1999-2000 University of Toronto Press, Scholarly Publishing Division; 9th annual edition (Aug. 1 1999).