Էբրու Թիմթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբրու Թիմթիկ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1978
Մահացել էօգոստոսի 27, 2020(2020-08-27)[1][2]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[3]
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունփաստաբան, իրավապաշտպան և իրավաբան
Պարգևներ և
մրցանակներ

Էբրու Թիմթիկ մոտ 1978 - օգոստոսի 27, 2020(2020-08-27)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[3], ծագումով քուրդ[5][6] թուրք իրավաբան և ակտիվիստ, որը զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ, ձերբակալվել էր Անկարայի կողմից ահաբեկչական համարվող խմբավորման մաս կազմելու մեղադրանքով, դատապարտվել է 13 տարի 6 ամիս ազատազրկման ժամկետով, արդար դատավարության պահանջով հացադուլ է հայտարարել բանտում, մահացել հացադուլից 238 օր անց՝ 2020 թվականի օգոստոսի 27-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմթիկը 18 փաստաբաններից բաղկացած խմբում էր, որոնք ձերբակալվել էին 2017 թվականի սեպտեմբերին։ Խմբի անդամները եղել են «Առաջադեմ իրավաբանների ասոցիացիա» կամ «Ժողովրդի իրավաբանական բյուրո» կուսակցությունների անդամներ։

Գործը կապված էր նրա՝ նույն մեղադրանքով դատապարտված ակտիվիստների հետ, որոնք անդամակցում էին անօրինական ճանաչված Հեղափոխական ժողովուրդների ազատագրման կուսակցություն-ճակատին։

Թիմթիկը 2019 թվականին դատարանի որոշմամբ դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման ժամկետով։

2020 թվականի հունվարի 2-ին իր 7 գործընկերների հետ միասին հացադուլ էր սկսել։ 3 ամիս անց՝ ապրիլի 5-ին նա հրաժարվել էր շաքարի հավելումներ ընդունելուց։

Թիմթիկի բողոքարկումը Ստամբուլի շրջանային վերաքննիչ դատարան մերժվել էր, մահվան պահին նրա գործը քննվում էր Թուրքիայի Գերագույն դատարանի կողմից[7]։

Հացադուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 2-ին Թիմթիկը հացադուլ էր հայտարարել արդար դատաքննության համար։ Փետրվարի 2-ին նրան է միացել իրավաբան Այտաչ Յունսալը։ Հուլիսի 30-ին Թիմթիկը բանտից տեղափոխվել են Ստամբուլի առանձին հիվանդանոց[8]։ Օգոստոսի 12-ին իրավաբանների եվրոպական ասոցիացիան բաց նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը, արտահայտելով իր լուրջ մտահոգությունը հացադուլավոր փաստաբանների վերաբերյալ։

2020 թվականի օգոստոսի 27-ին ՝ հացադուլից մոտ 238 օր հետո Էբրու Թիմթիկը մահացել է հիվանդանոցում։ Նա դարձել է չորրորդ թուրք բանտարկյալը, որը 2020 թվականին մահացել է հացադուլից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://english.ahram.org.eg/NewsContent/2/8/378786/World/Region/Turkish-lawyer-Ebru-Timtik-dies-on-hunger-strike-d.aspx — 2020.
  2. 2,0 2,1 2,2 https://morningstaronline.co.uk/article/w/ebru-timtik-laid-rest-turkish-police-brutally-attack-mourners — 2020.
  3. 3,0 3,1 3,2 https://www.liberation.fr/planete/2020/08/28/l-avocate-ebru-timtik-meurt-dans-les-geoles-turques_1797979
  4. https://kaleydoskop.it/senza-categoria/premio-pisa-donna-a-ebru-timtik/
  5. Kurdish human rights lawyer Ebru Timtik dies after 238-day hunger strike, By Dana Kennedy, New York Post, August 29, 2020
  6. «Turkish human rights lawyer dies after hunger strike». Al-Monitor. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Lawyers on hunger strike near death». EJDM – ELDH European Association of Lawyers for Democracy & World Human Rights. 2020 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Forced intervention to death-fasting arrested lawyers». Bianet - Bagimsiz Iletisim Agi. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Turkey: Statement by the Spokesperson on the death of Ebru Timtik». EEAS - European External Action Service - European Commission (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]