Էանիի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էանիի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունKozani Municipality?
ՎայրԷանի
ՀասցեAiani Kozanis50004
Հիմնադրվել է1970
Կայքmouseioaianis.gr
Քարտեզ
Քարտեզ

Էանիի հնագիտական թանգարան, գտնվում է Էանի քաղաքում (հուն․՝ Αιανή) (Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան)

Էանիի հնագույն քաղաքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապանաքար Էանիից: Լուվրի թանգարան

Այժմյան Էանի քաղաքը գտնվում է Ալիակմոն գետից ոչ հեռու, Կոզանի քաղաքից 22 կիլոմետր հարավ։ 2010 թվականից սկսած Էանին ունի Կոզանի նոմի պատմական կենտրոնի կարգավիճակ[1]։ Իր անունը ստացել է հնագույն մակեդոնական քաղաքից, որն անվանակոչվել է Էանես, Էանի, Էանա (հուն. Αιάνες, Αιάνη, Αίανα) և պատկանել Էլիմիյա շրջանին (հուն․՝ Ελιμία)[2]՝ էանների (հուն․՝ Αιάνες) կամ էլիմոնտների (հուն․ Ελιμιωτών) նախկին մայրաքաղաքին։ Հնագույն Էանին գտնվում է այժմյան քաղաքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա։ Տիրենա մակեդոնական քաղաքի (հուն․՝ βασιλέως των Τυρρηνών, μιας Μακεδονικής πόλης) արքա Էլիմայի որդին՝ Էանոսը, հիշատակվում է որպես էանի քաղաքի հիմնադիր[3]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1970 թվականին և ունեցել է Էանի անտիկ քաղաքի հնությունների հավաքածու, բայց 1983 թվականին անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել թանգարանը՝ նոր ցուցանմուշներ ընդունելու համար։ Պեղումները հաստատել են, որ մ․թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 100 թվականը գոյություն է ունեցել կազմավորված քաղաք, երբ այն լքվել է (հավանաբար՝ երկրաշարժից հետո)։ Պեղվել են կարևոր ճարտարապետական տարրեր, դամբարաններ՝ թվագրված նախապատմական ժամանակներից մինչև հին հելլենիստական դարաշրջան։ Նոր թանգարանի շինարարությունը սկսվել է 1992 թվականին, բայց թանգարանի բացումը հետաձգվել է տարբեր պատճառներով, այդ թվում 1995 թվականի մարտի 13-ի երկրաշարժի պատճառով։ Գտածոները պահվել են տարբեր տեղերում, այդ թվում քաղաքապետարանի շենքում։ Թանգարանի շինարարությունը ավարտվել է 1997 թվականին, բայց 2002 թվականի հոկտեմբերին բացվել են թանգարանի ցուցասրահներից միայն երկուսը[4]։ Այսօր գտնվելով երկհարկանի շենքում՝ Էանիի հնագիտական թանգարանը արտացոլում է հնագույն քաղաքի՝ Էլիմիի մայրաքաղաքի պատմությունը (հուն․՝ Ελιμία, Ελιμιώτις,Ελιμεία), որը եղել է Վերին Մակեդոնիայի առավել կարևոր կիսաինքնավար թագավորություններից մեկը։ Թանգարանն ունի ութ ցուցասրահ, (որոնցից միայն երկուսն են բաց այցելուների առաջ), պահասենյակներ, գրասենյակներ, գրադարան, ուրվանկարաման ստուդիա, ցուցադրության/լեկցիայի բազմանպատակ սրահ, մետաղյա և տերակոտայից պատրաստված իրերի կոնսերվացման լաբորատորիա։ 1995 թվականից մինչև 2002 թվականի հոկտեմբեր սրահը պահել է սրբապատկերների հավաքածու, տեքստեր, քարտեզներ և հնությունների պատճեններ։ Կարևոր հավաքածուները ներառում են Ուշբրոնզիդարյան (մ․թ․ա․ 1500-1200), արխաիկ և դասական շրջանների (մ․թ․ա․ 600-500) գտածոներ, որոնք տալիս են կարևոր տեղեկություն շրջանում դորիամակեդոնական ազգությունների առաջացման և Էանիի զարգացման մասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ΦΕΚ Α΄87 της 7-06-2010
  2. Αλέξανδρος Ρίζος Ραγκαβής. Λεξικό της αρχαίας Ελλάδος
  3. Ανέστης Κωνσταντινίδης, Λεξικό της αρχαιολογίας 1900
  4. Karamitrou-Mentesidi, G (archaeologist), Hellenic Ministry of Culture Արխիվացված 2012-02-12 Wayback Machine. — Retrieved on 7 May 2008.
  5. Karamitrou-Mentesidi, G (archaeologist), Hellenic Ministry of Culture Արխիվացված 2007-12-19 Wayback Machine. — Retrieved on 7 May 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էանիի հնագիտական թանգարան» հոդվածին։