Զլատա Ֆիլիպովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զլատա Ֆիլիպովիչ
Zlata Filipović
«Զլատայի օրագիրը» գրքի 1995 թվականի հրատարակության շապիկ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և St. Andrew's College?
Ուշագրավ աշխատանքներ«Զլատայի օրագիրը․ երեխայի կյանքը Սարաևոյում» (1995)

Զլատա Ֆիլիպովիչ (բոս․՝ Zlata Filipović, դեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), բոսնիացի գրող և թարգմանչուհի։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է դարձել պատանեկան «Օրագրով» (1994), որը նա վարել է Սարաևոյում 1991-1993 թվականներին և որի մեջ արտացոլված են Բոսնիական պատերազմի իրադարձությունները։ Այն հաճախ համեմատում են Հոլոքոստի զոհ Աննա Ֆրանկի «Օրագրի» հետ։

1993 թվականին Զլատային և նրա ընտանիքի անդամներին հաջողվում է Բոսնիայից հեռանալ Ֆրանսիա։ 2001 թվականին նա ավարտում է Օքսֆորդի համալսարանը՝ «հումանիտար գիտություններ» մասնագիտությամբ։ Այժմ ապրում է Դուբլինում[3]։ Նրա խմբագրությամբ և առաջաբանում Նյու Յորքում լույս է տեսել «Խլացված ձայներ․ Առաջին համաշխարհային և Իրաքյան պատերազմների պատանիների օրագրեր» հավաքածու (2006)։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրագիրը» մի քանի անգամ հրատարակվել է միայն 1994 թվականին և հետագայում վերահրատարակվել է անգլերենով 1995, 1998, 2004, 2006 թվականներին։ Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, նիդերլանդերեն, նորվեգերեն, ֆիններեն, հունգարերեն, թուրքերեն, չինարեն, կորեերեն լեզուներով, ընդգրկվել է նաև դպրոցական ուսուցման ծրագրում, հանրագիտարաններում, քրեստոմատիաներում և անթոլոգիաներում, որոնք նվիրված են ցեղասպանությանը և դրա հիշատակին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: Իռլանդացիների արյունը (փաստավավերագրական)
  • 2011: Դիմացիր (փաստավավերագրական)
  • 2012: Երեք տղամարդ գնում են պատերազմ (փաստավավերագրական)
  • 2012: Խովախտի դեմ (կարճամետրաժ)
  • 2013: Այստեղ Կուբան էր (փաստավավերագրական)
  • 2014: Սիրել ինչ-որ մեկին (փաստավավերագրական)
  • 2015: OCD-ը և Ես
  • 2015: Ալիքը
  • 2015: Հետագայում (փաստավավերագրական)

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zlata's diary: a child's life in Sarajevo. New York: Viking, 1994․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Zlata chat Արխիվացված 2008-09-24 Wayback Machine, mv.com; accessed 7 March 2016.
  3. Bosnian diarist reflects on Radovan Karadžić verdict, Irishtimes.com, 24 March 2016; accessed 29 March 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Palisin V. Zlata's diary: a child's life in Sarajevo. Villa Maria: Center for Learning, 1996
  • Straub G. D., Browne R. B. Contemporary and heroes heroines. Detroit: Gale Research, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]