Զենտա Մաուրինյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենտա Մաուրինյա
լատիշ․՝ Zenta Mauriņa
Ծնվել էդեկտեմբերի 15, 1897(1897-12-15)[1][2][3]
ԾննդավայրԳուլբենե, Լատվիա
Վախճանվել էապրիլի 25, 1978(1978-04-25)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրԲազել, Շվեյցարիա[5]
ԳերեզմանԲադեն-Վյուրթեմբերգ
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանչուհի և մանկագիր
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԼատվիայի համալսարան և Ուփսալայի համալսարան
Պարգևներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
ԱմուսինԿոնստանտին Ռաուդիվ
 Zenta Mauriņa Վիքիպահեստում

Զենտա Մաուրինյա (լատիշ․՝ Zenta Mauriņa, դեկտեմբերի 15, 1897(1897-12-15)[1][2][3], Գուլբենե, Լատվիա - ապրիլի 25, 1978(1978-04-25)[4][1][2][…], Բազել, Շվեյցարիա[5]), լատվիացի գրող, էսսեիստ, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության ուսումնասիրող, փիլիսոփա և թարգմանչուհի։ Նա եղել է առաջինը, ով Լատվիայում ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենտա Մաուրինյան ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 15-ին Լեյասցիեմս գյուղում, բժիշկ Ռոբերտ Մաունինի (լատիշ․՝ Roberts Mauriņš) ու դաշնակահարուհի Մելանիա Մաուրինյայի (լատիշ․՝ Melānija Mauriņa) ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Գրոբինյա քաղաքում։ Հինգ տարեկան հասակում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչի հետևանքով հետագա ողջ կյանքում գամված է եղել հաշմանդամի սայլակին և տառապել է ֆիզիկական ուժեղ ցավերից։

Զենտա Մաուրինյան սովորել է Լիեպայայի Ռուսական գիմնազիայում (1913-1915)։ 1921 թվականին նա ընդունվել է Լատվիայի համալսարանի փիլիսոփայության ու բանասիրության ֆակուլտետ, և երկու տարի անց ընտրել է բալթիական բանասիրության բաժինը։ Դասավանդել է Ռիգայի մանկավարժական ինստիտուտում և դասախոսություններ է կարդացել Լատվիայի համալսարանում։ Եղել է Վալմերայի Ժողովրդական համալսարանի ավագ դասախոս։

1949-1963 թվականներին Զենտա Մաուրինյան եղել է Ուպսալայի համալսարանի դոցենտ։ Իր կյանքի վերջին տարիները Զենտա Մաուրինյան անցկացրել է Գերմանիայի հարավում գտնվող Բադ Կրոցինգեն վայրում։ Մահացել է 1978 թվականի ապրիլի 25-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենտա Մաուրինյան ամուսնացած է եղել գրող և փիլիսոփա Կոնստանտին Ռաուդիվի հետ[6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենտա Մաուրինյայի առաջին գրական հրատարակությունը եղել է «Libausche Zeitung» թերթում Յանիս Ակուրատերսի «Mana vismīļā» պատմվածքի գերմաներեն թարգմանության (1919) տպագրումը։ Մինչև 1944 թվականը Զենտա Մաուրինյան Լատվիայում հրատարակել է ընդհանուր առմամբ 19 աշխատություններ՝ մենագրություններ Ռայնիսի, Դոստոևսկու, Դանթեի և այլոց մասին, «Կյանքը գնացքում» («Dzīves vilcienā», 1941) վեպը, տարբեր պարբերականներում տպագրված բազմաթիվ պատմվածքներ, թարգմանություններ և այլն։ Տարագրության տարիներին նա հրատարակել է 20 աշխատություններ լատվիերեն, ևս 27 աշխատություններ տպագրվել են գերմաներեն, ինչպես նաև թարգմանություններ իտալերեն, անգլերեն, ռուսերեն, շվեդերեն, հոլանդերեն, ֆիններեն ու դանիերեն։ Իր կյանքի ընթացքում Զենտա Մաուրինյան կարդացել է շուրջ 600 հրապարակային դասախոսություն Լատվիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում ու Ֆրանսիայում։ Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 70 գիրք։

Գերմաներենով հրատարակվել են Զենտա Մաուրինյայի հետևյալ աշխատությունները՝

  • Tālais brauciens (Die weite Fahrt) (ինքնակենսագրություն)
  • Dostojevskis (Dostojewskij) (կենսագրություն)
  • Sirds mozaīka (Mosaik des Herzens) (էսսե)
  • Sākumā bija prieks (Im Anfang war die Freude) (պատմվածքներ)
  • Mīlētā dzīve — dzīvotā dzīve (Geliebtes Leben — gelebtes Leben) (էսսե)
  • Krievu rakstnieku portreti (Porträts russischer Schriftsteller) (էսսե)

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – Էլզասի ակադեմիայի պատվավոր անդամ (Ֆրանսիա)
  • 1968 – «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան
  • 1971 – Գերմանիա հիմնադրամի Կոնրադ Ադենաուերի անվան մրցանակ
  • 1977 – Բադ Կրոցինգենի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118579266 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. *Rožkalne, Anita; LU literatūras; folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās (լատվիերեն). Riga: Zinātne. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schepp O. Das Herz hat Flügel. — 1953. — (биография Зенты Маурини).
  • Zenta Maurina. 15.12.1897 — 25.4.1978 : Gedenkschrift zum 100. Geburtstag. — Memmingen: Maximilian Dietrich Verlag, 1997.
  • Zentai Mauriņai — 100 : Eiropa, Latvija — kultūru dialogs / Conf.; Ed.: A. Cimdiņa. — Riga: Nordik, 1998. (լատվ.) (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենտա Մաուրինյա» հոդվածին։