Զենկո Սուզուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենկո Սուզուկի
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Tokyo University of Marine Science and Technology? և Iwate Prefectural Miyako Fisherise High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 11, 1911(1911-01-11)[1][2][3]
Ծննդավայր Yamada, Shimohei district, Իվատե, Ճապոնիա
Վախճանի օր հուլիսի 19, 2004(2004-07-19)[4][1][2][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն  Ճապոնիա
Ամուսին Sachi Suzuki?
Զավակներ Թիքաքո Ասո և Shun'ichi Suzuki?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն Քրիզանտեմի վերին օրդեն և Պերի արևի օդենի մեծ խաչ

Զենկո Սուզուկի, (鈴木 善幸, Սուզուկի Զենկո, հունվարի 11, 1911-հուլիսի 19, 2004), եղել է ճապոնացի քաղաքական գործիչ, ով 1980-1982 թվականներին եղել է Ճապոնիայի վարչապետը։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզուկին ծնվել է 1911 թվականին հունվարի 11 Յամադայում, Իվատեում։ 1935 թվականին ավարտել է Տոկիոյի համալսարանի ձկնաբուծական բաժինը[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Սուզուկին անդամագրվել է Լիբերալ կուսակցությանը և օգնել է միացնել այն մեկ այլ աջակողմյան կուսակցությանը՝ 1955 թվականին հիմնադրելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ԼԴԿ)։ Եղել է առողջապահության նախարար 1965-1966 թվականներին, ինչպես նաև գյուղատնտեսության ու ձկնաբուծության նախարար 1976-1977 թվականներին։ Սուզուկին նշանակվել է վարչապետ է Մասայոշի Օհիրայից հետո, ով ընտրարշավի ժամանակ հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Օհիրայի մահից հետո ԼԴԿ-ի ղեկավարումն անցավ Սուզուկիին, և նա մի քանի տարով խորհրդարանի մեծամասնության կողմից ընտրվեց ընտրվեց վարչապետ։ Նա որոշեց 1982 թվականին այլևս թեկնածություն չդնել ԼԴԿ- կողմից, և նրան փոխարինեց Յասուհիրո Նակասոնեն։

Նա ծառայում էր անկայունության շրջանում, կաբինետի անդամները հաճախակի փոփոխվում էին, և կուսակցությունները հաճախ բաժանվում էին առանձին քաղաքական ուղղությունների։ Նրա դիվանագիտական հմտությունները հնարավորություն տվեցին նրան տասն անգամ ղեկավարել իր կուսակցության գործադիր խորհուրդը։ Չնայած վարչապետի պաշտոնում իր արտաքին ձախողումներին, ավելի ուշ՝ 1988 թվականին գագաթաժողովի ընթացքում համաձայնության գալով Ռոնալդ Ռեյգանի հետ, որոշեցին լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզուկին մահացել է թոքաբորբից 2004 թվականի հուլիսի 19-ին, Տոկիոյում, Ճապոնիայի Միջազգային առողջապահական կենտրոնում, 93 տարեկան հասակում[6]։ Նրա որդի Շունիչի Սուզուկին Սուզուկի Սիունիչիին ներկայումս ծառայում է Դիեթում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկեծաղիկի Մեծ շքանշան (հուլիս, 2004 թվական, հետմահու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «Zenko Suzuki». The Independent. 2004 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  6. https://www.japantimes.co.jp/news/2004/07/20/national/former-prime-minister-suzuki-dies-at-tokyo-hospital-aged-93/#.XJvbW8mm5nE