Զարուհի Գալեմքյարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմքյարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարուհի Գալեմքյարյան
արմտ. հայ.՝ Զարուհի Գալեմքեարեան
Ծնվել էհուլիսի 18, 1871(1871-07-18)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 20, 1971(1971-07-20)[1][2][3] (100 տարեկան)
Վախճանի վայրRidgewood, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Գրական անունԵվտերպե
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունԱրամյան-Ունճյան վարժարան[1]
Զարուհի Գալեմքյարյան Վիքիդարանում

Զարուհի Աշոտի Գալեմքյարյան (Եվտերպե, հուլիսի 18, 1871(1871-07-18)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 20, 1971(1971-07-20)[1][2][3], Ridgewood, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարուհի Գալեմքյարյանը ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արամյան վարժարանում։ 17 տարեկան հասակից սկսել է ոտանավորներ գրել, որոնք լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, Եվտերպե ծածկանունով։ 1893 թ. հրատարակել է «Զարթոնք» ժողովածուն, հաջորդ տարի լույս է ընծայել երկրորդ ժողովածուն՝ «Մրմունջը»։ Ամուսնությունից հետո, դեն գցելով Եվտերպե ծածկանունը, Գ. Զարուհի ստորագրությամբ արձակ բանաստեղծություններ, մանր պատմվածքներ է տպագրել մամուլում («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», հետագայում՝ «Շանթ», «Ոստան», «Թեոդիկի տարեցույց» և այլն)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է ԱՄՆ, բնակություն հաստատել Նյու Յորքում։ Այնուհետև առանձին գրքով լույս են տեսել նրա «Թոռնիկիս գիրքը» և «Կյանքիս ճամփեն» (Անթիլիաս, 1952) ժողովածուները։ 1964 թ. Սփյուռքում և Հայաստանում նշվեց նրա ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով Հայպետհրատը լույս ընծայեց նրա երկերի մի ժողովածու «Հասկաքաղ» վերնագրով (Երևան, 1965)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nytimes.com/1971/07/21/archives/mrs-kalemkerian-armenian-writer.html
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 215-216.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 653
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարուհի Գալեմքյարյան» հոդվածին։