Զապորոժյան Սեչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զապորոժյան Սեչ (ուկրաիներեն՝ Запорозька Січ[1][2][3]&, Zaporoz'ka Sich; լեհ.՝ Sicz Zaporoska; ռուս.՝ Запорожская Сечь, նաև՝ ուկրաիներեն՝ Вольностi Вiйська Запорозького Низового)[4], կազակների կիսով չափ ինքնավար քաղաքական ու պետական կազմավորում 16-ից 18-րդ դարերի Ուկրաինայի հարավ-կենտրոնական տարածաշրջանում՝ ներկայիս Կախովկայի ջրամբարի և Դնեպր գետի ստորին հոսանքի շրջակայքում։ Տարբեր ժամանակահատվածներում կախվածության մեջ է գտնվել լեհա-լիտվական Ռեչ Պոսպոլիտայից, օսմանյան կայսրությունից, ցարական Ռուսաստանից։ Օսմանյան կայսրությունից գրաված տարածքները Քյուչուկ-Կայնարջիի 1774 թվականի պայմանագրով Ռուսաստանին միացնելուց կարճ ժամանակ անց՝ 1775 թվականին Եկատերին Երկրորդ կայսրուհին լուծարել, վերացրել է Զապորոժյան Սեչը և վերջինիս տարածքները ներառել Ռուսաստանի նորակազմ նահանգի՝ Նովոռոսիայի մեջ։

«Զապորոժյան Սեչ» եզրույթը կարող է վերաբերել նաև զապորոժյան կազակների ռազմա-վարչական ամբողջ կազմակերպությանը (ուկրաիներեն՝ Вольностi Вiйська Запорозького Низового):

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանման բաղադրիչը հանդիսացող «Զապորոժյան» («Запорожская») բառի մեջ արտացոլված է կազակների ռազմաքաղաքական կազմակերպության վայրը՝ «Դնեպր գետի սահանքներից այն կողմ» (за порогами)[5]: Իսկ անվան երկրորդ բաղադրիչ բառը՝ «սեչ»-ը (сѣчь) արևելասլավոնական ժողովուրդների լեզուներում նշանակում է «կտրել, հատել» և վերաբերում է հատված-սրված գերաններին, որոնցից կազմված էին կազակների բնակավայրերը շրջապատող ցանկապատերը[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատուներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Запорізька (не Запорозька) Січ // Пономарів О. Д. Культура слова: мовностилістичні поради / Навч. посібник. 2-ге вид., стереотип. — К.: Либідь, 2001. — 240 с. — С. 24–25.
  2. Сечь ист. Січ, -і; Запорожская /~чь  Запорізька Січ // Російсько-український словник : [в 3 т.] / АН УССР, Ин-т языковедения им. А. А. Потебни; редкол.: И. К. Белодед (председатель) [и др.]. - Киев : Наук. думка, 1969. – Т. 3: Про-Я / ред. тома: С. И. Головащук [и др.]. – 1969. – 727 c. – C. 270.
  3. Запорі́зька Січ, Запорозька Січ // Українська радянська енциклопедія: в 12-ти т. / гол. ред. М. П. Бажан; редкол.: О. К. Антонов та ін. — 2-ге вид. — Т. 4: Електрод — Кантаридин. — К. : Голов. ред. УРЕ, 1979. — 558 с. — С. 206—209.
  4. Mytsyk, Yu. "Free lands of the Zaporizhian Host the Lower (Вольностi Вiйська Запорозького Низового)". Encyclopedia of History of Ukraine. 2003
  5. Borys Krupnytsky & Arkadii Zhukovsky (1993). «The Zaporozhia». Encyclopedia of Ukraine. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  6. Dmytro Yavornytsky; Ivan Svarnyk, transl. (1892), L. L. Kiriyenko (ed.), Історія Запорізьких Козаків, у трьох томах [History of the Zaporozhian Cossacks, in three volumes] (Ukrainian), vol. 1, Lviv: Видавництво "Світ" ["Svit" Publishing House], ISBN 978-5-11-000647-0{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) .

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապորոժյան Սեչ» հոդվածին։