Զաանդամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զանդամից)
Քաղաք
Զաանդամ
հոլ.՝ Zaandam
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՀյուսիսային Հոլանդիա
ՀամայնքԶանստադ
Հիմնադրված է1811 թ.
Մակերես23 կմ²
Խոսվող լեզուներհոլանդերեն
Բնակչություն78 682 մարդ (2021)[1]
Խտություն3156 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ1500–1510
Զաանդամ (Նիդեռլանդներ)##
Զաանդամ (Նիդեռլանդներ)

Զաանդամ (հոլ.՝ Zaandam), քաղաք Նիդերլանդների արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Վարչականորեն գտնվում է Զանստադ համայնքի մեջ։

Քաղաքը գտնվում է Զան գետի հարևանությամբ։ Այստեղ է գտնվում Հյուսիսային ծովի ջրանցքը։ Քաղաքի անունը գալիս է Զան գետի անունից և հոլանդերեն «պատնեշ» բառերից։

Համարվում է Զանսդամի համայնի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Բնակչությունը՝ 78 682 մարդ (2021)[1]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիտեր Բլեքեր (1819-1878 թթ.) — հոլանդացի բժիշկ և ձկնաբան, առավել հայտնի է իր Ինդոնեզիայի ձկնատեսակների մասին աշխատություններով («Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises», գրված 1862-1877 թվականներին)
  • Փիթ Կի (ծնվել է՝ 1927 թ.) — երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
  • Ռոնալդ Կուման (ծնվել է՝ 1963 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, երկու անգամ արժանացել է Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ֆուտբոլի պատմության ամենաարգասավոր պաշտպանը (193 գոլ 533 խաղերում)։ Ներկայումս ծավալում է ֆուտբոլային մարզչի գործունեություն։
  • Էրվին Կուման — ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանրահայտ նիդերլանդացի ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանի ավագ եղբայրը
  • Անտոն Մաուվե – հոլանդացի բնանկարիչ (1838-1888 թթ.)
  • Ջոննի Ռեպ (ծնվել է՝ 1951 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան
  • Դիկ Հելլինգ (ծնվել է՝ 1950 թ.) — հոլանդացի նախկին ֆուտբոլիստ
  • Քրիստիան Էյքման (1858-1930 թթ.) — հոլանդացի պաթոլոգ, Ֆիզիոլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակի դափնեկիր (1929 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]