Զազա Ալեքսիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զազա Ալեքսիձե
վրաց.՝ ზაზა ალექსიძე
Ծնվել էհոկտեմբերի 18, 1935(1935-10-18)
Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2023(2023-01-24) (87 տարեկան)
ԳերեզմանSaburtalo Pantheon
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունհայագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտպատմություն և լեզվաբանություն
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Gelati Academy of Sciences?
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ
Պատվո շքանշան

Զազա Ալեքսիձե (վրաց.՝ ზაზა ალექსიძე, հոկտեմբերի 18, 1935(1935-10-18), Թելավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2023(2023-01-24)), վրացի պատմաբան, հայագետ, լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զազա Ալեքսիձեն ծնվել է 1935 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Թելավ քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է վաղ միջնադարի Կովկասի պատմությունն ու բանասիրությունը։

Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարում է հայագիտական ուսումնասիրությունների բաժանմունքը։ Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիաի թղթակից-անդամ է և նույն ակադեմիայի լեզվի ու գրականության բաժնի ակադեմիկոս-քարտուղարը։ 1989-2006 թվականներին եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն։ Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր է։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1994 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։

Երկար տարիներ ղեկավարել է աղվանական գրական հուշարձանների որոնման ու վերծանման ուղղությամբ կատարվող աշխատանքներ։ 1990-ական թվականներին ապացուցել է, որ 1975 թվականին Սուրբ Եկատերինայի վանքում գտնված երկու կրկնագիրների ստորին շերտը կովկասյան աղվաներեն է[1][2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Նիկոլայ Ալեքսիձե, Թբիլիսիի համալսարանի շրջանավարտ, գիտությունների դոկտոր, բույսերի պահպանության մասնագետ,
  • Մայրը՝ Եվգենիա, դաշնակահարուհի,
  • Եղբայրներ՝
    • Թենգիզ, երկրաբան,
    • Գուրամ, պրոֆեսոր, Վրաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Грузии вышло в свет первое научное издание кавказско-албанских текстов». Русская Православная Церковь. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Амрахов А. В поисках утраченного // Настоящее время. — 2011, 16 сентября. — № 36.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]