Երիցավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցավանք
Երիցավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրծվանիկ
ԹեմՍյունիքի մարզ
Կազմված էԳավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Ստեփանոս Նախավկա, Զանգակատուն, Մատուռ, Շինություն, Պարիսպ, Սրահ և Քարայրերի համալիր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Yeritsavank Վիքիպահեստում

Երիցավանք, 5-11-րդ դարերի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Հայաստանի Կապանի շրջանի Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։

Երիցավանքի Սուրբ Նախավկա եկեղեցին, կառուցված կիսամշակ բազալտե քարերից, իր հորինվածքով եզակի է հայ ճարտարապետության մեջ, այն արևելքից արևմուտք ձգված միանավ թաղածածկ դահլիճ է, որի ընդերկայնական՝ հյուսիսային և հարավային պատերը բաց կամարաշարեր են։ Եկեղեցին հետագայում, հավանաբար պաշտպանական նպատակով, շրջափակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպանվել են պարիսպների հետքերը և մատուռի ավերակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 591
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցավանք» հոդվածին։