Եվգենի Ռոգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ռոգով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 18, 1931(1931-09-18)
Վախճանի օր ապրիլի 29, 2015(2015-04-29) (83 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Աշխատանքի վետերան» մեդալ

Եվգենի Ռոգով (ռուս.՝ Евге́ний Фёдорович Ро́гов, սեպտեմբերի 18, 1931(1931-09-18) - ապրիլի 29, 2015(2015-04-29)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1954 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1954 թվականից մինչև 1958 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի աշխատակից
  • 1958-1962, 1964-1969 և 1973-1976 թվականներին Մեծ Բրիտանիայում եղել է Խորհրդային Միության դեսպանության աշխատակից։
  • 1971-1973 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական 2-րդ բաժնի սեկտորի վարիչ։
  • 1980-1986 թվականներին՝ Ավստրալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ
  • 1986-1987 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի վարիչի տեղակալ։
  • 1987-1989 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Խաղաղօվկիանոսյան և Հարավարևելյան Ասիայի երկրների վարչության պետի տեղակալ, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Օվկիանիայի բաժնի վարիչ։
  • 1989 թվականից մինչև 1993 թվականի հուլիսի 13-ը Պապուա Նոր Գվինեայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1990 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1993 թվականի հուլիսի 13-ը՝ Կիրիբատիում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1992-1996 թվականներին` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դեպարտամենտի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի գլխավոր խորհրդական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 548-549. - ISBN 5-86564-033-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]