Եվգենի Լիֆշից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Լիֆշից
ռուս.՝ Евгений Михайлович Лифшиц
Ծնվել էփետրվարի 8 (21), 1915[1]
Խարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1][2] (70 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ և Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ[4]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա, պինդ մարմնի ֆիզիկա[5], տիեզերագիտություն[5] և գրավիտացիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1934)[2] և Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ (1933)[2]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԼև Լանդաու
Պարգևներ
ՀայրMikhail Ilyich Lifshitz?

Եվգենի Միխաիլովիչ Լիֆշից (ռուս.՝ Евге́ний Миха́йлович Ли́фшиц, փետրվարի 8 (21), 1915[1], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ խորհրդային ֆիզիկոս-գիտնական, ակադեմիկոս (1979 թ., ԽՍՀՄ ԳԱ-ի թղթակից-անդամ, 1966 թ.), գիտական շրջանակը՝ պինդ մարմնի ֆիզիկա, տիեզերածնություն, գրավիտացիայի տեսություն։ Լենինյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարկովում։ Իլյա Միխայլովիչ Լիֆշիցի եղբայրն է։ Լիֆշից եղբայրները ծնվել և դատիարակվել են խարկովյան հայտնի բժիշկ-օնկոլոգ Միխայիլ Իլյիչ Լիֆշիցի ընտանիքում։ Բազմաթիվ մարդկանց կարծիքով հանդիսանում է Լև Լանդաուի ընկերը[9][10], որի հետ նա շփվում էր ամեն օր։ Գոյություն ունեն նաև այլ կարծիքներ, ըստ որոնց Լիֆշիցին տրվել է բացասկան գնահատական ինչպես համամարդկային առումով, այնպես էլ Լանդաուի հետ հարաբերությունների մեջ[11][12]։

Եվգենի Լիֆշիցը հանդիսանում է Տեսական ֆիզիկայի Լանդաուի և Լիֆշիցի կուրսի համահեղինակ (1962 թ.): Լև Լանդաուի հետ համատեղ կառուցել է դոմենների և ֆեռոմագնիսների տեսությունը և դուրս է բերել մագնիսական մոմենտի շարժման հավասարումները (Լանդաու-Լիֆշիցի հավասարումներ, 1935 թ.): Փուլային անցումների տեսության մեջ չափանիշ է հաստատել, որը թույլ է տվել տալ II տիպի բոլոր հնարավոր անցումների ամբողջական դասակարգումը։ Մշակել է խտացված մարմինների միջև գործող մոլեկուլային ուժերի տեսությունը (1954 թ.): Կառուցել է լայնացող Տիեզերքում անկայունության տեսությունը (1946 թ.): Իսահակ Մարկովիչ Խալատնիկովի և Վլադիմիր Ալեքսեևիչ Բելինսկու հետ գտել է Այնշթայնի հավասարումների, ժամանակի առանձնահատկություններով, ընդհանուր տիեզերածնական լուծումներ (1970-1972 թթ.): Ստալինյան մրցանակի դափնեկիր է՝ (1954 թ.) ԽՍՀՄ ատոմային պրոեկտի հաշվարկներում մասնակցության համար։

Գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում շատ տարիներ է նվիրել «Փորձարարական և տեսական ֆիզիկայի ամսագրին» (գլխավոր խմբագիրը՝ Պյոտր Կապիցա)։ Պրակտիկորեն, 30 տարվա ընթացքում, մինչ իր մահը, ամսագրի հիմնական խմբագիրն էր։ Ամուսնացած է եղել Ելենա Բերեզովսկայայի (1937-1976 թթ.) և Զինաիդա Գորոբեցի (1976-1985 թթ.) հետ։ Որդին Միխայիլ Բերեզովսկին է։

Մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում և թաղված է Կունցևոյի գերեզմանատանը[13]։

Հիմնական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պատմաբանները չեն եկել միասնական կարծիքի այն մասին, որ հանդիսանում է Եվգենի Լիֆշիցը Լև Լանդաուի համահեղինակը տեսական ֆիզիկայի կուրսի գրելու մեջ, թե եղել է միայն նրա քարտուղարը, «Ակադեմիկ Լանդաու։ Ինչպես ենք մենք ապրել» գրքում համահեղինակության կարծիքը հաստատել է Լև Լանդաուի կինը՝ Կորա Դրոբցևը։ Կուրսի ավարտը և հրատարակումը շարունակվել է նաև առանց Լանդաուի մասնակցության (նրա հիվանդությունից և 1968 թվականին մահից հետո)։ Մինչ կյանքի վերջին օրերը Լիֆշիցը շարունակել է աշխատել «տեսական ֆիզիայի կուրսի» խմբագրման և հրատարակման վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]