Եվարիստոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվարիստոս
լատին․՝ Evaristus PP.
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն լատին․՝ Evaristus
Ծնունդ 1-ին դար
Անտիոք, Հռոմեական կայսրություն[1]
Մահ 105
Հռոմ, Հռոմեական կայսրություն[2][3]
Թաղված է Vatican Necropolis


Եվարիստոսը (լատին․՝ Euaristus, 1-ին դար, Անտիոք, Հռոմեական կայսրություն[1] - 105, Հռոմ, Հռոմեական կայսրություն[2][3]), հինգերորդ Հռոմի պապն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ծննդավայրի կամ ազգության մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Ըստ մի վարկածի նա Անտիոքի հույն է, իսկ ըստ մյուս վարկածի նա ծնվել է Պաղեստինում։ Հավանաբար ծնվել է 44 թ-ին։ Հաջորդել է Կղեմես I-ին[4], որը մահացել է մ.թ. I հարյուրամյակի վերջում։ «… Կղեմեսին հաջորդում է Եվարիստոսը», գրում է սուրբ Հիրենեոսը, իսկ Եվարիստոսը ավելացնում է, որ նրա պոնտիֆիկատը շարունակվեց 8 տարի, վերագրելով իր վերելքը Հռոմեական Աթոռին՝ կայսր Տրայանոսի կառավարության ժամանակ, սակայն համաձայն ներկայիս ընդունված ժամանակագրության, նրա պոնտիֆիկատի սկիզբը համընկնում է կայսր Ներվայի կառավարման հետ (96-98 թթ.)։

Liber Pontificalis տեղեկացնում է, որ Եվարիստոսը ծագումով հույն էր, և նա առաջինն է բաժանել է Հռոմը ծխական համայնքների։ Սուրբ պապի հիշատակը հռոմեական օրացույցի համաձայն նշվում է հոկտեմբերի 26-ին։ Իրականում համեմատաբար հավաստի տեղեկությունները Հռոմի պապաերի մասին (մինչև V դար՝ եպիսկոպոսներ) առկա են միայն III դարում, այն էլ՝ խնդիրներով։ Համարվում է, որ Եվարիստոսը մահացել է տանջամահ լինելով, բայց այս փաստը չի ապացուցվել։

Նրան հաջորդել է Ալեքսանդր I[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.behindthename.com/namesakes/list/popes/frequency
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.behindthename.com/namesakes/list/popes/name
  4. 4,0 4,1 Готлиб А. Г., Конский П. А. (1890–1907). «Папство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվարիստոս (Հռոմի պապ)» հոդվածին։