Եղիսաբեթ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիսաբեթ I
Ծնվել է՝սեպտեմբերի 7, 1533[1][2][3] կամ 1533[4]
ԾննդավայրPalace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է՝մարտի 24 (ապրիլի 3), 1603[1][2][3] կամ 1603[4]
Վախճանի վայրՌիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Վեստմինստերյան աբբայություն
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմԹյուդորներ
թագուհի և միապետ
ՀայրՀենրի VIII[5][6]
ՄայրԱննա Բոլեյն[5][6]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի
Առողջական վիճակԲնական ծաղիկ
ՍտորագրությունИзображение автографа

Եղիսաբեթ I (անգլ.՝ Elizabeth I, սեպտեմբերի 7, 1533[1][2][3] կամ 1533[4], Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - մարտի 24 (ապրիլի 3), 1603[1][2][3] կամ 1603[4], Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թվականի նոյեմբերի 17-ից մինչև իր մահը` 1603 թվականի մարտի 24-ին), Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ[7]։

Եղիսաբեթը եղել է Հենրի VIII-ի և Աննա Բոլեյնի` նրա երկրորդ կնոջ դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Եղիսաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Եղիսաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Եղիսաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Եղիսաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։

Քրոջ` Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ[8]։ Նա խիստ կախում ուներ վստահելի խորհրդականների խմբից` Բեռլիի առաջին բարոն Ուիլյամ Սեսիլի գլխավորությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա ստանձնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Եղիսաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Եղիսաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։

Կառավարման ոլորտում Եղիսաբեթը եղել է ավելի չափավոր, քան նրա հայրն ու խորթ եղբայրը[9]։ Նրա նշանաբաններից մեկն է եղել` "video et taceo" (Ես տեսնում եմ, բայց ոչինչ չեմ ասում)[10]։ Հավատի մեջ նա հարաբերականորեն հանդուրժող էր և խուսափում էր պարբերական հետապնդումներից։ Այն բանից հետո, երբ 1570 թվականին Պապը նրան համարեց ապօրինի զավակ և իր հպատակներին ազատեց նրան հնազանդվելուց, մի քանի դավադրություններ սպառնում էին Եղիսաբեթի կյանքին, և նա դրանք բոլորը հաղթահարեց իր գաղտնի ծառայությունների շնորհիվ։ Եղիսաբեթը զգուշավոր էր արտասահմանյան հարաբերություններում` մանևրելով գլխավոր տերությունների` Ֆրանսիայի ու Իսպանիայի հետ կապերում։ Նա միայն անվճռական կերպով ռազմական մի քանի ոչ արդյունավետ կազմակերպություններ էր պահում, որոնք ունեին սահմանափակ հնարավորություններ Նիդերլանդներում, Ֆրանսիայում ու Իռլանդիայում։ 1580-ական թվականների կեսերին Անգլիան արդեն չէր կարող խուսափել Իսպանիայի հետ պատերազմից։ 1588 թվականին Անգլիայի հաղթանակը իսպանական նավատորմի նկատմամբ Եղիսաբեթի անունը կապեց Անգլիայի պատմության ռազմական մեծագույն հաղթանակներից մեկի հետ։

Հասունանալուց հետո Եղիսաբեթը հռչակվել է իր կուսությամբ, որի շուրջ պաշտամունք է առաջացել, ինչն արտահայտվել է նկարներում, թատերականացված ներկայացումներում և ժամանակի գրականության մեջ։ Եղիսաբեթի տիրակալության շրջանը հայտնի է Եղիսաբեթի դարաշրջան անվանումով։ Այն աչքի է ընկնում անգլիական դրամատուրգիայի զարգացմամբ, երբ հանդես եկան այնպիսի դրամատուրգներ, ինչպիսիք են Ուիլյամ Շեքսպիրը, Քրիստոֆեր Մառլոն, ինչպես նաև անգլիական ծովային նավագնացության արկածախնդրություններով (օրինակ` Ֆրենսիս Դրեյքի նավարկությունները)։ Որոշ պատմաբաններ Եղիսաբեթ I-ին պատկերել են բռնկուն բնավորությամբ, որոշ դեպքերում էլ որպես անվճռական բնավորության տեր թագուհու, որը ուրախանում էր ուրիշների հաջողություններով[11]։ Նրա կառավարման վերջում տնտեսական ու ռազմական մի շարք խնդիրներ ազդեցին նրա վարկանիշի վրա։ Եղիսաբեթի կերպարը ընկալվում է որպես գրավիչ միապետի կերպար, ով վերապրեց մի դարաշրջանում, երբ հարևան երկրների միապետները, բախվելով ներքին խնդիրներին, վտանգում էին իրենց գահը։ Իր ոչ հարազատ եղբոր ու քրոջ կարճ կառավարումից հետո նրա կառավարման 44 տարիները ապահովեցին թագավորության կայունությունը` ձևավորելով ազգային հպարտության գիտակցություն[9]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթի ծնողները` Հենրի VIII և Աննա Բոլեյն: Աննան գլխատվել է Եղիսաբեթի ծնունդից 2.8 տարի հետո:

Եղիսաբեթը ծնվել է Գրինվիչի պալատում, անվանակոչվել է իր տատիկների` Եղիսաբեթ Յորքցու և Եղիսաբեթ Բոլեյնի պատվին[12]։ Նա եղել է Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ զավակը` ծնված ամուսնությունից։ Նրա մայրը եղել է Հենրի արքայի երկրորդ կինը` Աննա Բոլեյնը։ Ծնունդից հետո Եղիսաբեթը դարձել է Անգլիայի գահի ենթադրյալ ժառանգորդը։ Նրա ավագ խորթ քույրը` Մարի Անտուանետը, կորցրել է գահի նկատմամբ իր օրինական իրավունքն այն ժամանակ, երբ Հենրի արքան չեղարկել է Մարիի մոր` Եկատերինա Արագոնացու հետ ամուսնությունը, որ ամուսնանա Աննա Բոլեյնի հետ` նպատակ ունենալով արական սեռի ժառանգորդ ունենալ, որին կանցնի Թյուդորների գահը[13][14]։ Նա կնքվել է 1533 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ապագա թագուհու կնքահայրն ու կնքամայրը եղել են արքեպիսկոպոս Թոմաս Կրանմերը` Էքսետերի մարքիզը, և Նորֆոլկի հերցոգուհին։ Երեք օրական երեխային մկրտության ավազանի մոտ են ուղեկցել նրա քեռին` վիկոնտ Ռոչֆորդը, լորդ Թոմաս Հովարդը և լորդ Հովարդ Էֆինգեմցին[15]։

Եղիսաբեթի` մինչև գահը ստանձնելու շրջանի հազվագյուտ նկարներից։ Վերագրվում է Ուիլյամ Սքրոսթին։ Նկարը նկարվել է Եղիսաբեթի հոր համար։ Մոտ 1546 թվ.

Եղիսաբեթը երկու տարեկան ութ ամսական է եղել, երբ նրա մորը գլխատել են 1536 թվականի մայիսի 19-ին` Եկատերինա Արագոնացու մահից չորս ամիս անց[16]։ Եղիսաբեթը հռչակվել է ապօրինածին` զրկվելով գահը ժառանգելու իրավունքից[17]։ Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր անց Հենրի VIII-ն ամուսնացել է Ջեյն Սեյմուրի հետ, որն իրենց որդու` Էդուարդ VI-ի ծնունդից քիչ ժամանակ անց մահացել է 1537 թվականին։ Իր ծննդյան պահից Էդուարդը եղել է գահի անվիճելի ժառանգորդը։ Եղիսաբեթին տեղավորել են նրա տանը, և մկրտության ժամանակ նա է կրել մկրտության հագուստները[18]։

Եղիսաբեթի առաջին սպասուհին` Մարգարեթ Բրայանը, գրել է, որ որպես երեխա «նա նույնքան մեղմ է եղել, ինչպես հետագայում իր կյանքում»[19]։ Եկատերինա Չամփերնոունը, որն ավելի հայտնի է Քեթ Էշլի անունով, Եղիսաբեթի սպասուհի է նշանակվել 1537 թվականին՝ դառնալով Եղիսաբեթի ընկերուհին մինչև իր մահը 1565 թվականին։ Քեթ Էշլին Եղիսաբեթին սովորեցրել է չորս լեզու` ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և ֆլամանդերեն[20]։ Երբ 1544 թվականին Ուիլյամ Գրինդալը նշանակվում է Եղիսաբեթի պաշտոնական ուսուցիչ, Եղիսաբեթն արդեն կարողանում էր գրել անգլերեն, լատիներեն ու իտալերեն։ Գրինդալի ղեկավարությամբ տաղանդավոր սանի ունակությունները զարգանում են. նա կատարելագործում է իր ֆրանսերենն ու հունարենը[21]։ Գրինդալի մահից հետո 1548 թվականին Եղիսաբեթը կրթություն է ստանում Ռոջեր Աշամի ղեկավարությամբ, որը կարծում էր, որ կրթությունը պետք է գրավիչ լինի[22]։

Երբ 1550 թվականին Եղիսաբեթի կրթությունը պաշտոնապես ավարտին է հասնում, նա իր սերնդի ամենազարգացած կանանցից մեկն էր արդեն[23]։ Կա կարծիք, որի համաձայն իր կյանքի ավարտին Եղիսաբեթը, բացի վերոնշյալ լեզուներից, խոսել է շոտլանդերեն, իռլանդերեն, վալլիերեն, կոռներեն։ 1603 թվականին Վենետիկի դեսպանը հայտնել է, որ «նա այդ լեզուներին տիրապետում է այնքան կատարյալ, որ թվում է, թե դրանցից յուրաքանչյուրը նրա մայրենի լեզուն է»[24]։ Պատմաբան Մարկ Սթոյլը ենթադրում է, որ Եղիսաբեթը հավանաբար կոռներեն է սովորել Ուիլյամ Քիլիգրյուից, որը եղել է գաղտնի պալատի խորհրդական, իսկ ավելի ուշ` գանձապետարանի գանձապետ[25]։

Թոմաս Սեյմուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VIII-ը մահացել է 1547 թվականին, և Եղիսաբեթի խորթ եղբայրը` Էդուարդ VI-ը, ինը տարեկան հասակում ստանձնել է գահը։ Հենրի արքայի այրին` Եկատերինա Պարրը, ամուսնու մահից ոչ շատ ժամանակ անց ամուսնացել է Թոմաս Սեյմուրի հետ, որը Սյուդելեյի առաջին բարոնն էր, Էդուարդ VI-ի քեռին և Սոմերսեթի հերցոգ լորդ Էդուարդ Սեյմուրի եղբայրը։ Պարրը Եղիսաբեթին ուղարկել է Չելսիում գտնվող իր տունը, որտեղ Եղիսաբեթը հոգեբանական ճգնաժամի մեջ է հայտնվել, ինչը որոշ պատմաբանների կարծիքով իր ազդեցությունն է թողել մինչև նրա կյանքի վերջը[26]։ Թոմաս Սեյմուրը, ով 40 տարեկան էր, սակայն շատ գրավիչ տեսք և մեծ գրավչություն ուներ, Եղիսաբեթին ձիավարություն է սովորեցրել` սիրահետելով նրան և իրավունք ունենալով նաև գիշերազգեստով մտնելու Եղիսաբեթի սենյակը[26]։ Պարրը, փոխանակ ամուսնու անտեղի գործողությունները զսպելու, երբեմն ուղեկցել է նրան և մեկ անգամ նույնիսկ զսպել Եղիսաբեթին, մինչ ամուսինը նրա սև զգեստը «հազար կտորի է վերածել»[27]։ Սակայն երբ Պարրը զույգին հայտնաբերել է համբուրվելիս, վերջ է տվել հանգամանքների նման դասավորությանը[28]։ 1548 թվականի մայիսին Եղիսաբեթին ուղարկել են տնից։

Սակայն Թոմաս Սեյմուրը շարունակել է թագավորական ընտանիքը վերահսկելու ինտրիգը և փորձել է իրեն նշանակել թագավորի կառավարիչ[29][30]։ Երբ 1548 թվականի սեպտեմբերի 5-ին Պարրը մահացել է, նա կրկին իր ուշադրությունը սևեռել է Եղիսաբեթի վրա` մտադրություն ունենալով ամուսնանալ նրա հետ, սակայն ի հայտ է գալիս Եղիսաբեթի նկատմամբ նախկին վարքագիծը, ինչը նրա եղբոր ու արքայական խորհրդի համար դառնում է վերջին կաթիլը[31][32][33]։ 1549 թվականի հունվարին Սեյմուրը ձերբակալվում է Եղիսաբեթի հետ ամուսնանալու դավադրական նպատակ ունենալու և լորդին վտարելու կասկածով։ Հեթֆիլդ հաուսում ապրող Եղիսաբեթը ոչինչ չի խոստովանում։ Վերջինիս համառությունը առաջացնում է քննիչի` սըր Ռոբերտ Թիրվիթի դժգոհությունը, որը հայտնում է. «Ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեղավոր է»[33]։ Սեյմուրը գլխատվել է 1549 թվականի մարտի 20-ին։

Մարին` գահի ժառանգորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Իսպանացի և Մարի I, ում կառավարման ժամանակ Եղիսաբեթը գահի հավանական ժառանգորդ էր:

Էդուարդը մահացել է 1553 թվականի հուլիսի 6-ին 15 տարեկան հասակում։ Նրա կամքով փոխվել էր գահի ժառանգության մասին օրենքը` բացառելով Մարիի ու Եղիսաբեթի` գահը ժառանգելու իրավունքը։ Դրա փոխարեն գահի ժառանգորդ է հռչակվում լեդի Ջեյն Գրեյը, որը Հենրի VIII-ի կրտսեր քրոջ` Մերիի թոռնուհին էր։ Գաղտնի խորհուրդը Ջեյնին թագուհի է հռչակում, սակայն նրա նկատմամբ աջակցությունը շուտով կորչում է, և նա ինն օր անց գահընկեց է լինում։ 1553 թվականի օգոստոսի 3-ին Մարին Եղիսաբեթի հետ հանդիսավորությամբ Լոնդոն է ժամանում[34]։

Քույրերի միջև համերաշխության դրսևորումը, սակայն, երկար չի տևում։ Մարին, լինելով կաթոլիկ, լի էր բողոքական հավատը ճնշելու վճռականությամբ, որով դաստիարակվել էր Եղիսաբեթը, և նա հրամայում է, որ բոլորը ներկա լինեն կաթոլիկ ժամերգությանը։ Եղիսաբեթը ստիպված էր արտաքուստ ընդունել այս պահանջը։ 1554 թվականին Մարիի սկզբնական ազդեցությունը նվազում է, երբ նա հայտարարում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ի որդու` Ֆիլիպ Իսպանացու հետ ամուսնանալու իր մտադրության մասին, որը կաթոլիկ էր[35]։ Դժգոհությունն արագ տարածում է գտնում ամբողջ երկրում, և շատերը սկսում են Եղիսաբեթին ընկալել որպես ընդդիմադիր շարժան կենտրոն Մարիի վարած կրոնական քաղաքականության հանդեպ։

1554 թվականի հունվարին ու փետրվարին բռնկվում է Ուայթի ապստամբությունը, որը շուտով ճնշվում է[36]։ Եղիսաբեթը կանգնում է դատարանի առաջ և հարցաքննվում իր ունեցած դերակատարումը պարզելու համար։ Մարտի 18-ին նա բանտարկվում է Լոնդոնի Թաուերում։ Եղիսաբեթը ընդդիմանում է բանտարկությանը` հռչակելով իր անմեղությունը[37]։ Չնայած քիչ հավանական է, որ նա մասնակցել է դավադիր ապստամբությանը, հայտնի է, սակայն, որ ընդվզման որոշ դրվագներ առնչվում էին նրա հետ։ Մարիի վստահելի անձանցից մեկը` Կառլոս V-ի դեսպան Սայմոն Ռենարդը, պնդում էր, որ Մարիի գահը երբեք անվտանգ չի լինի, քանի դեռ ապրում է Եղիսաբեթը, իսկ Վինչեսթերի եպիսկոպոս Սթիվեն Գարդիները աշխատում էր այն ուղղությամբ, որ Եղիսաբեթին հանձնեն դատարանին[38]։ Կառավարության մեջ Եղիսաբեթի կողմնակիցները, ներառյալ լորդ Ուիլյամ Պաջեթը, համոզում էին Մարիին ներել քրոջը, քանի որ նրա դեմ հստակ ապացույցներ չկային։ Դրա փոխարեն` մայիսի 22-ին Եղիսաբեթին Թաուերից տեղափոխում են Վուդսթոք, որտեղ նա գրեթե մեկ տարի անցկացնում է տնային կալանքում սըր Հենրի Բեդինգֆիլդի հսկողությամբ։ Բազմությունը նրան սատարում էր ողջ այս ընթացքում[39][40]։

Հաթֆիլդ հաուս, որտեղ Եղիսաբեթն ապրել է Մարիի գահակալման ժամանակ

1555 թվականի ապրիլի 17-ին Եղիսաբեթը կանչվել է դատարան` իր մասնակցությունն ունենալու Մարիի թվացյալ հղիության վերջին փուլին։ Եթե Մարին ու նրա երեխան մահանային, Եղիսաբեթը դառնալու էր թագուհի, իսկ եթե Մարին ունենար առողջ երեխա, Եղիսաբեթի` թագուհի դառնալու հավանականությունը կնվազեր։ Երբ հայտնի է դառնում, որ Մարին հղի չէ, այլևս ոչ ոք չէր հավատում, որ նա կարող է երբևէ երեխա ունենալ։ Թվում է, Եղիսաբեթի` գահը ժառանգելու հավանականությունը երաշխավորված էր[41][42]։

Ֆիլիպ արքան, որն իսպանական գահը ժառանգել էր 1556 թվականին, գիտակցում է քաղաքական նոր իրավիճակը և դաստիարակաում իր հարսին։ Նա ավելի լավ դաշնակից էր, քան Մարին` շոտլանդացիների թագուհին, որը մեծացել էր Ֆրանսիայում և նշանված էր Ֆրանսիայի գահաժառանգի հետ[43]։ Երբ 1558 թվականին նրա կինը հիվանդանում է, Ֆիլիպն ուղարկում է Ֆերիայի կոմսին` խորհրդակցելու Եղիսաբեթի հետ[44]։ Այս հանդիպումը տեղի է ունենում Հեթֆիլդ հաուսում, որտեղ Եղիսաբեթը հաստատվել էր 1555 թվականի հոկտեմբերին։ 1558 թվականի հոկտեմբերին Եղիսաբեթն արդեն իր կառավարման ծրագրերն էր հաստատում։ Նոյեմբերի 6-ին Մարին ընդունում է Եղիսաբեթի` գահը ժառանգելու իրավունքը[45]։ 1558 թվականի նոյեմբերի 17-ին Մարին մահանում է, և Եղիսաբեթը ստանձնում է գահը։

Գահ բարձրանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I-ը թագադրման զգեստով, որը զարդարված է Թյուդորների իշխանությունը խորհրդանշող վարդերով ու կզաքիսի մորթով

Եղիսաբեթը թագուհի է դարձել 25 տարեկան հասակում և իր մտադրությունները հայտնել Խորհրդի անդամներին, որոնք ժամանել էին Հաթֆիլդ հաուս` իրենց հավատարմությունը հայտնելու Եղիսաբեթին։ Նրա խոսքը պարունակել է միջնադարյան քաղաքական դավանաբանության ինքնիշխան երկու մարմինների` բնական մարմնի և քաղաքական մարմնի ընդունման մասին գաղափարը[46]։

Բնության օրենքը ինձ ստիպում է սգալ իմ քրոջ կորուստը։ Իմ ուսերին ընկած բեռն ինձ ստիպում է ապշել, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով, որ ես Աստծո արարչագործության արդյունք եմ, ես տեղի եմ տալիս` ամբողջ սրտով ցանկանալով արժանանալ Աստծո օրհնանքին, որպեսզի դառնամ նրա երկնային կամքի ծառան։ Եվ քանի որ ես միայն մի մարմին եմ, չնայած Տիրոջ թույլտվությամբ համարվում եմ քաղաքական կառավարման ղեկավար մարմին, այդ պատճառով ցանկանում եմ, որ բոլորդ ... լինեք ինձ օգնական, որպեսզի ես և դուք կարողանայինք լավ ծառայություն մատուցել ամենակարող Աստծուն և մխիթարություն թողնեինք երկրային մեր սերունդներին։ Ես նկատի ունեմ լավ խորհրդով իմ գործողությունները ուղղորդելը[47]։

Քանի որ նրա հաղթական մուտքը քաղաք տեղի էր ունեցել թագադրման նախօրեին, քաղաքացիները ողջունում էին նրան, դիմում խոսքով և թատերականացված ներկայացումներով, որոնցից շատերն ունեին ընդգծված բողոքական բնույթ։ Եղիսաբեթի բաց ընդունելությունը հաճելիորեն զարմացրել էր քաղաքացիներին[48]։ Հաջորդ օրը` 1559 թվականի հունվարի 15-ին (ամսաթիվն ընտրել էր աստղաբան Ջոն Դին), Վեստմինստերյան աբբայությունում կայանում է թագադրման արարողությունը կաթոլիկ եպիսկոպոս Օուեն Օգլտորպի կողմից[49][50]։ Այնուհետև Եղիսաբեթը ներկայացվում է մարդկանց ընդունելությանը երգեհոնի, փողերի, թմբուկների ու զանգերի նվագակցության ներքո[51]։ Չնայած Եղիսաբեթին ողջունեցին որպես Անգլիայի թագուհու, երկիրը, սակայն, դեռևս գտնվում էր անհանգիստ իրավիճակում` պայմանավորված այն հանգամանքներով, որ կաթոլիկների կողմից առկա էր վտանգ, և թագուհին ամուսնության ընտրություն պիտի կատարեր[52]։

Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Հիլիարդ «Հավալուսնի դիմանկար»: Ընդունված կարծիքի համաձայն` հավալուսները իրենց ձագերին կերակրում են սեփական արյամբ, ինչն էլ հիմք է ծառայել Անգլիայի եկեղեցու մոր` Եղիսաբեթի հետ համեմատության համար[53]:

Եղիսաբեթի կրոնական հայացքները լայնորեն քննարկվել են գիտնականների կողմից։

Նա եղել է բողոքական, սակայն պահպանել է կաթոլիկ խորհրդանիշները (օրինակ` դրոշմը) և ի հեճուկս բողոքական դավանանքի` նվազեցրել է քարոզի դերը[54]։

Պետական քաղաքականության տեսանկյունից նա կրոնական հարցերի լուծման մեջ գերադասել է պրագմատիզմը։ Նրա լեգիտիմության հարցը առանցքային հարցերից է եղել. չնայած թագուհին լիովին օրինական չի եղել ո'չ բողոքականության և ո'չ էլ կաթոլիկության տեսանկյունից, Անգլիայի եկեղեցու կողմից նրա անօրինական հռչակվելը լուրջ խոչընդոտ չի հանդիսացել այն բանի համար, որ նա երբեք էլ օրինական չի եղել, ինչպես պնդել են կաթոլիկները։ Միայն այդ պատճառով Եղիսաբեթը երբեք լրջորեն չի մտադրվել ընդունելու բողոքականությունը։

Եղիսաբեթն ու նրա խորհրդականները գիտակցել են հերետիկոսական Անգլիայի դեմ կաթոլիկների կողմից խաչակրաց արշավանքներ սկսելու վտանգը, այդ պատճառով Եղիսաբեթը լուծումը փնտրել է բողոքականության մեջ, ինչը շատ չէր վիրավորի կաթոլիկներին, սակայն նա չէր հանդուրժում առավել ռադիկալ պուրիտաններին, որոնք պնդում էին հեռահար նպատակներ ունեցող բարեփոխումների անհրաժեշտությունը[55]։ Արդյունքում 1559 թվականին խորհրդարանը սկսել է օրենքներ ընդունել եկեղեցու մասին, որոնք հիմնված էին բողոքական Էդուարդ VI-ի ուղերձների վրա` ենթադրելով միապետի առկայությունը և պահպանելով կաթոլիկ բազմաթիվ տարրեր, օրինակ` հագուստը[56]։

Համայնքների պալատը վճռականորեն ընդունել է այս առաջարկությունները, սակայն գերակայության մասին օրենքի նախագիծը Լորդերի պալատում հանդիպել է դիմադրության հատկապես եպիսկոպոսների կողմից։ Եղիսաբեթին օգնել է այն հանգամանքը, որ շատ եպիսկոպոսներ ազատ են եղել այդ ժամանակ, ներառյալ` Քենթերբերիի արքեպիսկոպոսությունը[57][58]։ Դա թույլ է տվել համակիրներին կանխել եպիսկոպոսներին ու պահպանողական հոգևորականներին։ Ամեն դեպքում, Եղիսաբեթը ստիպված է եղել ընդունելու Անգլիայի եկեղեցու գերագույն գերագույն ղեկավարի տիտղոսը, ինչը շատերն անթույլատրելի էին համարում կնոջ համար։ Գերագույն ղեկավարի մասին օրենքն ընդունվել է 1559 թվականի մայիսի 8-ին։ Պետական բոլոր պաշտոնյաները պետք է հավատարմության երդում տային միապետին` որպես գերագույն ղեկավարի, ինչը չանելու դեպքում մեծանում էր պաշտոնից զրկվելու հավանականությունը։ Հերետիկոսության մասին օրենքները չեղարկվում են` կանխելու համար հետապնդումները, որոնք, օրինակ, տեղի էին ունեցել Մարիի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում ընդունվում է միասնականության ուղղորդված նոր օրենք, որի համաձայն եկեղեցի այցելությունները և 1552 թվականին ընդունված համընդհանուր աղոթքների գիրքը պարտադիր են դառնում, չնայած ընդունված կանոններին չհետևողների նկատմամբ ծայրահեղ միջոցներ չէին ձեռնարկվում[59]։

Ամուսնության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթի կառավարման շրջանի սկզբից ևեթ սպասվել է, որ նա պետք է ամուսնանա, իսկ թե ում հետ, դա հարց է եղել։ Չնայած նա ստացել է ամուսնության բազմաթիվ առաջարկներ, նա, սակայն, երբեք չի ամուսնացել և մնացել է անժառանգ։ Սրա պատճառները պարզ չեն։ Պատմաբանները ենթադրում են, որ Թոմաս Սեյմուրը զրկել էր նրան սեքսուալ հարաբերություններ ունենալուց[60][61]։ Մինչև հիսուն տարեկան հասակը Եղիսաբեթն ունեցել է ամուսնության տարբեր առաջարկներ ու փեսացուներ։ Նրանցից վերջինը Անժույի հերցոգ Ֆրանցիսկոսն էր, ով 22 տարով փոքր է եղել Եղիսաբեթից։ Թագուհին զգուշանում էր իշխանության հնարավոր կորստից, ինչպես եղել էր իր քրոջ պարագայում, ում ամուսնությունից հետո գահն անցել էր Ֆիլիպ II-ին, սակայն ամուսնությունը գահաժառանգ ունենալու հնարավորություն էր ընձեռում[62]։ Ամուսնու ընտրությունը կարող էր հաև երկրի քաղաքական անկայունություն և նույնիսկ ապստամբություն սկսելու հիմք հանդիսանալ[63]։

Ռոբերտ Դադլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Հիլարդ, Եղիսաբեթի և Լեստերի կոմսի դիմանկարներ, մոտ 1575: Նրանց մտերմությունը տևել է գրեթե 30 տարի` մինչև Դադլիի մահը:

1559 թվականի գարնանը ակնհայտ է դառնում, որ Եղիսաբեթը սիրահարվել է իր մանկության ընկերոջը` Ռոբերտ Դադլիին[64]։ Ասվում է, որ վերջինիս կինը` Էմի Ռոբսարտը, տառապում էր կրծքում եղած հիվանդությունից, իսկ թագուհին ուզում էր ամուսնանալ Դադլիի հետ նրա կնոջ մահից հետո[65]։ 1559 թվականի աշնանը արտասահմանցի ևս մի քանի փեսացուներ խնդրում են Եղիսաբեթի ձեռքը. նրանց անհամբեր պատվիրակները սկանդալային խոսակցությունների առիթ են դարձել` հայտնելով, որ Եղիսաբեթի ամուսնությունը իր սիրելիի հետ չի ընդունվի Անգլիայում[66]։ «Չկար մարդ, որին չհետաքրքրեր այդ հարցը. շատերը կանխատեսում էին, որ թագուհին, բացի իր սիրելի Ռոբերտից, ուրիշ ոչ մեկի հետ չի ամուսնանա»[67]։ Էմի Դադլին մահանում է 1560 թվականի սեպտեմբերին աստիճաններից ընկնելու հետևանքով, և չնայած քննությանը` շատերն էին ենթադրում, որ Դադլին է կնոջ մահը կազմակերպել թագուհու հետ ամուսնանալու նպատակով[68]։ Ամեն դեպքում, Ուիլյամ Սեսիլը, Նիկոլաս Տրոկմորտոնը և պահպանողական մի քանի գործիչներ բացահայտ հայտնել են իրենց անհամաձայնությունը այդպիսի ամուսնությանը[69]։ Կային նույնիսկ խոսակցություններ, որ նման ամուսնության դեպքում ազնվականությունը գլուխ կբարձրացնի[70]։

Հնարավոր այլ փեսացուների թվում Ռոբերտ Դադլիի` իբրև հավանական փեսացուի տարբերակը շրջանառվել է գրեթե մեկ տասնամյակ ևս։ Եղիսաբեթը խանդով է վերաբերվել նրան, երբ արդեն նույնիսկ նրա հետ ամուսնանալու ցանկություն չի ունեցել[71][72]։ 1564 թվականին Եղիսաբեթը Դադլիին տվել է Լեստերի կոմսի կոչում։ Դադլին վերջապես ամուսնացել է 1578 թվականին, ինչի նկատմամբ թագուհին բազմիցս արտահայտել է իր անբարյացակամ վերաբերմունքը` ատելությամբ լցվելով նրա կնոջ հանդեպ[73]։ Ինչպես գրել է պատմաբան Սյուզան Դորանը. «Ամեն դեպքում, Դադլին միշտ իր տեղն է զբաղեցրել թագուհու հուզական կյանքում»[74]։ Դադլին մահացել է «Անպարտելի արմադայի» կործանումից հետո։ Եղիսաբեթի մահից հետո նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել է Դադլիի գրությունը` թագուհու ձեռագրով դրոշմված` «նրա վերջին նամակը»[75]։

Այլ փեսացուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Հիլարդ, Անժույի դուքսի դիմանկարը: Եղիսաբեթն նրան անվանել է «իմ գորտիկ»` նկատի ունենալով, որ նա «այնքան էլ չի փոփոխվել», ինչքան սպասում էին[76]:

Ամուսնության բանակցությունները կարևոր դեր են զբաղեցրել Եղիսաբեթ թագուհու արտաքին քաղաքականության մեջ[77]։ 1559 թվականի սկզբին նա մերժել է Ֆիլիպի` ամուսնության առաջարկը, սակայն մի քանի տարի շարունակ ընդունում էր Շվեդիայի արքա Էրիկ XIV-ի պատվիրակներին[78]։ Մի քանի տարի նա նաև լրջորեն ընդունում էր նաև Ավստրիայի էրցհերցոգ Կառլ II-ի եղբոր հետ ամուսնության առաջարկով եկող պատգամաբերներին։ 1569 թվականին Հաբսբուրգների հետ հարաբերությունները վատանում են, և Եղիսաբեթը քննարկում էր ֆրանսիացի երկու իշխանների` Անժույի կոմսի և ապա 1572-1581 թվականներին նրա եղբայր Ֆրանցիսկոսի հետ ամուսնության հնարավորությունները[79]։ Այս վերջին առաջարկությունը պայմանավորված էր իսպանացիների դեմ միություն կազմելու հեռանկարով` Հարավային Նիդերլանդների նկատմամբ վերահսկողությանն արժանանալու համար[80]։ Եղիսաբեթը, թվում է, որոշ ժամանակ լուրջ էր վերաբերվում այս առաջարկությանը և նույնիսկ գորտի պատկերով ականջօղ էր կրում, որը նրան ուղարկել էր Անժույի կոմսը[81]։

1563 թվականին Եղիսաբեթը կայսերական պատվիրակներին պատասխանել է. «Եթե ես բնութագրեմ իմ էությանը, ապա դա հետևյալ կերպ կհնչի. միայնակ մուրացկան կին, ով շատ հեռու է թագուհի լինելուց և ամուսնացած չէ»[77]։ Նույն թվականի վերջին, երբ Եղիսաբեթը հիվանդանում է բնական ծաղիկով, նրա ժառանգության հարցը դարձյալ թեժանում է խորհրդարանում, որտեղ թագուհուն կոչ են անում ամուսնանալ կամ ժառանգորդի անուն հրապարակել` նրա մահից հետո հնարավոր քաղաքացիական պատերազմը կանխելու համար։ Եղիսաբեթը հրաժարվում է կատարել առաջադրված պահանջը։ Ապրիլին նա երկարացնում է խորհրդարանի գործունեության ժամկետը, որը, սակայն, չի վերսկսում իր գործունեությունը, մինչև 1566 թվականին հարկերի բարձրացման համար նրա աջակցության խնդիրն է առաջանում։ Նախօրոք խոստանալով ամուսնանալ` Եղիսաբեթը հաշվետու պալատին ասել է.

Հանուն իմ պատվի` ես երբեք չեմ խախտի հասարակական միջավայրում իմ տված խոսքը։ Եվ ուրեմն ես կրկնում եմ, որ ես կամուսնանամ, հենց որ կկարողանամ, եթե Աստված իր մոտ չտանի ինձ կամ նրան, ում հետ կպատրաստվեմ ամուսնանալ, և կամ եթե որևէ արտառոց դեպք չպատահի[82]։

1570 թվականին կառավարության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ արդեն համոզմունք են հայտնել, որ Եղիսաբեթը երբեք էլ չի ամուսնանա և չի անվանի գահի ժառանգորդին։ Ուիլյամ Սեսիլն արդեն փնտրում էր ժառանգության հարցի լուծումը[77]։ Եղիսաբեթին հաճախ էին մեղադրում անպատասխանատվության համար` հաշվի առնելով նրա չամուսնանալու հանգամանքը, սակայն մյուս կողմից, նրա լռությունը ամրապնդում էր հենց իր քաղաքական անվտանգությունը[83]։ Նա գիտեր, որ եթե ինքը գահաժառանգի անուն հռչակի, գահը կդառնա հեղաշրջման առարկա[84]։

Եղիսաբեթի` ամուսնացած չլինելու կարգավիճակը նրա կուսության ոգեշնչման նյութ է ծառայել։ Գրականության և դիմանկարային գեանկարչության մեջ նա պատկերվել է որպես կույս, աստվածուհի, բայց ոչ որպես սովորական կին[85]։ Սկզբում հենց թագուհին է դրաառիթը տվել։ Այսպես` 1559 թվականին նա Համայնքների պալատին ասել է. «Վերջիվերջո, ինձ համար բավարար կլինի և այն, որ մարմարե քարը հռչակի, որ այս ժամանակ կառավարած թագուհին ապրել ու մահացել է կուսական կյանքով»[86]։ Հետագայում բանաստեղծները և գրողները անդրադարձել են այս թեմային` սրբացնելով նրան։ 1578 թվականին Աստվածամորը նվիրված տոնը թագուհու դիմադրության կոդավորված հաստատումն է եղել Ալանսոնի հերցոգի հետ ամուսնության[87]։

Վերջնական արդյունքում, Եղիսաբեթը պնդել է, որ ինքն ամուսնացած է իր թագավորության և իր ենթակաների հետ, որոնք գտնվում են իր հովանու ներքո։ 1599 թվականին նա խոսել է «իր բոլոր ամուսինների, իր բարի մարդկանց մասին»[88]։

Շոտլադիայի թագուհի Մարի Ստյուարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Ստյուարտ: Մարիի ֆրանսիացի ազգականները նրան համարում էին Անգլիայի օրինական թագուհին, ուստի Անգլիայի խորհրդանիշները պատկերում էին Շոտլանդիայի ու Ֆրանսիայի զինանշաններով[89]:

Շոտլանդիայի նկատմամբ Եղիսաբեթի վարած քաղաքականության առանցքը այնտեղ ֆրանսիացիների ներկայությունը սահմանափակելն էր[90]։ Նա վախենում էր, որ ֆրանսիացիները կծրագրեն ներխուժել Անգլիա և այնտեղ գահակալ կնշանակեն նրանց կաթոլիկ զարմուհի, Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին։ Շատերը կարծում էին, որ Մարին համարվում էր անգլիական գահի ժառանգորդը, քանի որ նա Հենրի VIII-ի ավագ քրոջ` Մարգարիտ Թյուդորի թոռնուհին էր։ Մարին պարծենում էր այն հանգամանքով, որ ինքը թագուհու «ամենամերձավոր ազգականուհին է»[91][92]։ Եղիսաբեթին համոզել էին զորքեր ուղարկել Շոտլանդիա բողոքական ապստամբներին օգնելու նպատակով, և չնայած այդ արշավն այնքան էլ լավ չի կազմակերպվել, արդյունքում 1560 թվականին կնքված Էդինբուրգի պայմանագրով ոչնչացվել է հյուսիսից ֆրանսիացիների սպառնալիքը[93]։ Երբ 1561 թվականին Մարին վերադարձել է Շոտլանդիա, որպեսզի ստանձնի կառավարումը, երկրում արդեն ստեղծվել էր բողոքական եկեղեցի, որը Եղիսաբեթի գլխավորությամբ ղեկավարում էր բողոքական խորհուրդը[94]։ Մարին հրաժարվում է համաձայնագիրը վավերացնելուց[95]։

1563 թվականին Եղիսաբեթը Մարի Ստյուարտի ամուսնու կարրգավիճակում առաջարկում է իր սեփական փեսացուին` Ռոբերտ Դադլիին` առանց շահագրգիռ երկու կողմերի հետ քննարկման[96]։ Երկուսն էլ, սակայն, ոգեշնչված չէին այդ գաղափարով, և 1565 թվականին Մարին ամուսնանում է Դարնլիի լորդ Հենրի Ստյուարտի հետ, ով սեփական հավակնություններն ուներ Անգլիայի գահի հանդեպ։ Ամուսնությունը Մարիին մեղադրելու առաջին պատրվակներից էր, որն առաջ մղեց շոտլանդացի բողոքականներին և Եղիսաբեթին։ Դարնլին շուտով կորցնում է իր ազդեցությունը և 1567 թվականի փետրվարին սպանվում դավադիրների ձեռքով, որոնց, հնարավոր է, գլխավորում էր Բոտվելի կոմս Ջեյմս Հեփբյորնը։ Դրանից քիչ անց` 1567 թվականի մայիսի 15-ին, Մարին ամուսնանում է Բոտվելի հետ` տեղի տալով ամուսնու սպանությանը մասնակից լինելու կասկածներին։ Եղիսաբեթն այս ամուսնությունից հետո առճակատվում է Մարիին` նրան գրելով.

Ինչպես կարող էիք Դուք վատագույն ընտրությունը կատարել` այդպես շտապ ամուսնանալով այնպիսի մեկի հետ, ով, բացի տխրահռչակ այլ թերություններից, հասարակական կարծիքի համաձայն` մեղադրվում է Ձեր հանգուցյալ ամուսնու սպանության մեջ։ Դա որոշակի չափով նաև Ձեզ է առնչվում, չնայած մենք չենք ուզում հավատալ դրան[97]։

Հանգամանքների այսպիսի դասավորությունը հանգեցնում է Մարիի արագ պարտությանն ու բանտարկմանը Լոխլիվեն ամրոցում։ Շոտլանդացի լորդերը ստիպում են նրան հրաժարվել գահից և այն փոխանցել նրա որդուն` Հակոբ Ա-ին, ով ծնվել էր 1566 թվականի հունիսին։ Ջեյմսին տանում են Սթերլինգ ամրոց, որտեղ նա պետք է բողոքական դաստիարակություն ստանար։ 1568 թվականին Մարի Ստյուարտը փախչում է Լոխլիվենից, սակայն հերթական անգամ աջակցություն չգտնելով` ուղևորվում է Անգլիայի սահման, չնայած երբեք էլ հույս չուներ ստանալու Եղիսաբեթի աջակցությունը։ Եղիսաբեթի սկզբնական ցանկությունը նրա միապետական իրավունքը վերականգնելն էր, սակայն նա և իր խորհուրդը չեն շտապում այդպես վարվել։ Անգլիական բանակի ուղեկցությամբ նրան Շոտլանդիա կամ Ֆրանսիա` Անգլիայի կաթոլիկ թշնամու երկիր ուղարկելու փոխարեն նրանք Մարիին ձերբակալում և պահում են Անգլիայում հետագա 19 տարիների ընթացքում[98]։

Կաթոլիկության դավանանքի հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ֆրենսիս Ուոլսինգհեմ, Եղիսաբեթի լրտեսներից մեկը, ով բացահայտել է նրա դեմ ուղղված մի շարք դավադրություններ:

Շուտով Մարի Ստյուարտը հայտնվում է ապստամբության կենտրոնում։ 1569 թվականին հյուսիսում կաթոլիկությունը վերելք է ապրում, որի նպատակը Մարի Ստյուարտի ազատումն էր ու ամուսնությունը Նորֆոլկի հերցոգ Թոմաս Հովարդի հետ` գահ բարձրանալու նպատակով[99]։ Ապստամբների պարտությունից հետո նրանցից մոտ 700-ը Եղիսաբեթի հրամանով գլխատվում են[100]։ Ենթադրելով, որ ապստամբությունը հաջողություն է ունեցել, 1570 թվականին Պիոս V պապը կոնդակ է արձակում, որով Եղիսաբեթ թագուհուն հայտարարում է «հերետիկոս, ապօրինի թագուհի և հանցանքների ծառա»` բոլոր հպատակներին ազատելով նրան ծառայելու պարտականությունից[101][102]։ Այն կաթոլիկները, որոնք չէին հնազանդվի նրա հրամաններին, եկեղեցուց հեռացվելու սպառնալիքի տակ էին հայտնվում։ Պապի հրովարտակը դեմ էր դուրս գալիս կաթոլիկ խորհրդարանին, որի վրա, սակայն, ուժեղ էր թագուհու ազդեցությունը[101][103]։ 1581 թվականին անգլիական հպատակներին կաթոլիկություն ընդունելու կոչ անողներին կարող էր մահապատիժ հասնել[104]։ 1570-ական թվականներից միսիոներական քահանաները ծածուկ տեղափոխվում էին «վերափոխվող Անգլիա»։ Շատերն են գլխատվել այդ ընթացքում, ինչը նահատակության պաշտամունքի առիթ է հանդիսացել[102][102]։

Կրոնական այս ճնշումները անգլիացի կաթոլիկների համար խթան է հանդիսացել իրենց օրինական թագուհի համարեուլ Մարիին։ Դավադրության տեսություններում նրան էին պատկերացնում անգլիական գահին։ 1571 թվականի Ռիդոլֆիի դավադրությունից մինչև 1586 թվականի Բաբինգտոնի դավադրությունը Եղիսաբեթի լրտեսները ընդդեմ Մարի Ստյուարտի բազմաթիվ գործեր էին հավաքել[105]։ Սկզբում Եղիսաբեթն ընդդիմանում էր Մարիին սպանելու կոչերին, սակայն 1586 թվականի նրան համոզում են Շոտլանդիայի թագուհուն գլխատելու հրաման տալ` ապացույց բերելով նամակները, որոնք գրվել էին Բաբինգտոնի դավադրության ժամանակ[106]։ Եղիսաբեթի ընդունած հրովատակում ասվում էր, որ «մատնանշված Մարին, իրեն համարելով նույն գահի ժառանգորդ, միավորել էր այն ուժերը, որոնք հանգեցնում էին մահվան, կորուստների, մեր թագավորության միասնության ջլատմանը»[107]։ 1587 թվականի փետրվարի 8-ին Մարին գլխատվում է Ֆոտերինգեյ ամրոցում[108]։ Մարի Ստյուարտի մահապատժից հետո Եղիսաբեթը հայտարարել է, որ ինքը չէր պատրաստվում այդ որոշումն ի կատար ածել և դրա համար մեղադրել է իր քարտուղար Ուիլյամ Դևիսոնին` պնդելով, որ մահապատիժն իրականացվել է առանց իր ցուցումի։ Եղիսաբեթի անկեղծությունը կասկածի տակ են դրել ինչպես ժամանակակիցները, այնպես էլ հետագա պատմաբանները[54]։

Պատերազմներ և արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I-ի արտաքին քաղաքականությունը հիմնականում եղել է պաշտպանական։ Բացառություն է եղել Հավրի բռնազավթումը 1562 թվականի հոկտեմբերից մինչև 1563 թվականի հունիսը, ինչն ավարտվել է անհաջողությամբ, երբ Եղիսաբեթի դաշնակից հուգենոտները միացել են կաթոլիկներին, որպեսզի վերադարձնեն նավահանգիստը։ Եղիսաբեթը համաձայնել է այն փոխել Կալեի հետ, որը Ֆրանսիան կորցրել էր 1558 թվականի հունվարին[109]։ Եղիսաբեթ թագուհին նվաճողական քաղաքականություն է վարել միայն իր նավատորմի շնորհիվ։ Այն դրսևորվել է Իսպանիայի դեմ պատերազմներով, որոնց 80 %-ն ընթացել է ծովում[110]։ Նա շուրջերկրյա ճամփորդության է ուղարկել Ֆրենսիս Դրեյքին այն բանից հետո, երբ վերջինս համանման ուղևորություն է կատարել 1577-1580 թվականներին։ Այս նավագնացությունն աչքի է ընկել իսպանական նավահանգիստների վրա հարձակումներով։ Ծովահենությունը հարստանալու միջոց էր դարձել անգլիացի ծովայինների համար, ում նկատմամբ թագուհին վերահսկողություն ուներ[111][112]։

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևինա Տեերլինկ, Եղիսաբեթ թագուհին ընդունում է հոլանդացի պատվիրակներին, մոտ 1560

Հավրը զավթելուց ու այն կորցնելուց հետո 1562-1563 թվականներին Եղիսաբեթ I-ը խուսափել է ռազմական արշավանքներից մինչև 1585 թվականը, երբ նա անգլիական բանակն ուղարկել է օգնելու հոլանդացի ապստամբ բողոքականներին ընդդեմ Ֆիլիպ II-ի դեմ պայքարի։ Այս իրադարձությունը հաջորդել է 1584 թվականին դաշնակից Վիլհելմ I Օրանացու մահին, ինչպես նաև հոլանդական մի շարք քաղաքների փոխանցմանը Պարմի հերցոգ Ալեսանդրո Ֆարնեզեին, ով Ֆիլիպի նահանգապետն էր իսպանական Նիդերլանդներում։ 1584 թվականի դեկտեմբերին Ֆիլիպ II-ի և Կաթոլիկ լիգայի դաշնակցությունը կանխում է Ֆրանսիայի արքա Հենրի III-ի` Նիդերլանդներում իսպանացիների դեմ դուրս գալը[113]։ Դա մեծացնում է Իսպանիայի ազդեցությունը Ֆրանսիայի ափամերձ հատվածների ու Լա Մանշի նկատմամբ, որտեղ ուժեղ էր Կաթոլիկ լիգան[113]։ Պարմի հերցոգի կողմից 1585 թվականի ամռանը Անտվերպենի պաշարումը որոշ ռեակցիա է առաջացնում անգլիացիների ու հոլանդացիների շրջանում։ Արդյունքում 1585 թվականի օգոստոսին կնքվում է պայմանագիր, որով Եղիսաբեթը ռազմական աջակցություն պետք է տրամադրեր հոլանդացիներին[114]։ Պայմանագիրը սկիզբ է դնում անգլո-իսպանական պատերազմին, որն ավարտվել է 1604 թվականի Լոնդոնի պայմանագրով։

Արշավանքը գլխավորում է Եղիսաբեթի նախկին երկրպագու կոմս Լեստերը։ Եղիսաբեթը հենց սկզբից չէր ընդունում գործողությունների այսպիսի ընթացքը։ Նրա ռազմավարությունը, որով նախատեսվում էր արտաքուստ աջակցել հոլանդացիներին, բայց միաժամանակ գաղտնի բանակցություններ սկսել իսպանացիների հետ, մինչ Լեստերը կհասներ Հոլանդիա, հակասության մեջ էր Լեստերի հետ, ով ցանկանում էր հոլանդացիների հետ ակտիվ գործողություններ սկսել[115]։ Մյուս կողմից, թագուհին ցանկանում էր, որ նա «ամեն գնով խուսափի թշնամու հետ վճռական ամեն տեսակի գործողություններից»[116]։ Եղիսաբեթ թագուհին բարկանում է, երբ Լեստերը հոլանդացի գեներալների կողմից ընդունում է գեներալ-նահանգապետի պաշտոն. նա այս քայլի տակ տեսնում էր Նեդերլանդների ծուղակը, որով իրեն կպարտադրվեր ընդունել Նիդերլանդների անկախությունը, ինչից մինչ այդ նա միշտ հրաժարվում էր[117]։ Նամակներից մեկում նա գրել է Լեստերին.

Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ այն մարդը, որին հենց մենք էինք բարձրացրել, և որը շատ սիրված էր մեր կողմից, այդպես կոպտորեն խախտում է մեր դիրքորոշումը` արատավորելով մեր պատիվը... Մեր անկեղծ ցանկությունն ու պայմանավորվածությունն էր, որ եթե բոլոր բացթողումներն ու արդարացումները դիտարկվեին որպես առանձին երևույթներ, միևնույն է, Դուք պետք է կատարեք Ձեր հավատարմության ուխտը և պարտավոր եք կատարել այն, ինչ պահանջվում է Ձեզնից։ Հակառակ պարագայում Դուք պետք է պատասխան տաք հնարավոր բոլոր ռիսկերի համար[118]։

Եղիսաբեթի «պատգամը» այն էր, որ նրա էմիսարը հրապարակայնորեն կարդում էր նամակները Նիդերլանդների պետական խորհրդի առաջ, որին Լեստերը պետք է մոտ կանգնած լիներ[119]։ Գեներալ-լեյտենանտի հրապարակային այսպիսի նվաստացումը և Իսպանիայի անջատողական ուժերի հետ բանակցությունները անդառնալիորեն վատ անդրադարձան հոլանդացիների շրջանում եղած նրանց վարկանիշի վրա[120]։ Ռազմական առաջընթացը սաստիկ դժվարացել էր` պայմանավորված Եղիսաբեթի` սովի մատնված զինվորներին լրացուցիչ օժանդակություն ուղարկելու բազմաթիվ խոստումների չիրականացումով։ Իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքը, Լեստերի` որպես քաղաքական ու ռազմական առաջնորդի սեփական թերությունները, ինչպես նաև հոլանդական քաղաքականության քաոսային իրավիճակը հանգեցրին արշավանքի ձախողմանը[121]։ Լեստերը վերջնականապես հրաժարական է տվել 1587 թվականի դեկտեմբերին։

Իսպանական Արմադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Հիլարդ, Եղիսաբեթ թագուհու դիմանկարը, 1586-1587. հենց այս ժամանակ է Ֆրենսիս Դրեյքը նախաձեռնել ծովային արշավանքները:

1585-1586 թվականներին Ֆրենսիս Դրեյքը նախաձեռնում է մեծ նավագնացություն` ընդդեմ Կարիբյան ծովում իսպանական նավերի ու նավահանգիստների[122]։ 1587 թվականին նա հաջող հարձակում է կազմակերպում Կադիսի վրա` ոչնչացնելով իսպանական ռազմանավը, որը նախատեսված էր Անգլիայի դեմ արշավանքի համար. Ֆիլիպ II-ը որոշել էր Անգլիայի դեմ պատերազմ սկսել[123]։

1588 թվականի հուլիսի 12-ին Իսպանական Արմադան նավարկում է սկսում ջրանցքով` ծրագրելով իսպանական ուժերը Պարմի հերցոգի գլխավորությամբ Նիդերլանդներից ուղղել Անգլիայի հարավարևելյան ափ։ Հաշվարկները սխալ են դուրս գալիս. հուլիսի 29-ին Գրավելինի մոտ անգլիական նավերը հարձակում են գործում` հաղթելով իսպանական նավատորմին[124]։ Ջախջախված նավատորմի մնացորդները վերադառնում են Իսպանիա` Իռլանդիայի ափերի մոտ անհավանական կորուստներ կրելով։ Իսպանական Արմադայի ճակատագրից անտեղյակ` անգլիական ջոկատները կոմս Լեստերի գլխավորությամբ հավաքվում են` պաշտպանելու երկիրը[125]։ Օգոստոսի 8-ին նա հրավիրում է Եղիսաբեթ թագուհուն Թիլբերի` ստուգելու զորախումբը։ Սպիտակ թավշյա վերարկուի վրա գցելով արծաթագույն վզնոցը` նա զինվորներին դիմում է իր ամենահայտնի ճառերից մեկով.

Սիրելինե'րս, որոշ մարդիկ, ովքեր մտահոգված են մեր անվտանգությամբ, մեզ համոզեցին ուշադրության առնել այն հանգամանքը, թե ինչպես ենք մենք դիմակայում զինված ժողովուրդներին, որոնք դավաճանության վախ ունեն... Ես վստահեցնում եմ ձեզ, որ ես չեմ ուզում ապրել առանց իմ սիրելի ու հավատարիմ մարդկանց։ Ես գիտեմ` ես ունեմ թույլ կնոջ մարմին, բայց ես ունեմ Անգլիայի արքայի սիրտ, և անհեթեթություն է մտածել, որ Պարմի, Իսպանիայի կամ ցանկացած այլ արքա կարող են հանդգնել մտնել իմ թագավորության սահմանները[126]։
Դիմանկար` ի նշանավորումն Իսպանական Արմադայի ջախջախման. հետին պլանում պատկերված է Եղիսաբեթ թագուհին` ձեռքը դրած երկրագնդի վրա, ինչը խորհրդանշում է նրա միջազգային իշխանությունը: Արմադայի դիմանկարի երեք հայտնի տարբերակներից մեկն է:

Երբ ներխուժման վտանգը չեզոքացվում է, ժողովուրդն ուրախանում է։ Սուրբ Պետրոսի տաճարում գոհության աղոթքը համեմատվում է նրա թագադրման արարողությանը։ Իսպանական Արմադայի ոչնչացումը քարոզչական կատարյալ հաղթանակ էր ինչպես Եղիսաբեթի, այնպես էլ բողոքական Անգլիայի համար։ Անգլիացիներն այս փաստն ընդունում են որպես Աստծո հովանավորության և կույս թագուհու օրոք իրենց անձեռնմխելիության դրսևորում[110]։ Սակայն պարտությունը շրջադարձային իրադարձություն չի հանդիսանում պատերազմում, որը շարունակվում է` հաճախ իսպանացիների հաջողույուններով[127]։ Իսպանացիները դեռևս շարունակում էին վերահսկել Նիդերլանդների հարավային գավառները, և ներխուժման վտանգը դեռ առկա էր[123]։ Սըր Ուոլտեր Ռալին թագուհու մահից հետո հայտարարեց, որ Եղիսաբեթ թագուհու զգուշությունը խանգարել է իրենց Իսպանիայի դեմ պատերազմում։

Եթե հանգուցյալ թագուհին հավատար իր զորականներին այնպես, ինչպես իր գրագիրներին, մենք այդ հզոր թագավորությունը մասերի բաժանած կլինեինք։ Սակայն մեր թագուհին չլսեց մեզ և փոքրիկ ներխուժումներով իսպանացիներին սովորեցրեց պաշտպանվել ու ուրախանալ թշնամու թուլությամբ[128]։

Չնայած որոշ պատմաբաններ այս նույն սկզբունքից ելնելով քննադատել են Եղիսաբեթ թագուհուն, Ռալիի խոսքերը հաճախ անարդարացի են համարվել[129]։ Եղիսաբեթն ուներ հիմնավոր պատճառներ` լիովին չվստահելու իր զորականներին, որոնք, ինչպես ինքն էր ասում, երբեմն դաժան վաքագիծ են դրսևորել[130]։

1589 թվականին՝ Իսպանական Արմադայի ջախջախումից մեկ տարի անց, Եղիսաբեթն Իսպանիա է ուղարկում Անգլիական Արմադան` 150 նավով և 23.375 մարդկանցով, որոնց ղեկավարում էր Ֆրենսիս Դրեյքը` որպես ծովակալ, և Ջոն Նորեյը` որպես ընդհանուր հրամանատար։ Անգլիական Արմադան խայտառակ պարտություն է կրում. 11.000-15.000 մարդ է սպանվում, վիրավորվում կամ մահանում հիվանդությունից, և 40 նավ է կործանվում կամ առգրավվում[131][132][133][133]։ Առավելությունը, որը Անգլիան ստացել էր Իսպանական Արմադայի կործանումից հետո, կորչում է, և իսպանացիների հաղթանակները նշանավորում են Ֆիլիպ II-ի ռազմա-ծովային հզորության վերածնունդը հետագա տասնամյակներում[134]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բողոքական Հենրի IV-ը 1589 թվականին ժառանգում է ֆրանսիական գահը, Եղիսաբեթը նրան ռազմական աջակցություն է ցույց տալիս։ Դա նրա առաջին ձեռնարկումն էր Ֆրանսիայում 1563 թվականին Հավրից դուրս գալուց հետո։ Հենրի IV-ի` իրավահաջորդ լինելը վիճարկվել է Կաթոլիկ լիգայի և Ֆիլիպ II-ի կողմից, և Եղիսաբեթ թագուհին մտահոգություն ուներ, որ իսպանացիները փորձ կանեն գրավելու ջրանցքի նավահանգիստները, սակայն անգլիական քարոզչությունը Ֆրանսիայում իր արդյունքին չի հասնում[135]։ Ուիլոուբի լորդը, որոշակիորեն անտեսելով թագուհու հրամանները, գրեթե առանց արդունքի 4.000-ոց ջոկատով թափառում էր Ֆրանսիայի հյուսիսում։ 1589 թվականի դեկտեմբերին նա, կորցրած լինելով իր ուժերի զգալի մասը, հրաժարական է տալիս։ 1591 թվականին Ջոն Նորեյը իր 3.000 մարդկանցով ավելի մեծ աղետ է դառնում։ Ինչ վերաբերում է նման արշավանքներին, Եղիսաբեթ I-ը չէր ցանկանում միջոցներ ներդնել դրանք պահելու ու ամրապնդելու համար։ Նորեյն անձամբ է Լոնդոն մեկնում` լրացուցիչ օժանդակություն խնդրելու։ Նրա բացակայության պայմաններում Կաթոլիկ լիգան 1591 թվականի մայիսին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում` Կրաոնում, գրեթե ոչնչացնում է նրա բանակի մնացորդները։ Հուլիսին Եղիսաբեթ թագուհին ևս մեկ զորաջոկատ է ուղարկում Էսեկսի կոմս Ռոբերտ Դևերոյի գլխավորությամբ Ռուանի պաշարման հարցում Հենրի IV-ին օգնելու նպատակով։ Էսեքսը ոչնչի չի հասնում և տուն է վերադառնում 1592 թվականի հունվարին[136]։ Հենրի արքան ապրիլին դադարեցնում է պաշարումը։ Ինչպես միշտ, Եղիսաբեթին չի բավարարում սեփական հրամանատարների նկատմամբ վերահսկողությունը, երբ վերջիններս գտնվում էին սահմանին։ «Որտե՞ղ է նա, ի՞նչ է անում կամ ի՞նչ է պատրաստվում անել. մենք անտեսված ենք ու անտեղյակ»[137]։

Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե վեցպենսանոց, որը թողարկվել է 1593 թվականին Անգլիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթի «աստվածային բարեգթությամբ»:

Չնայած Իռլանդիան Եղիսաբեթ I-ի երկու թագավորություններից մեկն էր, թագուհին, այնուհանդերձ, թշնամաբար, երբեմն էլ բռնակալական մոտեցումներով էր տրամադրված նրան[138]։ Իռլանդացիները դավանում էին կաթոլիկություն և չէին ցանկանում ընդունել թագուհու իշխանությունը և կռվել նրա թշնամիների դեմ։ Թագուհու քաղաքականությունը հակված էր ամրապնդելու սեփական իշխանությունը` թույլ չտալով, որ իսպանացիները մտածեն Անգլիայի վրա հարձակվելու մասին[139]։ Միապետության դեմ ընդվզումների դեմ թագուհին պայքարում էր «այրված հողերի ռազմավարությամբ» (այս ռազմավարության դեպքում նահանջող զորքերը ոչնչացնում են թշնամու` ռազմավարական կարևորության օբյեկտները)` այրելով շինությունները, սպանելով տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ 1582 թվականին Մանստերի ապստամբության ժամանակ, որը գլխավորում էր Դեսմոնդի կոմս Ջերալդ Ֆիցջերալդը, մոտ 30.000 իռլանդացի է մահացել սովից[140]։ Բանաստեղծ, գաղութարար Էդմունդ Սպենսերը գրել է, որ զոհերը այնպիսի անաստվածության էին հասել, որ «ցանկացած քար սիրտ չէր կարող անտարբեր մնալ»։ Եղիսաբեթն իր հրամանատարներին պատվիրել էր լավ վերաբերվել իռլանդացիներին` «այդ կոպիտ ու բարբարոս ժողովրդին», սակայն նա ոչ մի գթասրտություն չէր դրսևորում, երբ ուժով սատարելն անհրաժեշտություն էր դառնում[141]։

1594-1603 թվականներին` Իննամյա պատերազմի ընթացքում Եղիսաբեթն ամենախիստ փորձությունն է անցնում Իռլանդիայում, երբ շարունակվում էր Իսպանիայի հետ թշնամությունը։ 1599 թվականի գարնանը Եղիսաբեթը Ռոբերտ Դևերոյին ուղարկում է ապստամբությունը ճնշելու, որը գլխավորում էր Հյուջ Օ՛Նեյլը, սակայն ի հեճուկս թագուհու ցանկությունների` նա միայն մի փոքր հաջողություն է ունենում և վերադառնում Անգլիա` չհնազանդվելով Եղիսաբեթի հրամանին[142][143]։ Նրան փոխարինում է Չարլզ Բլաունթը, ում երեք տարի է պահանջվում ապստամբներին հաղթելու համար։ Օ՛Նեյլը վերջնականապես հանձնվում է 1603 թվականին՝ Եղիսաբեթի մահից մի քանի օր անց[144]։ Շուտով Անգլիայի ու Իսպանիայի միջև հաշտության պայմանագիր է կնքվում։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I-ը շարունակել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի կայսրության հետ, որոնք հիմնադրվել էին իր խորթ եղբոր օրոք։ Նա հաճախ է բարեկամական ցանկություններով գրել Իվան Ահեղին, չնայած ցարին դուր չի եկել այն, որ թագուհին ավելի շատ խոսում է առևտրական կապերի, քան ռազմական դաշինքի մասին։ Իվան Ահեղը իր կառավարման վերջին տարիներին նրան նույնիսկ առաջարկել է Անգլիայում ապաստարան տալ իրեն, եթե իր կառավարումը վտանգի տակ կդրվի[145]։ Անգլիացի առևտրական, հետազոտող Էնթոնի Ջենկինսոնը, ով իր կարիերան սկսել էր անգլիական առևտրական ընկերություններից մեկում` «Մոսկովյան ընկերությունում» (անգլ.՝ Muscovy Company), թագուհու կողմից նշանակվում է հատուկ դեսպան Իվան Ահեղի պալատում[146]։ Իվան Ահեղի մահից հետո նրան փոխարինում է նրա որդի Ֆյոդորը, ով խանդավառությամբ չի արձագանքում Անգլիայի հետ առևտրական բացառիկ կապերի պահպանմանը։ Նա հայտարարում է, որ իր թագավորությունը բաց է բոլոր օտարերկրացիների համար, և պաշտոնաթող է անում անգլիացի դեսպան Ջերոմ Բոուեսին, որի ցուցադրական պերճությունը հանդուրժում էր Իվան Ահեղը։ Եղիսաբեթը նոր դեսպան է նշանակում` Ջայլս Ֆլետչերին, ով պետք է Բորիս Գոդունովից պահանջեր, որ թագավորին համոզի վերանայել իր որոշումը։ Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում, քանի որ Ֆլետչերը դիմում է Ֆյոդորին` բաց թողնելով նրա պատվանուններից մեկ-երկուսը։ Եղիսաբեթը շարունակում է Ֆյոդորին հղել իր բողոքները` երբեմն սիրաշահելու, երբեմն էլ սպառնական բնույթով։ Նա առաջարկում է միություն, ինչն ինքը չէր ընդունել, երբ այն առաջարկել էր Ֆյոդորի հայրը, սակայն Եղիսաբեթը մերժվում է[145]։

Մուսուլմանական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում Մարոկկոյի դեսպան Աբդ էլ Ուահեդ բեն Մեսաուդ, 1600

Եղիսաբեթ թագուհու կառավարման շրջանում զարգանում են Անգլիայի ու Բարբարոսական ափի առևտրական ու դիվանագիտական հարաբերությունները[147][148]։ Ագլիան, ի հեճուկս Իսպանիայի, առևտրական հարաբերություններ է հաստատում Մարոկկոյի հետ` վաճառելով զենք, զինամթերք, փայտանյութ, մետաղ և փոխարենը ներմուծելով մարոկկոյական շաքար` չնայած պապի հռչակած արգելքին[149]։ 1600 թվականին Աբդ էլ Ուահեդ բեն Մեսաուդը` Մարոկոյի ղեկավար Ահմադ ալ Մանսուրի գլխավոր օգնականը, դեսպանի կարգավիճակով մեկնում է Անգլիա, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի Անգլիայի հետ ընդդեմ Իսպանիայի[147][150]։ Եղիսաբեթը համաձայնում է շարունակել ռազմամթերքի արտահանումը Մարոկկո, և ժամանակ առ ժամանակ նրանք քննարկում են իսպանացիների դեմ համատեղ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտությունը[147][151]։ Քննարկումները, սակայն, արդյունք չեն տալիս. երկու ղեկավարներն էլ այս բանակցություններից երկու տարի անց մահանում են[152][153]։

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել նաև Օսմանյան կայսրության հետ «Լևանտի ընկերության» (անգլ.՝ Levant Company) գործարկումով։ 1578 թվականին Բարձր դուռ է ուղարկվում անգլիացի առաջին դեսպանը` Ուիլյամ Հարբորնը[152]։ Առևտրական առաջին պայմանագիրը կնքվում է 1580 թվականին[154]։ Բազմաթիվ դեսպանորդներ են ուղարկվում երկու կողմերից էլ. Եղիսաբեթ I-ի և սուլթան Մուրադ III-ի միջև նամակագրական կապ է հաստատվել[152]։ Մի նամակում սուլթանը այն միտքն է հայտնել, որ «իսլամն ու բողոքականությունը ավելի շատ ընդհանուր բան ունեն, քան նրանցից յուրաքանչյուրը և կաթոլիկությունը, քանի որ իրենք երկուսն էլ մերժում են կուռքերին երկրպագելը»։ Սուլթանը կողմ է արտահայտվել Անգլիայի ու Օսմանյան կայսրության դաշինքին[155]։ Ի սարսափ կաթոլիկ Եվրոպայի` Անգլիան Օսմանյան կայսրություն էր արտահանում արճիճ ու վառոդ, զինամթերք, իսկ Եղիսաբեթը լրջորեն քննարկում էր Մուրադ III-ի հետ համատեղ ռազմական գործողություններ սկսելու հարցը 1585 թվականի սկզբին ընդդեմ Իսպանիայի, երբ Ֆրենսիս Ուոլսինգհեմը զբաղված էր օսմանյան ռազմական ուժի ներգրավման լոբբինգով[156]։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ դիմանկարը, Մարկուս Գերարդս Կրտսեր, մոտ 1595

1588 թվականին Իսպանական Արմադայի պարտությունից հետո Եղիսաբեթ թագուհու համար նոր դժվարություններ են առաջանում, որոնք տևում են մինչև նրա կառավարման վերջը[127]։ Խորանում են Իսպանիայի և Իռլանդիայի հետ եղած տարաձայնությունները, ծանրանում են հարկերը, իսկ տնտեսության վիճակը բարդանում է նաև վատ բերքի և պատերազմական ծախսերի պատճառով։ Գներն աճում են, իսկ կյանքի մակարդակը` ցածրանում[127][157][158] Այս շրջանում ուժեղանում են կաթոլիկների նկատմամբ ոտնձգությունները. 1591 թվականին Եղիսաբեթը լիազորում է հանձնաժողովին հարցաքննություններ կազմակերպել և վերահսկել կաթոլիկ սեփականատերերին[159]։ Որպեսզի պահպանի խաղաղության ու բարգավաճման պատրանքը, նա ավելի ու ավելի շատ է հենվում ներքին լրտեսների ու քարոզչության վրա[157]։ Վերջին տարիներին ահագնացող քննադատությունն արտահայտել է հասարակության մեջ նրա վարկանիշի անկման ցուցանիշը[160][161]։

Եղիսաբեթի այսպես կոչված «երկրորդ կառավարման» պատճառներից մեկը եղել է նրա կառավարման մարմնի` Գաղտնի խորհրդի` 1590-ական թվականներին ունեցած փոփոխությունների բնույթը[162]։ Իշխանության էր եկել նոր սերունդը։ Բացառությամբ լորդ Բեռլիի` ամենակարևոր քաղաքական գործիչները մահացել էին 1590-ական թվականներին. այսպես, կոմս Լեստերը մահացել էր 1588 թվականին, Ֆրենսիս Ուոլսինգհեմը` 1590 թվականին, Քրիստոֆեր Հաթոնը` 1591 թվականին[163]։ Կառավարությունում խմբակցությունների հակամարտությունը, որն այդքան ընդգծված չէր մինչ 1590-ական թվականները, այժմ դարձել էր այդ շրջանի բնորոշ հատկությունը[164]։ Լարված հակամարտություն է առաջանում հատկապես Էսեքսի կոմսի և Ռոբերտ Սեսիլի և նրանց համախոհների միջև` պետական ապականված քաղաքականության մեջ իշխող դիրք զբաղեցնելու համար։ Թագուհու անձնական հեղինակությունն աստիճանաբար նվազում էր, ինչպես երևում է 1594 թվականի բժիշկ Լոպեսի` նրա վստահված բժշկի գործից[165][166]։ Երբ նա սխալմամբ մեղադրվում է Էսեքսի կոմսի կողմից դավաճանության համար, թագուհին, ով հավանաբար չէր էլ հավատում նրա մեղավորությանը և դեմ էր ձերբակալությանը, չի կարողանում կանխել նրա գլխատումը[167]։

Իր կառավարման վերջին տարիներին Եղիսաբեթն ավելի շատ հենվում էր հովանավորչական մենիշխանությունների վրա, փոխանակ խորհրդարանից խնդրեր պատերազմի լրացուցիչ սուբսիդավորում[168]։ Շուտով այս քաղաքականությունը հանգեցնում է պալատականների հարստացմանը հասարակության հաշվին, ինչն առաջացնում է այդ նույն հասարակության դժգոհությունը[169]։ Սա իր հանգուցալուծումն է ստանում Համայնքների պալատում, երբ 1601 թվականին նոյեմբերի 30-ին թագուհին Ուայթհոլում 140 պատգամավորների առաջ ներկայացնում է իր նշանավոր «ոսկե ճառը»[170]։ Նա հայտարարում է չարաշահումներից իր անտեղյակությունը և պատգամավորներին հանգստացնում խոստումներով և իրեն բնորոշ զգայական կոչերով[171]։

Ո՞վ է պահում իր իշխանությունը մոլորություններում, որոնց մեջ հայտնվում է ոչ թե դիտավորությամբ, այլ ակամա. ինչ վերաբերմունքի կարող են արժանանալ նրանք` դուք դա կարող եք ենթադրել։ Եվ քանի որ մեզ համար ավելի թանկ ոչ մի ուրիշ բան չկա, քան մեր հպատակների` մեր հանդեպ սիրով լցված սրտերը, ինչ կասկածներ կարող են ծագած լինել մեր լիբերալությունից նեղացածների, մեր ժողովրդին հարստահարողների, աղքատներին ճնշողների շրջանում[172]։

Տնտեսական ու քաղաքական այսպիսի վայրիվերումների շրջանում, սակայն, Անգլիայում ծաղկում է ապրում գրականությունը[173]։ Գրական նոր շարժման առաջին նախանշանները դրսևորվում են Եղիսաբեթ թագուհու կառավարման երկրորդ տասնամյակի վերջերին` ի դեմս այնպիսի գրողների, ինչպիսիք են Ջոն Լիլիը և Էդմունդ Սպենսերը։ 1590-ական թվականներին գրական հասունության հասան անգլիական գրականության մի շարք նշանավոր գործիչներ, այդ թվում` Ուիլյամ Շեքսպիրը և Քրիստոֆեր Մառլոն։ Այդ ժամանակաշրջանում և նրան հաջորդած յակոբինյան շրջանում ծաղկում է անգլիական թատրոնը[174]։ Եղիսաբեթյան մեծ ժամանակաշրջանի հասկացությունը ավելի շուտ պայմանավորված է դրամատուրգներով, բանաստեղծներով, երաժիշտներով, ճարտարապետներով, որոնք գործել են Եղիսաբեթ I-ի կառավարման տարիներին։ Անմիջապես թագուհուն նրան քիչ բանով են պարտական եղել. թագուհին ինքը երբեք հանդես չի եկել արվեստների հովանավորի դերում[175]։

Էսեքսի կոմսը եղել է Եղիսաբեթ թագուհու սիրելիներից մեկը` չնայած իր անպատասխանատու վարքագծին:

Երբ թագուհին ծերանում է, նրա կերպարն աստիճանաբար փոխվում է։ Նա հաճախ պատկերվել է Աստրաիայի, իսկ Արմադայից հետո` Գլորիանայի կերպարներով. վերջինս Էդմունդ Սպենսերի բանաստեղծության հավերժ երիտասարդ դիցուհին է։ Նկարներում պատկերված նրա կերպարանքը դառնում է պակաս ռեալիստական` նմանվելով խորհրդավոր սրբապատկերի. դրանցում նա պատկերված էր շատ ավելի երիտասարդ, քան իրականում էր։ Իրականում նրա մաշկը կրում էր բնական ծաղիկի հետքերը, որով նա հիվանդացել էր 1562 թվականին։ Հիվանդության հետևանքով նա մասամբ մազաթափություն էր ունեցել` մնալով կեղծամի ու շպարի հույսին[176]։ Նրա սերը քաղցրավենիքի հանդեպ և ատամնաբույժների հանդեպ ունեցած վախը հանգեցրել էին ատամների քայքայման, ինչի հետևանքով ատամներն այն աստիճանի էին թափվել ու վնասվել, որ օտարերկրյա դեսպանները դժվարությամբ էին հասկանում նրա խոսքը[177]։ Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի դեսպան Անդրե Հուրո դե Միսը այսպես է նկարագրել թագուհու հետ հանդիպումը. «Նա ունի շատ անհավասար ու դեղին ատամներ..., որոնք ձախ կողմում ավելի քիչ են, քան աջում։ Դրանցից շատերը բացակայում են, այնպես որ նրա խոսքը դժվարությամբ է հասկացվում, մանավանդ երբ արագ է խոսում»[178]։ Ամեն դեպքում, դեսպանն ավելացրել է. «Նրա կազմվածքը հրաշալի է, նա բարձրահասակ է, գրավիչ, չափավոր է ու բարեհաճ»։ Սըր Ուոլտեր Ռոլին նրան անվանել է «տիկին, որը զարմացրել է ժամանակին»[179]։

Ինչքան շատ էր խամրում թագուհու գեղեցկությունը, այնքան նա ավելի շատ գովեստներ էր ստանում իր պալատականներից[176]։ Եղիսաբեթը երջանիկ էր իրեն բաժին հասած բախտով, բայց հնարավոր է, իր կառավարման վերջին տասնամյակում թագուհին հավատում էր իր իսկ ստեղծած կերպարին[180]։ Նա սիրում էր երիտասարդ Ռոբերտ Դևերոյին` Էսեքսի կոմսին, ով Լեստերի խորթ որդին էր։ Թագուհին նրան մի շարք արտոնություններ էր տվել։ Նա նաև նրան մի քանի անգամ ռազմական պաշտոններ է տվել` չնայած կոմսի անպատասխանատու վարքագծին[181]։ Այն բանից հետո, երբ Էսեքսի կոմսը 1599 թվականին թողնում է Իռլանդիայում իր ղեկավարությունը, Եղիսաբեթը նրան տնային կալանքի է ենթարկում, իսկ հաջորդ տարի զրկում մենիշխանություններից[182]։ 1601 թվականի փետրվարին կոմսը փորձում է Լոնդոնում ապստաբություն կազմակերպել։ Նա մտադրված էր առևանգել թագուհուն, սակայն նրա այս միտքը հավանության չի արժանանում շատերի կողմից, և փետրվարի 25-ին նրան գլխատում են։ Ականատեսներից մեկը 1602 թվականին գրել է. «Թագուհու մեծագույն հաճույքներից էր նստել մթության մեջ և արտասվել Էսեքսի կոմսի համար»[183]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I-ի ավագ խորհրդական Ուիլյամ Սեսիլը` Բեռլիի 1-ին բարոնը, մահացել է 1598 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա քաղաքական իշխանությունն անցնում է իր որդուն` Ռոբերտ Սեսիլին, ով շուտով դառնում է նոր խորհրդարանի առաջնորդը[184]։ Խնդիրներից մեկը, որ նա լուծում է, այն էր, որ իշխանությունը փոխանցելու ճանապարհ նախապատրաստի։ Քանի որ Եղիսաբեթ թագուհին մտադրված չէր գահի ժառանգորդի անուն հրապարակելու, Սեսիլը ստիպված էր գաղտնի գործել[185]։ Այդ նպատակով նա բանակցություններ է սկսում Շոտլանդիայի թագավոր Հակոբ Ա-ի հետ, ով ուներ ծանրակշիռ, սակայն չընդունված հավակնություններ գահի նկատմամբ[186]։ Սեսիլն անհամբեր Հակոբ Ա-ին սովորեցրեց կատակել Եղիսաբեթ թագուհու հետ և «պահպանել մեծերի սիրտը, ում համար ավելի ոչ արժանավայել բան չկա, քան անպիտան մտածություններն ու սեփական գործողությունների նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրությունը»[187]։ Խորհուրդն իր արդյունքը տալիս է։ Հակոբ Ա-ի տոնը հիացմունք է առաջացնում թագուհու մոտ, ով պատասխանում է. «Ես հավատում եմ Ձեր անկեղծությանը, սակայն Ձեր վերջին նամակները այնպես ջերմագին են ընդունվում, որ ես չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել այդ բանի համար»[188]։ Պատմաբան Ջ. Նիլի կարծիքով Եղիսաբեթը, հնարավոր է, իր մտադրությունները բացահայտ չի ներկայացրել Հակոբ Ա-ին, սակայն նա դրանք ձևակերպել է «անսխալ, ինչպես կոդավորված արտահայտություններ»[189]։

Եղիսաբեթի դիակառքը` իր թագավորական նախնիների տարբերանշաններով, 1603

Թագուհու առողջությունը նորմալ էր մինչև 1602 թվականի աշունը, երբ մի քանի մտերիմ մարդկանց մահը ընկճախտի պատճառ է դառնում։ Այսպես` 1603 թվականի փետրվարին մահանում է Քեթրին Քերին` Նոթհինգեմի կոմսուհին, նրա մահվանը հաջորդում է թագուհու քրոջ` Կատերին Նոլիսի մահը, որը ծանր հարված էր Եղիսաբեթի համար։ Մարտին թագուհին հիվանդանում է «անբուժելի թախիծով»` ժամեր շարունակ անշարժ նստելով բարձերին[190]։ Երբ Ռոբերտ Սեսիլը նրան ասում է, որ նա պետք է պառկի քնելու, նա բարկությամբ պատասխանում է. «Փոքրի՛կ մարդ, նման բառեր իշխանները չեն գործածում»։ Թագուհին մահացել է 1603 թվականի մարտի 24-ին Ռիչմոնդի պալատում առավոտյան ժամը երկուսի կամ երեքի շրջանում։ Մի քանի ժամ անց Սեսիլն ու խորհուրդն իրականացնում են իրենց ծրագիրը և Հակոբ Ա-ին հռչակում Անգլիայի թագավոր[191]։

Թագուհու մահը ընդունված էր գրանցել 1603 թվականին 1750-ական թվականների անգլիական օրացույցի բարեփոխումներից հետո։ Այդ ժամանակ Անգլիայում Նոր տարին նշվում էր մարտի 25-ին, որը հայտնի է որպես Տիկնոջ օր (անգլ.՝ Lady Day): Այդպիսով, Եղիսաբեթ թագուհու մահը հին օրացույցով արձանագրվել է 1602 թվականի վերջին օրը։ Ներկայիս կարգավորմամբ պահպանվել են հին օրացույցի ամիսն ու օրը և նոր օրացույցի տարին[192]։

Եղիսաբեթի տապանաքարը Վեստմինիստերյան աբբայությունում

Եղիսաբեթ թագուհու դագաղը գիշերով լապտերների ուղեկցությամբ գետով տեղափոխվել է Ուայթհոլ։ Ապրիլի 28-ին կայացած հուղարկավորությանը դագաղը սև թավիշով պատված կառքով հասցվել է Վեստմինստերյան աբբայություն։ Ահա ժամանակագիր Ջոն Սթոուն ինչպես է նկարագրում այդ դրվագը.

Վեստմինստերը լիքն էր ամեն տեսակ մարդկանցով։ Բազմությունն ամենուր էր` փողոցներում, պատուհանների մոտ, ջրհորդաններին. նրանք դուրս էին եկել տեսնելու թագուհուն, և երբ երևաց դագաղը, լսվեցին հառաչանքներ ու հոգոցներ, սկսվեց լացուկոծ, որի նմանը մարդկության հիշողությանը հայտնի չէր[193]։

Եղիսաբեթը թաղվել է Վեստմինստերյան աբբայությունում` այն դամբարանում, որտեղ թաղվել էր նրա խորթ քույր Մարին։ Նրանց տապանաքարին լատինական գրություն է` "Regno consortes & urna, hic obdormimus Elizabetha et Maria sorores, in spe resurrectionis", որը թարգմանվում է հետևյալ կերպ` «Արքայության ու դամբարանի հպատակներ. այստեղ հարության հույսով ննջում ենք մենք` Եղիսաբեթ և Մարի քույրերս»[194]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I: Նկարը ստեղծվել է 1620 թվականից հետո, երբ առաջին անգամ նրա մահից հետո հետաքրքրություն է առաջացել նրա կառավարման հանդեպ: Ժամանակը քնած է թագուհուց աջ, իսկ մահը նայում է նրա ձախ ուսից: Երկու հրեշտակ նրա գլխին թագ են բռնել[195]:

Եղիսաբեթ I-ի մահից հետո պետության շատ հպատակներ սգում էին նրա մահը, մինչդեռ շատերն էլ իրենց ազատագրված էին համարում նրա մահով[196]։ Հակոբ Ա-ից սպասումները մեծ էին, սակայն դրանք շուտով անկում են ապրում, այդ պատճառով 1620-ական թվականներին Եղիսաբեթ թագուհու պաշտամունքի աճ է նկատվում[197]։ Նրան գովերգում էին որպես հերոսուհու, բողոքական հավատի նահատակի, որպես «Անգլիայի ոսկեդարի» կառավարչի, մինչդեռ Հակոբ Ա-ին պատկերում էին կաթոլիկների համակիր, ով նախագահում է կոռումպացված դատարանում[198]։ Եղիսաբեթի հաղթական կերպարը պաշտամունքի է հասցվում, նրա հեղինակությունը բարձրանում է[199]։ Գլոստերի եպիսկոպոս Գոդֆի Գուդմանը հիշատակել է. «Երբ մենք ունեցանք շոտլանդացի կառավարիչ, թագուհին կարծես վերածնունդ ապրեց, նրա հիշատակը մեծարանքի արժանացավ»[200]։ Եղիսաբեթի կառավարումը իդեալականացվում է որպես մի ժամանակի խորհրդանիշ, երբ թագավորությունը, եկեղեցին ու խորհրդարանը սահմանադրական հավասարակշռության մեջ են գտնվել[201]։

Եղիսաբեթի դիմանկարը, որ ներկայացրել են 17-րդ դարասկզբի բողոքականության կողմնակիցները, մեծ ազդեցություն է ունեցել[202]։ Նրա կերպարը ոգեկոչվել է նաև Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, երբ երկիրը դարձյալ կանգնած էր ներխուժման վտանգի առաջ[203]։ Վիկտորյական դարաշրջանում Եղիսաբեթի լեգենդար կերպարը հարամարացվել է ժամանակի կայսերական գաղափարախոսությանը, իսկ 20-րդ դարի կեսերին Եղիսաբեթն ընկալվել է օտար վտանգին ընդդիմացող ազգային խոհրդանիշ[196][204][205][206]։ Այդ շրջանի պատմաբանները (Ջ. Նիլ (1934), Ա. Ռոուզ (1950)) Եղիսաբեթի կառավարման շրջանը ներկայացնում էին որպես առաջընթացի ոսկեդար։ Նիլն ու Ռոուզը իդեալականցնում էին նաև թագուհու անձը` համարելով, որ նա միշտ ճիշտ որոշումներ է կայացրել, մինչդեռ թերություններն ուղղակի անտեսվել են կամ բացատրվել ապրած սթրեսով։

Ավելի ուշ շրջանի պատմաբանները, սակայն, ավելի համակողմանիորեն են դիտարկել Եղիսաբեթի գործունեությունը։ Նրա կառավարման շրջանը փառավորվում է իսպանացիների դեմ մղված հաջող պայքարով։ Եղիսաբեթ I-ի կառավարման տարիները երբեմն անվանում են «Անգլիայի ոսկեդար», ինչպես մշակույթի աննախադեպ ծաղկման (Շեքսպիր, Քրիստոֆեր Մառլո, Ֆրենսիս Բեկոն և այլն), այնպես էլ Անգլիայի քաղաքական և տնտեսական աճող նշանակության առումներով («Անպարտելի արմադայի» ջախջախումը, Ֆրենսիս Դրեյքի և Ուոլթեր Ռալիի գործունեությունը, «Բրիտանական արևելահնդկական ընկերության» հիմնադրումը և այլն)[207]։ Սակայն որոշ պատմաբաններ էլ առանձնացնում են ծովում ու ցամաքում կրած ռազմական անհաջողությունները։ Իռլանդիայում Եղիսաբեթ թագուհու ուժերը գերազանցում էին, սակայն կիրառված ոչ ճիշտ ռազմավարության պատճառով դրանք ձախողվեցին[208]։ Փոխանակ վստահ կերպով պաշտպաներ բողոքականությունը` այն դարձնելով Իսպանիայի ու Հաբսբուրգների դեմ պայքարելու միջոց, նա հաճախ զգուշավոր արտաքին քաղաքականություն է վարել։ Նա սահմանափակ օգնություն է տրամադրել օտարերկրյա բողոքականներին և չի կարողացել բավարար միջոցներ հատկացնել իր զորավարներին, որպեսզի իրավիճակը փոխի երկրի սահմաններից դուրս[209][210]։

Եղիսաբեթը վերականգնում է Անգլիկանյան եկեղեցին, այսինքն անգլիական եկեղեցու անկախությունը Հռոմից՝ միաժամանակ պայքարելով բողոքականության ծայրահեղ դրսևորումների՝ պուրիտանության դեմ[211][212][213][214]։ Դա օգնում է ամրապնդելու ազգային ինքնագիտակցությունը[135]։ Պատմաբանները նշում են, որ նրա օրերում բողոքականները 1559 թվականի որոշումները փոխզիջում էին համարում[215][216][217]։ Իրականում Եղիսաբեթը կարծում էր, որ հավատն անձնական է և չէր ցանկանում, ինչպես Ֆրենսիս Բեկոնն է ասում, «բացել մարդկային սրտերի ու գաղտնի մտքերի պատուհանները»[218][219]։

Չնայած Եղիսաբեթ թագուհին հիմնականում պաշտպանական քաղաքականություն է իրականացրել, Անգլիայի հեղինակությունն ու կարգավիճակը միջազգային հարթակում բարձրացել է։ «Նա ընդամենը կին է, ընդամենը կղզու կեսի սիրուհին,— նշել է Սիքստ V պապը,— և ամեն դեպքում նա վախենում է Իսպանիայից, կայսրությունից, Ֆրանսիայից, բոլորից»[220]։ Եղիսաբեթի օրոք ազգը ինքնավստահություն և ինքնիշխանության զգացում է ձեռք բերել, քանի որ քրիստոնեական աշխարհը մասնատվում էր[197][221][222]։ Եղիսաբեթը եղել է առաջին Թյուդորը, ով խոստովանել է, որ միապետին կառավարում է ժողովրդական համաձայնությունը, այդ պատճառով նա միշտ աշխատել է խորհրդարանի ու խորհրդականների հետ, որոնց վստահում էր և նրանցից կարող էլ լսել ճշմարտությունը[223]։ Սա կառավարման ձև էր, որին նրան հաջորդողները չեն հետևել։ Որոշ պատմաբաններ նրան երջանիկ են համարում. նա հավատում էր, որ Աստված պահպանում է իրեն[220][224]։ Հպարտանալով, որ ինքը պարզապես անգլուհի է, նա հավատում էր Աստծուն, իր հպատակների անկեղծ սիրուն, որն իր կառավարման հաջողության գրավականն էր[225][226]։ Աստծուն ուղղված իր աղոթքում նա ասել է.

[Այն ժամանակ], երբ պատերազմները, փոթորիկները, ապստամբությունները ցնցել են գրեթե բոլոր կառավարողներին, իմ կառավարումը եղել է խաղաղ, իսկ իմ թագավորությունը` քո եկեղեցու գլխավոր զարկերակը։ Իմ ժողովրդի սերն անբեկանելի է եղել, ինչն անհանգստացրել է իմ թշնամիներին[220]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beem, Charles. The Foreign Relations of Elizabeth I (2011) excerpt and text search
  • Bridgen, Susan (2001). New Worlds, Lost Worlds: The Rule of the Tudors, 1485–1603. New York: Viking Penguin. ISBN 978-0-670-89985-2.
  • Hodges, J. P. The Nature of the Lion: Elizabeth I and Our Anglican Heritage (London: Faith Press, 1962).
  • Jones, Norman. The Birth of the Elizabethan Age: England in the 1560s (Blackwell, 1993)
  • Wallace T. MacCaffrey Elizabeth I (1993), political biography summarising his multivolume study:
    • MacCaffrey Wallace T. The Shaping of the Elizabethan Regime: Elizabethan Politics, 1558–1572 (1969)
    • MacCaffrey Wallace T. Queen Elizabeth and the Making of Policy, 1572–1588 (1988)
    • MacCaffrey Wallace T. Elizabeth I: War and Politics, 1588–1603 (1994)
  • McLaren, A. N. Political Culture in the Reign of Elizabeth I: Queen and Commonwealth, 1558–1585 (Cambridge University Press, 1999) excerpt and text search
  • Palliser, D. M. The Age of Elizabeth: England Under the Later Tudors, 1547–1603 (1983) survey of social and economic history
  • Ridley, Jasper Godwin (1989). Elizabeth I: The Shrewdness of Virtue. Fromm International. ISBN 978-0-88064-110-4.
  • R. B. Wernham Before the Armada: the growth of English foreign policy, 1485–1588 (1966), a standard history of foreign policy
  • Elizabeth I (2002). Elizabeth I: Collected Works. University of Chicago Press. ISBN 978-0-226-50465-0.
  • Susan M. Felch, ed. Elizabeth I and Her Age (Norton Critical Editions) (2009); primary and secondary sources, with an emphasis on literature
  • William Camden. History of the Most Renowned and Victorious Princess Elizabeth. Wallace T. MacCaffrey (ed). Chicago: University of Chicago Press, selected chapters, 1970 edition. OCLC 59210072.
  • William Camden. Annales Rerum Gestarum Angliae et Hiberniae Regnante Elizabetha. (1615 and 1625.) Hypertext edition, with English translation. Dana F. Sutton (ed.), 2000. Retrieved 7 December 2007.
  • Clapham, John. Elizabeth of England. E. P. Read and Conyers Read (eds). Philadelphia: University of Pennsylvania Press, 1951. OCLC 1350639.
  • Carlson, Eric Josef. "Teaching Elizabeth Tudor with Movies: Film, Historical Thinking, and the Classroom," Sixteenth Century Journal, Summer 2007, Vol. 38 Issue 2, pp. 419–440
  • Collinson, Patrick. "Elizabeth I and the verdicts of history," Historical Research, Nov 2003, Vol. 76 Issue 194, pp. 469–491
  • Doran, Susan, and Thomas S. Freeman, eds. The Myth of Elizabeth.(2003).
  • Greaves, Richard L., ed. Elizabeth I, Queen of England (1974), excerpts from historians
  • Haigh, Christopher, ed. The Reign of Elizabeth I (1984), essays by scholars
  • Howard, Maurice. "Elizabeth I: A Sense Of Place In Stone, Print And Paint," Transactions of the Royal Historical Society, Dec 2004, Vol. 14 Issue 1, pp. 261–268
  • Hulme, Harold. "Elizabeth I and Her Parliaments: The Work of Sir John Neale," Journal of Modern History Vol. 30, No. 3 (Sept. 1958), pp. 236–240 in JSTOR
  • Montrose, Louis. The Subject of Elizabeth: Authority, Gender, and Representation. (2006).
  • Watkins, John. Representing Elizabeth in Stuart England: Literature, History, Sovereignty (2002)
  • Michael Dobson; Nicola Jane Watson (2002). England's Elizabeth: An Afterlife in Fame and Fantasy. Oxford University Press, USA. ISBN 978-0-19-818377-8.
  • Woolf, D. R. "Two Elizabeths? James I and the Late Queen's Famous Memory," Canadian Journal of History, Aug 1985, Vol. 20 Issue 2, pp. 167–191

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118529870 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 153. — ISBN 978-1-85743-228-2
  5. 5,0 5,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 335.
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. Dates in this article before 14 September 1752 are in the Julian calendar and 1 January is treated as the beginning of the year, even though 25 March was treated as the beginning of the year in England during Elizabeth's life.
  8. "I mean to direct all my actions by good advice and counsel." Elizabeth's first speech as queen, Hatfield House, 20 November 1558. Loades, 35.
  9. 9,0 9,1 Starkey Elizabeth: Woman, 5.
  10. Neale, 386.
  11. Somerset, 729.
  12. Somerset, 4.
  13. Loades, 3–5
  14. Somerset, 4–5.
  15. Stanley, Earl of Derby, Edward (1890). Correspondence of Edward, Third Earl of Derby, During the Years 24 to 31 Henry VIII.: Preserved in a Ms. in the Possession of Miss Pfarington, of Worden Hall, Volume 19. Chetham Society. էջ 89.
  16. Loades, 6–7.
  17. An Act of July 1536 stated that Elizabeth was "illegitimate ... and utterly foreclosed, excluded and banned to claim, challenge, or demand any inheritance as lawful heir ... to [the King] by lineal descent". Somerset, 10.
  18. Loades, 7–8.
  19. Somerset, 11. Jenkins (1957), 13
  20. Weir, Children of Henry VIII, 7.
  21. Our knowledge of Elizabeth's schooling and precocity comes largely from the memoirs of Roger Ascham, also the tutor of Prince Edward. Loades, 8–10.
  22. Somerset, 25.
  23. Loades, 21.
  24. "Venice: April 1603" Արխիվացված 2014-04-13 Wayback Machine, Calendar of State Papers Relating to English Affairs in the Archives of Venice, Volume 9: 1592–1603 (1897), 562–570. Retrieved 22 March 2012.
  25. Stoyle, Mark. West Britons, Cornish Identities and the Early Modern British State, University of Exeter Press, 2002, p. 220.
  26. 26,0 26,1 Loades, 11.
  27. Starkey Elizabeth: Apprenticeship, p. 69
  28. Loades, 14.
  29. Haigh, 8.
  30. Neale, 32.
  31. Williams Elizabeth, 24.
  32. Loades, 14, 16.
  33. 33,0 33,1 Neale, 33.
  34. Elizabeth had assembled 2,000 horsemen, "a remarkable tribute to the size of her affinity". Loades 24–25.
  35. Loades, 27.
  36. Neale, 45.
  37. Loades, 28.
  38. Somerset, 51.
  39. Loades, 29.
  40. "The wives of Wycombe passed cake and wafers to her until her litter became so burdened that she had to beg them to stop." Neale, 49.
  41. Loades, 32.
  42. Somerset, 66.
  43. Neale, 53.
  44. Loades, 33.
  45. Neale, 59.
  46. Kantorowicz, ix
  47. Full document reproduced by Loades, 36–37.
  48. Somerset, 89–90. The "Festival Book" account, from the British Library Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
  49. Dr. Robert Poole (2005 թ․ սեպտեմբերի 6). «John Dee and the English Calendar: Science, Religion and Empire». Institute of Historical Research. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
  50. Szönyi, György E. (2004). «John Dee and Early Modern Occult Philosophy». Literature Compass. 1 (1): 1–12.
  51. Neale, 70.
  52. Loades, xv.
  53. «'Queen Elizabeth I: The Pelican Portrait', called Nicholas Hilliard (c. 1573)». Walker Art Gallery. Liverpool, United Kingdom: National Museums Liverpool. 1998. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  54. 54,0 54,1 Patrick Collinson, "Elizabeth I (1533–1603)" in Oxford Dictionary of National Biography (2008) accessed 23 Aug 2011
  55. Lee, Christopher (1998) [1995]. «Disc 1». This Sceptred Isle 1547–1660. ISBN 978-0-563-55769-2.
  56. Loades, 46.
  57. "It was fortunate that ten out of twenty-six bishoprics were vacant, for of late there had been a high rate of mortality among the episcopate, and a fever had conveniently carried off Mary's Archbishop of Canterbury, Reginald Pole, less than twenty-four hours after her own death". Somerset, 98.
  58. "There were no less than ten sees unrepresented through death or illness and the carelessness of 'the accursed cardinal' [Pole]". Black, 10.
  59. Somerset, 101–103.
  60. Loades, 38.
  61. Haigh, 19.
  62. Loades, 39.
  63. Retha Warnicke, "Why Elizabeth I Never Married," History Review, Sept 2010, Issue 67, pp. 15–20
  64. Loades, 42; Wilson, 95
  65. Wilson, 95
  66. Skidmore, 162, 165, 166–168
  67. Chamberlin, 118
  68. Somerset, 166–167. Most modern historians have considered murder unlikely; breast cancer and suicide being the most widely accepted explanations (Doran Monarchy, 44). The coroner's report, hitherto believed lost, came to light in The National Archives in the late 2000s and is compatible with a downstairs fall as well as other violence (Skidmore, 230–233).
  69. Wilson, 126–128
  70. Doran Monarchy, 45
  71. Doran Monarchy, 212.
  72. Adams, 384, 146.
  73. Jenkins (1961), 245, 247; Hammer, 46.
  74. Doran Queen Elizabeth I, 61.
  75. Wilson, 303.
  76. Frieda, 397.
  77. 77,0 77,1 77,2 Haigh, 17.
  78. Elizabeth Jenkins Elizabeth the Great London 1959 p. 59; Karin Tegenborg Falkdalen Vasadöttrarna 978-91-87031-26-7 p. 126; Michael Roberts The Early Vasas Cambridge 1968 pp. 159, 207
  79. Loades, 53–54.
  80. Loades, 54.
  81. Somerset, 408.
  82. Doran Monarchy, 87
  83. Haigh, 20–21.
  84. Haigh, 22–23.
  85. John N. King, "Queen Elizabeth I: Representations of the Virgin Queen," Renaissance Quarterly Vol. 43, No. 1 (Spring, 1990), pp. 30–74 in JSTOR
  86. Haigh, 23.
  87. Susan Doran, "Juno Versus Diana: The Treatment of Elizabeth I's Marriage in Plays and Entertainments, 1561–1581," Historical Journal 38 (1995): 257–74 in JSTOR
  88. Haigh, 24.
  89. Guy, 96–97.
  90. Haigh, 131.
  91. Guy, 115.
  92. On Elizabeth's accession, Mary's Guise
  93. By the terms of the treaty, both English and French troops withdrew from Scotland. Haigh, 132.
  94. Loades, 67.
  95. Loades, 68.
  96. Simon Adams: "Dudley, Robert, earl of Leicester (1532/3–1588)" Oxford Dictionary of National Biography online edn. May 2008 (subscription required) Retrieved 3 April 2010
  97. Letter to Mary, Queen of Scots, 23 June 1567." Quoted by Loades, 69–70.
  98. Loades, 72–73.
  99. Loades, 73
  100. Williams Norfolk, p. 174
  101. 101,0 101,1 McGrath, 69
  102. 102,0 102,1 102,2 Collinson p. 67
  103. Collinson pp. 67–68
  104. Collinson p. 68
  105. Loades, 73.
  106. Guy, 483–484.
  107. Loades, 78–79.
  108. Guy, 1–11.
  109. Frieda, 191.
  110. 110,0 110,1 Loades, 61.
  111. Flynn and Spence, 126–128.
  112. Somerset, 607–611.
  113. 113,0 113,1 Haigh, 135.
  114. Strong and van Dorsten, 20–26
  115. Strong and van Dorsten, 43
  116. Strong and van Dorsten, 72
  117. Strong and van Dorsten, 50
  118. Letter to Robert Dudley, Earl of Leicester, 10 February 1586, delivered by Sir Thomas Heneage. Loades, 94.
  119. Chamberlin, 263–264
  120. Elizabeth's ambassador in France was actively misleading her as to the true intentions of the Spanish king, who only tried to buy time for his great assault upon England: Parker, 193.
  121. Haynes, 15; Strong and van Dorsten, 72–79
  122. Parker, 193–194
  123. 123,0 123,1 Haigh, 138.
  124. When the Spanish naval commander, the Duke of Medina Sidonia, reached the coast near Calais, he found the Duke of Parma's troops unready and was forced to wait, giving the English the opportunity to launch their attack. Loades, 64.
  125. Black, 349.
  126. Somerset, 591; Neale, 297–98.
  127. 127,0 127,1 127,2 Black, 353.
  128. Haigh, 145.
  129. For example, C. H. Wilson castigates Elizabeth for half-heartedness in the war against Spain. Haigh, 183.
  130. Somerset, 655.
  131. R. O. Bucholz, Newton Key Early modern England 1485–1714: a narrative history (John Wiley and Sons, 2009). 978-1-4051-6275-3 p.145
  132. John Hampden Francis Drake, privateer: contemporary narratives and documents (Taylor & Francis, 1972). 978-0-8173-5703-0 p.254
  133. 133,0 133,1 Fernández Duro, Cesáreo (1972). Armada Española desde la Unión de los Reinos de Castilla y Aragón. Museo Naval de Madrid, Instituto de Historia y Cultura Naval, Tomo III, Capítulo III. Madrid. p.51
  134. J. H. Elliott La Europa dividida (1559–1598) (Editorial Critica, 2002). 978-84-8432-669-4 p.333
  135. 135,0 135,1 Haigh, 142.
  136. Haigh, 143.
  137. Haigh, 143–144.
  138. One observer wrote that Ulster, for example, was "as unknown to the English here as the most inland part of Virginia". Somerset, 667.
  139. Loades, 55
  140. Somerset, 668.
  141. Somerset, 668–669.
  142. Loades, 98.
  143. In a letter of 19 July 1599 to Essex, Elizabeth wrote: "For what can be more true (if things be rightly examined) than that your two month's journey has brought in never a capital rebel against whom it had been worthy to have adventured one thousand men". Loades, 98.
  144. Loades, 98–99.
  145. 145,0 145,1 Russia and Britain by Crankshaw, Edward, published by Collins, The Nations and Britain series
  146. Coote, Charles Henry (2017). Early Voyages and Travels to Russia and Persia by Anthony Jenkinson and other Englishmen. Taylor & Francis. էջ 1, Introduction. ISBN 1317146611.
  147. 147,0 147,1 147,2 Virginia Mason Vaughan (2005). Performing Blackness on English Stages, 1500–1800. Cambridge University Press. էջ 57. ISBN 978-0-521-84584-7.
  148. Allardyce Nicoll (2002). Shakespeare Survey With Index 1–10. Cambridge University Press. էջ 90. ISBN 978-0-521-52347-9.
  149. Emily Carroll Bartels (2008). Speaking of the Moor. University of Pennsylvania Press. էջ 24. ISBN 978-0-8122-4076-4.
  150. University of Birmingham Collections Mimsy.bham.ac.uk Արխիվացված 28 Փետրվար 2009 Wayback Machine
  151. Tate Gallery exhibition "East-West: Objects between cultures", Tate.org.uk Արխիվացված 2013-12-26 Wayback Machine
  152. 152,0 152,1 152,2 Kupperman, 39
  153. Nicoll, p.96
  154. The Encyclopedia of world history by Peter N. Stearns, p. 353. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.(չաշխատող հղում)
  155. Kupperman, 40
  156. Kupperman, 41
  157. 157,0 157,1 Haigh, 155.
  158. Black, 355–356.
  159. Black, 355.
  160. This criticism of Elizabeth was noted by Elizabeth's early biographers William Camden and John Clapham. For a detailed account of such criticisms and of Elizabeth's "government by illusion", see chapter 8, "The Queen and the People", Haigh, 149–169.
  161. John Cramsie, in reviewing the recent scholarship in 2003, argued "the period 1585–1603 is now recognised by scholars as distinctly more troubled than the first half of Elizabeth's long reign. Costly wars against Spain and the Irish, involvement in the Netherlands, socio-economic distress, and an authoritarian turn by the regime all cast a pall over Gloriana's final years, underpinning a weariness with the queen's rule and open criticism of her government and its failures." Cramsie, John (2003 թ․ հունիս), «The Changing Reputations of Elizabeth I and James VI & I», Reviews and History: Covering books and digital resources across all fields of history (review no. 334)
  162. Adams, 7; Hammer, 1; Collinson, 89
  163. Collinson, 89
  164. Doran Monarchy, 216
  165. Hammer, 1, 9
  166. Hammer, 9–10
  167. Lacey, 117–120
  168. A Patent of Monopoly gave the holder control over an aspect of trade or manufacture. See Neale, 382.
  169. Williams Elizabeth, 208.
  170. Black, 192–194.
  171. Neale, 383–384.
  172. Loades, 86.
  173. Black, 239.
  174. Black, 239–245.
  175. Haigh, 176.
  176. 176,0 176,1 Loades, 92.
  177. "The Tudors had bad teeth? What rot!" Արխիվացված 2018-02-24 Wayback Machine, The Daily Telegraph, 18 January 2015. Retrieved on 28 May 2016.
  178. De Maisse: a journal of all that was accomplished by Monsieur De Maisse, ambassador in England from King Henri IV to Queen Elizabeth, anno domini 1597, Nonesuch Press, 1931, pp. 25–26
  179. Haigh, 171.
  180. "The metaphor of drama is an appropriate one for Elizabeth's reign, for her power was an illusion—and an illusion was her power. Like Henry IV of France, she projected an image of herself which brought stability and prestige to her country. By constant attention to the details of her total performance, she kept the rest of the cast on their toes and kept her own part as queen." Haigh, 179.
  181. Loades, 93.
  182. Loades, 97.
  183. Black, 410.
  184. After Essex's downfall, James VI of Scotland referred to Cecil as "king there in effect". Croft, 48.
  185. Cecil wrote to James, "The subject itself is so perilous to touch amongst us as it setteth a mark upon his head forever that hatcheth such a bird". Willson, 154.
  186. James VI of Scotland was a great-great-grandson of Henry VII of England, and thus Elizabeth's first cousin twice removed, since Henry VII was Elizabeth's paternal grandfather.
  187. Willson, 154.
  188. Willson, 155.
  189. Neale, 385.
  190. Black, 411.
  191. Black, 410–411.
  192. Lee, Christopher (2004). 1603: The Death of Queen Elizabeth, the Return of the Black Plague, the Rise of Shakespeare, Piracy, Witchcraft and the Birth of the Stuart Era. St. Martin's Press. էջ viii. ISBN 978-0-312-32139-0.
  193. Weir, Elizabeth, 486.
  194. Stanley, Arthur Penrhyn (1868). «The royal tombs». Historical memorials of Westminster Abbey. London: John Murray. էջ 178. OCLC 24223816.
  195. Strong, 163–164.
  196. 196,0 196,1 Loades, 100–101.
  197. 197,0 197,1 Somerset, 726.
  198. Strong, 164.
  199. Haigh, 170.
  200. Weir, 488.
  201. Dobson and Watson, 257.
  202. Haigh, 175, 182.
  203. Dobson and Watson, 258.
  204. The age of Elizabeth was redrawn as one of chivalry, epitomised by courtly encounters between the queen and sea-dog "heroes" such as Drake and Raleigh. Some Victorian narratives, such as Raleigh laying his cloak before the queen or presenting her with a potato, remain part of the myth. Dobson and Watson, 258.
  205. Haigh, 175.
  206. In his preface to the 1952 reprint of Queen Elizabeth I, J. E. Neale observed: "The book was written before such words as "ideological", "fifth column", and "cold war" became current; and it is perhaps as well that they are not there. But the ideas are present, as is the idea of romantic leadership of a nation in peril, because they were present in Elizabethan times".
  207. Haigh, 182.
  208. Black, 408–409.
  209. Kenyon, 207
  210. Haigh, 142–147, 174–177.
  211. Loades, 46–50.
  212. Weir, Elizabeth, 487.
  213. Hogge, 9–10.
  214. Haigh, 183.
  215. The new state religion was condemned at the time in such terms as "a cloaked papistry, or mingle mangle". Somerset, 102.
  216. Haigh, 45–46, 177.
  217. Black, 14–15.
  218. Williams Elizabeth, 50.
  219. Haigh, 42.
  220. 220,0 220,1 220,2 Somerset, 727.
  221. Hogge, 9n.
  222. Loades, 1.
  223. As Elizabeth's Lord Keeper, Sir Nicholas Bacon, put it on her behalf to parliament in 1559, the queen "is not, nor ever meaneth to be, so wedded to her own will and fantasy that for the satisfaction thereof she will do anything ... to bring any bondage or servitude to her people, or give any just occasion to them of any inward grudge whereby any tumults or stirs might arise as hath done of late days". Starkey Elizabeth: Woman, 7.
  224. Somerset, 75–76.
  225. Edwards, 205.
  226. Starkey Elizabeth: Woman, 6–7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիսաբեթ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36