Եղիշե Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Բաղդասարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1881[1][2] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1919[1][2] Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] |
Եղիշե Ալեքսանդրի Բաղդասարյան (1881[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - 1919[1][2], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Բաղդասարյանը ծնվել է 1881 թվականին Շուշիում։ 1901 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում Ա. Լյադովի դասարանում։ Կովկասի հայաբնակ քաղաքներում ստեղծել և ղեկավարել է երգչախմբեր, ժողգործիքների նվագախմբեր, հանդես եկել համերգներով։ 1910-ական թվականներին հիմնադրել և գլխավորել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը[3]։ Դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Բաղդասարյանի մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հովհաննես Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը» (1903), «Արցունքներ» գրական-գեղարվեստա-երաժշտական ժողովածուն (1907)[4][5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է երգերի, խմբերգերի, ռոմանսների, «Քրիստոս» օրատորիայի, ժողովրդական երգերի և շարականների դաշնակումների։ Ստեղծագործություններն աչքի են ընկնում քաղաքային-ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ։ Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն։
Օպերաներ
- «Անուշ» (1909 թ., ըստ Հովհաննես Թումանյանի)
- «Արտավազդ Բ» (ըստ Հարություն Թումանյանի)
Մանկական երաժշտական ստեղծագործություն
- «Անտառի մանուկը» (ըստ Ղազարոս Աղայանի)
Խմբերգեր
- «Աղջի բախտավոր» («Անուշ»)
- «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ»)
Երգ
- «Մի լար, բլբուլ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 203.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Եղիշե Բաղդասարյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Zarkfoundation - Եղիշե Բաղդասարյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիշե Բաղդասարյան» հոդվածին։ |
|