Եկեղեցաձորի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Եկեղեցաձորի եկեղեցի
Եկեղեցի
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱնհայտ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Առանձնահատկություններ
Երկարություն10,00 մ
Լայնություն5,20 մ
ՇինանյութԱնմշակ քար, կրաշաղախ

Եկեղեցաձորի եկեղեցի, հոգևոր շինություն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Բանանց գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք, անտառային և ալպիական գոտիների սահմանագլխին։ Պատերը պահպանվել են մինչև 2 մ բարձրությամբ։ Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Նույն կողմից եկեղեցուն կից է արևմուտքից բացված մուտքով ավանդատուն։ Արտաքին չափերն են՝ 10,00 x 5,20 մ (ավանդատան հետ՝ 7,66 մ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 200