Եկատերինա Գրադովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Գրադովա
ռուս.՝ Екатерина Георгиевна Градова
Ծնվել էհոկտեմբերի 6, 1946(1946-10-06)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 22, 2021(2021-02-22) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Saint Tikhon Orthodox University of the Humanities?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասանուհի և ուսուցչուհի
Ակտիվ շրջան1969-1992
Ամուսին(ներ)Անդրեյ Միրոնով
Երեխա(ներ)Մարիա Միրոնովա
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 0333569
Արտաքին պատկերներ
Եկատերինա Գրադովա (լուսանկար)

Եկատերինա Գեորգիևնա Գրադովա (ռուս.՝ Екатерина Георгиевна Градова, հոկտեմբերի 6, 1946(1946-10-06), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 22, 2021(2021-02-22), Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1983)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գրադովան ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում, ճարտարապետ, պրոֆեսոր, Ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ և լեռնագնաց Գեորգի Գրադովի (1911-1984, մահացել է Պամիր բարձրանալու ժամանակ սրտի կանգից)[1]) և Նիկոլայ Գոգոլի անվան թատրոնի դերասանուհի Ռաիսա Իվանովնա Գրադովայի (1923-2011)[2][3] ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում (կուրսի ղեկավար՝ Վասիլի Մարկով)[4]։ 1971 թվականին ամուսնացել է դերասան Անդրեյ Միրոնովի հետ։ 1973 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիա Միրոնովա, ով նույնպես դարձել է կինոյի և թատրոնի դերասանուհի։

1969 թվականին Եկատերինա Գրադովան, որ սովորում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի չորրորդ կուրսում, Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում խաղում է «Տաղանդներ և երկրպագուներ» ներկայացման գլխավոր դերում (Ա. Նեգինա)։ Այդ ներկայացումը բեմադրվել էր ռուսական թատրոնի ականավոր գործիչների կողմից. բեմադրող՝ Մարիա Կնեբել, նկարիչ՝ Յուրի Պիմենով, դերասաններ՝ Վ. Օռլովա, Գ. Կիրիլով, Վլադիմիր Սամոյլով, Գ. Անիսիմովա, Ալեքսանդր Լազարև, Մաքսիմ Շտրաուխ և այլք։

Որպես կինոդերասանուհի՝ Եկատերինա Գրադովան ճանաչման է արժանացել 1973 թվականին՝ «Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որում նա կատարում է գլխավոր դեր՝ մարմնավորելով ռադիստ Քեթին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Գեորգի Ալեքսանդրովիչ Գրադով (1911-1984), ճարտարապետ,
  • Մայրը՝ Ռաիսա Իվանովնա Գրադովա (1923-2011), թատրոնի դերասանուհի։
  • Առաջին ամուսինը՝ Անդրեյ Միրոնով (1971-1976), դերասան[5],
    • դուստրը՝ Մարիա Միրոնովա (ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[6]), դերասանուհի,
      • թոռ՝ Անդրեյ Ուդալով-Միրոնով (ծնվել է 1992 թվականի հունիսի 4-ին),
  • Երկրորդ ամուսինը (1991 թվականից)՝ Իգոր Տիմոֆեև, նախկին ֆիզիկոս-միջուկաբան, զբաղվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով և աշխատել «ИнтерВИД» ընկերությունում, որը ղեկավարել է Եկատերինա Գրադովայի նախկին փեսան՝ Իգոր Ուդալովը։ Եկատերինա Գրադովան ու Իգոր Տիմոֆեևը ծանոթացել են դեպի Օպտինա կղզի կատարած ուխտագնացության ժամանակ,
    • Որդեգիր՝ Ալեքսեյ Սուխովերկով (ծնվել է 1992 թվականին). պակադրությունից հետո Եկատերինա Գրադովան ու Իգոր Տիմոֆեևը տղային վերցրել են մանկատնից[7]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 – «Ժամանակի գերի» – Վսևոլոդի կինը
  • 1970 – «Ներխուժում» – Ժաննա Բարբե
  • 1971 – «Балаганчик дона Кристобаля» – Ռոսիտա
  • 1972 – «Հաբը լեզվի տակ» – Սվետլանա
  • 1973 – «Տարօրինակ մարդ» – Մարիա
  • 1973 – «Մեծ տան փոքր կատակերգությունները»
  • 1973 – «Պեպի Երկարագուլպա» – Ֆրյոկեն Ռոզենբլյում
  • 1974 – «Թայտոջիլ» – թղթակից
  • 1974 – «Մենք 50 ենք»
  • 1974 – «Ապտակ» – Սենյա Սախարովա
  • 1975 – «Փրփուր» – Վիկտորինա
  • 1975 – «Վերանորոգում» – Զալեսկայա
  • 1978 – «Հաբը լեզվի տակ» – Սվետլանա
  • 1979 – «Ֆենոմեններ» – Լարիչևա
  • 1980 – «Խլահավի բույնը»
  • 1980 – «Տարօրինակ մարդ» – Նիխալ
  • 1981 – «Մոլեմսխուն դրամ» – Լիդիա Չեբոկսարովա
  • 1987 – «Վերջինները» – Սոկոլովա

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 – Բասկերվիլների շունը (ֆիլմ-ներկայացում) – Բերիլ Ստեպլտոն
  • 1971 – Կանանց մենաստան (ֆիլմ-ներկայացում)
  • 1971 – Տաղանդներ և երկրպագուներ – Ալեքսանդրա Նեգինա
  • 1974 – Մեծ տան փոքր կատակերգությունները – սիրահարված
  • 1978 – Чао!
  • 1978 – Հաբը լեզվի տակ – Սվետլանա
  • 1987 – Խլահավի բույնը

Վավերագրական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 – Նորագույն պատմություն։ Գարնան տասնյոթ ակնթարթները 25 տարի անց – կամեո

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 28 հունիսի, 1982 թվական – Ժողովուրդների բարեկամության շքանշան – խորհրդային հեռուստատեսային ֆիլմերի արտադրության գործում ունեցած ներդրման և «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի ստեղծման գործում ակտիվ մասնակցության համար[8]
  • 1983 թվական – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архитектурная фамилия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  2. Екатерина Градова(չաշխատող հղում)
  3. «ВТУ им. Б.Щукина. Курс Ц.Мансуровой Выпуск 1950 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Школа-студия МХАТ: 1960—1969». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  5. Династия Мироновых
  6. «Телефонный справочник Москвы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  7. Вечный Зов — российская православная газета. С любовью к Богу и России
  8. Указ Президиума Верховного Совета СССР № 7425-Х от 28 июня 1982 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]