Ելենա Չիժովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Չիժովա
ռուս.՝ Елена Семёновна Чижова
Ծննդյան անունռուս.՝ Елена Семёновна Чижова
Ծնվել էմայիսի 4, 1957(1957-05-04)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և տնտեսագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԿանանց ժամանակը
Պարգևներ
ԱմուսինՎալերի Վոզգրին
 Elena Chizhova Վիքիպահեստում

Ելենա Սեմյոնովնա Չիժովա (ռուս.՝ Еле́на Семёновна Чижо́ва, մայիսի 4, 1957(1957-05-04)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ և էսսեիստ, տնտեսագետ, 2009 թվականի Ռուսական Բուկեր մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդել է արտադրության կառավարում և անգլերեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ 1990-ականներին զբաղվել է ձեռնարկատիրությամբ[2]։ «Համաշխարհային խոսք» (Սանկտ Պետերբուրգ) միջազգային ամսագրի գլխավոր խմբագիրն է։ «Ռուսական Բուկեր-2009» մրցանակի դափնեկիր է։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին Ելենա Չիժովան իր ստորագրությունն է դրել Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումի տակ` ուղղված Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ղեկավարության գործողությունների դեմ[3][4]։ 2018 թվականի մայիսին ստորագրել է Սանկտ Պետերբուրգի PEN ակումբի անդամների կողմից SPIEF-ի մասնակիցներին ուղղված դիմումը, որով կոչ է արվել Օլեգ Սենցովին ազատել բանտից և նրան հանձնել Ուկրաինային[5]։ 2019 թվականի մայիսին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը տպագրել է Չիժովայի էսսեն[6][7], որը մեծ արձագանք է առաջացրել Ռուսաստանում[8], քանի որ Չիժովան մեղադրում էր Իոսիֆ Ստալինին Լենինգրադը և նրա բնակիչներին ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը խրախուսելու մեջ[9][10]։ Քաղաքագետ Նատալիա Ելիսեևան դիմում էր ուղարկել Ռուսաստանի քննչական կոմիտե՝ գրողի դեմ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածով (նացիզմի վերականգնում) քրեական գործ հարուցելու համար[11]։ 2019 թվականի մայիսի 10-ին PEN ակումբի անդամները համերաշխություն են հայտնել Ելենա Չիժովային, բայց միևնույն ժամանակ նշել են, որ «քննարկվող հոդվածում, շատերի կարծիքով, կա մեկ էական անճշտություն։ Ամենադաժան շրջափակման շրջանում, ինչպես գրում է Չիժովան, քաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունը կտրված էր, անհնարին էր ռազմական տեխնիկայի տարհանումը, սննդամթերքի փոխարեն հումքի մատակարարումը»[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների դոկտոր, Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, Դանիայի թագավորական գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ[13], Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի նախկին պատգամավոր[14], Սանկտ Պետերբուրգում Մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Վոզգրինի (1939-2020) այրին է[15], ունի երկու երեխա[16]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր
  • «Крошки Цахес» (2000)
  • «Лавра» (2002)
  • «Орест и сын» (2007)
  • «Время женщин» (2009)
  • «Полукровка» (2010, ամսագրում տպագրվել է «Преступница» անվամբ, 2005)
  • «Терракотовая старуха» (2011)
  • «Неприкаянный дом» (2012)
  • «Планета грибов» (2014)
  • «Китаист» (2017)
  • «Город, написанный по памяти» (2019)

Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Крошки Цахес» վեպն արժանացել է «Северная Пальмира» մրցանակին (2001) «Звезда» ամսագրի գրական մրցանակին (2001),
  • «Лавра» վեպը ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2003),
  • «Полукровка» վեպը (հրապարակվել է «Преступница» անվամբ) ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2005),
  • «Время женщин» վեպը դարձել է Ռուսական Բուկերի դափնեկիր (2009)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. «Елена Чижова: Писатель - это ломовая лошадь». Учительская газета. 2014 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Российские артисты составили альтернативный список в поддержку Украины». Корреспондент (ռուսերեն). korrespondent.net. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  4. «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Литераторы и ученые выступили с заявлением «Спасти Олега Сенцова» — Троицкий вариант — Наука». Троицкий Вариант. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  6. Elena Chizhova; Aus dem Russischen von Dorothea Trottenberg. «Das doppelt verriegelte Gedächtnis – die Wahrheit über die Blockade Leningrads war in Russland lange ein strikt gehütetes Tabu» (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  7. Novayagazeta.ru
  8. Дымарский Виталий. «Интервью / Особое мнение / Виталий Дымарский». Эхо Москвы (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  9. «Сталина назвали пособником Гитлера в блокаде Ленинграда». Лента.ru. lenta.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  10. Дмитрий СТЕШИН | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ մայիսի 7). «Писательница Елена Чижова: «Блокадный Ленинград уморил Сталин»» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  11. «Право рассуждать о причинах войны». Споры вокруг статьи о блокаде
  12. «Выражаем свою солидарность с Еленой Чижовой " ПЕН-Клуб». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Возгрин Валерий Евгеньевич». Санкт-Петербургский государственный университет, Институт истории. history.spbu.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  14. BBC
  15. Сайт Меджлиса крымскотатарского народа
  16. Моргулес, Ирина Израилевна. (2013 թ․ հոկտեմբերի 18). ««Время женщин» в Магнитогорском театре драмы». Южноуральская панорама. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին պատկերներ
Ելենա Չիժովա, լուսանկար