Jump to content

Ելենա Կոտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կոտովա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1954(1954-11-21) (69 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ, բանկիր, արձակագիր, ֆինանսիստ, դիզայներ և հրապարակախոս
Պարգևներ և
մրցանակներ
Կայքelenakotova.com
 Elena Kotova Վիքիպահեստում

Ելենա Կոտովա (նոյեմբերի 21, 1954(1954-11-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս տնտեսագետ և հրապարակախոս, կոռուպցիոն սկանդալի գործով անցնող անձ։ Նա աշխատել է որպես միջազգային ֆինանսիստ և զբաղեցրել է բանկային բարձր պաշտոններ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում 1994-2010 թվականներին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2013 թվականին կաշառք պահանջելու համար, իսկ 2014 թվականին դատապարտվել է պայմանական 5 տարվա ազատազրկման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտովան ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում[1]։ Նա Վիկտոր Կոտովի և Նատալյա Կոտովայի դուստրն է[1]։ Նա սովորել է Մոսկվայի պետական համալսարանում[1][2]։

1982-1989 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող՝ ուսումնասիրելով ասիական երկրների սոցիալ-տնտեսական խնդիրները և միջազգային ֆինանսները։ Հեղինակել է 2 գիտական մենագրություն և ավելի քան 50 հոդված միջազգային ֆինանսական խնդիրների վերաբերյալ։

1990 թվականին նա դարձավ ընտրված պետական պաշտոնյա երկրի առաջին դեմոկրատական ընտրություններում։ Նա նշանակվել է Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավոր և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ[3][4][5]։

1990 թվականից մինչև 1992 թվականներին նա աշխատել է որպես Մոսկվայի պետական գույքի և սեփականաշնորհման գործակալության նախագահ։ 1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում։

1998֊2005 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մոսկվայի ռուսական առևտրային բանկերում, այդ թվում՝ Վնեշէկոնոմբանկում, Մոստ Բանկում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (MBRD) և Վնեշտորգբանկում (ՎՏԲ

2005-2010 թվականներին նա եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդում։

2010 թվականի ամռանը բանկը նրան ներքին հետաքննության ենթարկեց՝ «ըստ երևույթին կոռուպցիայի համար»[3]։ 2010 թվականի նոյրմբերին հետաքննությունն ավարտվել է։ 2010 թվականի դեկտեմբերին ՎԶԵԲ-ը Կոտոնոայի գործը փոխանցել է Լոնդոնի ոստիկանությանը և Ռուսաստանի իշխանություններին։

2013 թվականի հունվարին Մոսկվայում[3] Կոտովային մեղադրել են 1.4 միլիոն դոլար կաշառք պահանջելու փորձի մեջ[6]։ Կոտովան հերքում է իր մեղքը[3]։

2013 թվականի մարտին Ռուսաստանի դատախազությունը Կոտովային հարկադրաբար տեղավորել էր Ռուսաստանի հոգեբուժարանում՝ թեստավորում անցնելու համար[5]։

2014 թվականին Կոտովան դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման[6][7], որը չեղյալ է համարվել օրինական համաներմամբ՝ նախքան դատավճիռը ուժի մեջ մտնելը, որը չեղյալ է համարել դատավճիռը[8]։

Կոտովան ապրում էր Մոսկվայում, Ռուսաստան[9], այժմ նա ապրում է Բեռլինում, Գերմանիա։ Նա ամուսնացած է Նիկ Զիմինի հետ, նրանք ամուսնացել են 1985 թվականին[1]։ Նա ունի որդի, ում անունը Յուրի Կոտով է։ Նա նաև ունի 2 թոռ՝ Անյա Կոտովա և Ալեքսեյ Կոտով[9]։ Նրա անձնական հետաքրքրությունները ներառում են դահուկներ, լող և պար[1]։

Կոտովան գրել է 6 վեպ[3]։

2016 թվականի մարտի 23-ին Գերագույն դատարանը Կոտովային պարտավորեցրել է կատարել քաղաքացիական փոխհատուցման հրամանը[10]՝ ենթադրյալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվները վերադարձնելու համար, որը ներառում է 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Մեյֆեյրի բնակարան և 230,000 ֆունտ ստերլինգ, որը պահվում էր հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից ձերբակալված բանկային հաշիվներում։

Ծսնոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sleeman, Elizabeth (2002). The International Who's Who of Women 2002. էջ 306.
  2. «elena kotova | LinkedIn». www.linkedin.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mary Dejevsky (2013 թ․ ապրիլի 29). «Elena Kotova: a corrupt Russian banker or an innocent pawn in a global power struggle? | Europe | News». The Independent. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  4. Jonathan Paige. «Russian bank staff under investigation in London | Business». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 Weaver, Courtney (2013 թ․ հունվարի 15). «Russia charges former EBRD director». Next.ft.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  6. 6,0 6,1 Henry Meyer (2013 թ․ հունվարի 15). «Russia Charges Former EBRD Banker With Soliciting Bribe». Bloomberg. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  7. Henry Meyer (2014 թ․ հունիսի 16). «Russia Hands Ex-EBRD Director Suspended Prison Sentence». Bloomberg. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  8. Ведомости (2014 թ․ սեպտեմբերի 18). «Экс-директор ЕБРР Елена Котова амнистирована». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  9. 9,0 9,1 «Елена Котова - обо мне || Elena Kotova - about me». www.elenakotova.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Shamed banker's £1.5m flat seized after bribery trial». 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]