Ելենա Լուկշ-Մակովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Լուկշ-Մակովսկայա
ռուս.՝ Елена Константиновна Лукш-Маковская
Ի ծնեռուս.՝ Елена Константиновна Маковская
Ծնվել էնոյեմբերի 1 (13), 1878[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 15, 1967(1967-08-15)[3][2] (88 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Գերմանական ռայխ և  Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, փորագրիչ, գծանկարիչ, արհեստավոր, փորագրիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[4], գեղանկարչություն[4] և քանդակագործություն[4]
ՀայրԿոնստանտին Մակովսկի
ԱմուսինRichard Luksch?[5]
 Elena Luksch-Makowsky Վիքիպահեստում

Ելենա Լուկշ-Մակովսկայա (գերմ.՝ Elena Luksch-Makowsky, նոյեմբերի 1 (13), 1878[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1967(1967-08-15)[3][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), ռուս-գերմանացի նկարիչ, քանդակագործ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան ծնվել է ունևոր պալատական նկարիչ Կոնստանտին Եգորովիչ Մակովսկու և նրա երկրորդ կնոջ` Յուլյա Պավլովայի ընտանիքում, որոնք ունեին ևս երկու որդի։ Ելենայի ավագ եղբայրը Ռուսաստանի արծաթե դարաշրջանի բանաստեղծ Սերգեյ Մակովսկին է։ Ելենան մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ Երիտասարդ տարիքում եվրոպական առողջարաններում խնամել է հիվանդ մորը։

Ելենա Մակովսկայան գեղարվեստական կրթություն ստացել է Արվեստը խրախուսող կայսերական ընկերությանը կից գեղարվեստի դպրոցում և Կայսերական գեղարվեստական ակադեմիայում։ 1897 թվականին իր հետագա գործունեության համար կարևոր մի ուղևորություն է մեկնել Վոլգա գետով Ռիբինսկից հասնելով Սամարա, որի ընթացքում ստեղծեց բազմաթիվ էսքիզներ։ Վերադարձի ժամանակ Ելենայի ստեղծագործություններից մեկը ձեռք բերեց եկաթուղային մագնատ և մեկենաս Իվան Ստանիսլավովիչ Բլոխը, որն էլ նրան շնորհեց երկամյա կրթաթոշակ արտերկրում սովորելու համար։

Մակովսկայան սովորել է Մյունխենում Անտոն Աժբեի մոտ, որի արվեստանոցում ծանոթացել է բազմաթիվ ռուս նկարիչների հետ, ինչպիսիք էին Իվան Յակովլեվիչ Բիլիբինը, Մստիսլավ Վալերիանովիչ Դոբուչինսկին, Մարիաննա Վլադիրիմովի Վերյովկինան, Ալեքսեյ Յավլենսկին և Դմիտրի Կարդովսկի։ Իգոր Գրաբարի շնորհիվ Ելենան ծանոթացել է «Արվեստի աշխարհ» միության նկարիչների հետ։ 1898 թվականին Ելենա Մակովսկայան սովորել է նկարչության դպրոցում, որը հիմնել էին Մաթիաս Գաշտայգերն ու Յուլիուս Էստերը՝ Դախաու քաղաքի մոտ գտնվող Դոյտենհոֆեն պալատում։ Դոյտենհոֆենում Ելենա Մակովկայան հանդիպել է իր ապագա ամուսնուն` վիեննացի քանդակագործ Ռիխարդ Լուկշին։ Նրա և Լուկշի հարսանիքը տեղի է ունեցել 1900 թվականի մայիսին, և այդ ժամանակվանից ի վեր նկարիչը կրել է կրկնակի ազգանուն՝ Լուկշ-Մակովսկայա։ Շուտով ամուսնացած արվեստագետները տեղափոխվում են Վիեննա, որտեղ նա, որդու՝ Պետրոսի ծնվելուց հետո, շարունակում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով և մասնակցել է Վիեննական սեցեսսիոնիզմի մի քանի ցուցահանդեսների՝ դառնալով առաջին կին նկարիչը վերջինիս կազմում։ Այդ ժամանակի ամենակարևոր աշխատանքը Adolescentia («Պատանեկություն») պատկերագրական կտավն է, որում պատկերված է մի մերկ երիտասարդ աղջիկ՝ ողջ հասակով մեկ։ Ներկայումս Լուկշ Մակովսկայայի այս աշխատանքը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում։ Լուկշ-Մակովսկայան նաև զբաղվել է կիրառական արվեստով և մասնակցել է «Վիեննայի արվեստանոցներ» միավորման աշխատանքներին։ 1905 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան ստեղծել է մոնումենտալ բարձրաքանդակներ Վիեննայի Բուրգ թատրոնի ճակատամասի համար։

1907 թվականից ի վեր Լուկշերի ընտանիքը բնակվել է Համբուրգում, որտեղ Ռիչարդ Լուկշը դասավանդում էր կիրառական արվեստի դպրոցում։ 1910 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան իր երկու որդիների հետ այցելում է հայրենիք։ 1918 թվականին Ելենան ունեցավ աղջկան՝ Մարիային։ Ռիչարդ Լուկշից ամուսնալուծվել է 1921 թվականին։ 1922-1928 թվականներին Լուկշ-Մակովսկայան նկարել է նկարներ` ըստ Վոլգայի ուղևորության էսքիզների։ 1925 թվականին նա ստեղծեց ռուս գերիների հուշարձանի գծանկարը։ 1926 թվականին Համբուրգ քաղաքի զբոսայգում տեղադրվել է Լուկչ-Մակովսկայայի «Կնոջ ճակատագիրը» քանդակը։ 1933 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան փորձում է հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ` միանալով գերմանացի արվեստագետների և գեղանկարիչների ազգային սոցիալիստական միությանը, սակայն դա սպասվող պետական պատվերներ չբերեց։ Հետպատերազմյան տարիներին Լուկշ-Մակովսկայան զբաղվել է համբուրգյան մշակույթի ուսումնասիրությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joachim Heusinger von Waldegg: Richard Luksch und Elena Luksch-Makowsky. Ein Künstlerpaar der Wiener Jahrhundertwende. In: Alte und moderne Kunst. Jg. 17, H. 124/125, Wien 1972, S. 40 f.
  • Joachim Heusinger von Waldegg, Helmut Leppien: Richard Luksch/Elena Luksch-Makowsky. Hamburg 1979.
  • Silke Straatman: Russisches Spielzeug aus dem 19. Jahrhundert und «Russische Sprichwörter» — eine Sammlung von Luksch-Makowskaja. In: Mitteilungen des Hamburgischen Museums für Völkerkunde. 1990, S. 131 ff.
  • Athina Chadzis: Die Malerin und Bildhauerin Elena Luksch-Makowsky (1878—1967). Biographie und Werkbeschreibung Արխիվացված 2015-05-13 Wayback Machine.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 2. — S. 2049. — ISBN 978-3-205-79348-9doi:10.7767/9783205793489
  3. 3,0 3,1 3,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Union List of Artist Names — 2021.
  6. Athina Chadzis, Die Malerin und Bildhauerin Elena Luksch-Makowsky (1878-1967), Biographie und Werkbeschreibung, Dissertation Universität Hamburg 2000, S. 20
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Լուկշ-Մակովսկայա» հոդվածին։