Jump to content

Եգեյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգեյան ծով
Տեսակծով և գետի ավազան
Երկիր Հունաստան և  Թուրքիա
ՎարչատարածքՀունաստան և Թուրքիա
Խորություն2100 մետր
Մակերես214 000 կմ²
Կազմված էԻկարիական ծով, Թրակիական ծով, Կրետեի ծով, Միրտոյան ծով և Իզմիրի ծոց
Մասն էԱրևելյան Միջերկրական
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ջրահավաքի տարածքԷգեյան ծովի ավազան
Ավազանի երկիր Հունաստան և  Թուրքիա
Լիճ հոսող գետՄեծ Մենդերես, Փոքր Մեանդր Գետ, Ալմիր Պոտամոս, Էնիպեյ, Գեդիզ, Նաչոս, Կրաուսիանա, Մարիցա, Սեդունտաս և Յասիչայ
Անվանված էԷգեյ
Քարտեզ
Քարտեզ

Եգեյան ծով[1] կամ Էգեյան ծով, կիսափակ ծով Միջերկրական ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև։ Ողողում է Հունաստանի և Թուրքիայի ափերը։ Հյուսիսարևելքում Դարդանելի նեղուցով միանում է Մարմարա ծովին։ Մակերեսը 191 հազար կմ2 է, առավելագույն խորությունը 2561 մ (հարավում)։ Կան շատ կղզիներ՝ Հարավային և Հյուսիսային Սպորադներ, Կիկլադներ, Կրետե, Հոնիական և այլն։ Գլխավոր նավահանգիստներն են Պիրեան, Սալոնիկը և Իզմիրը։

Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին հունարեն այգես «ալիքներ» բառից, այսինքն՝ «ալեկոծվող ծով»։ Ըստ հին հունական մի առասպելի՝ անվանումն առաջացել է Աթենքի Եգեսա արքայի անունից։ Երբ Եգեոսի որդին՝ Թեսևսը, մեկնեց Կրետե կղզի Մինոտավրես հրեշին սպանելու և այդպիսով Աթենքը ազատելու Կրետեին ստորացուցիչ հարկ տալուց, Եգեոսն իր որդու հետ պայմանավորվեց, որ հաղթանակով վերադառնալու դեպքում նա նավի սև առագաստները կփոխարինի սպիտակներով։

Բայց հաղթանակից հետո Թեսևսը մոռացավ փոխել առագաստները։ Եգեոսը, տեսնելով սև առագաստներով վերադարձող նավը, կարծեց, թե որդին պարտվել է և իրեն առափնյա քարափից ծովը նետեց։ Այդ օրվանից ծովը կոչվեց Եգեյան[2]։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ առափնյա գիծը եղել է մ.թ.ա. 4000 տարի առաջ; Դրանից առաջ վերջին սառցե դարաշրջանի գագաթնակետին (մոտ 18,000 տարի առաջ) ծովի մակարդակը 130 մետր ցածր էր, իսկ հսկայական առափնյա հարթավայրերը գտնվում էին Հյուսիսային Եգեյան ծովի մեծ մասի տեղում։ Երբ առաջին անգամ գաղութացան ժամանակակից կղզիները, ներառյալ Միլոսը` օբսիդիանոսի իր կարևոր արտադրությամբ, հավանաբար դեռ կապված էին մայրցամաքի հետ։ Ափամերձ գծի ժամանակակից ձևը ձևավորվել է մոտ 9 հազար տարի առաջ, իսկ սառցե դարաշրջանից հետո ծովի մակարդակը շարունակում էր բարձրանալ ևս 3000 տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգեյան ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 466