Դույգու Ասենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դույգու Ասենա
Ծնվել էապրիլի 19, 1946(1946-04-19)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 30, 2006(2006-07-30)[3][1][2] (60 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող, դերասանուհի, ակտիվիստ, մանկավարժ և հաղորդավար
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներKadının Adı Yok? և Q124527137?
 Duygu Asena Վիքիպահեստում

Դույգու Ասենա (թուրքերեն՝ Duygu Asena, ապրիլի 19, 1946(1946-04-19)[1][2], Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 30, 2006(2006-07-30)[3][1][2], Ստամբուլ, Թուրքիա)[4], թուրք լրագրող, գրող և կանանց իրավունքների պաշտպան[5]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դույգու Ասենան ծնվել է 1946 թվականին Ստամբուլում։ Նրա պապը եղել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քարտուղարը[6]։ Կադըկոյում աղջիկների մասնավոր քոլեջը ավարտելուց հետո, նա շարունակել է իր կրթությունը Ստամբուլի համալսարանի մանկավարժության բաժնում։ Այնուհետև երկու տարի աշխատել է մանկական պոլիկլինիկայում, Հասեքի հիվանդանոցում և Ստամբուլի համալսարանի մանկատանը որպես մանկավարժ։

Դույգու Ասենան, որպես լրագրող, սկսել է գրել և հրատարակվել 1972 թվականից։ Նրա առաջին հոդվածը տպագրվել է «Hürriyet» թերթում։ 1976- 1978 թվականներին աշխատել է որպես ձայնագրող գովազդային գործակալությունում։ 1978 թվականից սկսած որպես խմբագիր հրատարակչությունում՝ պատասխանատու լինելով այնպիսի ամսագրերի թողարկման համար, ինչպիսիք են «Kadınca», «Onyedi», «Ev Kadını», «Bella», «Kim» և «Negatif».[5]։

1980-ական թվականներին Դույգու Ասենան դարձել Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ։ ԶԼՄ-ներում նա գրել է ամուսնության, կանանց անհավասարության և բռնության թեմաների վերաբերյալ։

1992- 1997 թվականներին գրողը վարեկ է հաղորդում TRT 2 Haber պետական հեռուստաալիքով։ Որպես լրագրող աշխատել է այնպիսի թերթերում, ինչպիսիք են Milliyet, Ջումհուրիյեթ և Յարըն։ Նկարահանվել է «Umut Yarıda Kaldı» («Հույսը կոտրվում է»), «Yarın Cumartesi» («Վաղը շաբաթ է») և «Bay E» («Պրն. E»)։

Դույգու Ասենան մահացել է գլխուղեղի ուռուցքից, որի դեմ պայքարում էր ավելի քան 2 տարի։ Մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/08/01/world/01asena.html
  4. 4,0 4,1 Associated Press (2006 թ․ օգոստոսի 2). «Duygu Asena; Advocate for Turkish Women». Washington Post. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 Guler, Emrah (2006 թ․ օգոստոսի 4). «The name of the Turkish women». Turkish Daily News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  6. Ozdemir, Senay (2007 թ․ հունիսի 25). «Feminism, Turkish-style». Los Angeles Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դույգու Ասենա» հոդվածին։