Դու Ֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու Ֆու
Ծննդյան անունչինարեն՝ 杜甫
Ծնվել է712[1][2][3][…]
ԾննդավայրԳունյի, Չինաստան
Վախճանվել է770[1][2][3][…]
Վախճանի վայրTanzhou
Գերեզմանtomb of Du Fu
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գեղագիր
Լեզուչինարեն
ՔաղաքացիությունՏան հարստություն
ԶավակներDu Zongwen?[4], Du Zongwu?[4] և Du Siye?[4]
 Du Fu Վիքիպահեստում

Դու Ֆու (712-770 թվականներ), չին բանաստեղծ[5]։ Համարվում է Չինաստանի մեծագույն բանաստեղծներից մեկը և Տան դինաստիայի ականավոր դասական լուսատուն։ Երկրորդ անունը Ցզիմեյ է[6]։ Դու Ֆուն թողել է հսկայական բանաստեղծական ժառանգություն՝ շուրջ 1400 բանաստեղծություն՝ քառյակներից մինչև բանաստեղծություններ, բազմազան ոճով և բովանդակությամբ[7]։

Դու Ֆուի անունով է կոչվել Մերկուրիի խառնարանը (լատ. Du Fu), որի անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[8]։

«Ինչ կար իմ հոգում, երբ ես մայրաքաղաքից գնացի Ֆինսյան» (755 թվական) պոեմում արտահայտել է մարդկանց հավասարության մասին իր երազանքը։ Հայտնի է նրա մերկացնող բանաստեղծությունների գիրքը՝ «Երեք տիրակալ», «Երեք հրաժեշտ»։ Դու Ֆուն բնանկարային քնարերգության վարպետ է, երգել է մարդու և բնության միասնության հավերժությունը («Գարնանային ջրեր», «Վաղ եմ արթնանում» և այլն)։

Մեծ ազդեցություն է թողել ամբողջ Հեռավոր Արևելքի բանաստեղծական արվեստի զարգացման վրա[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին նա շատ ճանապարհորդել է Չինաստանի տարբեր վայրերով։ Հասնելով մայրաքաղաք՝ նա աննշան պաշտոն է ստանում պալատում։ Ան Լուշանի ապստամբության ժամանակ նա կայսեր հետ միասին փախավ մայրաքաղաքից, բայց նրա ընտանիքը մնաց Չանյան քաղաքում, և երկար ժամանակ նա նրանցից ոչ մի նորություն չուներ։ Խռովությունները ճնշելուց հետո Դու Ֆուն այնքան մտերիմ էր կայսրին, որ 757 թվականին նա դարձավ երիտասարդ կայսր Սուցզունի խորհրդական և նրան նույնիսկ արտոնություն տրվեց քննադատել կայսրին,սակայն, հենց որ նա օգտվեց դրանից, նրան ուղարկեցին բանտ։ Այս գործը քննող հանձնաժողովը նրան անմեղ ճանաչեց, և կայսրը նույնիսկ ներեց նրա հանդգնությունը և նրան պահեց նույն պաշտոնում։ Սակայն, 759 թվականին նա թողել է ծառայությունը և չորս տարի մենակ ապրել Չենդու քաղաքի ծայրամասում գտնվող եղեգնյա խրճիթում։ 765 թվականին ընտանիքի հետ տեղափոխվոել է հարավային շրջաններ, Յանցզի գետի ստորին հատվածը։ Նա մահացել է իր ծղոտե նավակի մեջ՝ Յանցզիի հերթական նավարկության ժամանակ[10]։

Չինաստանի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ով հատկապես գնահատվեց այն բանաստեղծությունների համար, որոնցում նա իր դառը ճակատագիրը նույնացնում է ամբողջ Չինաստանի ժողովրդի տառապանքի հետ[11]։

Նա երկար և ջերմ բարեկամություն է ունեցել Լի Բոյի հետ։ Նրանք հաճախ կողք կողքի կոչվում են որպես երկու ամենամեծ հանճարներ ամբողջ չինական պոեզիայում։ Հայրենակիցները Դու Ֆուին անվանել են «շի շեն» (չինարեն՝ 詩聖, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 诗圣, Փինյին՝ shī shèng), որը թարգմանվում է որպես «կատարյալ իմաստուն պոեզիայում»[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://catalogue.nli.ie/Author/Home?author=Du%2C%20Fu%2C%20712-770
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 Կենսագրական տվյալների չինական բազա
  5. Matsuo, Bashō, 1644-1694,; 松尾芭蕉, 1644-1694,. Oku no hosomichi. Hisatomi, Tetsuo, 1926-2007,, 久富哲雄, 1926-2007,. Tōkyō. ISBN 4-06-158452-9. OCLC 33512500.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Ebrey, David. Theory and Practice in Aristotle's Natural Science. Cambridge: Cambridge University Press. էջեր 1–8. ISBN 978-1-107-29515-5.
  7. «Forthcoming Conference». Africa. 57 (2): 262–262. 1987-04. doi:10.1017/s0001972000095668. ISSN 0001-9720.
  8. «Gazetteer of planetary nomenclature 1994». 1995. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Lüfter, Ralf (2016 թ․ հունվարի 1). Political Poetry across the Centuries. BRILL. էջեր 27–40. ISBN 978-90-04-32353-7.
  10. The New Encyclopaedia Britannica (15th ed ed.). Chicago: Encyclopaedia Britannica. 2003. ISBN 0-85229-961-3. OCLC 51785166. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  11. The Archived Web. The MIT Press. 2018. ISBN 978-0-262-35011-2.
  12. Dukhovnai︠a︡ kulʹtura Kitai︠a︡ : ėnt︠s︡iklopedii︠a︡ v pi︠a︡ti tomakh. Titarenko, M. L. (Mikhail Leontʹevich), Титаренко, М. Л. (Михаил Леонтьевич), Institut Dalʹnego Vostoka (Rossiĭskai︠a︡ akademii︠a︡ nauk), Институт Дальнего Востока (Rossiĭskai︠a︡ akademii︠a︡ nauk). Moskva: Vostochnai︠a︡ literatura RAN. 2006-2010. ISBN 978-5-02-018429-9. OCLC 166744973.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դու Ֆու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 464