Դովիդ Կնուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դովիդ Կնուտ
ֆր.՝ Dovid Knout
Ծննդյան անունռուս.՝ Дувид Меерович Фиксман
Ծնվել էսեպտեմբերի 10 (23), 1900[1] կամ սեպտեմբերի 22, 1900(1900-09-22)[2]
ԾննդավայրՕրհեյ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 15, 1955(1955-02-15)[1] (54 տարեկան) կամ փետրվարի 14, 1955(1955-02-14)[2] (54 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[3] և  Իսրայել[3]
Ժանրերպոեզիա
ԱմուսինԱրիադնա Սկրյաբինա
 David Knout Վիքիպահեստում

Դովիդ Կնուտ (իսկական անունը՝ Դուվիդ Մեերովիչ (հետագայում՝ Դավիթ Միրոնովիչ) Ֆիքսման, Նինա Բերբերովայի հուշերի համաձայն՝ Կնուտը մոր օրիորդական ազգանունն է, սեպտեմբերի 10 (23), 1900[1] կամ սեպտեմբերի 22, 1900(1900-09-22)[2], Օրհեյ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1955(1955-02-15)[1] կամ փետրվարի 14, 1955(1955-02-14)[2], Թել Ավիվ, Իսրայել), հրեա և ռուս բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուվիդ (Դավիթ) Ֆիքսմանը ծնվել է Բեսարաբիայի Օրգեև գավառային քաղաքում, որ տեղակայված է Քիշնևից 41 վերստ հեռավորության վրա՝ Ռեուտ գետի ափին (ներկայում՝ Մոլդովայի Օրգեևի շրջանի շրջկենտրոնն է)։ Եղել է նպարավաճառ Մեեր Դուվիդովիչ Ֆիքսմանի (մահացել է 1932 թվականին) և Խայաի (մահացել է 1930 թվականին) բազմազավակ ընտանիքի ավագ որդին[4][5]։ Դովիդ Կնուտը մանկությունն անցկացրել է Քիշնևում (հետագայում այդ տարիների մանրամասն պատկերել է «Քիշնևյան պատմվածքներ» շարքում)[6], ուր նրա ծնողները տեղափոխվել են 1903 թվականի սկզբից ոչ ուշ[7]։ Սովորել է խեդերում և հրեական պետական ուսումնարանում[8]։ 1920 թվականին, երբ Բեսարաբիան դարձել էր Ռոմինիայի գավառ, Ֆիքսմանների ընտանիքը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապագա բանաստեղծը սկզբում ծառայել է շաքարակշռաբաժանման ֆաբրիկայում, կատարել է սևագործ բանվորի աշխատանք, զբաղվել է նյութերի ներկմամբ և հեծանիվով ապրանք է տեղափոխել, սովորել է ֆրանսերեն Ալյանս Ֆրանսեզ երեկոյան դպրոցում և ի վերջո բացել է սեփական սրճարան Լատինական թաղամասում, որտեղ աշխատել է նրա ողջ ընտանիքը։ Հետագայում նա սովորել է Նորմանդիայի Կան համալսարանի քիմիական ֆակուլտետում և աշխատել որպես ինժեներ։

Բանաստեղծություններ գրել սկսել է դեռ Քիշնևում․ առաջին հրատարակությունը եղել է «Բեսարաբիական լրաբեր» թերթում 1914 թվականին, ապա նրա ստեղծագործությունները հրատարակվել են «Курьер», «Бессарабия», «Свободная мысль» թերթերում ու «Молодая мысль» ամսագրում (1918 թվականից), որը նա խմբագրել է մի որոշ ժամանակ։ 1920-ական թվականների սկզբին Փարիզում մասնակցել է «Գատարապակ» գրական-գեղարվեստական խմբակի (1921 թվականին՝ փոխնախագահ)[9][10] և Կուկլիմատի շրջիկ թատրոնի աշխատանքներին, ընդգրկված է եղել «Через» խմբի կազմում (1922-1923)[11]։ 1922 թվականի հուլիսին Բորիս Բոժնևի հետ կազմակերպել է «13-ի ցուցահանդեսը» («Выставка 13-ти»), որին կազմակերպիչներից բացի մասնակցել են նաև բանաստեղծներ Ալեքսանդր Գինգերը, Գեորգի Եվանգուլովը, Վլադիմիր Պոզները, Անատոլի Յուլիուսը, Վալենտին Պարնախը, Մարկ Տալովը, ինչպես նաև նկարիչներ Վիկտոր Բարտը, Վոլովիկ Լազարը, Պինխուս Կրեմենը, Կոնստանտին Տերեշկովիչը․ բացման խոսքով ելույթ է ունեցել Սերգեյ Ռոմովը։ 1925 թվականին Դովիդ Կնուտը միացել է «Երիտասարդ բանաստեղծների ու գրողների միությանը», 1925-1927 թվականներին խմբագրել է «Новый дом» ամսագիրը[12], անդամակցել է «Зелёная лампа» (Զինաիդա Գիպիուսի և Դմիտրի Մերեժկովսկու տներում, 1927) և «Перекрёсток» (1930) միություններում[13]։ Կնուտի երկու բանաստեղծություններ («В поле» և «Джок») 1924 թվականին տպագրվել են ԽՍՀՄ-ում («Недра», Մոսկվա, գիրք 4, էջ 262-263)․ դա եղել է նրա առաջին հրատարակությունը «Դովիդ Կնուտ» կեղծանունով[14]։ 1930-ական թվականների սկզբին Դովիդ Կնուտը բաժանվել է իր կնոջից՝ Սառա (Սոֆյա) Գրոբոյսից, որի հետ նա ծանոթ էր դեռ Քիշնևից, և ունեին մեկ որդի՝ Դանիելը[15]։

Տարագրության մեջ Դովիդ Ֆիքսմանի առաջին գրական փորձերն արժանացել են Վլադիսլավ Խոդասևիչի հավանությանը և 1925 թվական Փարիզում լույս է տեսել Դովիդ Կնուտի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որ կոչվել է «Իմ հազարամյակների» (ռուս.՝ «Моих тысячелетий»)։ Դրան հետևել են բանաստեղծությունների ու պատմվածքների «Բանաստեղծությունների երկրորդ գիրք» (ռուս.՝ «Вторая книга стихов», 1928), «Սատիր» (ռուս.՝ «Сатир», 1929), «Փարիզյան գիշերներ» (ռուս.՝ «Парижские ночи», 1932), «Կենսական սեր» (ռուս.՝ «Насущная любовь», 1938), ժողովածուները, որոնք բոլորը հրատարակվել են Փարիզում։ Հրեական ծովային լիգայի «Սառա Ալեֆ» առագաստանավով (կապիտան՝ Իրմա Գալպերն, 1937) դեպի Պաղեստին կատարած ճանապարհորդությանը նվիրված «Նախահայրենիք» (ռուս.՝ «Прародина») շարքի բանաստեղծությունների վերջին խումբը տպագրել է, որ 1939 թվականին (այդ բանաստեղծությունների մի մասը թարգմանվել է եբրայերենով Ավրաամ Շլյոնսկու կողմից)[16][17]։ 1938 թվականին Դովիդ Կնուտը հրատարակել է ճանապարհորդական նոթեր՝ «Ճանապարհորդի ալբոմ», որ նվիրված է այդ ուղևորությանը[18]։ Նույն թվականին նա սկսել է խմբագրել իր, Արիադնա Սկրյաբինայի ու Եվա Կիրշների կողմից հրատարակվող «L’Affirmation» հրեական ֆրանսերեն ամսագիրը (1938-1939)։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Воля России» (Պրահա), «Числа» (Փարիզ), «Современные записки» (Փարիզ), «Русские записки» (Հարբին) ամսագրերում, «Последние новости» և «Дни» թերթերում (երկուսն էլ՝ Փարիզ)։ 1930-ական թվականներին մտերիմ է եղել բանաստեղծներ Յուլիան Տուվիմի և Լև Գոմոլիցկու հետ։ 1939 թվականին Արիադնա Սկրյաբինայի հետ այցելել է Սիոնիստական 21-րդ կոնգրես, որ անցկացվել է Ժնևում։

1940 թվականին Դովիդ Կնուտը զորակոչվել է բանակ, իսկ նացիստների կողմից Փարիզի գրավումից հետո իր երկրորդ կնոջ՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինի դուստր Արիադնա Սկրյաբինայի (1905-1944) ու նախորդ ամուսնություններից նրա երեք երեխաների հետ փախել է Ֆրանսիայի հարավ՝ Թուլուզ, որ ազատ էր գերմանացիներից։ Այնտեղ նա եղել է Հրեական բանակի (Armee Juive – հրեական ընդհատակյա պարտիզանական կազմակերպություն) կազմակերպիչների թվում[19]։ Այնտեղ Դովիդ Կնուդտն ու Արիադնա Ֆիքսմանն ակտիվորեն մասնակցել են Ֆրանսիական դիմադրությանը, զբաղվել են զենքի ուղարկմամբ օկուպացված տարածքներ[20]։ 1942 թվականին լույս է տեսել Դովիդ Կնուտի «Que faire?» (Ի՞նչ անել) ֆրանսերեն բրոշյուրը՝ նվիրված նացիստներին ցույց տրվող դիմադրությանը։ 1943 թվականի մայիսի 26-ին ծնվել է Դովիդ Կնուտի ու Արիադնա Ֆիքսմանի որդին՝ Յոսլը (Յոսի)։ Մեկ տարի անց Արիադնան հայտնվել է Թուլուզում Վիշիի ոստիկանության ուշադրության կենտրոնում (վերջիններս զբաղվում էին փախստականների ուղարկմամբ Շվեյցարիա), և 1944 թվականի հունիսի 22-ին նա զոհվել է ձերբակալման փորձի ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում[21]։ Դովիդ Կնուտը որդու հետ ուղարկվել է Ժնև, որտեղ մնացել է մինչև պատերազմական գործողությունների ավարտը։

1944 թվականի աշնանը Դովիդ Կնուտը երեխաների հետ վերադարձել է Փարիզ, սակայն կարծես թե հետևելով Ադորնոյի խոսքին, թե անհնար է ստեղծագործել Օսվենցիմից հետո, այլևս չի ստեղծագործել։ 1946 թվականին դարձել է «Le Monde Juif» (Հրեական աշխարհ) ամսագի խմբագիր։ հետագայում խմբագրել է «Buletin du Centre de Documentation Juive Contemporaine» ամսագիրը, իսկ 1947 թվականին հրատարակել է Մաքս Ցվեյգի «Թել Հայ» պիեսի ֆրանսերեն թարգմանությունը, լույս է ընծայել Ֆրանսիայում նացիսմի դեմ ուղղված հրեական դիմադրությանը նվիրված «Contributions a l’histoire de la resistance juive en France» գիրքը։ Նույն թվականին նա ամուսնացել է դերասանուհի Վիրջինիա Շարովսկայայի հետ (ամուսնությունից հետո՝ Լեե Ֆիքսման)։ 1949 թվականին Դովիդ Կնուտը հրատարակել է ընտրյալ բանաստեղծությունների մեծ հատոր և նույն թվականին կնոջ ու երեխաների հետ հեռացել Ֆրանսիայից (սեպտեմբերի 26) ու տեղափոխվել Իսրայել։ Ապրել է Թել Ավիվում՝ Աֆիկիմ կիբուցում (1949-1950), սովորել է եբրայերեն Կիրյատ Մոցկինի ուլպանում։ 1950 թվականից ապրել է Թել Ավիվում, որտեղ մահացել է 1955 թվականի փետրվարի 15-ին ուղեղի չարորակ նորագոյացությունից։

Դովիդ Կնուտի «Քիշնևյան թաղում (ռուս.՝ «Кишинёвские похороны»[22], սկզբնապես՝ «Я помню тусклый кишиневский вечер») բանաստեղծությունն ընդգրկվել է ռուսական պոեզիայի արտասահմանյան անթոլոգիաների մեծ մասում։

Բանաստեղծի կյանքին է նվիրված Սվետլանա Բլոմբերգի «Դովիդ Կնուտի կենսական սերը» (ռուս.՝ «Насущая любовь Довида Кнута», 2004) վեպը[23]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Моих тысячелетий. Птицелов, Փարիզ, 1925 (տեքստ
  • Вторая книга стихов. D. Knout — Տպ. «Նավար», Փարզ, 1928 (տեքստ
  • Сатир. Монастырь муз, Փարիզ, 1929։
  • Парижские ночи: Стихи. Родник, Փարիզ, 1932։
  • Насущная любовь. Дом книги, Փարիզ, 1938։
  • Que faire? Թուլուզ, 1942։
  • Contributions a l’histoire de la resistance juive en France, 1940—1944 (ներդրում Ֆրանսիայում հրեական Դիմադրության պատմության մեջ). Editiones du Centre de Documentation Juive Contemporaine, Փարիզ, 1947։
  • Избранные стихи. Четыре оригинальные литографии Якова Шапиро, Տպ. «Moderne de la Presse», Փարիզ, 1949։
  • Երկերի ժողովածու երկու հատորով, կազմեց և խմբագրեց Վլադիմիր Խազանը, Հրեական համալսարան, Երուսաղեմ, 1997 և 1998։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 215—217. — ISBN 5-94848-262-6
  3. 3,0 3,1 LIBRIS — 2012.
  4. Ընտանիքում եղել է 13 երեխա, որոնցից դուստրը՝ Խոնան (1907) և երկու որդիները՝ Ալեքսանդրը (1904) ու Սիմխան (1910), ծնվել են արդեն Քիշնևում։ Բանաստեղծի ազգանվան՝ հաճախ հանդիպող Ֆիխման տարբերակը սխալ է։ Քիշնևի ռաբբունապետարանում բանաստեղծի հայրը գրանցված է որպես Մեեր Դուվիդովիչ Ֆիքսման (ծնունդով Լետիչևից), մայրը՝ Խայա Ֆիքսման։ Որոշ աղբյուրներ համաձայն՝ Կնուտի վերջին կնոջ՝ Լեա Ֆիքսմանի խոսքերի հիման վրա նշում են, որ բանաստեղծի մորը կոչել են Պերլ Ֆիքսման (ըստ Նինա Բերբերովայի՝ օրիորդական ազգանունը եղել է Կնուտ), ինչը կարող է արտացոլել Խայա-Պերլ կրկնակի անունը։
  5. Гавриэль Шапиро «Десять писем Довида Кнута» Cahiers du monde russe et soviétique 27, 1986 (стр. 191—208)
  6. В. Хазан о неизданных произведениях Довида Кнута
  7. Քիշնևի ռաբբունապետարանի փաստաթղթերում պահպանվել է գրություն, որ Կնուտի քույրը՝ Շեյվա (Բաշեյվա) Ֆիքսմանը մահացել է 1903 թվական։
  8. М. Гейзер «Сплетение миров»
  9. Довид Кнут
  10. Матвей Гейзер «Сплетение миров»
  11. Որոշ աղբյուրներում Դովիդ Կնուտը հիշատակվում է նաև որպես «Палата поэтов» խմբի կազմակերպիչ, նախագահ կամ մասնակից․ Victor Terras «Handbook of Russian Literature» (стр. 228), Е. Кудрявцева «Сергей Иванович Шаршун в архивах Швейцарии», Б. Фрезинский «Какие были надежды!» Валентин Яковлевич Парнах Արխիվացված 2018-07-18 Wayback Machine, Борис Поплавский, Довид Кнут, Ю. Сандулов «Литература зарубежной России», стр. 35, Leonid Livak «Histoire de la litterature russe in exil» (стр. 137), Гавриэль Шапиро «Десять писем Довида Кнута» (стр. 192).
  12. Из архивных материалов В. А. Злобина: поэт Анатолий Штейгер (стр. 491—492) Редакторы журнала «Новый дом»: Нина Берберова, Довид Кнут, Юрий Терапиано, Всеволод Фохт.
  13. Довид Кнут «Салон четы Мережковских»
  14. Н. Скатов «Русская литература 20 века» (стр. 215)
  15. Maxim Shrayer «An Anthology of Jewish-Russian Literature: 1801—1953» (стр. 446—448): Сара Гробойс (Сура Меер-Гершевна Грабойс, 1901—1950-е). Так как её отец носил двойное имя Меер-Герш, в документах она также попеременно записана как Сура Мееровна и Сура Гершевна (Гробойс и Грабойс). Её мать, Геня Волиович, как и Фиксманы, была уроженкой Оргеева.
  16. Светлана Бломберг «Насущная любовь Довида Кнута» (повесть)
  17. Կնուտն ու Սկյաբինան այցելել են Պաղեստին 1937 թվականի օգոստոս-դեկտեմբերին։ Նրա ստեղծագործությունների առաջին թարգմանությունը եբրայերենով, որ կատարվել է Ավրաամ Շլյոնսկու կողմից, վերաբերում է նույն թվականին և տպագրվել է Գա-Արեց թերթում։
  18. В. И. Хазан «Довид Кнут. Неизданное»
  19. Դովիդ Կնուտն ու Արիադնա Սկրյաբինան հանդիպել են 1934 թվականի վերջից, իսկ հաջորդ տարի արդեն սկսել են միասին ապրել, սակայն իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են միայն 1940 թվականի մարտի 30-ին՝ այն բանից հետո, երբ Արիադնա Սկրյաբինան կարողացել է պաշտոնապես ամուսնալուծվել իր երկրորդ ամուսնուց՝ գրականագետ Ռենե Մեժանից։ Մայիսին Արիադնա Սկրյաբինան անցել է գիյուր և վերցրել Սառա Ֆիքսման անունը։
  20. Histoire Résistant Juif
  21. Мириам Деган «Благотворная жажда»(չաշխատող հղում)
  22. Кишинёвские похороны
  23. Ю. Колкер «Homo Erectus Довид Кнут»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владимир Хазан, «Довид Кнут: жизнь и творчество», Université Jean—Moulin: Лион, 2000.
  • Владимир Хазан. «Особенный еврейско-русский воздух: к проблематике и поэтике русско-еврейского диалога в XX веке». Мосты культуры: Москва—Иерусалим, 2001.
  • Фёдоров Ф. П. Довид Кнут. — Москва: МИК, 2005. — 446 с. — ISBN 5-87902-094-0
  • An Anthology of Jewish-Russian Literature: Two—centuries of Dual Identity in Prose And Poetry (антология еврейско-русской литературы), в двух томах (1350 стр), составление и редакция Максима Шрайера, M. E. Sharpe: Лондон-Нью-Йорк, 2006.
  • Анатолий Кудрявицкий, «Я, Довид…». Литературное обозрение, 1996, № 2.
  • Мириам Деган, «Благотворная жажда» (воспоминания о Кнуте и его жене Ариадне Скрябиной). Литературное обозрение, 1996, № 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դովիդ Կնուտ» հոդվածին։