Դոսիտեյ Օբրադովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դոսայտե Օբրադովիչից)
Դոսիտեյ Օբրադովիչ
սերբ.՝ Доситеј Обрадовић
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3][…]
ԾննդավայրՉակովա, Տիմիշ
Մահացել էապրիլի 7, 1811(1811-04-07)[4] (69 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Revolutionary Serbia
ԳերեզմանՍուրբ Միխաիլի տաճար
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող և փիլիսոփա
ԱշխատավայրԲելգրադի համալսարան
Զբաղեցրած պաշտոններկրթության նախարար
Ստորագրություն
Изображение автографа
 Dositej Obradović Վիքիպահեստում

Դոսիտեյ Օբրամովիչ (սերբ.՝ Доситеј, կյանքում՝ Դիմիտրի Օբրադովիչ, սերբ.՝ Димитрије Обрадовић, փետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3][…], Չակովա, Տիմիշ - ապրիլի 7, 1811(1811-04-07)[4], Բելգրադ, Revolutionary Serbia), սերբ լուսավորիչ և բարեփոխիչ Առաջին սերբական ապստամբության ժամանակաշրջանում։ Սերբիայի Լուսավորության առաջին նախարար։ Փիլիսոփայական և բարոյախոսական ստեղծագործությունների և երգերի հեղինակ, առակների թարգմանիչ։ Ժողովրդական լեզվով գրողներից առաջինն է եղել։ Սերբ ժողովրդի ազատագրական պայքարի մասին հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Օբրամովիչը ծնվել է 1742 թվականին Բանատի Չակովո գյուղում Ավստրիական միապետության (այժմ ՝ Ռումինիա, Տիմիշ կոմսություն) տարածքում, արհեստավորի ընտանիքում,։

Սովորելով հիմնական դպրոցում, հետաքրքրվել է կրոնի հարցերով, և հոր մահից հետո գնացել է Ֆրուշկա լեռան Խոպովո վանական համալիր, բայց երբ Դոսիտեյը մոտիկից ծանոթացել է վանական կյանքին և վանական եղբայրությանը, ապա հասկացել է, որ նա և իր գաղափարները չեն համապատասխանում նրանց։ Երեք տարի վանական կյանքից հետո նա լքել է վանքը և սկսել է Եվրոպայով ճանապարհորդել։

Դոսիտեյ Օբրադովիչը շրջագայել է գրեթե ամբողջ Բալկաններով և Փոքր Ասիայով, իսկ այնուհետև այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Ավստրիա և Ռուսաստան։ Երեք տարի նա անցկացրել է Զմյուռնիայում, որտեղ սովորել է հունական աստվածաբանական դպրոցներից մեկում, որտեղ, ինչպես նաև Քորֆուում, լավ սովորել է հունարեն լեզու, գրականություն և փիլիսոփայություն։ 1787 թվականին սկսած ռուս-թուրքական պատերազմի պատճառով, ստիպված է եղել թողնել այդ դպրոցը։ Ապա նա ապրել է Դալմաթիայում, որտեղ դասավանդել է Կնինի դպրոցներից մեկում, իսկ հետո՝ Զադարում և Տրիեստում։ Դոսիտեյ Օբրադովիչը Տիեստից տեղափոխվել է Վիեննա, որտեղ անց է կացրել վեց տարի և ուսումնասիրել է գերմաներեն լեզուն և մշակույթը։ Որպես լեզվի ուսուցիչ՝ Վիենայից մեկնել Կարլովցի և Մոլդովա։ Հալլեում, ինչպես նաև ավելի ուշ՝ Լայպցիգում, ուսումնասիրել է փիլիսոփայություն։ 1783 թվականին հրատարակել է «Կյանքն ու արկածները»  իր առաջին աշխատությունը։

«Կյանքն ու արկածները
ԴԻՄԻՏՐԻԱ ՕԲՐԱԴՈՎԻՉԱ
կուսակրոն ժամանակ կոչված
Դոսիտեյ
անձամբ նրա կողմից գրված ու հրատարակված», 1783

Առաջին սերբ ապստամբության սկզբում նա Տրիեստիում է եղել։ Օբրադովիչն ապստամբների համար դրամահավաք կազմակերպողներից առաջինն է եղել, ապա ապստամբների և Ռուսաստանի միջև տարբեր գաղտնի առաքելություններ է իրականացրել, և վերջապես տեղափոխվել է Սերբիա։ Որպես իր ժամանակի առավել լուսավորյալ սերբ՝ նա դարձել է առաջին սերբ կրթության նախարարը, դպրոցներ է ստեղծել, դարձել է Կարագեորգիի անձնական քարտուղարը և խորհրդականը։

1810 թվականին հիմնադրել է Սերբիայում առաջին  հոգևոր ճեմարանը։

Մահացել է 1811 թվականին, Բելգրադում, որտեղ և թաղվել է Տաճարի եկեղեցու դիմաց։ Նրա մարմինը երկու անգամ տեղաշարժել են. 1837 թվականին Տաճարային հին եկեղեցին քանդվելու և տեղում նոր եկեղեցի կառուցելու պատճառով, և 1897 թվականին, երբ նրա գերեզմանը տեղադրել են Վուկ Կարաջիչի շիրիմի մոտ, վերջինիս մարմինն այդ տարի Վիեննայից էին տեղափոխվել։

Դոսիտայ Օբրադովիչի հուշարձանը Բելգրադում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]