Դմիտրի Ժիլունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ժիլունովիչ
Зміцер Хведаравіч Жылуновіч
Ծնվել էհոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887
ԾննդավայրԿոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 11, 1937(1937-04-11) (49 տարեկան)
Վախճանի վայրՄոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանPiačerski Forest Park
Մասնագիտությունթարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԲելառուսական ազգային կոմիտե, Q109854214?, Znanie? և Բելառուսիայի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրQ2088544?, Q4160950?, Սովետսկայա Բելոռուսիա, Բեռալռուս, Q89521785?, Q124174245?, Բելառուսական մշակույթի ինստիտուտ, Q1439599? և Q97279297?
 Zmicier Žylunovič Վիքիպահեստում

Տիշկա Գարտնի (իսկական անունը՝ Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչ, բելառուս․՝ Зміцер Хведаравіч Жылуновіч, Цішка Гартны, հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887, Կոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1937(1937-04-11), Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բելառուս գրող, խմբագիր, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավար (հունվարի 1, 1919 - փետրվարի 3, 1919)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի նոյեմբերի 4-ին Մինսկի մարզի Կոպիլ ավանում՝ գյուղացու ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Կոպիլի երկդասյա դպրոցը։ Աշխատել է կաշվի արհեստանոցում։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխական գործողություններին։ Որոնողական աշխատանքներով մեկնել է Բելառուս, Ուկրաինա, Լիտվա։ 1910 և 1911 թվականներին գնացել է Կոպիլ և մասնակցել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության տեղական կազմակերպության՝ ձեռագիր ամսագրերի ստեղծման աշխատանքներին։

1913 թվականի մայիսին սկսել է աշխատել Սանկտ Պետերբուրգի «Վուլկան» գործարանում։ 1912-1913 թվականներին «Պռավդա» թերթում տեղ են գտել նրա մի շարք բանաստեղծություններն ու կաշեգործների աշխատանքի մասին ակնարկը։ Եղել է «Գիտելիք» աշխատանքային մշակութային-լուսավորական ընկերության անդամ։ 1914 թվականին աշխատանքի է անցել «Այվազ» գործարանում։ Պետրոգրադի փախստական բելառուսների շրջանում իրականացրել է քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ՌԽՍՖՀ կառավարության Բելառուսի ազգային կոմիսարիատի քարտուղար, ՌԿ(բ)Կ Բելառուսական սեկցիայի անդամ, «Дзянніца» թերթի խմբագիր։ Պայքար է մղել Վիլհելմ Կնորինի և Ալեքսանդր Մյասնիկովի դեմ (նրանք բելառուսներին չէին ճանաչում իբրև անկախ ազգ) Բելառուսի Հանրապետության ստեղծման համար, աջակցություն է գտել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի կողմից։ Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման օրվանից (հունվարի 1, 1919) մինչև 1919 թվականի փետրվարի 3-ը եղել է Խորհրդային Բելառուսի բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավարը։ 1919 թվականի մարտի 3-ից եղել է «Красная заря» (Խարկով) թերթի խմբագիր և քարտուղար, և հունիսից՝ 14-րդ բանակի շտաբում քաղաշխատող։

Աշխատել է որպես «Савецкая Беларусь» թերթի և «Полымя» ամսագրի խմբագիր, ԲԽՍՀ-ի Պետական հրատարակչության և ԲԽՍՀ-ի պետական արխիվի տնօրեն (1923)։ Եղել է Բելառուսական մշակույթի ինստիտուտի անդամ, իսկ 1928 թվականին ընտրվել է ԲԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Աշխատել է պատմության ինստիտուտում։

1927 թվականին բելառուս գրողների հետ փորձել է կազմակերպել Գրողների և բանաստեղծների համաբելառուսական ֆեդերացիա։ Բելառուսական առաջին վեպի՝ «Соки целины» հեղինակն է։ Հանդես է եկել որպես բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Ալեքսանդր Պուշկինի, Ա․ Միցկևիչի, Լև Տոլստոյի, Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի, ուկրաինացի բանաստեղծ Վ․ Ելանի (Բլակիտնովի) ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների հեղինակ է։

1936 թվականի նոյեմբերի 15-ին ձերբակալվել է։ Գտնվելով բանտում՝ հայտարարվել է որպես հոգեկան հիվանդ և տեղափոխվել Մոգիլյովի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է 1937 թվականի ապրիլի 11-ին։ Ըստ որոշ տվյալների՝ ինքնասպան է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Песні (1913)
  • Хвалі жыцця (1918)
  • Песні працы і змагання (1922)
  • Сокі цаліны (1922)
  • Трэскі на хвалях (1924)
  • Сацыялістка (1924)
  • Урачыстасць (1925)
  • Дзвё сілы (1927)
  • Прысады (1927) - պատմվածքներ և պիեսներ
  • Узгоркі і нізіны (1928) - գրական-քննադատական հոդվածների ծողովածու
  • На новым месцы (1930) - վիպակների ժողովածու
  • Гаспадар (1930)
  • Зялёны шум (1931)
  • Гоман зарніц (1932)
  • Наступ на горны (1932) - բանաստեղծություններ և պատմվածքներ

20-րդ դարի կեսերին տարբեր հրատարակություններով լույս են տեսել նրա երկերի ժողովածուները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչի անունով են կոչվում Մինսկի 2 փողոցներ՝ Ժիլունովիչի փողոցը և Տիշկա Գարտնու փողոցը։ 2004 թվականին Տիշկա Գարտնու փողոցը վերանվանվել է Ելնիցկում։ Կոպիլում նրա անունով են կոչել Ժիլունովիչի փողոցը, Մոգիլև քաղաքում՝ Տիշկա Գարտնու փողոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларускія пісьменнікі (1917—1990). Даведнік. (բելառուս.)
  • Мяснікоў, А.Ф. Сто асоб беларускай гісторыі. — Минск: «Литература и Искусство», 2009. — 344 с. — ISBN 978-985-6720-61-4
  • Успаміны пра Цішку Гартнага : зборнік / складальнікі : Г. Д. Жылуновіч, С. Х. Александровіч. — Мінск : Мастацкая літаратура, 1984. — 173 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչ (Տիշկա Գարտնի)». База данных "История белорусской науки в лицах" Центральной научной библиотеки им. Я.Коласа НАН Беларуси. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ժիլունովիչ» հոդվածին։