Դիտմիր Բուշատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիտմիր Բուշատի
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
Նախորդող Ալդո Բումցիչ
 
Կուսակցություն՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Լեյդենի համալսարան և Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն ալբանացի
Ծննդյան օր մարտի 24, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր
Ալբանիա Ալբանիա, Շկոդեր
Քաղաքացիություն  Ալբանիա
Ամուսին Աիդա Բուշատի
Զավակներ Հերա և Մարտին

Դիտմիր Բուշատի (մարտի 24, 1977(1977-03-24), Շկոդեր, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Ծնվել է 1977 թվականի մարտի 27-ին Ալբանիայի Շկոդեր քաղաքում։ Որպես արտաքին գործերի նախարար ընտրվել է 2013 թվականին։ Դրանից առաջ եղել է Եվրամիության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտմիր Բուշատին ամուսնացած է Աիդա Բուշատիի հետ և ունեն երեխա՝ Հերան և Մարտինը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի Հանրապետության քաղաքականության մեջ Բուշատին առաջին անգամ ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, որպես Սոցիալիստական կուսակցության թեկնածու։ Որպես ազգային ժողովի պատգամավոր գլխավորել է պառլամենտական հանձնաժողովի եվրոպական ինտեգրամը (2011-2013 թթ.)։ Եղել է Եվրամիություն-Ալբանիա պառլամենտական կոմիտեի անդամ (2009-2013)։ 2011 թվականի նոյեմբերին Բուշատին ընտրվել է Ալբանիայի Սոցիալիստական կուսակցության կոմիտեի անդամ։ Բուշատին ավարտել է Տիրանայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1999) և ստացել մագիստրոսի աստիճան։ 2001 թվականին ավարտել է Նիդեռլանդների Լեյդենի համալսարանը։ Հետազոտական աշխատանքներ է տարել Հունաստանում` Աթենքի համալսարանում։ Բացի այդ, նա մասնակցել է միջազգային հարաբերությունների մի շարք դասընթացների` միջեվրոպական տարբեր համալսարաններում։ Մասնակցել է ԱՄՆՀարվարդի համալսարանի, Ֆրանսիայի ակադեմիական համալսարանի և մի շարք այլ համալսարաններում անցկաացվող դասընթացներին։ Բաշատին դասավանդել է Ալբանիայի և Կոսովոյի համալսարաններում Իրավունքի տեսություն և հրատարակել տարբեր հոդվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Die Koalitionsregierung will den Rechtsstaat stärken». Neue Zürcher Zeitung. 2013 թ․ օգոստոսի 23.