Դիոսկորիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոսկորիդես
հուն․՝ Πεδάνιος Διοσκορίδης
Ծնվել էոչ վաղ քան 25 և ոչ ուշ քան 40
Անարզաբա
Մահացել էմոտ 90
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունբժիշկ, բուսաբան, դեղագործ և դեղաբան
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Pedanius Dioscorides Վիքիպահեստում

Պեդանիոս Դիոսկորիդես (լատին․՝ Pedanius Dioscorides Anazarbeus, հունարեն՝ հուն․՝ Πεδάνιος Διοσκορίδης) (ծնվել է մոտ մ.թ. 40 թվականին, Անարզաբայում (Կիլիկիա), վախճանվել է 90 թվականին), Հին հռոմեական դեղաբան, բժիշկ և բուսաբան, ծագումով՝ հույն։

Դիոսկորիդեսի հիմնական աշխատությունը՝ «De materia medica»-ն ժամանակակից բուսաբանական տերմինաբանության ամենահայտնի դասական աղբյուրն էր, որը 16 դարերի ընթացքում պահպանվեց որպես առաջատար դեղաբանական ձեռնարկ։ Հռոմի կայսր Ներոնի բանակում ծառայել է որպես բանակային վիրաբույժ, և բազմաթիվ արշավանքներում մասնակցելը առիթ է ընծայել Դիոսկորիդեսին՝ անձամբ և մոտից ծանոթանալ մի շարք երկրների բուսական աշխարհի հետ, ուսումնասիրել զանազան բույսերի առանձնահատկությունները, աշխարհագրական տարածումը, բուժական հատկանիշները։ «De materia medica»-ն պարունակում է մոտ 600 բույսերի բարձրորոկ նկարագրություն, այդ թվում՝ կանեփի, մոլախինդի և անանուխի։ Աշխատությունը գրված էր մոտ 77 թվականին, հինգ գրքերով, և ներառում է մոտավորապես հազար դեղամիջոցների անուններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 563
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոսկորիդես» հոդվածին։