Դինամո մարզադահլիճ
Տեսակ | մարզական կառույց |
---|---|
Ամբողջական անվանում | «Դինամո» մարզադահլիճ |
Տեղագրություն | Երևան |
Երկիր | Հայաստան |
Բացված | 1977 |
Սեփականատեր | Հայաստանի Ոստիկանություն |
«Դինամո» մարզադահլիճ, թիմային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճ է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Բացվել է 1977 թվականին և տնօրինվում է Հայաստանի Ոստիկանության «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության կողմից։ Այն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 69 հասցեում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը՝ բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներով գործում է 1965 թվականից, իսկ մարզադահլիճը շահագործման է հանձնվել 1977 թվականին։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, 2011 թ. դեկտեմբերի 28-ից 2012 թ. սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ մարզադահլիճը ենթարկվեց հիմնանորոգման ու վերակառուցման[1]։
Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։ Որպես մարզադպրոց, «Դինամոյի» ծառայություններից օգտվում է շուրջ 700 երեխա և 500 ոստիկան։
Այժմ մարզադահլիճը կարող է տեղավորել 948 հանդիսական։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թաեքվոնդոյի Հայաստանի 2022 թվականի առաջնության մրցումները «Դինամոյում»
-
Մարզումային հատվածը «Դինամոյում»