Դևիդ Հենրի Կելեր
Դևիդ Հենրի Կելեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 13, 1966[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Stroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, հոգեբույժ, վիպասան, հոգեբան և գիտաֆանտաստիկ գրող |
David H. Keller Վիքիպահեստում |
Դևիդ Հենրի Կելեր (անգլ.՝ David Henry Keller, դեկտեմբերի 23, 1880[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 13, 1966[1][2][3][…], Stroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ, բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆիլադելֆիայում։ Ավարտել է բժշկական ուսումնարանը։ Նա մասնագիտացված է եղել հոգեվերլուծության ոլորտում, հրատարակել է մի շարք ստեղծագործություններ նվիրված մարդու սեռական վարքին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է խնդրի «պատերազմի հոգեբանության» շուրջ, հրատարակել է բազմաթիվ հատուկ աշխատանքներ այդ թեմայի վերաբերյալ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես հոբբի` բժիշկ Կելերը գեղարվեստական պատմություններ էր գրում, որոնք փորձել է տպագրել մի շարք ամսագրերում, սակայն անհաջող, մինչև այն ժամանակ, քանի դեռ նա չէր տեսել «Զարմանալի պատմություններ» ամսագրի առաջին համարներից մեկը։ Այս ամսագիրը ոչ միայն տպագրել է նրա պատմությունները, այլև շուտով Կելերը դարձել է ամսագրի պահանջված հեղինակներից մեկը։
Ամսագրերի ստեղծում և համագործակցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոկտոր Կելերի դեբյուտային պատմությունը «Восстание пешеходов» («The Revolt of Pedestrains», հրատարակված ռուսերեն) հրատարակվել է 1928 թվականի փետրվարին։ Նույն թվականի ամռանը լույս է տեսել «Amazing Stories Quarterly»՝ բաղկացած չորս դետեկտիվ գեղարվեստական պատմություններից։ Կելերը նաև ակտիվորեն համագործակցել է «Weird Tales» ամսագրի հետ, որի համար գրել է սարսափ պատմություններ, որոնցից շատերը, շնորհիվ նրա մարդկային հոգեբանության խոր գիտելիքների, գրական վաստակի են արժանացել։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդ Հենրի Կելերը մահացել է 1966 թվականի հուլիսի 13-ին Ստրասբուրգի Փենսիլվանիա նահանգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Հենրի Կելեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 13 մահեր
- 1966 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հոգեբույժներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի սարսափ ժանրի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ